Գիտեք, ասում են "մի վստահիռ նրան, ով ոչ մեկի չի վստահում".
ես մի այնպիսի աշխատանքի վրա եմ, որի դեպքում չես կարող վստահել քո կլիենտների նույնիսկ հինգ տոկոսին, բայց երբ նրանց հետ որոշ ժամանակ շփվում ես, արդեն հասկանում էս, որ կարելի է վստահել:
Իհարկե, սխալ է մարդկանց չվստահելը, քանի որ էդպես դու ինքդ քեզ չես արդեն վստահում: Բայց ամեն դեպքում պետք է միշտ ստուգել, ամոզվելու համար:
Պետք չէ ամեն ինչ էդպես բարդացնել: Ի վերջո պետք է նախ ինքդ քեզ հարց տաս, թե ինչու ես սկսել չվստահել բոլորին, չէ որ նրանցից ոչ ոք չի փոխվել, նրանք մնացել են նույնը, պարզապես դու փոխել ես կարծիքը նրանց մասին: Մեկ, երկու, երեքի դեպքում դա նորմալ է. ուրեմն դու բացահայտել ես նրանց կեղծավորությունը, իսկ եթե դա արդեն համատարած բնույթ է կրում, ուրեմն դու արդեն ինքդ քո վրա ես կասկածում:![]()
Էջանիշներ