Պետք է կարողանալ տարբերել Ռուսաստանի օլիգարխիայի պրոբլեմները ռազմա-կգբականների պրոբլեներից։

Եթե առաջինները արդեն լուրջ պրոբլեմներ ունեն իրենց փողերն շվեցարական բանկերում տնորինելու ու Եվրոպայում ու Ամերիկայում գործնկերներ ունենալու մեջ, ապա երկրորդները, որոնց կառկառուն ներկայացուցիչն է Պուտինը, չեմ կարծում թե որևէ պրոբլեմ ունեցել են, կամ կունենան, այդ իսկ պատճառով Ռուսական զորքերի դուրս բերումը միայն ու միայն կախված է երկրորդների-ուժայինների քմահաճույքներից։

ՈՒժայիններին, որչ ՆԱՏՕի որոշումներն են «սարսափեցնում» ու ոչ էլ առավել ևս ԱՄՆի հիստերիաները - նրանք խորը ԹՔԱԾ ունեն բոլորի վրա։

Այն որ ընդհանրապես ռուսական զորքերը Գորիում կանգնել ու առաջ այլևս չեն գնացել, առաջինների, ֆինանսական համակարգի շնորհքն է, որոնք միայն կորուստներ են ունենում ինքան ռազմականը հաջողություններ։

Ֆինանսական ռուսաստանը այլևս ազդեցություն այնքան ինչքան Էլցինի ժամանակ էր չունի ու որոշումներ չի կարողանա կայացնել,ինչքան էլ նրանց դժվարությունների մեջ դնեն արտասահմանում - ինչը Եվրոպացիք շատ լավ հասկացան ու վերջին ՆԱՏՕի նիստը ընդհամենը բռունց բարցրացնել էր ու նույնիսկ մատ թափտալ Ռուսաստանի վրա չհամարձակվեցին, քանի որ հասկանում են, ինչքան արագ կարող են կորցնել Ռուսաստանում առկա ֆինանսական լոբբիին, որի հետ միայն կարող են շփվել։

Չեք նկատում, որ Պուտինը ուղղակի թքած ունի բոլոր ԱՄՆների ու Եվրոպաների վրա, որոնք քաջ գիտակցում են, որ նրա մոտ է իրական ուժը բայց ոչ մի կերպ հետը բանակցություններ վարել չեն կարող, նա իրեն լրիվ ներքին գործերի հրամանատարի պես է պահում...

Սա որոշակի համաշխարհային կարգ ու կանոնի վերաձևում է - ԱՄՆի միանձնյա ոստիկանապետի կարգավիճակը զրոյացվում է, նրանով, որ ցույց է տրվում թուլությունը - ԱՄՆն իր ամենածախու երդվյալ վկային անգամ օգնել չի համարձակվում, ինչքան էլ նա Անգլերեն խոսա։ Դրանով ցույց է տրվում ԱՄՆի ճղճիմությունը ու անհնարինությունը միջին արևելքում ինչ որ բան որոշելու։

Ռուսաստանի ֆինանսական համակարգին կարծում եմ համոզել են, որ նրանք ինչպես Խոդորկովսկին, պիտի ՄՈՒԾՎԵՆ, որ շարունակեն հանգիստ գոյատևել, դրանք էլ կմուծվեն նույնիսկ իրենց ունեցվածքը արտասահմանյան բանկերում կորցնելու վտանգով։