Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
mtahog

Ժողովուրդը երբեք էլ չի կորցնում ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Բայց երբ ժողովուրդը ստեղծում է մի իշխանություն որը վարում է ոչ նորմալ քաղաքականություն ապա տվյալ պահին ժողովուրդը դառնում է պատանդ այդ իշխանության ձեռքին ու չի կարողանում օգտվել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքից: օբյեկտիվորեն չի կարողանում, այլ ոչ թե զրկվում է:
Օբյեկտիվորեն կորցնում է աջակիցներին ու ի վերջո կորցնում է անկախությունը:
Բայց դա չի նշանակում որ նա կորցրեց ԻՐԱՎՈՒՆՔԸ: Ուղղակի չկարողացավ տվյալ պահին իրացնել իր բնական իրավունքը: Միգուցե ապագայում նորից կփորձի իրացնել:
Իսկ եթե ժողովուրդը չի ստեղծում այդ իշխանությունը, այլ այն ինքնակոչ է լինում, ինչպես օրինակ` ներկայիս Հ.Հ.-ի դեպքում է, ի՞նչ է լինում այդ դեպքում քո կարծիքով: