Ես երբեմն էնպիսի իմաստներ եմ տեսնում ֆիլմերում, գրքերում, նկարներում, որ ուրիշները չեն նկատում, նույնիսկ սեղծագործության հեղինակներըԲոռատ ֆիլմը իմ սիրած ֆիլմերի ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ
, Մաթրիքսից ու Ֆորեսթ Գամփից հետո, իսկ կատակերգությունների մեջ ընդհանրապես առաջին. վերջին անգամ էսքան երևի Էյս Վենտուրայի վրա էի ծիծաղել
![]()
Իմ կարծիքով Բոռատը պարզապես հերթական զզվելի ֆիլմը չէր: Դա զզվելի, բայց խորը իմաստ ունեցող գեղեցիկ ծաղրանկար էր, մարկդանց աշխարհի , մշակույթների , քաղաքակրթությունների մասին, որը ուզում էր ասել, որ տարբեր ազգերի մշակույթները ոչ միայն տարբեր են լինում այլև լավ կամ վատ...
Ի՞նչու էր հայ դերասանը հայերեն խոսում, չգիտեմ գուցե և այն պատճառով, որ միակ օտար լեզուն էր, որին նա տիրապետում է: Բայց դե ընդհանուր առմամբ ինչ տարբերություն Հայաստան, Ղազախստան, թե Ադրբեջան, հատկապես ամերիկացիների համար, չեմ կարծում, թե Ալիևի դիմանկարը վերջում նույնպես պատահական էր:
Ինչքան ընդհանուր բան ուներ Բորատը հայերի հետ... հմմմ... Կաստյում Շլվարը, բարևելուց պաչելը, կամ բոլո՞ր հայերը գիտեն որ Միլլերը կարելի է բացել առանց բացիչի փսսցնելով, կամ մեր հայ ռեպերները ավե՞լի լավ տեսք ունեն քան Բոռատը սևերի հետ հանդիպելուց հետո, վերջերս հայակական ալիքով նորություն էի նայում, մի կին բողոքում էր իրենց գյուղի սանմաքրման վիճակից "Բալա ջան,-ասում էր,- Էս կանալիզացիան խայտառակ վիճակում է, ստիպված, ինչ անենք, անում ենք պարկերի մեջ տանում, գցում ենք ձորը", կամ բոլո՞րը գիտեն, թե ինչ է i-podը, բա Պամելա Անդերսոնին փախցնելը, իսկ հայերեն հայհոյանքները լռիվ սպանում էր![]()
Մի խոսքով շնորհակալությու ՀՈԼԻՎՈՒԴ հերթական գլուխգործոցի համար, ըստ իս ԲՈՌԱՏը շատ ավելիին է արժանի քան մեկ գոլդենգլոուբը…




Բոռատ ֆիլմը իմ սիրած ֆիլմերի ցուցակում բարձրացավ 3-րդ տեղ
Մեջբերել


Էջանիշներ