օֆ աման....
մի հատ ինքներդ ձեզ հարցրեք էլի, ու նենց անկեղծ փորձեք պատասխանել, մենակ ՁԵՐ համար. իսկ ԴՈՒՔ վստահում ե՞ք: ու ընդհանրապես՝ վստահել ասելով՝ ի՞նչ եք հասկանում: ասել մեկին, որ մի անգամ հասարակական զուգարանում անծանոթ մարդու քամակ եք տեսել ու պատվիրել, որ նա, ում դրա մասին ասում եք, ոչ մեկի բան չասի, ու մի քանի տարի անց՝ հարցնելով բոլոր ծանոոթներին, համոզվեք, որ իրոք չի ասել, կստացվի, որ ձեր վստահությունը չչարաշահվե՞ց: ի՞նչ ա վստահությունը, երեխեք: վստահել մեկին, բայց ի՞նչ: ես, օրինակ, վստահ կամ գրեթե վստահ եմ, որ իմ ընկերների մեծամասնությունը իմ գաղտնիքները սրբության պես կպահի: բայց, նույն ձևով վստահ եմ, որ եթե կորեմ մի որոշ ժամանակով, էդ նույն ընկերներս բոլոր գաղտնիքներս իրար կպատմեն, որ փորձեն հասկանալ՝ ուր եմ կորել, ում հետ և ինչու: շիլափլավ ա ստացվում: հիմա՝ նրանք իմ վստահությունը չարաշահու՞մ են, թե՞ ոչ: ու արժե՞ արդյոք վստահել: /ոչ երանի կարդացողին ու հասկանալ փորձողին/![]()
CactuSoul (14.04.2010)
Համաձայն եմ այն մտքի հետ, որ նախ պետք է պարզաբանել, թե ամեն մեկս ինչ է հասկանում՝ վստահել ասելով:
Կոնկրետ ինձ համար վստահությունը այն համոզվածությունն է, որ դիմացինս ինձ չի խաբի: Այդ իմաստով շատերին եմ վստահում: Եղել է, որ սխալվել եմ, բայց միևնույն է դեռ շարունակում եմ մարդկանց վստահել: Ինչքան էլ ծանր լինի խաբված լինելը, մշտական անվստահության ու հիվանդագին զգուշամոլության մեջ ապրելն ավելի ծանր է: Հավատում եմ, որ հնարավոր է այնպես կոտրել մարդու վստահությունը, որ ապաքինումը շատ երկար տևի: Բայց անգամ այդ դեպքերում մարդ պիտի ամբողջ ուժերը կենտրոնացնի մարդկանց նորից վստահել սովորելու, ոչ թե ինքն իր մեջ փակվելու և աշխարհի դեմ չարանալու վրա:
Բոլորին չվստահելը գիտե՞ս ինչի նման ա, ինչ՞ նման ա…
Ոնցոր ասենք միշտ փողոցը վազելով անցնես՝ անկախ նրանից մեքենա կա, թե՞ չկա: Կամ միշտ անձրևանոցով ման գաս. բա որ հանկարծ անձրև գա: Մնացածը Անահիտը ասել ա, բան չունեմ ավելացնելու:
Եվ ընդհանրապես
![]()
CactuSoul (14.04.2010)
Վստահել կարելի է բոլորին էլ, բայց ոչ ամեն բան եւ ոչ միշտ:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
դեռ կան մարդիկ, որոնց կարելի է վստահել…
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
երբ վստահություն չեն ներշնչում![]()
Зимой и летом одним цветом
Գիտեք, ասում են "մի վստահիռ նրան, ով ոչ մեկի չի վստահում".
ես մի այնպիսի աշխատանքի վրա եմ, որի դեպքում չես կարող վստահել քո կլիենտների նույնիսկ հինգ տոկոսին, բայց երբ նրանց հետ որոշ ժամանակ շփվում ես, արդեն հասկանում էս, որ կարելի է վստահել:
Իհարկե, սխալ է մարդկանց չվստահելը, քանի որ էդպես դու ինքդ քեզ չես արդեն վստահում: Բայց ամեն դեպքում պետք է միշտ ստուգել, ամոզվելու համար:
Պետք չէ ամեն ինչ էդպես բարդացնել: Ի վերջո պետք է նախ ինքդ քեզ հարց տաս, թե ինչու ես սկսել չվստահել բոլորին, չէ որ նրանցից ոչ ոք չի փոխվել, նրանք մնացել են նույնը, պարզապես դու փոխել ես կարծիքը նրանց մասին: Մեկ, երկու, երեքի դեպքում դա նորմալ է. ուրեմն դու բացահայտել ես նրանց կեղծավորությունը, իսկ եթե դա արդեն համատարած բնույթ է կրում, ուրեմն դու արդեն ինքդ քո վրա ես կասկածում:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ