ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առավոտյան նիստն ավարտվել է առանց հայտարարության: Մի ժամ առաջ երկրորդ նիստն ա սկսվել: Նիստից առաջ ռուս դեսպանը՝ Չուրկինը հայտնել է որ խորհրդի մշտական անդամների ( Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) միջև համաձայնեցված տարբերակ կա:
Սպիտակ Տունը բավարարվել է խաղաղության և երկխոսության կոչով:
Ստրատֆորտ հետազոտությունների կենտրոնը ( սա բավական լուրջ հաստատություն է, ասում են նույնիսկ ԿՀՎ-ի լեգալ կառույց է) հայտնում է, որ ԱՄՆ-ը, եթե անգամ ուզենար, հիմա ի վիճակի չէ ռազմական օգնություն ցույց տալու Վրաստանին, քանի որ ռեսուրսները լռված են Իրաքում և Աֆղանստանում: ( վրացիքին ասում են հույս չդնեք)
Սահակաշվիլին ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությունից խնդրել է հետ ուղարկել Իրաքում գտնվող վրացական խաղաղապահներին (մոտ 2000 զինվոր), քանի որ Վրաստանում ռազմական դրություն է հայտարարվելու:
Ժող Ռոյթերսն ասում էր Սահակաշվիլին ընդհանուր մոբիլիզացիայա հայտարարել: Ճիշտ ա ՞
Էջանիշներ