Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Շարունակեք նայել ռուսական լրատվություն ու մտածել, որ պատերազմը Վրաստանն է սկսել։

Բայց մի բան հարցնեմ էլի, դուք լո՞ւրջ մտածում եք, որ Վրաստանին ձեռնտու էր հիմա պատերազմ սկսել։
Արթ ջան, մենք շա~տ վաղուց անցել էինք դու-ի, եթե հիշում ես: Այո, ես կարծում եմ, որ Վրաստանին հիմա շատ հարմար էր պատերազմ սկսել` մի շարք գործոններ հաշվի առնելով, որոնց մասին էս թեմայում էլ կա գրվածք: Ուշ ես երեւի միացել: Ու ես իրոք կարծում եմ, որ Սահակաշվիլինի իդիոտ ա: Ու նաեւ կարծում եմ, որ օսերն ունեն ինքնավարության իրավունք` ինչպես Ղարաբաղը, ու որ գռադերով սահմանադրական կարգ չեն վերականգնում:

Ու ես էնքան հասուն եմ, երեւի, որ ռուսական կամ եսիմինչական լրատվությունից կարողանամ զատել ճշմարտությունը: