Նկատել եմ, որ մեր խոսակցականում ոչ միայն շատ են թուրքական բառերը, այլև նույնիսկ հայերեն կամ միջազգային բառերը արտասանվում են թուրքերեն հնչողությամբ: Օրինակի համար ռադիո, կրիա և այլ նմանատիպ բառերը ասում են ռադյո, կրյա, որը իմ կարծիքով թուրքերենից է գալիս, որովհետև թուրքական բառերի մեծամասնությունը վերջում ի տառի փոխարեն յ տառով են, եթե չեմ սխալվում:
Եկեք այս թեմայում քննարկենք մեր խոսակցականում գործածվող այն բառերը, արտահայտությունները և արտասանությունները, որոնք թուրքերենից են գալիս:
ԱԻՈ, դուք շատ ճիշտ եք նկատել.... Ես նուԻնիսկ սկսում եմ կասկածել, որ մենք հիմա ոչ թե հաԻրեն ենք խոսում, աԻլ թուրքերեն:
Էջանիշներ