Էդպիսի բան չկաԲոլորս էլ գիտենք, որ մեծ մասամբ, Հայաստանի օպերատորների ռոումինգը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան տվյալ երկրում նոր համար գնելը։ Այնուամենայնիվ, կա՞ն ռոումինգից օգտվողներ։
Օգտվում եմ Բի-Լայնի ռոումինգից: Ճիշտ է, Իսպանիայում մոտ 10 օր խնդիրներ ունեցա, որովհետև համառորեն չէր միանում, բայց ընդհանուր առմամբ, եթե տվյալ երկրում տեղացիների հետ չես շփվելու, տան հետ կապվելու համար ռոումինգն ավելի հարմար է: Ես Իսպանիայում իսպանական համար էլ ունեի: Այնտեղից նախ Բի-Լայնի բաժանորդներին SMS չէր հասնում, իսկ Վիվասելի բաժանորդներին ուղարկելու համար գանձում էր մեկ եվրո, մինչդեռ ռոումինգով ընդամենը 150 դրամ էր, այսինքն՝ 30-40 ցենտ: Նույնը զանգելու դեպքում: Իսպանականով րոպեն 2 եվրո էր (եթե ոչ ավելի), իսկ ռոումինգով՝ 400 դրամ, չնայած ես երբեք չէի զանգում, զանգեր չէի ընդունում: Մենակ SMS-ներով էի կապվում:





Մեջբերել
Էջանիշներ