Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Արս, քո ասածից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած սխալ արտասանություն պետք է դարձնենք ճիշտ ու էդպես արտասանենք։ Որ միշտ էդպես անենք, ու՞ր կհասնի։
Ի՞նչ է նշանակում սխալ արտասանություն։ Ի՞նչ կանոններով է որոշվում, մասնավորապես, հայերենի փոխառյալ բառերի ճիշտ կամ սխալ արտասանությունը։ Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզվի կանոններո՞վ; Նույնիսկ եթե մեր լեզվին դա խո՞րթ է։

Ամեն լեզու իր արտասանական յուրահատկություններն ունի, հիմա մերն էլ սա է, հարմարվենք, ճիշտ արտասանենք, էլի, մի՞թե էդքան բարդ է։
Ախր կանոններն են հստակ չեն։ Օրինակ, ինչու ենք գրում Ամալյա, Օֆելյա, բայց Իտալիա։ Նույն հնչողությունը չէ՞։

Ի դեպ, «Խորվաթիա» բառի հետ կապված... Իսկ ինչի՞ց ես ենթադրել, թե մենք ռուսներից ենք վերցրել բառասկզբի խ–ն, ու որ ճիշտը հ–ն է։ Ես մի խորվաթացի կնոջ եմ ճանաչում, որից իմացել եմ, որ հենց խորվաթերեն իրենց երկիրը հնչում է այսպես. Խ(ը)րվացկա, որում խ–ն, թեև մի քիչ հ–ին մոտ է, բայց ավելի շատ խ է, ոչ թե հ, էնպես որ չարժե ամեն ինչի մեջ ռուսերենի ազդեցություն փնտրել։
Ես լսել եմ, որ ասում են Հրվացկա։ Ես լինեի, կասեի Հորվաթաստան։
Ես ամեն փոխառյալ անվան մեջ չեմ կողմ հ–ին։ Օրինակ, շատ անհարմար բառ է Պրահա–ն։ Բայց դա էլ ռուսական Պրագայի հնչյունափոխված տարբերակն է։ Գոնե վերցնեինք ավելի հարմար ֆրանսիական Պրագը։

Հա, համաձայն եմ, որ ընդհանրապես ռուսերենի ազդեցությունը մեր լեզվում իրոք շատ մեծ է, բայց գոնե էն դեպքերում, երբ ռուսերենը կապ չունի, պետք չէ մեղքը գցել ռուսերենի վրա։
Չէ, ես ռուսերենի վրա մեղք չեմ բարդում, բնավ։ Շատ բաների մասին մենք իմացել ենք ռուսական մշակույթից, բառերն էլ վերցրել ենք նրանցը, շատ լավ, շնորհակալություն։ Բայց եթե կան մեր լեզվի համար ավելի հեշտ տարբերակներ, փոխենք, հարմարեցնենք մեզ, այլ ոչ հարմարվենք ուրիշներին։ Վերջապես մենք ենք հայերենով խոսում, այլ ոչ ռուսները կամ անգլիացիները։

Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
Ապեր, Եղիա, Ազարիա, Զաքարիա... Ի-ով ա չէ գրվում?
Քանի որ հարցը ծագել է իմ գրածից, ես էլ պատասխանեմ։
Այո, ի–ով է գրվում։ Բայց ինչու, ես չեմ հասկանում։ Նորից կրկնեմ, ինչու՞ Ամալյա, բայց Ազարիա, Օֆելյա, բայց Զաքարիա։
Ի՞նչ վատ բան կա նրանում, որ գրվի Եղյա, Ազարյա, Զաքարյա։ Մինույն է, այդպես է արտասանվում։