User Tag List

Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Մեր սիրած մանկական գրքերը

  1. #136
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց չենք կարդացել ։ Երևում է՝ դու՛ թեմայի առաջին էջերը չես կարդացել , որովհետև հենց առաջին էջում մի երկու հոգի նշել ենք «Չիկարելիի արկածները»՝ որպես մեր սիրած մանկական գրքեր ։ Ես մենակ առաջին էջը նայեցի, բայց կարծեմ հետո էլի մարդիկ կային, որ գրել էին, որ կարդացել են։
    ես վերջիին էջն եմ նայել մենակ

  2. #137
    Մշտական անդամ Diana99-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2013
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարկ Տվեն-"Թոմ Սոյերի արկածները",
    "Կապիտան թոկիծ փախածը"

    Մեծ հաճույքով եմ փոքր ժամանակ կարդացել

  3. #138
    Սկսնակ անդամ Մարկուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2013
    Հասցե
    Irland, Limerick
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ` ֆրանսիական հեքիաթների ժողովածու ունեինք: Հայրս միշտ կարդում էր ինձ համար: Դրանք տարօրինակ, արտասովոր հեքիարթներ էին, որոնցով սնվում էր երևակայությունս, ու դրա համար էլ այսօր էս օրի եմ : Կար մի հեքիաթ, անունը` " Ծովադուստր Մարյան ", ոչ թե Մարիան, այլ հենց Մարյան շեշտը առաջին ա-ի վրա: Ես չեմ հիշում բովանդակությունը, բայց հիշում եմ, որ, չգիտես ինչու, վստահ էի, որ իմ մասին է, ու ես եմ ծովադուստր Մարյան, շատ անկապ է հնչում, գիտեմ, բայց, գրողը տանի, ես մինչև հիմա էլ այդպես եմ մտածում

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.05.2013), ivy (05.05.2013), Smokie (25.03.2016)

  5. #139
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ լավ թեմա էր` նոստալգիկ, հավեսով կարդացի սկզբից մինչև վերջ: Ապրեք, որ սենց հավեսով պատմել եք սաղ, մանավանդ ճապոնական հեքիաթների վրա ուրախացա, քթի պատմությունն էլ հիշեցի, էդ երկար անունի հեքիաթն էլ, բայց ես էդ հեքիաթները սիրում էի ու էդ գրքի պատկերազարդումն էլ էի սիրում Մեկ էլ գորտի պատմությունը կար, որ որոշում ա Կիոտոյից Օսակա գնալ, հլա էն ժամանակ մտածում էի` ախր Տոկիո չի՞, խի՞ են Կիոտո գրել: Մի խոսքով, էս թեման ոնց որ գեղարվեստական գիրք կարդաս՝ շատ սիրուն գրված, էն սիրուն մանկության մասին:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (27.03.2016), Valentina (28.05.2013), Մինա (28.05.2013), Ուլուանա (28.05.2013)

  7. #140
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ թեմա էր` նոստալգիկ, հավեսով կարդացի սկզբից մինչև վերջ: Ապրեք, որ սենց հավեսով պատմել եք սաղ, մանավանդ ճապոնական հեքիաթների վրա ուրախացա, քթի պատմությունն էլ հիշեցի, էդ երկար անունի հեքիաթն էլ, բայց ես էդ հեքիաթները սիրում էի ու էդ գրքի պատկերազարդումն էլ էի սիրում Մեկ էլ գորտի պատմությունը կար, որ որոշում ա Կիոտոյից Օսակա գնալ, հլա էն ժամանակ մտածում էի` ախր Տոկիո չի՞, խի՞ են Կիոտո գրել: Մի խոսքով, էս թեման ոնց որ գեղարվեստական գիրք կարդաս՝ շատ սիրուն գրված, էն սիրուն մանկության մասին:
    Վայ, ես պատկերազարդումն էլ չէի սիրում ։ Նենց մռայլոտ, ճնշող էր՝ իսկը հեքիաթների պես։ Այսինքն՝ որ խորանաս, լավ համապատասխանում էր բովանդակությանը, ուղղակի ինձ համար հեքիաթները որ սարսափ էին, էդ նկարազարդումներն էլ ուժեղացնում էին սարսափի էֆեկտը ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #141
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ գրքեր են մանկությունից տպավորվել, բայց կառանձնացնեմ միայն մեկը՝ Աստրիդ Լիդգրենի «Լյոննիբերգցի Էմիլի արկածները»:
    Մի 100 անգամ երևի կարդացել եմ, ու եթե ժամանակ ունենամ, էլի հաճույքով կկարդամ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.03.2016), Ուլուանա (14.12.2013)

  10. #142
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես եկա։ Էս թեման իմ համար հիմա շատ ակտուալ ա։ Էնպես որ, շարունակեք գրել ձեր սիրելի գրքերը, իսկ «Փոքրիկ շրջմոլիկը» արդեն կարդացեք օնլայն կամ ներբեռնեք ձեր էլեկտրոնային գրքերի մեջ այստեղից.
    Ջեմս Գրինվուդ «Փոքրիկ շրջմոլիկը»

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.03.2016), GriFFin (25.03.2016), John (25.03.2016), Smokie (25.03.2016), Մանուլ (02.04.2016), Մուշու (24.03.2016), Նիկեա (24.03.2016), Ուլուանա (25.03.2016)

  12. #143
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջիկա պլաններում՝ Լայմա Ֆրենք Բաումի «Օզի կախարդը» և Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքերը։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (25.03.2016), Smokie (25.03.2016), Մուշու (24.03.2016), Նիկեա (24.03.2016)

  14. #144
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ հեքիաթներիս վիպագրությունը:
    0. Դպրոցից առաջ:
    0-1 Դե բնականաբար Թումանյանի հեքիաթները՝ դպրոցից առաջ: Հա ի դեպ, է՜դ ժամանակներից պլաստինկաներով ունենք Սուրեն Քոչարյանի ասմուքով Ինչ լավ էր երգում «Կիկոսի մահը»:
    0-2 Իսկ Մուրզիլկային ո՞վ ա հիշում: Էդ նախադպրոցական տարիքում շատ էի սիրում նայել իրա ժուռնալները ու միշտ քույրիկիցս թաքուն էի անում՝ երբ դպրոցում էր լինում: Երևի վախենում էր փչացնեմ-մաշացնեմ-ճղեմ, չէր թողնում: Ուրիշ ժուրնալներ էլ ունեինք` «Веселые картинки»: Հա՜, մեկ էլ կար Լեոպոլդ կատվի ու չարաճճի մկների նկարներով ու պատմություններով բարակ ու բոյով գիրք:)) Ընդհանրապես պաշտել եմ նկարներով գրքեր:

    0-3 Ունեինք հեքիաթների ու մանկական բանաստեղծությունների գրքեր, հավես նկարներով: Պապան հաճախ էր բանաստեղծությունները իմ խնդրանքով բարձրաձայն կարդում՝ հատկապես Հենրիկ Սևանի «Ագահ մկնիկները»: Դրա նկարները էդ ի՜նչ սիրուն են:
    Հեքիաթներից մի քանիսը չեմ կարդացել՝ կարդացածիս մեծ մասն էլ դպրոցից հետո ա եղել: Էդվարդ Միլիտոնյանն էլ կար հեղինակների մեջ, մյուս հեղինակների անունները չեմ հիշում, լավն էին: Մի հատ էլ բարակ ու բոյով «Չարի վերջ» ունեինք:
    0-4 Алексей Волков-ի «Волшебник изумрудного города»-ն էր պապան կարդում մեր համար՝ տեղում միանգամից ռուսերենից թարգմանելով: Հետո չորրորդ դասարանում ես կարդացի:
    Մաուգլին ժամանակավոր տվել էին մեր հարևանները, պապան բարձրաձայն կարդում էր մեր համար: Բայց ես էն ժամանակ կողքը նստում էի ու հե՛չ ուշադիր չէի լսում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #145
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Դպրոցական տարիքում շատ էի ուրախանում, երբ մեր Դավիթաշենի գրադարանն էի գնում՝ հետաքրքիր գիրք վերցնելու ակնկալիքները:

    1-1.Անդերսեն էդքան էլ չեմ կարդացել պուճուր ժամանակ, նույնիսկ թվում էր ընդհանրապես չեմ վերցրել գրադարանից, բայց դու մի ասա առաջին գիրքը հենց իրանն ա եղել: Երեք լավ ավարտվող հեքիաթներից էին ռուսերեն լեզվով` «Անճոռնի ճուտիկը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», ես էլ երկրորդ, թե երրորդ դասարան: Հիշում եմ՝ քույրիկիցս լսել էի Անդերսենի հեքիաթներ արտահայտությունը, հետաքրքրել էր՝ նույնիսկ չիմանալով թե դրանք ո՞ր հեքիաթներն էին, խնդրել էի բերել իմ համար գրադարանից: Բերեցին մամայի հետ ու... ասեցին, որ էդ օրվանից ես էլ եմ գրանցված գրադարանում: Բայց էդ առաջին գիրքը քանի որ ռուսերեն էր, իսկ ես էն ժամանակ հիմիկվա պես լավ չեմ տիրապետում էդ լեզվին, ավելի շատ իմ համար են կարդացել ու պատմել: Իսկ 2001 թվից մենք ունենք Անդերսենի հեքիաթների հաստ գիրք անգլերեն լեզվով՝ դեռ շա՜տ քիչ եմ կարդացել, չնայած ուզում եմ անգլերենս կատարելագործել: Համ էլ բազմիցս ասել եմ ակումբում ու ակումբցիներին, որ Անդերսենին մանկական հեքիաթագիր չեմ համարում: Կարծեմ ինքն է՛լ էր ասել, որ հեքիաթները երեխաների համար են ու չէր ուզում, որ իր արձանի մոտ երեխաներ լուսանկարվեն:

    1-2.Հիմա կարծես հասկանում եմ, որ էն ժամանակ ինչքան էլ սիրում էի կարդալ՝ էդքան չէի խորանում թե ի՞նչ ա սովորացնում, ինչի՞ համար ա, ուղղակի ժամանց էր: Ու կարծես էն ժամանակ չէի կարող ասել դուրս գալիս ա՞, թե՞ չէ: Համ էլ որոշ չափով մոռացել եմ սյուժեները, խոսքերը, կարող ա լիքը պատառիկներ հիշեմ ընդհանուրից:
    Անդերսենից հետո գրադարանից վերցրեցի «Վիննի Թուխը», բայց հարևաններս համարյա միաժամանակ տվեցին ինձ դա ուրիշ երկու ներոնշյալ գրքերի հետ: Որ դպրոց դեռ չէի գնում քույրիկս էր էս նույն Վիննի Թուխից կարդում, ես էի ինչպես միշտ նկարներն էի նայում:
    «Վիննի Թուխը» կարդացել եմ՝ բայց շատ բաներ կարծես չեմ հիշում, նույնիսկ թվում ա տե՜նց ուշադիր չէի կարդում վերջերում: Բայց լավն էր ահագին: Գրադարանից վերցրածն ուրիշ էր, իսկ հարևաններինս սա էր:

    Մյուս երկու գրքերն էին
    1-3 «Տիպիլին, Տիմբական և Ծիծաղը», հիշում եմ մեր մոտ տպավորվել էր Տիպիլին, ոչ Տիպիլի, ասում էինք Տիպիլինի գիրք: Կարծես լավ էլ հիշում եմ մանրակրկտորեն ու հաստատ չեմ կարող ասել, որ վատն էր՝ բայց մի տեսակ զարմացա, որ էդքան սիրվել ա: Ուղղակի մտքովս չէր անցնում, որ դա էլ ա ահագին հայտնի ու տարածված հայկական հեքիաթ՝ էսօր իմացա: Ի դեպ, ո՞վ ա գրել: Լավ ա, վերջում խելոքացան էդ վհուկները:
    1-4 «Բժիշկ Այբոլիտը». Lավ հիշում եմ մանրակրկտորեն: Որ գնում են կապիկներին բուժելու՝ ընկնում Բարմալեյի ծուղակը: Փախնելուց հետո մի հատ երեխու էլ են գտնում ու փրկում, կապիկներից կառուցված կամուրջի վրայով են անցնում: Չար Բարբարային եմ հիշում: Էդ գիրքն էլ էր նկարներով, դրա համար տպավորվել ա:
    1-5 «Ի՞նչ է ամենից թանկը». Հիշում եմ, պապիկս բերեց գիրքը ու ասեց, «էստեղ էն բոլոր հեքիաթներն են, որ ձեզ պատմել եմ»: Շատ էի ուրախացել, որովհետև էդքան էլ չէի լսել էդ հեքիաթները, հիմնականում քույրիկս էր կողքը նստում ու լսում, ես իմ համար նկարչությամբ էի զբաղվում ու մեկ-մեկ կողքից, ականջի ծայրով: Ծանոթանալու հնարավորություն էր՝ հենց միանգամիս սկսեցի կարդալ առաջին պատմվածքը՝ «Զինվորի պարկը»: Մի անգամ խոսել էլ եմ էդ գրքի մասին

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ի՞նչ եք կարդում հիմա

    Ի՞նչն է ամենից թանկը, (Սկանդինավյան ժողովրդական հեքիաթների հավաքածու)
    ...............................
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. #146
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    0-4 Алексей Волков-ի «Волшебник изумрудного города»-ն էր պապան կարդում մեր համար՝ տեղում միանգամից ռուսերենից թարգմանելով: Հետո չորրորդ դասարանում ես կարդացի:
    Նոր էլեկտրոնային գիրք՝ «Օզի կախարդը»։ Բայց հեղինակի անունը՝ Լայման Ֆրենք Բաում։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  18. #147
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2.Մինչև չորրորդ դասարանը գրադարանից վերցրածս գրքերը, որ միտս են:
    2-1 «Չիպոլինոն». Ավաղ, էնքան դանդաղ կարդացի ու հետաձգեցի, որ վերջերում երևի արդեն ուշադիր չէի կարդում: Նենց է՛լի ի միջի այլոց: Ու շատ քիչ բան եմ հիմա հիշում էդ գրքից՝ չհաշված նկարները:
    «Ջելսոմինոն». Գիրքը վերցրեցի ու հիշեցի, որ առաջին դասարանի երկրորդ կիսամյակի դասագրքում կար Ջելսոմինոյի առաջին գլուխը: Մեծամասամբ հիշում եմ: Լավն էր:
    «Պինոկիոն» էլ եմ կարդացել ամառային արձակուրդներին՝ երբ դասերը չէին կարող խանգարել գիրք կարդալուն բայց էլի երկար ա տևել: Լիքը բաներ հիշում եմ:
    «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն». Շա՜տ արագ կարդացի, համենայն դեպս մյուսների հետ համեմատած:)) Հետագայում ռուսերենն էլ եմ կարդացել:
    «Կաշտանկան»: Դե մուլտիկից արդեն գիտեի սյուժեն, նորություն չէր: Ակումբում լինելուս առաջին տարում էլ մի նկար եմ դրել Կաշտանկայի գիրքը ձեռքս բռնած:))
    2-2 «Բեմբին». Ո՜նց էի ուրախացել էդ գիրքը վերցնելուց: Հետաքրքիր էր ու լավը: Քիչ բաներ եմ հիշում էն մասին սկսած, երբ Բեմբին հոր հետ ա լինում: Հիշում եմ, որ առաջին անգամ հայրը ասեց «Որդիս»՝ համ իմ մոտ տպավորվեց էդ պահին, համ էլ փակագծերում էր ընթերցողի ուշադրությունը հատուկ հրավիրում:)) Դեռ գիրք կարդալը չսկսած արդեն որոշեցի, որ Ֆելիքս Զալթենը իմ ամենասիրած հեղինակն ա, բոլորին է՛դ էի ասում ու անունը առհավետ մեխվեց հիշողությանս մեջ: Համ էլ գրքի սկզբում կար իր կարճ կենսագրությունը, որտեղ նաև նշված էր, որ Ուոլթ Դիսնեյը էկրանավորել ա: Մի խոսքով ոգևորվել էի, չնայած…
    Չնայած մուլտից հիմնականում Բեմբիի պուճուր ժամանակներն էին տպավորվել, հետոն վախենալու էր: Դրանցից հիմնականում կրակոցներ ու վտանգներ եմ հիշում, նույնիսկ մի անգամ, երբ մուլտի ամենավերջին կադրում հարցրեցի, «բա ուր ա Բեմբին» քույրիկս ասեց, «էս ա»՝ զարմացա մեծացած տեսնելուց: Մուլտում Բեմբիի մեծանալուց հետո, շատ-շատ էն նապաստակների սիրային հատվածն եմ հիշում, որ աղջիկը երգելով շոյում ա, Տոպ-տոպն էլ պարբերաբար տպտպացնում ա գետնին:))
    2-3 «Փոքրիկ շրջմոլիկը». Հիմնական թեման հիշում եմ, բայց ոնց տեսնում եմ արկածների մեծ մասը մոռացել եմ: Ես էլ Ուլուանայի պես լավ հիշում էի Ռիփսթոնի ու Մոուլդիի (խեղճի մահը ո՞նց տենց հանկարծակի հայտնի դարձավ) անունները, իրա անունն էլ Սմիթֆիլդ էին դրել՝ առանց նույնիսկ հարցնելու իսկական անունը: Բարձերի, դոշակներ ու վերմակների մասին չեմ հիշում: Ես էս հնարավորությունը բաց չեմ թողնի, անպայման կկարդամ:
    2-4 Ես անտաղանդս գրադարանից վերցրել ու էդպես էլ չեմ ավարտել «Թոմ Սոյերի արկածները», հետը նաև «Հեքլբերի Ֆինի արկածներն» էր: Էլի ձանձրացնում էր ու էլի ի միջի այլոց էի սկսել կարդալ: Քույրիկս էր իմ համար կարդում ու պատմում: Տենց էլ կիսատ մնաց իմ համար Հեքը, իսկ Թոմից քիչ բաներ հիշեցի ու հասկացա: Բայց… հետագայում Թոմ Սոյերը կարդացի ռուսերեն, չնայած վերջին մասերում ընդհատեցի ու չշարունակեցի: Նկարներով էր էս մեկը:))
    2-5 «Քարանձավի բնակիչները». Կարդացել եմ ու հիշում եե՜մ: Լավն էր:

    2-6 Աչքիս Ուլուանայի «Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ»-ի գիրքն էլ եմ կարդացել: Հիշում եմ որոշ բաներ, հետաքրքիրն էին:J
    «Սուրի և Սամի արկածներն» էլ էր հետաքրքիր գիրք, հիշում եմ դրա հետ մեկտեղ ուրիշ գիրք էի վերցրել գրադարանից, որտեղ «Գունավոր փոքրիկ Ջեքսին» վիպակն էր ու մի քանի հեքիաթներ: Չեմ հիշում ով էր հեղինակը
    2-7 «Լյոնեբերգցի Էմիլի արկածները»,
    ամառային արձակուրդներին եմ կարդացել էդ չարաճճի տղայի մասին:


    3.Կարող էի, բայց չեմ կարդացել, կամ քիչ եմ կարդացել:


    Իրականում
    լի՜քը բաներ բաց եմ թողել էն տարիքի համար, մանավանդ որ հիշում եմ քույրիկիս կարդացածները ու կարդացի էս թեմայի առաջին երկու էջերը: Բա ինչքա՜ն երկար կարող էր տևել ընթերցանությունս, հիմա չգիտեմ թե ինչի էր էդպես ստացվում: Երևի հիմիկվա պես մինչև նախադասությունը նորմալ չհասկանայի, առաջ չէի գնա: Բայց հիմա էդքան դանդաղ չեմ կարդում:
    3-1 «Չիկարելի»ն չեմ կարդացել, չնայած գիրքը ունեինք ռուսերեն:
    3-2 Չեմ կարդացել Ժյուլ Վեռն ու Մայն Ռիդ, մենակ երևի 8-րդ դասարանում «Տասնհինգամյա նավապետը», հա՛ ու դրանից առաջ էլ էի փորձել կարդալ չորրո՞րդ, թե՞ հինգերորդ դասարանում: Դյումա չեմ կարդացել, մենակ յոթերորդ թե՞ ութերորդ դասարանում «Երեք հրացանակիրները» ու էն էլ ինչքաա՜ն երկար տևեց:(
    3-3 «Օլիվեր Թվիստը»… ափսոս-ափսոս: Մի օր հավանաբար կարդամ ուշացումով: «Ռոբինզոն Կրուզո»ն, դպրոցից հետո փորձեցի կարդալ ռուսերենը… ձանձրացա:
    3-4 «Ջեյն Էյր»ը չեմ կարդացել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. #148
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր էլեկտրոնային գիրք՝ «Օզի կախարդը»։ Բայց հեղինակի անունը՝ Լայման Ֆրենք Բաում։
    Հա, Волков-ը կարելի ա ասել թարգմանել ա Բաումի ստեղծագործությունը, բայց ահագին բաներ ձևափոխել ա, նաև իր կողմից ա ավելացրել: Գուցեև պակասացրել ա չգիտեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (25.03.2016)

  21. #149
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր Impression–ի հետ հիշել էինք մի բավական յուրօրինակ հեքիաթների գրքի մասին, որից, պարզվեց, երկուսս էլ ունեցել ենք ու կարդացել, ուրեմն ճապոնական հեքիաթներ էին, բայց նենց սարսափելի ողբերգական ու ճնշող ավարտներով, որ, հիշում եմ, ամեն հեքիաթից հետո ես վատանում էի։ Դե, բոլոր հեքիաթների սյուժեները հիմա չեմ հիշում, բայց մի օրինաչափություն կար, բոլորի վերջում միշտ ինչ–որ ահավոր բան էր կատարվում, ու հեքիաթի վերջին բառերը, որպես կանոն մոտավորապես էսպիսին էին. «Եվ նա մինչև հիմա էլ ... (էստեղ ինչ–որ ահավոր բան ա նկարագրված)։ Օրինակ, հեքիաթներից մեկում ինչ–որ մեկի քիթը երկարում, հասնում է ամպերին ու էդպես լռված մնում... մինչև հիմա... Հա, հենց տենց էլ գրված էր. «Եվ մինչև հիմա էլ նա կանգնած է այդպես՝ քիթը ամպերի մեջ խրված...»։ Ու էդ բոլոր վատ բաները կատարվում էին ոչ թե չար հերոսների հետ, այլ բարի։ Մի խոսքով՝ սարսափների գիրք էր։ Մյուս սարսափի մասին էլ Impression–ը կպատմի։
    Թումանյանի թարգմանած «Փոքրիկ ձկնորսը»՝ էդ խե՜ղճ, անմեղ, բարի Ուրաշիման էլ էր ճապոնական
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. #150
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ ահավոր սիրում էի "Աշխարհի ժողովուրդների հեքիաթները" ու դրանցից կար "Թե ինչու է ծովի ջուրն աղի" էդ հեքիաթը մինչև կարդալ սովորելս մի 1000 անգամ մաման էր կադացել, հետո դրա "խաթր" կարդալ սովորեցրեց ինձ մինչև դպրոց գնալս որ ես կարդամ մեկ էլ մի գիրք էի սիրում "Մկներն ու Փուչիկները" էդ էլ իմ առաջին անգլերեն գիրքն էր , ափսոս, որ էդ ժամանակ անգլերեն ավելի լավ գիտեի քան հիմա
    Էս վերնագիրն ինձ հիշեցրեց, որ ես էլ եմ ունեցել «Ճապոնական հեքիաթներ», բայց իմոնք հեչ էլ տխուր ու դաժան չէին պրծնում: «Լյու եղբայրներ»ն են ամենաշատը տպավորվել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 10 13-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի անդամների տպագրած գրքերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 27.03.2020, 10:50
  2. Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 25.12.2017, 19:56
  3. Ձեր նախընտրած գրքերը
    Հեղինակ՝ Ասկանիո, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 23.05.2015, 23:11
  4. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  5. Մեր սիրած գրողներն ու գրքերը 2
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.05.2008, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •