Ոչինչ չասող պատերազմ: Ես այդպես էլ չեմ հասկանում Սահակաշվիլու հաշվարկները…կարծում էին թե պիտի Ցխինվալին շատ արագ գրավեն ու ռուսներն էլ "չհասցնեի՞ն" որևէ բան անել, թե՞ հույսները Եվրոպայի ու ԱՄՆ-ի վրա էր…էդ ի՞նչ հաշվարկ էր որ մենք սովորական մահկանացուներս չենք կարողանում հասկանալ…Միգուցե Սահակաշվիլին ներքին "խնդիրներ" ունի, որն ինձ ավելի հավանական է թվում

Ոչինչ էլ չի լինելու…ի վերջո վրացիները կվերադառնան ելման դիրքեր, ռուսները հետ կքաշեն ավելնորդ զիուժն ու ամեն ինչ կընկնի իր առաջվա տեղը մի տարբերությամբ, որ օսերն ավելի հաստատակամ կթեքվեն ռուսների կողմը…

Սրանից թերևս մենք դասեր քաղենք ու հասկանանք, որ մեր վրացական ճանապարհը իրականում արահետ է և վրացական ցանկացած անհեթեթ քայլ մեզ շնչահեղձ է անելու: