User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Մեր սիրած մանկական գրքերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Լավ, ես էլ գրեմ իմ սիրած մանկական գրքերը:
    Նախ ասեմ, որ շուտ եմ սկսել կարդալ, չորսուկես տարեկանից: Կարդում էի, բայց ոչինչ չէի հասկանում, ուղղակի վարժ կարդում էի, մերոնց պատմելով՝ արագ, շնչակտուր, առանց բառերի արանքներում դադար տալու, առանց ստորակետ-վերջակետ…
    Առաջին գիրքը, որը հասկանալով կարդացի, Թումանյանի հեքիաթներն էին՝ վեց տարեկանում: Բայց դուրս չեկան: Պապաս ռեժիմով կարդալ էր տալիս: Մի տետրի մեջ աղյուսակ էր, որտեղ գրանցվում էր գրքի անունը, քանի էջ է, սկսելու և ավարտելու ամսաթվերը: Ու հայրս ինքն էր ընտրում ինչ կարդամ. դե էդ տարիքում գաղափար չունեի ինչեր կան, որ ինքս ընտրեի: Հիշում եմ՝ երևի երկրորդ դասարան էի, մի նենց ոչինչ հաստոտ գիրք էր տվել՝ նարնջագույն մաշված կազմով, վերնագիրը՝ Գոմեշի սանրը : Վրան էլ սևով մի գոմեշանման սիլուետ: Մեջը՝ ո՛չ մի նկար, ո՛չ մի երկխոսություն , բայց պարտաճանաչ կարդում էի, արդեն մեջտեղներն էի հասել, թեև բացարձակապես գաղափար չունեի ինչի մասին ա: Մենակ ամեն էջը վերջացնելուց ու թերթելուց հետո՝ աչքով կշռում էի բացված գրքի ձախ և աջ մասերը՝ թե ինչքանն եմ անցել, ինչքանն է մնացել: Երևի հայրս նկատեց էդ լուռ տառապանքը, ու ասեց՝ լավ, էդ թող, ու գիրքը վերցրեց ձեռքիցս, ինչից, անկեղծ ասած, ավելի տխրեցի, ավելի շուտ հիասթափվեցի. բա էդքան կարդացածս հե՞՜չ…
    Առաջին գիրքը, որ կարդացի մեծագույն բավականությամբ, ու հետո երևի մի հազար անգամ վերընթերցել եմ, Գրիմ եղբայրների հեքիաթներն էին: Էդ երրորդ դասարանում էր. հիվանդ պառկած էի տաքությամբ մի երեք օր, անելիք չկար, մորաքույրս էր նվիրել, ու ինձ ուղղակի կլանեց-տարավ գրիմեղբայրական անզուգական, համարձակ, անչափ հետաքրքիր աշխարհը… Ավարտելուց հետո ահավոր ափսոսում էի, որ վերջացավ: Դրանից հետո ընկա հեքիաթների հետևից: Անդերսեն, Շարլ Պիերո…
    Հեքիաթներից հետո սկսվեց արկածային գրականությունը. Թոմ Սոյերը սեղանիս գիրքն էր: Հետո, տարիքի համեմատ, անցա Ժյուլ Վեռն, Դյումա… Արանքներում՝ ֆանտաստիկ գրականություն: Ռոբինզոն Կրուզոն այդպես էլ ուժս չպատեց…
    Միջին դասարաններում տարվել էի Զորյանով. անընդհատ վերընթերցում էի պատվածքները: Շատ հավես էին կարդացվում:
    Հա, մի հետաքրքիր բան էլ եմ հիշում. կարծեմ երրորդ դասարանում էր, գրականության գրքում մի հատված կար Ալիսը Հրաշքների աշխարհից: Շատ փոքրիկ հատված էր, ու ընդհատվում էր այնտեղ, որ գտնում է կարկանդակով տուփ՝ վրան գրված՝ կեր ինձ: Չեմ հիշում որևէ այլ գիրք ինձ երբևէ այդքան "ինտրիգաված" արած լիներ: Նենց էի ուզում շարունակությունը… բայց գաղափար չունեի ինչ գիրք էր. անվանումը կամ հեղինակը գրված չէին: Ու չէի էլ ֆայմում հարցնել որևէ մեկին : Ուղղակի ապրում էի տենց չբավարարված, երազանքով… Ու միայն մի հինգ տարի հետո, երբ, առավոտյան նոր արթնացած, դեռ պառկած՝ սովորության համաձայն ուսումնասիրում էի գրապահարանի առաջին շարքերում ճխտված գրքերի անունները՝ արդեն անհաշիվ անգամներ, նկատեցի մի կորած գրքի եզր, որ առաջ չէի նկատել: Ու որքան մեծ էր զարմանքախառն զայրույթս, որ էսքան ժամանակ էդ Ալիսը քթիս տակ էր, իսկ ես անհույս երազում էի…
    Հավեսով անթիվ անգամներ վերընթերցածներիս մեջ էր նաև Անանյանի Հովազաձորի գերիները:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.09.2008, 04:25:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    «Գոմեշի սանրը» փոքր ժամանակ ես էլ եմ կարդացել, բայց՝ հավեսով: Ու մի քանի անգամ: Մի գիրք էլ կար՝ կանաչ, հաստ կազմով, Դոմինո աղվեսի, ազատ մուստանգի, կաղ արջի, գայլի ու գայլուհու մասին հրաշք ու տխուր պատմվածքներ էին, էնքան էի կարդացել՝ էջերը ծակվել էին... Եթե ինչ-որ մեկդ տեղը բերում եք էդ գիքը, հուշե՛ք անունը, շա՛տ եմ խնդրում... Ես չգիտեմ, ու գիրքն էլ կորել ա, չկա...

    Հ.Գ. Բարեկամ, քո անցած ճամփան համարյա նույնությամբ ես եմ անցել Կարծում եմ, որ «Ռոբինզոն Կրուզոն» ու «Ալիսը», «Փոքրիկ իշխանի» հետ, ո՛չ մանկական են, ո՛չ էլ՝ պատանեկան: Առաջինը շա՜տ այլաբանական ու երբեմն՝ անտրամաբանական ա (փոքր ընթերցողի տեսանկյունից)՝ աշխարհից կտրվելու կոչ, քաղաքակիրթ աշխարհի քննադատություն, մարդու՝ ստոր ու անուղղելի էակ լինելու փաստ (Ռոբինզոնն ախր Անգլիա մտած-չմտած Ուրբաթին ծախում ա ստրկության... Չգիտես ինչու՝ էդ մասին երբեք ոչ ոք չի հիշում): Իսկ վերջին երկուսը էնքա՜ն լավն են ու էնքա՜ն խորը, որ 10-11 տարեկան երեխան հաստատ չի հասկանա: Ես 9 տարեկանում Իշխանը կարդացի՝ զզվեցի, 11-ում կարդացի՝ բան չհասկացա, 18-ում կարդացի՝ մի 3 ամիս մտքիցս դուրս չէր գալիս:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.03.2016), Srtik (03.03.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Գոմեշի սանրը» փոքր ժամանակ ես էլ եմ կարդացել, բայց՝ հավեսով: Ու մի քանի անգամ: Մի գիրք էլ կար՝ կանաչ, հաստ կազմով, Դոմինո աղվեսի, ազատ մուստանգի, կաղ արջի, գայլի ու գայլուհու մասին հրաշք ու տխուր պատմվածքներ էին, էնքան էի կարդացել՝ էջերը ծակվել էին... Եթե ինչ-որ մեկդ տեղը բերում եք էդ գիքը, հուշե՛ք անունը, շա՛տ եմ խնդրում... Ես չգիտեմ, ու գիրքն էլ կորել ա, չկա...

    Հ.Գ. Բարեկամ, քո անցած ճամփան համարյա նույնությամբ ես եմ անցել Կարծում եմ, որ «Ռոբինզոն Կրուզոն» ու «Ալիսը», «Փոքրիկ իշխանի» հետ, ո՛չ մանկական են, ո՛չ էլ՝ պատանեկան: Առաջինը շա՜տ այլաբանական ու երբեմն՝ անտրամաբանական ա (փոքր ընթերցողի տեսանկյունից)՝ աշխարհից կտրվելու կոչ, քաղաքակիրթ աշխարհի քննադատություն, մարդու՝ ստոր ու անուղղելի էակ լինելու փաստ (Ռոբինզոնն ախր Անգլիա մտած-չմտած Ուրբաթին ծախում ա ստրկության... Չգիտես ինչու՝ էդ մասին երբեք ոչ ոք չի հիշում): Իսկ վերջին երկուսը էնքա՜ն լավն են ու էնքա՜ն խորը, որ 10-11 տարեկան երեխան հաստատ չի հասկանա: Ես 9 տարեկանում Իշխանը կարդացի՝ զզվեցի, 11-ում կարդացի՝ բան չհասկացա, 18-ում կարդացի՝ մի 3 ամիս մտքիցս դուրս չէր գալիս:
    Շատ հետաքրքրիր ա, Հայկօ: Էլի եմ լսել Իշխանի վաղաժամ կարդալու ու հիասթափվելու մասին: Իմ բախտը բերել էր երևի, որ էդ գրքի գոյության մասին չգիտեի մինչև երևի տասնութ-տասնինը տարեկանը: Ու էլի պատահաբար հայտնաբերեցի տանը, ու հենց էն ժամանակ երբ ահավոր տխուր էի՝ խորքային մի ձև... Ու էնքան տեղին էր Իշխանը… Միանգամից համարեցի լավագույն գրքերից մեկը
    Իրոք գրքեր կան, որ չնայած թվացյալ պրիմիտիվ կամ արկածային բնույթին, իրականում բազմաշերտ են ու խորիմաստ. օրինակ, Գուլիվերի ճանապարհորդությունը:
    Դե իսկ Ալիսը ոչ միայն փիլիսոփայություն ա, այլև ֆիզիկա

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Բարեակմի հետ շատ գրքերի տեսանկյունից նույն ճանապարհն ենք անցել :
    Հիշեցի այժմ մի գիրք ևս: "Սպիտակ Բիմ Սևականջ" : Ինչքան եմ լացել ես գրքի վրա:
    Հիմա էլ հուցվեցի …
    Կինոն չէի կարում նայեի: Լացում էի… Շատ լավն էր: Ու շատ վատը… Բիմը չպետք ա …

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեակմի հետ շատ գրքերի տեսանկյունից նույն ճանապարհն ենք անցել :
    Հիշեցի այժմ մի գիրք ևս: "Սպիտակ Բիմ Սևականջ" : Ինչքան եմ լացել ես գրքի վրա:
    Հիմա էլ հուցվեցի …
    Կինոն չէի կարում նայեի: Լացում էի… Շատ լավն էր: Ու շատ վատը… Բիմը չպետք ա …
    Ի դեպ, լացելու մասին:
    Դպրոցական արձակուրդներին որ հանձնարարում էին գրականություն, էդ իրոք տանջանք էր բայց կարդում էի:
    ու միակ գիրքը, որը հեչ չեմ ափսոսացել կարդալու համար՝ Վոյնիչի Բոռն էր: Այ տեղ լուրջ լացել եմ…
    Հետո, սեպտեմբերի մեկին, գրականության ուսուցչուհին հարցրեց՝ ով է կարդացել Բոռը: Մի երկու հոգի ձեռք բարձրացրին: Հետո հարց տվեց՝ ինչու /անունը չեմ հիշում/ էն հոգևորականը չկարողացավ թողնել Արթուրին: Սկսեցինք ով ոնց հասկացել էլ էր պատասխանել: Բայց դասատուս աննկատ ժպիտով, գլխի թեթև ցնցումով ժխտում էր՝ չէ՛ : Վերջում, որ էլ տարբերակ չկար՝ ասեց, որովհետև Արթուրը նրա որդին էր:

    ...տենց բաներ ով էր էդ տարիքում ջոկում…
    Բայց էդ կապ չունի. լացել եմ

  8. #6
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Հիշում եմ առաջին գիրքսԴա <<Պույ-պույ մուկիկն>> էր: Մինչև հիմա պահում եմ: Էնքան շատ էի սիրում: Մեկ էլ ծննդյան տոնի առթիվ ինձ Մարիետա Շահինյանի << Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին>> գիրքը նվիրեցին: Շատ էի սիրում: Երևի մի 100 անգամ կարդացել եմ:
    Շատ էի սիրում Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները: Երևի հիմա էլ ժամանակ լինի` կարդամ:
    Մի շատ սիրելի գիրք էլ ունեի` <<Վաղը դպրոց ենք գնալու>>: Մեջը մանկական ոտանավորներ ու պատմվածքների հավաքածուներ էին` տարբեր հեղինակների:

  9. #7
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    44
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Հնեց նոր մի մանկական գիրք հիշեցի "Լյոմբերգեցի Էմիլի արկածները" Շատ էի սիրում էդ գիրքը ու հերոսի չարաճճիությունները
    Better to light a candle than to curse the darkness.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  11. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիշում եմ առաջին գիրքսԴա <<Պույ-պույ մուկիկն>> էր: Մինչև հիմա պահում եմ: Էնքան շատ էի սիրում: Մեկ էլ ծննդյան տոնի առթիվ ինձ Մարիետա Շահինյանի << Պատմություն երկու քույրերի և կախարդական Շողակն երկրի մասին>> գիրքը նվիրեցին: Շատ էի սիրում: Երևի մի 100 անգամ կարդացել եմ:
    Շատ էի սիրում Ֆրանսիական ժողովրդական հեքիաթները: Երևի հիմա էլ ժամանակ լինի` կարդամ:
    Մի շատ սիրելի գիրք էլ ունեի` <<Վաղը դպրոց ենք գնալու>>: Մեջը մանկական ոտանավորներ ու պատմվածքների հավաքածուներ էին` տարբեր հեղինակների:
    էդ գիրքը ես էլ եմ մի հարյուր անգամ կարդացել, բայց բա՜ն չեմ հիշում

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (27.11.2010), Smokie (25.03.2016)

  13. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Գուլիվերի մասին 60 էջանոց դիպլոմ եմ գրել, գործ չունես, մի՛ սկսիր, է՛լի...

    Ալիսը տարին մեկ պարտադիր կարդում եմ: Ի դեպ՝ հետաքրքիր պատմություն կա էդ գրքի հետ կապված: Դե գիտես, որ Լյուիս Քերոլը մաթեմատիկոս ա եղել: Ուրեմն երբ Անգլիայի թագուհին առաջին անգամ «Ալիսը» կարդաց, ահավոր շատ հավանեց ու էնքան շատ, որ իր ենթականերից մեկին ուղարկեց Քերոլի գրած բոլոր գրքերը գտնել-բերելու: Ու բերեցի՜ն... Մաթեմատիկա, լոգարիթմներ, սինուսներ, մինուսներ, ֆունկցիաներ, տո էլ եսիմինչեր... Թագուհին զարմանքից կծեց իր ոտքի բութ մատը

    Ես մի տեսություն էի մի ժամանակ զարգացնում, ըստ որի՝ ամենալավ ստեղծագործությունները ոչ մասնագետ գրողների գրածներն են: Ումբերտո Էկոյի «Վարդի անունը», Թոլքինի «Մատանիների տիրակալը», Քերոլի «Ալիսը»... Հետո մեծացա, մոռացա: Բայց միտքը լավն էր:

    Ավելացվել է 44 վայրկյան անց
    «Սպիտակ Բիմ, սև ականջ»- առաջին գիրքն ա եղել, որ էս թեմայում նշել եմ
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.09.2008, 04:47: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  14. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    «Փոքրիկ Իշխանը» ես էլ առաջին անգամ շատ վաղ տարիքում փորձեցի կարդալ, կարծեմ 2-րդ դասարանում. տառապանք էր... }անր էր ահավոր, ու բան չէի հասկանում։ Հաջորդ անգամ կարդացի արդեն 18 տարեկանում։ Երրորդ կուրսում էի, դասախոսներիցս մեկը մեզ հանձնարարել էր կարդալ։ Հիշում եմ՝ եղբորս էլ առաջարկեցի, միասին նստեցինք ու մի գրքից կարդացինք մի շնչով, ու, բնականաբար, լրիվ ուրիշ ընկալում ու զգացողություններ էին։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի տեսություն էի մի ժամանակ զարգացնում, ըստ որի՝ ամենալավ ստեղծագործությունները ոչ մասնագետ գրողների գրածներն են:
    Գրողի մասնագետ ու ոչ մասնագետ լինելը ո՞րն ա... Նկատի ունես՝ ոչ հումանիտար կրթությա՞մբ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Չէ, նկատի ունեմ, որ հեղինակը նախ՝ իր առջև կյանքի նպատակ չի դնում իր գրածով փող աշխատելու, և երկրորդ՝ կյանքում գրում է լոկ մեկ-երկու գործ, ռուսերեն ասած՝ для души: Եվ ամբողջ կյանում զբաղված է լինում բոլորովին այլ գործով (Էկո՝ նշանագետ՝ սեմիոլոգ, Քերոլ՝ մաթեմատիկոս և այլն): Ոչ թե տպագրական հաստոցի նման ամիսը մեկ վեպ է երկնում ու քարշ տալիս խմբագրություններով ու գրատներով մեկ:

    Ավելացվել է 58 վայրկյան անց
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, գիտեմ էդ պատմությունը, բայց մի քիչ ուրիշ ձևով:
    Ի դեպ, Օքսֆորդի քոլեջներից մեկում պահպանվել է այն նստարանը, որի նստած ուսումնառել է Քերոլը: Ես բախտ եմ ունեցել շոշափելու…
    Շատ իզուր: Էդ նստարանը Քերոլին միայն շատ վատ կողմից էր ճանաչում
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.09.2008, 05:24: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  16. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, նկատի ունեմ, որ հեղինակը նախ՝ իր առջև կյանքի նպատակ չի դնում իր գրածով փող աշխատելու, և երկրորդ՝ կյանքում գրում է լոկ մեկ-երկու գործ, ռուսերեն ասած՝ для души: Եվ ամբողջ կյանում զբաղված է լինում բոլորովին այլ գործով (Էկո՝ նշանագետ, Քերոլ՝ մաթեմաիկոս և այլն): Ոչ թե տպագրական հաստոցի նման ամիսը մեկ վեպ է երկնում ու քարշ տալիս խմբագրություններով ու գրատներով մեկ:

    Ավելացվել է 58 վայրկյան անց


    Շատ իզուր: Էդ նստարանը Քերոլին միայն շատ վատ կողմից էր ճանաչում
    նկատի ունեի սեղանը

  17. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալիսը տարին մեկ պարտադիր կարդում եմ: Ի դեպ՝ հետաքրքիր պատմություն կա էդ գրքի հետ կապված: Դե գիտես, որ Լյուիս Քերոլը մաթեմատիկոս ա եղել: Ուրեմն երբ Անգլիայի թագուհին առաջին անգամ «Ալիսը» կարդաց, ահավոր շատ հավանեց ու էնքան շատ, որ իր ենթականերից մեկին ուղարկեց Քերոլի գրած բոլոր գրքերը գտնել-բերելու: Ու բերեցի՜ն... Մաթեմատիկա, լոգարիթմներ, սինուսներ, մինուսներ, ֆունկցիաներ, տո էլ եսիմինչեր... Թագուհին զարմանքից կծեց իր ոտքի բութ մատը

    Հա, գիտեմ էդ պատմությունը, բայց մի քիչ ուրիշ ձևով:
    Ի դեպ, Օքսֆորդի քոլեջներից մեկում պահպանվել է այն նստարանը, որի նստած ուսումնառել է Քերոլը: Ես բախտ եմ ունեցել շոշափելու…

  18. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Գոմեշի սանրը» փոքր ժամանակ ես էլ եմ կարդացել, բայց՝ հավեսով: Ու մի քանի անգամ:
    Ո՞նց բա ես էլ կարծում էի փախած գիրք ա՝ անհայտ մարդկությանը:

    ..........

    Հետաքրքիր բան ա կյանքը. միշտ բալանսավորված
    Կարծում էի էդ գրքի վրա էդքան ապարդյուն տանջվելը անցյալի փոշում կորած վատնումներից մեկն ա եղել, եթե չհաշվենք հիշողությունն իհարկե, բայց արի ու տես ընդհանրապես ոչինչ ապարդյուն չի անցնում: Սրա պարգևատրումն էլ եղավ - վարկանիշի համար մերսի, Հակօ


    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելացվել է 58 վայրկյան անց

    Շատ իզուր: Էդ նստարանը Քերոլին միայն շատ վատ կողմից էր ճանաչում
    Մի բան էլ ասեմ. Քերոլի հետ նույն օրն ենք ծնվել
    ......
    Հետաքրքիր ա. նոր նայեցի ինտերնետում. մահացել ա տղայիս ծննդյան օրը
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.09.2008, 06:19: Պատճառ: Գրառման ավելացում

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  20. #15
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, ինչ լավ թեմա է Շատ էի սիրում Ագնիա Բարտոյի բանաստեղծությունները, Կորնեյ Չուկովսկու, Սերգեյ Միխալկովի գրած հեքիաթները, Թումանյանի հեքիաթները լսում ու հաճույք էի ստանում այն ժամանակ, երբ պապս նստում էր բազկաթոռի մեջ, ինձ նստեցնում գիրկն ու կարդում.... Անդերսեն, Դիկենս, Կերրոլ- դրանք էլ այն հեղինակներն են, որոնց գործերը և փոքր տարիքում են ընթերցվում, և մեծ: Ես կարդալ սովորեցի միայն նրա համար, որ տնեցիներին շատ չանհանգստացնեմ ու ինքնուրույն կարդամ ...Նստում էի հայելու առաջ, ինքս ասում, ինքս լսում էի....

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի անդամների տպագրած գրքերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 27.03.2020, 10:50
  2. Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 25.12.2017, 19:56
  3. Ձեր նախընտրած գրքերը
    Հեղինակ՝ Ասկանիո, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 23.05.2015, 23:11
  4. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  5. Մեր սիրած գրողներն ու գրքերը 2
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.05.2008, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •