Սկսեմ հեքիաթներիս վիպագրությունը:
0. Դպրոցից առաջ:
0-1 Դե բնականաբար Թումանյանի հեքիաթները՝ դպրոցից առաջ: Հա ի դեպ, է՜դ ժամանակներից պլաստինկաներով ունենք Սուրեն Քոչարյանի ասմուքով Ինչ լավ էր երգում «Կիկոսի մահը»:
0-2 Իսկ Մուրզիլկային ո՞վ ա հիշում: Էդ նախադպրոցական տարիքում շատ էի սիրում նայել իրա ժուռնալները ու միշտ քույրիկիցս թաքուն էի անում՝ երբ դպրոցում էր լինում: Երևի վախենում էր փչացնեմ-մաշացնեմ-ճղեմ, չէր թողնում: Ուրիշ ժուրնալներ էլ ունեինք` «Веселые картинки»: Հա՜, մեկ էլ կար Լեոպոլդ կատվի ու չարաճճի մկների նկարներով ու պատմություններով բարակ ու բոյով գիրք:)) Ընդհանրապես պաշտել եմ նկարներով գրքեր:

0-3 Ունեինք հեքիաթների ու մանկական բանաստեղծությունների գրքեր, հավես նկարներով: Պապան հաճախ էր բանաստեղծությունները իմ խնդրանքով բարձրաձայն կարդում՝ հատկապես Հենրիկ Սևանի «Ագահ մկնիկները»: Դրա նկարները էդ ի՜նչ սիրուն են:
Հեքիաթներից մի քանիսը չեմ կարդացել՝ կարդացածիս մեծ մասն էլ դպրոցից հետո ա եղել: Էդվարդ Միլիտոնյանն էլ կար հեղինակների մեջ, մյուս հեղինակների անունները չեմ հիշում, լավն էին: Մի հատ էլ բարակ ու բոյով «Չարի վերջ» ունեինք:
0-4 Алексей Волков-ի «Волшебник изумрудного города»-ն էր պապան կարդում մեր համար՝ տեղում միանգամից ռուսերենից թարգմանելով: Հետո չորրորդ դասարանում ես կարդացի:
Մաուգլին ժամանակավոր տվել էին մեր հարևանները, պապան բարձրաձայն կարդում էր մեր համար: Բայց ես էն ժամանակ կողքը նստում էի ու հե՛չ ուշադիր չէի լսում: