Լավ էլի, ինչի մասին ա խոսքը՞՞՞ Ռուսի ինչին ա պետք Օսետիան, ինքը հազարավոր կիլոմետրերով տարածքներ ունի , չգիտի ինչ անի, պետք ա աչքը դնի մի փոքր Օսետիայի վրա՞՞
Ես մինչ այս լիքքը գրառումներ եմ արել, որտեղ ասել եմ որ ռուսները մեզ ոտից գլուխ առել են, որ ինչ ուզում անում են մեր հետ և այլն; Բայց իրականում, մեր ծախվող իշխանություններն են մեղավոր:
Կարող եք բացատրել որն է իմաստը ռուսի հետ հարաբերություններ փչացնելու՞
Ռուսաստանը մեր համար էքսպորտի երկիր ա, մեր համար գազ մատակարարող երկիր ա, ատոմակայանի հումք մատակարարող ա, մեր բազմաթիվ հայրենակիցների ապրելու վայրն ա: Ու վերջապես, եթե Ռուսաստանը չլիներ, Ղարաբաղը վաղուց կուլ էին տվել
Ու ընդհանրապես, ինչի նորմալ հարաբերությունների մեջ չլինել հարևանի հետ՞՞՞ Ինչը պետք ա ավելանա դրանից՞՞՞ Իսկ եթե չեք ուզում, որ Ռուսաստանը որոշ հարցերում մեր փոխարեն չորոշի, ուրեմն ՆՈՐՄԱԼ երկիր դառեք, միա հատ դուք ձեզ հարգեք, մի գնացեք Մոսկվայում ձեզ կապիկի նման պահեք ու կարողա հարգի մեզ Ռուսաստանը, և ընդհանրապես ամբողջ աշխարհը; Թե չէ տեսանք էլի, ձեր ամերիկան, կամ էլ Եւրոպան ոնց որ թե պադդերժկա արեց "Ընտրությունները հիմնականում համապատասխանել են..." Իրականում մեզ կապիկի տեղ են դնում, դրա համար էլ համապատասխանել են
Ամերիկան լավ հարիֆացնում, սրսկում ա, որ ասեք Կորչի Ռուսաստանը, ու մենք էլ հետը կորչենք, Ամերիկան էլ մեծանա, չաղանա
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 11.08.2008, 15:45:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Զոհվածների կամ վիրավորվածների մեջ հայեր կա՞ն։ Ընդհանրապես, հայերի վիճակը Վրաստանում այս օրերին ինչպիսի՞ն է։
Բացարձակապես չեմ համարում իմ պարտքը ռուսական քարոզչության այստեղ առաջ տանելը: Դա առանձ ինձ էլ ոմանք շատ լավ անում են:
Ինչ վերաբերվում է զոհերին, ապա ցանկացած զոհի հիշատակ պետք է հարգվի ու հիշվի: Կրկնում եմ, ես ինքս ունեմ օս բաեկամներ, որոնք հենց այս պահին էլ գտնվում են Ցխինվալիի մոտակա գյուղերից մեկում:
«Գյուղեր բնակչության հետ վերացնելը» նույնպես ակնհայտ սուտ է ռուսների կողմից տարածված:
Ըստ քեզ քանի՞ բնակիչ կար Հարավային Օսեթիայում:
Մարտի մեկին, ընդհամենը փողոցային ընդհարումների հետևանքով Երևանում պաշտոնական տվյալներով զոհվեց 10 մարդ;
Դե հիմա պատկերացրա, թե շենքեր ռմբակոծելով ու գրանատամյոտից կրակելով ինչքան մարդ կարա զոհվի
Ու ընդհարապես, լավ չի, որ ռուսները ռմբակոծում են վրացական օբյեկտները, բայց դե Սաակաշվիլին պետք ա դա հաշվի առներ պատերազմ սկսելուց առաջ
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 11.08.2008, 15:53:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Քանի որ և՛ վրացիները, և՛ ռուսները համարվում են հայերին բարեկամ ժողովուրդներ, կոչ եմ անում ազգային կամ պետական պատկանելությունը վիրավորող արտահայտություններ չանել:
Ես այս դիրքից այդքան չէի խոսա, եթե քո միակողմանի, ապակողնորոշող տեղեկատվությունը չլիներ… Դու չես հավատում ռուսակակն քարոզչությանը ՝լավա՝ապրես: Բայց Վրացական նույն տիպի քարոզչոըթյանը կուրորեն հավատում ես:
Իսկ բնակչության մասին չգիդեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր, որի մասին դու մի ամբողջ օր նույնիսկ մի բառ չգրեսցիր, բայց հենց հերթը հասավ վրացիքին նենց վայնասուն արիր, ոնց որ աշխարհի վերջն էր: Իմ համար դատապարտելի են և՛ վրաց, և աբխազ կողմի կատարած անմարդկային քայլերը:
Իսկ զոհերի կամ վիրավորների մեջ հայեր կա՞ն։ Ինչքան լսում եմ, լրատվամիջոցներն ասում են, որ չկան։
Ռուսական մասի ուժային կորուստները ըստ պաշտոնական տվյալներիГенштаб РФ огласил российские потери в Южной Осетии
14:24 «Интерфакс»
Москва. 11 августа. INTERFAX.RU — В зоне грузино-осетинского конфликта группировка миротворческих сил РФ потеряла 18 человек убитыми, 4 самолета были сбиты силами грузинских подразделений.
Об этом на пресс-конференции в понедельник в Москве сообщил заместитель начальника Генштаба РФ Анатолий Ноговицын.
Հայերը ինչպես միշտ հայտնվել են երկու կրակի արանքը![]()
Ստեղ նույնիսկ հարցը ազգերին կամ պետություններին չի վերաբերում:
Ուղղակի, տհաճ ա երբ ցանկացած պետություն իրա ուժը գործադրում ա անզեն մարդկանց նկատմամբ![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Օսեթիայի չէ, մի հատ Չարբախի չափ տարածք էլ լիներ, աչք կդներ: Բայց հարցը դրանում չէ, այլ զիջողականության բացակայության մեջ: Ռուսաստանը շարունակում է սովետի քաղաքականությունը՝ փորձում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանում ձեռք բերած լծակները, բայց արի ու տես էլ նախկինը չի, ինչ-որ Վրաստան կարողանում ա դեմ դուրս գա, հետո ինչ որ տալիս քանդ ու քարափ ա անում, բայց մեկա էն թափը չկա:
dvgray ջան, հարցը մը քեզի
անկախ նրանից թե ով ում ինչ է հրահրել, ինչու ղարաբաղցի հայը իրավունք ունի չապրելու Ադրբեջանի սահմաներում, իսկ Օսը իրավունք չունի Վրաստանի սահմաներում չապրելու, ինչու Վրաստանի տարածքային ամբողջականությունը անձեռնամխելի է իսկ Ադրբեջանինը ոչ՞
ինչ ես կարծում Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին, օրը ցերեկով Եվրոպայի հարևան քուչում գտնվող Կիպրոսը օկուպացնող Թուրքիային ինչ էր խանգարում գոնե մի հատ Հայաստանի վրայով անցնել ու միջազգային ղժղժոցի տակ, միթոմ թե տեղի տալով հետ գնալ ելման դիրքեր՞
Իդիոտ Միշիկին էլի ռուսներն ու արևմուտքը խաբեցին...
Կհիշես երբ ռսական գումարտակը Հարավսլավիայի ռմբակոծումից հետո գրավեց Սարաևոյի օդանավակայանը, դրանից առաջ Միլոսևիչին փուռը տվին, ինչ ստացան՞.. հաղթանակած Չեչենական պատերազմ... ռուսները Միլոսևիչին խաբեցին ճիշտ այնպես ինչպես այսօր ամերիկացիները խաբեցին Միշային, ..
Կոսովոյի դիմաց դեռ ոչինչ չէին տվել ռուսներին... ամենահարմար տարբերակը ով էր.. ռոմանտիկ Միշիկը... բոլոր դեպքերում Օսեթիան արդեն կորած էր Վրաստանի համար.. ոՌուսաստանը դա արդեն իրենն էր համարում, գեղեցիկ պրիոմ էր արևմուտքի կողմից..
ռուսներին նոր բան չտալու համար զգուշացրեցին որ սա վերջնական քոննը չէ, բայց հիմա վերցրու.. արդեն տվեցինք .... իսկ Միշայի բնականաբար համոզելը որ ազատագրի երկիրդ այնքան էլ դժվար չի եղել մի քանի շաբաթ առաջ այցելած գոնդոլիզիկի համար..
Միշան դեռ պիտի սովորի որ հզորների խոստումները իրենց թրի ծայրին են..
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ