Այս գիշեր վրացական զորամիավորումները հարձակում են սկսել Ցխենվալիի եւ Հարավային Օսեթիայի մի շարք այլ բնակելի տարածքների վրա: Կան լիքը զոհեր ու վիրավորներ երկու կողմից: Ռուսները լռում են դեռ:
Այս գիշեր վրացական զորամիավորումները հարձակում են սկսել Ցխենվալիի եւ Հարավային Օսեթիայի մի շարք այլ բնակելի տարածքների վրա: Կան լիքը զոհեր ու վիրավորներ երկու կողմից: Ռուսները լռում են դեռ:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հերթական ամերիկառուսական հակամարտությունն է: Էհ, Ռուսաստանը դատապարտված է…
Էլի պատերազմ, արդեն քթներիս տակ, այնտեղ, որտեղ ունենք շատ հայրենակիցներ:
Ավելացվել է 2 րոպե անց
ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԱՆՑԵԼ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ
Վրացական աղբյուրները հայտնում են, թե Վրաստանի զինված ստորաբաժանումները մտել են Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ եւ վերահսկողություն հաստատել Հարավային Օսիայի Զնաուրիի շրջանում: Ռուսական աղբյուրներն, իրենց հերթին, տեղեկացնում են, թե Ցխինվալում մարտեր են ընթանում, վրացական ստորաբաժանումները վերահսկում են քաղաքի մերձական մի շարք բարձունքներ:
Վրաստանը, թեեւ երեկ հայտարարել էր կրակի դադարեցման մասին, այսօր առավոտյան ձեռնարկել է ռազմական գործողություններ: Վրաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե գործողությունն իրականացվում է սահմանադրական կարգի վերականգնման նպատակով:
Ըստ լրատվամիջոցների, կան տասնյակ զոհեր, վիրավորվել են նաեւ ռուսական խաղաղարարներ: Իր հերթին, Աբխազիան զինված ստորաբաժանումներ է ուղարկում Հարավային Օսիա: Իր հերթին, Հյուսիսային Օսիայից էլ զինված ջոկատներ են ժամանել Հարավային Օսիա: Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:
http://www.lragir.am/
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 08.08.2008, 14:45: Պատճառ: Գրառման ավելացում
Ես այսօր երբ իմացա այս մասին, մի պահ սառեցի։ ախր ինչ ահավոր բան ա պատերազմը։ Իմ բոլոր վրացի ընկերները տխուր են։(
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Սահակաշվիլին քիթը կջարդի Օսիայում, եթե մինչև վաղը չդադարեն ռազմական գործողությունները վաղը Ռուսաստանը լայնամասշտաբ ձևով կխառնվի պատերազմին, պատճաառ բռնելով Օսիայիում իր քաղաքացիներին պաշտպանելը, և խաղարար զորքին օգնելը, ԱՄՆ ու Եվրոպան իհարկե կդատապարտեն Ռուսաստանի այդ քայլը, բայց դա ոչինչ չի փոխի, մեր համար շատ կարևորա որ պատերազմը ինչքան հնարավորա քիչ տևի:
Երվանդ ջան, կարծում եմ, նախքան գործողությունների սկսելը, Սահակաշվիլին լավ էլ «դաբրո»ա ստացել արեւմուտքից, նոր հարձակվել: Եթե հիմա Ռուսաստանը փորձի լայնամասշտաբ հարձակում ծավալի, Ռուսաստանին «տրաս» կհանեն: Կարծում եմ, կօգնի օսեթներին, բայց՝ ոչ օֆիցիալ, այնպես, որ այդ օգնությունը հնարավորինս թաքուն լինի. տարբեր խմբեր, զենք ու տեխնիկա կուղարկի եւ կնպաստի, որպեսզի Աբխազիայի կողմից երկրորդ ճակատ բացվի:
Իհարկե, համաձայն եմ, որ Հայաստանի համար շատ վատ կանդրադառնա պատերազմը ու ինչքան շուտ ավարտվի այն, այնքան մեր համար լավ կլինի:
Ռուսական զրահատեխնիկան մտել է Ցխինվալ, վրացական զորքերը լքում են քաղաքը:
Աղբյուրը՝ regnum,ru
վրացիները ապուշություն են անում! օլիմպիադայի բացման օրովՎրաստանը չպետք ա կատաղացնի Ռուսաստանին, թե չէ մինչև Ամերիկան օվկիանոսի էն կողմից մեկ-երկու-երեք-չորս, Ռուսաստանն էստեղից անմիջապես մեկ-երկու, մեկ-երկու հարցերը կլուծի: Հայաստանի համար չգիտեմ, բայց ինքս սարսափում եմ պատերազմներից, թեև ժամանակն է, որ ինչ-որ մեկը դամփի Վրաստանի գլխին (առանց զոհերի, ուղղակի ուշքի բերի)...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ասում են գազամուղը պայթեցրել են, բայց չգիտեմ էդ մեր խողովակն ա թե ուրիշ: Ինֆորմացի ունե՞ք:
Ռուսները մտել ե~ն... տանկերո~վ, ռմբակոծիչներո~վ... Խեղճ բնակչություն![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
ԱՐԴՅՈՔ ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՆ
Ցանկանում էր արդյոք Վրաստանը վերադարձնել Հարավային Օսիան, երբ սկսեց ռազմական արշավը հենց այժմ: Միայն այս հարցի պատասխանը ստանալով կարելի է ենթադրել, թե ինչով կավարտվի վրաց-օսական նոր պատերազմը:
Եթե Վրաստանն իսկապես ուզում էր վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, ապա տրամաբանորեն, նա կարող էր ձեռնարկել ցանկացած քայլ, միայն ոչ ռազմական գործողություններ: Որովհետեւ բոլորին է պարզ, որ Օսիայում պատերազմ սկսելով, Վրաստանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, որի հետ հեշտ չի լինի: Եւ ակամա միտք է առաջանում, որ գործողության նպատակը ոչ թե Օսիան եւ Աբխազիան վերադարձնելն է, այլ վերջնական «հանձնումը» Ռուսաստանին:
Որքան էլ անտրամաբանական թվա Ռուսաստանին իր այդ նախկին ինքնավար հանրապետությունների հանձնելու Վրաստանի ցանկությունը, դա տեղի ունեցողի միակ բացատրությունն է: Եւ առաջին հերթին այն պատճառով, որ Աբխազիան եւ Օսիան միակ խոչընդոտն են Վրաստանի համար` ՆԱՏՕ եւ Եվրամիություն մտնելու համար: Վրաստանը պետք է մինչեւ այս աշուն լուծեր այս հանրապետությունների հարցը, քանի որ հենց աշնանն է նախատեսված ՆԱՏՕ վեհաժողովը, որտեղ Վրաստանը պետք է հավանություն ստանար: Իսկ այս հանրապետությունների հարցը կարելի էր լուծել երկու ճանապարհով` կամ հետ վերցնել ուժով, կամ հրաժարվել դրանցից: Ուժով վերցնելու դեպքում միանգամից խնդիրներ են ծագում` այս հանրապետությունների բնակչության մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, այնտեղ առկա են Ռուսաստանի խաղաղապահ ուժեր, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակչությունը ապավինում է բացառապես Ռուսաստանի օգնությանը, որն էլ միանշանակ կլինի: Դրանից բացի, նույնիսկ Վրաստանի հաղթանակի դեպքում Վրաստանը արդյունքում կունենա երկու անկայում տարածաշրջան, որոնք գլխացավանքից բացի այլ բան չեն տա:
Հենց այնպես Վրաստանը չի կարող հանձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան, որովհետեւ ժողովուրդը թույլ չի տա: Տարիներ շարունակ Վրաստանում բորբոքվող հայրենասիրական քարոզչությունը ստեղծել է մի մթնոլորտ, որ ի վիճակի է խեղդել ցանկացածին, ով կասի, թե պետք է բաց թողնել Աբխազիան եւ Հարավային Օսիան:
Աբխազիան եւ Հարավային Օսիան Ռուսաստանին հանձնելու համար, Վրաստանում քաղաքացիական պատերազմ չհրահրելու համար, Սահակաշվիլին, կամ ուրիշ որեւէ մեկը, մտածել է ծրագիր, որ ենթադրում է Վրաստանի կողմից ռազմական գործողությունների սկսելը, Ռուսաստանի համարժեք պատասխանը (Պուտինն արդեն խոստացել է) եւ Վրաստանի «արժանապատիվ» պարտությունը ավելի ուժեղ հակառակորդից: Դրանով Սահակաշվիլին կլուծի երկու մեծ խնդիր`կազատվի երկու մեծ գլխացավանքից, որ խոչընդոտում են մուտքը ՆԱՏՕ եւ Եվրամիություն, ինչպես նաեւ սեփական ժողովրդին կապացուցի իր հայրենասիրությունը` «ահա, ես արեցի ամեն ինչ, բայց ինչ կարող էի անել ռուսների դեմ»:
Այն մասին, որ գործողության մեջ է դրվել հենց այս սցենարը, եւ որ այն համաձայնեցված է Ռուսաստանի հետ, խոսում են շատ գործոններ. Ռուսական զլմն-երի պահվածքը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի անորոշ դիրքորոշումը, արեւմտյան երկրների ոչ միանշանակ գնահատականները: Միայն թե այս դեպքում անխոս դերակատարներ են կենդանի մարդիկ, դեկորները` նրանց տները: Հետո, երբ բոլորի համար լավ կլինի, բոլորը կողբան մի քանի տասնյակ խեղճերին, ում վատ դեր էր բաժին ընկել:
http://www.lragir.am/
դաժան ա.. իմպերիաների նախագահները իրենց հարմար բազկաթոռներում նստած հրամաններ են տալիս "կռիվ կռիվ" են խաղում , իսկ ազգերը ու սովորական մարդիկ տառապում են, ինչքան զոհված մեծ ու փաքր մարդիկ կլինեն հիմա..ինչքան դժբախտացված կյանքեր , ափսոս ա... երբ ա մարդը գիտակից դառնալու?
...
Հետաքրքիր հոդված էր: ՈՒ տրամաբանություն կա ահագին մեջը: Բայց որքան տրամաբանություն կա, էդքան ավելի վտանգավոր ա խնդրի կարգավորման էս մոդելի նախադեպը, քանի որ մեր մասով էլ ա մտածելու տեղիք տալիս:
Արդյոք էս նույն սցենարով հանկարծ մեր ապաշնորհ իշխանությունները չեն ցանկանա վերադարձնել "ազատագրված / գրավյալ" տարածքների մի մասը? Որքան մարդ կզոհվի էդ պարագայում?
Վերջին խմբագրող՝ Վարպետ: 08.08.2008, 18:02:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Մեդվեդևը լավ ջղայնացած էր էսօր![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չեմ կարող ասել ինչքան էր օգտակար էս քայլը Վրաստանի համար, բայց որ Ռուսաստանը փորձի ռազմականորեն խառնվել էս հարցին, բավականին կտուժի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ