Չէ, նկատի ունեմ, որ հեղինակը նախ՝ իր առջև կյանքի նպատակ չի դնում իր գրածով փող աշխատելու, և երկրորդ՝ կյանքում գրում է լոկ մեկ-երկու գործ, ռուսերեն ասած՝ для души: Եվ ամբողջ կյանում զբաղված է լինում բոլորովին այլ գործով (Էկո՝ նշանագետ՝ սեմիոլոգ, Քերոլ՝ մաթեմատիկոս և այլն): Ոչ թե տպագրական հաստոցի նման ամիսը մեկ վեպ է երկնում ու քարշ տալիս խմբագրություններով ու գրատներով մեկ:
Ավելացվել է 58 վայրկյան անց
Շատ իզուր: Էդ նստարանը Քերոլին միայն շատ վատ կողմից էր ճանաչում![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.09.2008, 05:24: Պատճառ: Գրառման ավելացում
DIXIcarpe noctem
Ո՞նցբա ես էլ կարծում էի փախած գիրք ա՝ անհայտ մարդկությանը:
..........
Հետաքրքիր բան ա կյանքը. միշտ բալանսավորված![]()
Կարծում էի էդ գրքի վրա էդքան ապարդյուն տանջվելը անցյալի փոշում կորած վատնումներից մեկն ա եղել, եթե չհաշվենք հիշողությունն իհարկե, բայց արի ու տես ընդհանրապես ոչինչ ապարդյուն չի անցնում: Սրա պարգևատրումն էլ եղավ- վարկանիշի համար մերսի, Հակօ
Ավելացվել է 13 րոպե անց
Մի բան էլ ասեմ. Քերոլի հետ նույն օրն ենք ծնվել
......
Հետաքրքիր ա. նոր նայեցի ինտերնետում. մահացել ա տղայիս ծննդյան օրը![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.09.2008, 06:19: Պատճառ: Գրառման ավելացում
Smokie (25.03.2016)
Հիշում եմ առաջին գիրքսԴա <<Պույ-պույ մուկիկն>> էր: Մինչև հիմա պահում եմ: Էնքան շատ էի սիրում: Մեկ էլ ծննդյան տոնի առթիվ ինձ Մարիետա Շահինյանի << Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին>> գիրքը նվիրեցին: Շատ էի սիրում: Երևի մի 100 անգամ կարդացել եմ:
Շատ էի սիրում Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները: Երևի հիմա էլ ժամանակ լինի` կարդամ:
Մի շատ սիրելի գիրք էլ ունեի` <<Վաղը դպրոց ենք գնալու>>: Մեջը մանկական ոտանավորներ ու պատմվածքների հավաքածուներ էին` տարբեր հեղինակների:
Հնեց նոր մի մանկական գիրք հիշեցի "Լյոմբերգեցի Էմիլի արկածները" Շատ էի սիրում էդ գիրքը ու հերոսի չարաճճիությունները![]()
Better to light a candle than to curse the darkness.
Smokie (25.03.2016)
Վա՜յ, Էմի՜լը... (Էս ինչ լավ թեմա ա, նոստալջիգս էլի բռնեց...) Ամենաշատը սիրում էի էն տեղը, երբ պատուհանից փայտով թռնում էր ուղիղ կիսելով լի կաթսայի մեջ«Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին»-ը ես էլ եմ կարդացել: Ու ես էլ բան չեմ հիշում: Չէ՛, գրքի կազմը կարծեմ կարմիր էր: Ու մեջը մաճակալով թռնում-մռնում էին: Այ հիմա իսկականից էլ բան չեմ հիշում:
Բարեկամ ի դեպ՝ ավատարդ հենց առաջին իսկ հայացքից ինձ Ալիսին հիշեցրեց: Մի տեսակ տիեզերական Ալիս...
DIXIcarpe noctem
Բայց ինչքա՜ն գրքեր են բաց թողնվել ու էդ թվում կարևոր գրքեր
Գյուլանազարյան Խաժակից բան չեմ նշել, իսկ ինչքա՜ն էի սիրում իրա գրքերը՝ «Սինանտրոպ, Պիտեկանտրոպ», «Օրերի Ճանապարհը», «Մեռած աշխարհի ակամա բնակիչները», «Պատվո քարը» և այլն, և այլն, և այլն...
Լավ, բա Տոլկինի «Հոբիտը» ո՞նց չեմ գրել
Բա բժիշկ Այբոլիտին ո՞նց էի մոռացել
Բա Կառլսոնը...
Բա Պիտեր Պենը...
Բա Քեռի Թոմասին, իր խրճիթով ո՞նց է մոռացել
հ.գ. Չէ, աչքիս հիշողությունս վերադառնալուն զուգահեռ ցուցակը շատ ա երկարելու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վարպես ջան, եթե խնդրեմ, "Խոսող կապոցը" մի քանի բառով չես պատմի՞ թե ինչի մասին էր... մի գիրք կար որ փոքր ժամանակ ընդամենը մի անգամ եմ կարդացել (գրադարանից էի վերցրել), շատ էր դուր եկել, հետո ինչքան փորձում էի վերնագիրը հիշել որ նորից ճարեմ, չէի հիշում, հիմա մտացում եմ՝ գուցե դա է եղել...
Ես էլ եմ կարդացել Ջենինմիշտ երազել եմ կատու պահել, ու միշտ չի ստացվել, դրա համար շաաաատ հարազատ էր ինձ էդ գիրքը... նույնիսկ ինքս սկսեցի ուզել փիսո դառնալ
![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Rhayader (27.11.2010)
Ես եմ կարդացել: Ապրես, որ հիշեցրիր, լրիվ մոռացել էիՈւլուանա-ի խոսքերից![]()
Մի գիրք էլ հիշեցի, որ շատ լավն էր, բայց ոչ մեկից չեմ լսել, որ կարդացած լիներ: Միայն մի երկու տարի առաջ Բյուրակնին եմ տվել, ինքն էլ է կարդացել. Հեղինակը՝ կարծեմ Պոլ Հելիկո, վերնագրը՝ «Ջենի»… Մի տղայի մասին է, որը մի գեղեցիկ օր հանկարծ կատու է դառնում, որից հետո ամբողջ գիրքը նրա կատվային արկածների մասին է, թե ինչպես է թափառում, հանդիպում զանազան կատուների ու շների, իսկ կատուներից մեկի՝ Ջենիի հետ ընկերանում, մտերմանում է, էնքան հետաքրքիր էր, կարդալիս լրիվ մտնում էիր կատվի դրության մեջ, շատ տպավորիչ էր... Հետաքրքիր է, ուրիշ որևէ մեկը կարդացե՞լ է այս գիրքը:![]()
![]()
DIXIcarpe noctem
Ես փոքր ժամանակ մի գիրք ունեի, վերնագիրը մոտավորապես այսպիսին էր 'Доктор Фортран'. Այն ժամանակների համար տպագրական հրաշք էր, որովհետև շատ գունագեղ էր ու համակարգիչների մասին էր:
Ավելի շատ երևի մանկական կոմիքս էր, որ պատմում էր համակարգիչների մասին, բայց այդ գրքի համար մինչև հիմա գժվում եմ: Նենց էլ լավ հոտ էր գալիս մեջից![]()
Մեկ էլ շատ էի սիրում Թումանյանի հեքիաթների մանկական ժողովածուն, սև գույնի փայլուն կազմովՄեջի նկարները բայց շատ վախենալու էին. Վասիլիսա` ձեռքը գանգ, Կռնատ աղջիկը կեքիատի համար նկարած էր առանց ձեռքերի մերկ աղջիկ ծառի հետևը թաքնված ու մեկ էլ ինչ-որ հեքիաթ էր, չեմ հիշում որն էր, նկարած էր լեզուն հանած ինչ-որ մեծ, մազոտ մարդակեր
Նենց էի վախենում այդ նկարներից
Համոզված եմ, այդ գրքից շատերդ կունենաք և միանգամից տեղը կբերեք որ նկարներիմասին է խոսքը
Իսկ երբ կարդալ սովորեցի, կարդացի "Волшебник изумрудного города"Շատտտ էր դուրս եկել
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Ալեքսանդր Վոլկով - Ուրֆին Ջյուսը և փայտե զինվորները
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ