Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
Շաաատ վաղուցվանից արդեն պարզ էր, որ ԱՄՆ-ն մեծացնում, հասունացնում ա Վրաստանին Ռուսաստանի դեմ, ու ես դեպքում հաստատ Վրաստանը չի շահելու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու, քանի որ ՄԻՇՏ հարևան երկրները իրար համար հանդիսանում են ավելի հարմար գործընկերներ, քան օվկիանոսից այն կողմ գտնվողները:

Շատ լավ տակտիկա էր, Վրաստանը հարձակվում , անմեղ մարդկանց կոտորում ա, հետո էլ այնպիսի մի կոկորդիլոսի արցունքներ ա կապում ՄԱԿի քննարկման ժամանակ, որ արդեն կարելի էր մտածել, Վրաստանում է եղեռն տեղի ունենում…

Նույնննն պատկերը եղել է 1915ին, երբ թուրքերը հայերին կոտորում էին, իսկ Անգլիան, Ֆրանսիան,Գերմանիան ու մյուս տերությունները կողքից նայում էին: Էսօր էլ, Անգլիան, Ֆրանսիան և էլի ինչ-որ Ամերիկայի բերանով խոսող իրանցից ոչինչ չներկլայացնող երկրներ սկսում են նրանից, որ Ռուսաստանը ագրեսոր է, բայց չեն ասում, որ
Վրաստանն է առաջինը հարձակվել, հիմա էլ ինչ է ուզում

Ինչ կեղտոտ խաղ ա քաղաքականությունը.....

Հ.Գ. Չգիտեի, որ Փոքր Լիլո գյուղը Թբիլիսիի մեջ ա ...
Ինչու՞ այդպես միակողմանի Կարելի է նաև ասել, որ Ռուսաստանը վաղուց Աբխազներին ու Օսեթներին տրամադրել է Վրաստանի դեմ, զինել է, փող է տվել, քարոզել է… Դե յուրե Աբխազիան ու Օսեթիան Վրաստանի կազմում են։ Դե ֆակտո նրանք ռազմական ճանապարհով են փորձում դուրս գալ Վրաստանի կազմից։ Վրաստանը պայքարում է իր երկիրը քայքայումից փրկելու համար։ Քարոզչության միջոցով կարելի է նաև Աջարներին, Ջավախքցիներին անկախության կոչ անել ու հանել Վրաստանի դեմ։ Ռուսաստանը այստեղ ճիշտ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով է առաջնորդվում։