Լավ, Ազատ ջան, ընդունենք, որ դա պրովոկացիա է, բայց չէ՞ որ այդ պրովոկացիան կարող է ողբերգական ավարտ ունենալ հենց պրովակատորի համար, ինչն ինքը պարտավոր էր հաշվարկել նախքան գործնական քայլերի դիմելը, և կարծում եմ, որ հաշվարկել է, իսկ թե ինչպիսի արդյունք է ստացվել այդ հաշվարկից և արդյոք ճիշտ է կատարել այդ հաշվարկն իսկզբանե, այս հարցերի ստույգ պատասխանները կտա միայն ժամանակը:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դե հիմա դու հավակնում ես իրանից խելոք լինել, ես այդպիսի հավակնություն չունեմ
Грузия в ООН обвиняет Россию в распространении конфликта на Абхазию աղբյուր` Ռեգնում:
Պրոցեսը սկսվումա:
Ավելացվել է 5 րոպե անց
Տրամաբանությունդ Ճիշտա Կուկ ջան: Գիտեք հայերիս ու վրացիների տարբերությունը որնա?
Մենք ճնշված ազգ ենք, միշտ պետություն չենք ունեցել և ծվարել ենք օտարի մոտ` գթասրտության ակնկալիքով: Էլ չեմ ասում Եղեռնը......
Վրացիները միշտ իրենց հարցերը լուծել են, միշտ ունեցել են մեկ կամ երկու լրիվ անկախ պետություններ, երբեք չեն կոտրվել: Նրանք հիմա էլ չեն ՎԱԽԵՆՈՒՄ, տեսնում էք, ազգովի` նույնիսկ ընդիմությունը, կռվում են, դա հարգանքի արժանի է, հետո ինչ, որ ռուսը ուժեղա:
Վերջին խմբագրող՝ azat11: 09.08.2008, 02:25: Պատճառ: Գրառման ավելացում
Ժող Ռուսաստանը ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին բան ա ասում: Ասում ա դռանս դեմից հեռու գնացեք…
Ստրատֆոր կենտրոնը շատ մեծ կասկած ունի, որ վրացիների հարձակումը ռուսների սարքածն ա, որ վրացիք կուտ են կերել: Սրանով կամ ուզում են ԱՄՆ-ի կերած ք…ը թաքցնել, կամ՝ ճշմարտությունն են ասում (ես երկրորդին եմ հակված): Կամ երրորդ ավելի զզվելի տարբերակը. էս ամենն արդեն նախօրոք բեմադրված էր ջոջերի կողմից, հիմա ուղղակի ներկայացումն ա սկսվել:
Russian President Dmitri Medvedev summed this message up best: “Historically Russia has been, and will continue to be, a guarantor of security for peoples of the Caucasus.”
Պատմականորեն Ռուսաստանը եղել է և կշարունակի լինել Կովկասի ժողովուրդների ապահովության երաշխավորը:
Մեդվեդեվի վերջի մեսսիջն էր Արևմուտքին
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 09.08.2008, 02:31:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Bush meets Putin over Georgia fighting
http://edition.cnn.com/2008/WORLD/eu...eax/index.html
Մի քանի էջ կարդացի այս թեմայում, ու… ինչ ասեմ… ողբալի է մեր վիճակը : Որ մի 15 տարի առաջ ինձ ասեին, որ Հայաստանի վիճակը կարող է կախված լինել Վրաստանի ներքին գործ հանդիասցող Հարավային Օսիային կարգի հրավիրելու ակցիայից, կասեի հե - հե՜՜՜յ , էտ վախտերը սովետի հետ անվերադարձ անցան գնացին, ու Հայաստանի վիճակը կախված է միայն մեզանից:
Էս ինչ օրի հասանք էտ ապուշ Ռոբիկա-Սերժի պատճառով: "Ակումբի" երիտասարդ ազատ-անկախ Հայաստանի ծնունդ երիտասարդությունը ոտով ձեռով ռուսերին /իրան ճորտացնողին/ է բալետ անում, որ իր հազարամյա լավ ու վատ օրվա հարևանին՝ վրացում ջարդի ու իրենց սիրտը հովանա: Շատ ու շատ ու շատ տհաճ է, որ մի սանտիմետր անգամ չենք աճում:
…
Հիմա ըստ նյութի:
Իմ համոզմունքն է , որ Ռուսաստան կոչվոած իմպերիան 1914-թվականինց հետո քայլ առ քայլ կզում է ու կզելու է: Դա անխուսափելի է՝ ուզում է սաղ հայ ազգով ելեղեցուց դուրս չգանք ու աղոթենք ի փառս իվան դձյաձայի գործերի հաջողությունա ու մատաղներ անենք: Ռուսաստան կոչված բարդակը այժմ կախված է միայն նավթի գնից, ինչպես կախված էր բրևժնևյան "հերոսական" տարիներին: Ու եթե տասը հատ պուտինկա մեդվեդևկանի թև մտնի, մեկ է իրենք կովկասից ռադները քաշելու են, որ ցիվիլ աշխարհը տեռորիստական Իրանի հարցերը քիչ զոհերով լուծի: Դա իրար հետ պայմանավորվածության արդյունք է: Ու եթե ինչ ինչ թատերական ներկայացումներ էլ լինեն Պուտինի կատարմամբ, դա միայն ռուս մուժիկի համար նախատեսված ակցիաներ են:
…
Իսկ հակառակ դեպքում եթե ռուսը խախտեց պայմանը, ապա միջազգային համագործակցությունը ինչպես Գորբաչովի ժամանակ նավթի գինը կգցի ու կհասցնի մի 20 դոլար, ու Ռուսաստանը կդառնա պատմական մի հերթական հուշ, ինչպես Բյուզանդիան:
…
Էնպես որ հարգելի ռուսամոլներ: Խելքի եկեք ու եկեք ազգովին որոշենք թե մենք առանց ֆլան -ֆստան ոնց ենք ապրելու մեր խելքով /ու ուրիշներից կորզված միջոցներով, եթե շատ խելոք ենք/
Սակայաշվիլու մասով:
Նա իր պետության համար անում է նույն, ինչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի համար:
Մի քիչ էլ որ ուշանար նրա գալուստը, ապա Վրաստանից բան չէր մնալու ու ռուսները զախապտ էիր անելու Աջարիան, առանց որի Վրաստանը դառնալու էր քոչարյանական Հայաստանի պես մի ֆոռպոստ: Հիմա նա ավելի բարդ ու նաև պտվաբեր խնդիր է լուծում իր պետության համար: Հետ է բերում պատմական Վրաստանի մաս հանդիսացող տարածքները ու թող աստված օրթնի իրեն այս մեծ ու սրբազան գործում
հետո ի՞նչ որ միջոիկային երկիր ա: Ուրեմն իրա կողքինները իրան ստրուկ հայտարարեն հա՞ քո ասելով: Ռուսաստանի իրենից արդեն 100 տարի ա բան չի ներկայացրել: Հարցը էն ա, որ աշխարհը Ռուսաստանը վերջնականապես չի քանդում, որտեվ վախենում ա Ռուսաստանի տարածքի վայրենի ազգու ժողովուրդները համ իրար ուտեն, համ էլ ռեալ սպառնան աշխարհին: Իսկ քաղաքակիրթ ազգերի դեպքում /նայիր Լատվիա, Լիտվա, Էստոնիս/ էնպես թքեց ռուսների ճակատին, որ չեն կարում ռուսները հանգստանան:
…
Ռուսաստանին իրա թաթար-մաթարներով հեսա էլի պլոմբելու էն, ոնց արի սովետ կոչվող Ռուսաստանին պլոմբին 70 տարի:
…
Իսկ Հայաստանը իրականում դառնալու է տարածք, եթե սենց սերժանտացված մնա:
Հասկանում ե՞ս թե ինչեր ես խոսում: Պարտավոր ա հա՞:
Պարտականություններ ա կրում իրա վրա հա՞: Տո ինքն էլ, իրա պարտականություններն էլ: Իրա վայրեի հալով պաևտականություններ ա կրում, ոնց որ թուրքն էր 600 տարի կրում
Ոնց որ հայ ժողովուրդը քֆրտում ա Վարդան Մամկոնյանին հա՞ երևի
Դու քֆրտում ես չէ՞ Վարդան Մամիկոնյանին
…
Է: Տափակ երկիր, տափակ արժեքային համակարգ ու դրանից բխող տափակ բարքեր ու տափակ մտածելակերպ
Թե ընդհանրապես ասած ինչի համար են սենց կզած ապրում, անհասկանալի է :
Ավելացվել է 15 րոպե անց
Հերոս լինելը բոլորի խելքի բանը չի: Բոլորը չեն կարող լինել ազատության մարտիկներ:
…
Սպարտակի ժամանակ շատ ստրուկներ կային, որոնք թեև չէին միանում Սպարտակի շարժմանը, բայց հոգով սրտով նրա ու նրա մարտիկների հետ էին: Օգնում էին ինչով կարողանում էին:
…
Իսկ մենք նստած աստված ենք կանչում, թե ոնց են ազատագրվողին ճնշելու ու ոչնչացնելու:
…
Էսքան չուզողականությում երևի իսկապես մենակ հային է հատուկ: Իզուր չի որ ռեգիոնում բոլորի աչքի փուշն ենք ու ոչ մեկը մեզ չի վստահում:
Վերջին խմբագրող՝ dvgray: 09.08.2008, 07:26: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ