Երևի դու չես լսել ոնց են խոսում, ի տառը շատ թույլ են հնչում, նույնը մենք:
Մարկիզ ջան դու գնա նենց մարդու ասա, որ հայկական ծագում չունենա, տես ինչ հավեսով կասի ռադիո ու ռադյո կարողա լեզուն չֆռա էլ:
Ես պատահական չի, որ յ տառին եմ ուշադրություն դառձնում, ոչ միայն ռադիոն, այլ ասենք յ տառով վերջացող բառեր հայերենում հաճախ են հանդիպում ՞՞՞, իմ կարծիքով ոչ, այլ լեզուներից փոխառվելուց այդպիսի բառերը վերջավորություն են ստանում: Օրինակ May ամիսը հայերենում Մայիս, թուրքերենում Օօ ինչպիսի զուգադիպություն Mayis
Վերջին խմբագրող՝ _DEATH_: 10.08.2008, 23:44:
Դե ես ոչ լեզվաբան եմ, ոչ պատմաբան, որ իմանամ երբ է փոխառվել: Բայց ոնց նկատել եմ թուրքերը հայերեն բառեր չեն օգտագործում, իսկ հայերը գնա գալիս եմ: Դրա համար իմ մոտ տենց տպավորությունա ստեղծվել, եթե սխալվում եմ խնդրում եմ ինձ ուղղել, ոչ թե գռեհիկաբար բերան բացել:
Ավելացվել է 3 րոպե անց
Եսիմ հենց նոր ռուսերեն ֆիլմ էի նայում, լրիվ ի-ով էին հնչում, հետաքրքիրա: Մի բան էլ, ինչի ես հենց ռուսերենից կառչել ՞
Վերջին խմբագրող՝ _DEATH_: 10.08.2008, 23:54: Պատճառ: Գրառման ավելացում
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
այ վերջապես հասանք բուն թեմային: Մեր խոսակցականի կապը թուրքերենի հետ ընդամենը սահմանափակվում է պարբերաբար օգտագործվող թուրքական ծագում ունեցող բառերով և վերջ: Իսկ հայերենի արտասանությանը ռուսերենը շատ ավելի մեծ վնաս է հասցրել (տոռծիկ, Առմեն, Ձիանա և այլ այլանդակ արտասանություններ) քան թուրքերենը:
I may be paranoid but no android!
Ցավոք իմ ընտանիքը ռուսախոս չի ու իմ վրա տենց ազդեցություններ չկան, ինձ թվումա, որ թուրքերենի ազդեցությունը իմ վրա ավելի շատա: Իսկ էտ յ տառը ինչ ուզում ես ասա, մեկա չես համոզի որ էտ տառի գործածությունը հայերենում ու թուրքերենում նման չի: Ու եթե քո ասածին ռուսերենի ազդեցությունը գերակշռումա, ուրեն ինչի համար ՛երրորդ դեպքը՛ փոխառվող բառերում ռուսերենում առաջի տառը փափկացնում են յ, իսկ հայերենում ու թուրքերենում կամ կոշտացնում են կամ նույնը թողնում, դասախոսս լիքը ասել էր, ափսոս հիմա տենց բառ չեմ մտաբերում, հենց հիշեմ կգրեմ:
Ժողովուրդ, մարդու գրածների վրա «ղժժալուց» առաջ կարելի էր փորձել հասկանալ, թե ինչ նկատի ունի: Ձեր մեկնաբանությունների մեջ ոչ մի հիմնավոր բան չտեսա: Ես էլ եմ նկատել, որ հայերենում ի-ն հաճախ է սխալմամբ արտասանվում յ, ու, ի դեպ, ռուսերենում բոլորովին էլ նույնը չի. ռուսները նույն բառերն ի-ով են արտասանում. Գերմանիա, իսկ մենք՝ հայերս, իսկապես, չգիտես ինչու, արտասանում ենք Գերմանյա... Ես չգիտեմ, թե դա ինչի ազդեցությունն է, բայց որ երևույթը կա, ժխտել չի կարելի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էլի եմ կրկնում, լեզուներից մի քիչ հեռու եմ եւ հայտնում եմ իմ խիստ սուբյեկտիվ կարծիքը:
_DEATH_ ջան, ասելդ այն է, որ ռուսերենում «история», « Германия», «радио»
բառերում «ի» հնչյունը չի՞ սղվում կամ չի՞ փոխվում «յ»-ի:
Հետո ես ռուսերենից չեմ կառչում, այլ՝ ընդամենը օրինակ եմ բերում եւ կրկնում եմ, որ « ի» տառի սղվելը կամ «ի» տառի հնչողության փոփոխությունը «յ» հնչյունի, կապված է մարդու խոսակցական համակարգի հետ …Այսինքն՝ արտասանվում է այնպես, որ լինի առավել հեշտ զուտ խոսելու ընթացքում: Նույնը կարելի է ասել նաեւ հայերեն այլ բառերի մասին, որտեղ «իա»-ն կամ «իո»-ն բառամիջում են: Օրինակ՝ ինչպես «հեքիաթ» բառում:
Ռուսերենում բառի վերջում, եթե я տառն է լինում, յ-ն կիսավանկ է, Գերմանիյա ասելուց պարզ ասում են ի տառը, իսկ յ տառը գրեթե չի լսվում: радио բառը ինչքան ես ռադիո լսել եմ, ինձ թվացելա, որ ռադիո են հենց արտասանում ռուսական ալիքներում: Իսկ մեր մոտ ճիշտ հակառակնա շեշտում են յ տառը, եթե իհարկե ի-ն ընդհանրապես ասում են:
Իսկ որ գազարը ասում են գյազար, էտ էլ ես դու բացատրում, որ առավել հեշտ լինելու համար են տենց արտասանում, օրինակ ինձ գազար ավելի հեշտա արտասանել: պարզա թուրքերեն բառա թուրքերեն հնչողությամբ էլ ասում են, ոնցոր մնացած բառերը: Ախր չափից դուրս շատ ա էտ յ տառի սխալ գործածությունը, որ պատահականություն լինի կամ էլ մարդու արտասանական տվյալների հետ կապված լինի:
Իսկ թուրքական բառերի մեջ յա, յո, յար կամ յոր շատա հանդիպում;
Վերջին խմբագրող՝ _DEATH_: 11.08.2008, 13:23:
Հայերենում երկու ձայնավորների արանքում (եթե, դրանք, իհարկե, փոխառյալ բառեր չեն «աորտայի» նման) լսվում է «յ»։ Այսպես, ռադիյո, Գերմանիյա, Ֆրանսիյա, և այլն։
Բայց, «իյա», «իյո» եռաբարբառները բառի վերջում իմ լեզվին (և ականջին) խորթ են թվում։ Գերմանյա, ռադյո, Ֆրանսյա շատ ավելի հեշտ է արտասանել։ Հետո՞ ինչ, թե այս կամ այն ազգը այս կամ այն կերպ է արտասանում բառերը։ Թքած։ Մեզ ինչպես հարմար է, այնպես էլ արտասանենք։ Ինչու՞ մենք պետք է համապատասխանեցնենք մեր խոսելաձևը ռուսերենին (ия, ио վերջավորություններ)։ Կամ էլ որ ասում են Խորվաթիա։ Ախր ինչու՞։ Էդ ռուսը Հ չունի Խ է ասում, մենք էլ հո ունենք։
Ես, օրինակ, լրիվ կողմ եմ, որ մենք ոչ միայն ասենք Գերմանյա, այլև գրենք այդ և նման բառերը «յ»–ով։ Վերջիվերջո, կա չէ՞ այդպիսի անուն՝ Ամալյա, «յ»–ով գրվում, «յ»–ով արտասանվում է։
Մի հատ էլ բառ՝ Ուկրաինա, որ շատերը ասում են՝ Ուկրանյա։ Որ այսպիսի խառնաշփոթ չլինի, կարելի է ասել և գրել Ուկրայնա՝ հաստատ ավելի հեշտ կարտասանվի։
Գյազարի հետ համազայն եմ, «գազար» շատ ավելի բարեհունչ է։ Մեկ այլ բառ, որի «յ»–ով արտասանությունը արմատացել է մեր խոսակցականում՝ քյաբաբ (եթե չեմ սխալվում, ճիշտ ձևը՝ քաբաբ)։
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ