Հայեր Ջան,
Ո՞վ է ձեզանից նայել այս ֆիլմը՝ նկարագրող Ղազախստանցի լրագրողի և իր ռեժիսորի (եթե չեմ սխալվում) արկածները ԱՄՆ-ում:
Այս ֆիլմը՝ վերջերս տարօրինակ թափ ստանալով, գլորվեց համարյա թե բոլոր Եվրոպական կինոթատրոններով:
Եթե ձեզանից մեկը դիտել է այս ֆիլմը, գուցե ունի խելքին մոտ բացատրություն, թե ինչ գործ ունի այդ ֆիլմում այդ Հայ մարդը (հենց այդ լրագրողին ուղեկցողը ողջ ճանապարհորդության ընթացքում), որը ողջ ֆիլմի ընթացքում խոսում է Հայերեն՝ պատասխանելով Բորատի Հրեերեն մեջբերումներին (անյնդմեջ տեղի է ունենում երկխոսություն այդ երկուսի միջև, որի ընթացքում, մեկը անընդմեջ խոսում է Հրեերեն, իսկ մյուսը՝ Հայերեն): Եվ նույնիսկ մի տափակ մաս կա, ուր երկուսով, լրիվ մերկ, սկսում են իրար իբր ծեծել և թավալվել ու Հայուերեն հայհոյել





Մեջբերել
Էջանիշներ