Ճիշտ է, էդպես շատ դժվար է: Ավելի լավ է վստահել, մեկ-մեկ էլ խաբվել, քան ապրել «ապահովության» կեղևով պատված ու մշտապես լարված վիճակում… Միևնույն է, այդ չվստահելը չի կարող հարատև լինել, քանի որ վստահելը բնական մարդկային պահանջ է, որի հիմքի վրա է ձևավորվում ցանկացած մարդկային հարաբերություն… Ճիշտ է, մարդկանց անվերապահորեն վստահելն էլ սխալ է, բայց ու բոլորովին չվստահել ուղղակի հնարավոր չէ, քանի դեռ ապրում ես մարդկանց հետ:
Բոլորի մոտ էլ լինում են անվստահության շրջաններ, հատկապես երբ ինչ-որ մեկը դավաճանած է լինում կամ նման մի բան, բայց մեկի պատճառով մյուս բոլորին չվստահելը ոչ միայն վատ է հենց չվստահողի համար, այլև անարդարացի է մյուսների նկատմամբ, որոնք ոչնչով մեղավոր չեն, որ ինչ-որ մեկը չարաշահել է քո վստահությունը:






Մեջբերել
Էջանիշներ