Վրաստանի պարտությանն ուրախանալու բան չկա, տխուր ու վտանգավոր է, բայց մի քիչ շուտ է պարտություն կամ հաղթանակ բղավելը։
նախ` վրացական վայնասունը շատ բարձր է ու լույսի արագությունից արագ, մի ահավոր բան կարդում եմ, կես ժամից հերքվում է,
երկրորդ` Ռուսաստանը գուցե և ագրեսսոր է, բայց այդ վրացու աստիճանի հիմար չի, որ գնա կանգնի Թիֆլիսի դռան առաջ,
երրորդ, մի շտապեք ամերիկացիներին խաղից դուրս տեսնել-չեկան, թողեցին, տեսաք…դրանց գալն ու հափ անելը մեկ կլինի, բոլորը ռուսներին կսկսեն բարի խոսքերով հետ կանչել։ ԱՄՆ-ն իր խոսքն ասե՞լ է, դեռ մի տեղն ա խաղացնում։ Սպասեք և զգուշացեք։

Համենայն դեպս, Ռուսաստանի արագ ռեակցիայի համար ուրախ եմ։ Թերևս, կայծակնային չէր, հիշենք Սումգաիթը, եկան կանգնացրեցին, մի փոքր ուշացումով (դե հո ծիտ չեն), այն և այս ուշացումը հերիքեց ողբերգությանը։