Ըստ Վրաստանի հանրային հեռուստատեսության հենց հիմա ընթանում են կռիվներ Ջավա ռեգիոնը ազատագրելու համար:
Ըստ Վրաստանի հանրային հեռուստատեսության հենց հիմա ընթանում են կռիվներ Ջավա ռեգիոնը ազատագրելու համար:
իսկ պետականություն երբեք չունենալը արդյոք նշանակում է որ այլևս չեն կարող ունենալ... իսկ օսերը միգուցե երկնքից են ընկել էդ տարածաշրջան, թե իրանց Յակուտիայից են ռուսները բերել ու բնակեցրել այդտեղ՞, իսկ ինչու էլի երբեք պետականություն չունեցած պաղեստինցիները կամ կոսովոյի ալբանները իրավունք ունեն պետություն ունենալու, իսկ օսերը ոչ՞: Իսկ իրականում ոչնչով չի տարբերվում Ղարաբաղից, օսերն ու աբխազները պետություն ունենալու իրավունք ունեն ճիշտ այնքան ինչքան արցախցի հայերը: Չի կարելի երկչափ ստանդարտներ կիրառել:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Համաձայն չեմ: Ամեն ցեղ որ պետություն ունենալու ձգտի ուր կհասնի.. Հասարակության կազմակերպման այլ ձևեր էլ կան: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա հայկական հողա, ինքնորոշում, անկախացում.. դրանք ՀՀ-ին միանալու տակտիկական քայլեր են: Պաղեստինի հարցը լավ չգիտեմ, բայց կարծում եմ, որ այնտեղ էլ Իսրաելին են փորձում կերցնել, կամ չթողնել, որ ագրեսիա իրականացնի: Այո, Օսեթիան Կոսովոատիպ կոնֆլիկտա, հենց այնպես մեկից կտրում մյուսին են տալիս, սա գերտերությունների խաղերնա: Եթե ուզում ես, սա էլ ռուսների հակաքայլն է Կոսովոից հետո: Ես դեմ եմ այսպիսի տերմինախաղերին: Բեր քրդերին ել պետություն տանք, մի հատ ՀՀ-ում, մի հատ էլ արևմտյան Հայաստանում, հետո մեկը ուզենա մյուսին միանալ.......:
Ոչ, հարգելիս, պետությունները տրոհելու մեջ լավ բան չկա, որ այդպես լիներ Ռուսաստանը հարյուր կտոր պիտի լինի, նույնը Եվրոպան..... կվերադառնանք նախնադարյան ՀԱՄԱՅՆԱԿԱՆ հասարակարգի:
Ինչ վերաբերում է արդարացիությանը, ապա դա բազմագործոն հասկացությունա և այն չի կարելի սահմանել տերմիններով (ինքնորոշում, տարածքային ամբողջականություն), յուրաքանչյուրն իր ճիշտն ունի և յուրաքանչյուրն էլ ինքնուրույն զգումա իրավիճակի արդարացիությունը: Արդարության հասնում են տարբեր կողմերի զգացողությունները հավասարակշռելով:
Հայաստանին տուրիզմի իմաստով էլ ահագին վնաս եղավ: Մեր ինչին էր պետք էս ամենը: Հայաստանցի բոլոր զբոսաշրջիկները հետ են վերադարձնում իրենց տոմսերը. http://regnum.ru/news/1038786.html
![]()
Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 09.08.2008, 15:13:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Տարբեր կողմերից ենք նայում նույն երևույթին: Պատերազմը ինքնին չարիք է տվյալ պետության ու ժողովրդի համար, բայց նաև կողքի հարևաններն են տարբեր կերպերով տուժում: Սա այս չարիքի մեկ այլ պտուղն է, վնասը:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Վրաստանում միշտել մենակ վրացիք չեն եղել, տարբեր ազգեր են եղել, ետել վրացիքի դարդնա ու աշխարհում յուրաքանչյու ազգ ունի ինքնորոշման իրավունք. նույն Օսերը, Աջարցիք ու Աբխազները ազգ են ու իրավունք ունեն իրանց քաղաքական ճակատագիրը որոշելու, թե ովա հրահրում դրան ետ արդեն ուրիշ հարցա, իսկ մալականների օրինակը ընդհանրապես անտեղին էր որտեվ մալականը ազգ չի ու առավել ևս ազգային տարածքներ չունիՉէ, ստեղ պատմական տարածքի հարց չկա: Օսերը պետականություն երբեք չեն ունեցել, այս ավտոնոմիաները սովետի ժամանակա սարքվել, հիմա էլ ուզում են առիթն օգտագործեն: Իրականում ռուսի հրահրածնա, ուզում են վրացիներից հող պոկած լինեն: Այդ հողերը միշտ էլ վրացական են եղել: Սա Ղարաբաղ չի հաստատ: Վոնց որ, օրինակ, Սևանի ավազանի մալականներն անկախություն ուզեն, ռուսներն ել իրենց պաշտպանեն:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 10.08.2008, 15:21: Պատճառ: Խմբագրվել է հեղինակի խնդրանքով:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
երկար գրելու հավես չունեմ, բայց մի հատ նորից ճշտի թե կոսովոյի մուսուլման բնակչությունը որտեղից է եկել ու երբ, հետո նույնը օսերի ու աբխազների համար ճշտի ու կեզրակացնես թե ինչքանով է Օսեթիան Կոսովո, հետո հարգելիս, եթե պետությունները տրոհելու մեջ լավ բան չկա, ինչու ես տրոհում Ադրբեջանի Հանրապետությունը, միգուցե այդ տրոհմանն էլ ես դեմ՞... հետո էլ կարելի է տեղեկանալ թե Հայաստանում ինչքան քուրբ բնակչություն կա... ու մեծ ցանկության դեպքում նույնիսկ չենք կարող իրենց պետություն տալ... պետական պաշտոնյանները կպակասեն իրենց նորանկախ պետությունումԻսկ ինչ կասես ասորիների մասին նրանք դեռ ՎԱՂՈՒՑ՜՜՜ պետություն են ունեցել
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ