User Tag List

Էջ 6 13-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Մեր սիրած մանկական գրքերը

  1. #76
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց ընտանիքի… Էս ինչ ծանոթ վերնագիր էր: Ո՞վ է հեղինակը: Աչքիս ես էլ եմ կարդացել, տեղը չեմ բերում
    Հեկտոր Մալո-ն, Բյուր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #77
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Ղազարոս Աղայան
    Зимой и летом одним цветом

  3. #78
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Ես որ ահավոր սիրում էի "Աշխարհի ժողովուրդների հեքիաթները" ու դրանցից կար "Թե ինչու է ծովի ջուրն աղի" էդ հեքիաթը մինչև կարդալ սովորելս մի 1000 անգամ մաման էր կադացել, հետո դրա "խաթր" կարդալ սովորեցրեց ինձ մինչև դպրոց գնալս որ ես կարդամ մեկ էլ մի գիրք էի սիրում "Մկներն ու Փուչիկները" էդ էլ իմ առաջին անգլերեն գիրքն էր , ափսոս, որ էդ ժամանակ անգլերեն ավելի լավ գիտեի քան հիմա

  4. #79
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Հաճելի հիշողություններ ...............
    Է.Ուսպենսկի - Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն, Հենզելն ու Գրետելը ու էլի շատ ու շատ հեքիաթներ:

  5. #80
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Սպիտակ Բիմ, սև ականջ
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (28.05.2013)

  7. #81
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Լավ, ցուցակ մըն ալ իմ կողմից՝ ինքնագովազդով ().

    «Չիպոլինոյի արկածները» (պապիս ա թարգմանել)
    «Ջելսոմինոյի արկածները» (պապիս ա թարգմանել)
    «Երկնագույն նետի ճանապարհորդությունը» (պապիս ա թարգմանել)
    «Ծիպիլին, Տիմբական և Ծիծաղը» (պապիս ա գրել)
    «Վիննի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը» (մեր հարևանն ա թարգմանել )
    «Փոքրիկ իշխանը» (պապիս ա թարգմանել)
    «Անգետիկի արկածները» (Դե էս էլ Նոսովն ա գրել)
    «Չիկարելիի արկածները» (պապիս ընկերն ա գրել)
    «Սուրի և Սամի արկածները» (լավ, հերիք չի՞ գլուխ գովեմ )
    «Երկար Մակարի ու Պստիկ Խոստիկի արկածները»
    «Փոքրիկ Շրջմոլիկը»
    ...
    կլրացվի

    Ինչպես նաև մի շարք հեքաթներ Գրիմ եղբայրներից, Շառլ Պերոյից, Անդերսենից, Թումանյանից, Աղայանից և այլն...

    Ցուցակը կազմելիս հիշողությունս չպրպտելու համար օգտվել եմ սույն թեմայից, գրել եմ միայն այն գործերը, որոնք իսկապես սիրել եմ փոքր ժամանակ և որոնք իսկապես մանկական (կամ նաև մանկական) եմ համարում: Փոքր ինչ ավելի մեծ տարիքի համար նախատեսված գործերը, ինչպիսիք եմ համարում ասենք «Գանձերի կղզին», «Թոմ Սոյերի արկածները, «Առանց ընտանիքին», «Անգլուխ ձիավորը» և այլն, չեմ նշել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (27.03.2016), Smokie (25.03.2016)

  9. #82
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    «Փոքրիկ իշխանը» (պապիս ա թարգմանել)
    լու՞րջ
    միշտ հիացել եմ էդ թարգմանությամբ

  10. #83
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Արտակ ջան, պարզվում է քո պապիկի գրած գրքերից ոչ մեկը չեմ կարդացել բայց իր (ու ընկերների) թարգմանած բոլոր գրքերը կարդացել եմ: Փոքրիկ իշխանի թարգմանությունը արտակարգ է, շնորհակալ եմ
    I may be paranoid but no android!

  11. #84
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Լավ, ես էլ գրեմ իմ սիրած մանկական գրքերը:
    Նախ ասեմ, որ շուտ եմ սկսել կարդալ, չորսուկես տարեկանից: Կարդում էի, բայց ոչինչ չէի հասկանում, ուղղակի վարժ կարդում էի, մերոնց պատմելով՝ արագ, շնչակտուր, առանց բառերի արանքներում դադար տալու, առանց ստորակետ-վերջակետ…
    Առաջին գիրքը, որը հասկանալով կարդացի, Թումանյանի հեքիաթներն էին՝ վեց տարեկանում: Բայց դուրս չեկան: Պապաս ռեժիմով կարդալ էր տալիս: Մի տետրի մեջ աղյուսակ էր, որտեղ գրանցվում էր գրքի անունը, քանի էջ է, սկսելու և ավարտելու ամսաթվերը: Ու հայրս ինքն էր ընտրում ինչ կարդամ. դե էդ տարիքում գաղափար չունեի ինչեր կան, որ ինքս ընտրեի: Հիշում եմ՝ երևի երկրորդ դասարան էի, մի նենց ոչինչ հաստոտ գիրք էր տվել՝ նարնջագույն մաշված կազմով, վերնագիրը՝ Գոմեշի սանրը : Վրան էլ սևով մի գոմեշանման սիլուետ: Մեջը՝ ո՛չ մի նկար, ո՛չ մի երկխոսություն , բայց պարտաճանաչ կարդում էի, արդեն մեջտեղներն էի հասել, թեև բացարձակապես գաղափար չունեի ինչի մասին ա: Մենակ ամեն էջը վերջացնելուց ու թերթելուց հետո՝ աչքով կշռում էի բացված գրքի ձախ և աջ մասերը՝ թե ինչքանն եմ անցել, ինչքանն է մնացել: Երևի հայրս նկատեց էդ լուռ տառապանքը, ու ասեց՝ լավ, էդ թող, ու գիրքը վերցրեց ձեռքիցս, ինչից, անկեղծ ասած, ավելի տխրեցի, ավելի շուտ հիասթափվեցի. բա էդքան կարդացածս հե՞՜չ…
    Առաջին գիրքը, որ կարդացի մեծագույն բավականությամբ, ու հետո երևի մի հազար անգամ վերընթերցել եմ, Գրիմ եղբայրների հեքիաթներն էին: Էդ երրորդ դասարանում էր. հիվանդ պառկած էի տաքությամբ մի երեք օր, անելիք չկար, մորաքույրս էր նվիրել, ու ինձ ուղղակի կլանեց-տարավ գրիմեղբայրական անզուգական, համարձակ, անչափ հետաքրքիր աշխարհը… Ավարտելուց հետո ահավոր ափսոսում էի, որ վերջացավ: Դրանից հետո ընկա հեքիաթների հետևից: Անդերսեն, Շարլ Պիերո…
    Հեքիաթներից հետո սկսվեց արկածային գրականությունը. Թոմ Սոյերը սեղանիս գիրքն էր: Հետո, տարիքի համեմատ, անցա Ժյուլ Վեռն, Դյումա… Արանքներում՝ ֆանտաստիկ գրականություն: Ռոբինզոն Կրուզոն այդպես էլ ուժս չպատեց…
    Միջին դասարաններում տարվել էի Զորյանով. անընդհատ վերընթերցում էի պատվածքները: Շատ հավես էին կարդացվում:
    Հա, մի հետաքրքիր բան էլ եմ հիշում. կարծեմ երրորդ դասարանում էր, գրականության գրքում մի հատված կար Ալիսը Հրաշքների աշխարհից: Շատ փոքրիկ հատված էր, ու ընդհատվում էր այնտեղ, որ գտնում է կարկանդակով տուփ՝ վրան գրված՝ կեր ինձ: Չեմ հիշում որևէ այլ գիրք ինձ երբևէ այդքան "ինտրիգաված" արած լիներ: Նենց էի ուզում շարունակությունը… բայց գաղափար չունեի ինչ գիրք էր. անվանումը կամ հեղինակը գրված չէին: Ու չէի էլ ֆայմում հարցնել որևէ մեկին : Ուղղակի ապրում էի տենց չբավարարված, երազանքով… Ու միայն մի հինգ տարի հետո, երբ, առավոտյան նոր արթնացած, դեռ պառկած՝ սովորության համաձայն ուսումնասիրում էի գրապահարանի առաջին շարքերում ճխտված գրքերի անունները՝ արդեն անհաշիվ անգամներ, նկատեցի մի կորած գրքի եզր, որ առաջ չէի նկատել: Ու որքան մեծ էր զարմանքախառն զայրույթս, որ էսքան ժամանակ էդ Ալիսը քթիս տակ էր, իսկ ես անհույս երազում էի…
    Հավեսով անթիվ անգամներ վերընթերցածներիս մեջ էր նաև Անանյանի Հովազաձորի գերիները:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.09.2008, 04:25:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.03.2016)

  13. #85
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    «Գոմեշի սանրը» փոքր ժամանակ ես էլ եմ կարդացել, բայց՝ հավեսով: Ու մի քանի անգամ: Մի գիրք էլ կար՝ կանաչ, հաստ կազմով, Դոմինո աղվեսի, ազատ մուստանգի, կաղ արջի, գայլի ու գայլուհու մասին հրաշք ու տխուր պատմվածքներ էին, էնքան էի կարդացել՝ էջերը ծակվել էին... Եթե ինչ-որ մեկդ տեղը բերում եք էդ գիքը, հուշե՛ք անունը, շա՛տ եմ խնդրում... Ես չգիտեմ, ու գիրքն էլ կորել ա, չկա...

    Հ.Գ. Բարեկամ, քո անցած ճամփան համարյա նույնությամբ ես եմ անցել Կարծում եմ, որ «Ռոբինզոն Կրուզոն» ու «Ալիսը», «Փոքրիկ իշխանի» հետ, ո՛չ մանկական են, ո՛չ էլ՝ պատանեկան: Առաջինը շա՜տ այլաբանական ու երբեմն՝ անտրամաբանական ա (փոքր ընթերցողի տեսանկյունից)՝ աշխարհից կտրվելու կոչ, քաղաքակիրթ աշխարհի քննադատություն, մարդու՝ ստոր ու անուղղելի էակ լինելու փաստ (Ռոբինզոնն ախր Անգլիա մտած-չմտած Ուրբաթին ծախում ա ստրկության... Չգիտես ինչու՝ էդ մասին երբեք ոչ ոք չի հիշում): Իսկ վերջին երկուսը էնքա՜ն լավն են ու էնքա՜ն խորը, որ 10-11 տարեկան երեխան հաստատ չի հասկանա: Ես 9 տարեկանում Իշխանը կարդացի՝ զզվեցի, 11-ում կարդացի՝ բան չհասկացա, 18-ում կարդացի՝ մի 3 ամիս մտքիցս դուրս չէր գալիս:
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (25.03.2016), Srtik (03.03.2013)

  15. #86
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Գոմեշի սանրը» փոքր ժամանակ ես էլ եմ կարդացել, բայց՝ հավեսով: Ու մի քանի անգամ: Մի գիրք էլ կար՝ կանաչ, հաստ կազմով, Դոմինո աղվեսի, ազատ մուստանգի, կաղ արջի, գայլի ու գայլուհու մասին հրաշք ու տխուր պատմվածքներ էին, էնքան էի կարդացել՝ էջերը ծակվել էին... Եթե ինչ-որ մեկդ տեղը բերում եք էդ գիքը, հուշե՛ք անունը, շա՛տ եմ խնդրում... Ես չգիտեմ, ու գիրքն էլ կորել ա, չկա...

    Հ.Գ. Բարեկամ, քո անցած ճամփան համարյա նույնությամբ ես եմ անցել Կարծում եմ, որ «Ռոբինզոն Կրուզոն» ու «Ալիսը», «Փոքրիկ իշխանի» հետ, ո՛չ մանկական են, ո՛չ էլ՝ պատանեկան: Առաջինը շա՜տ այլաբանական ու երբեմն՝ անտրամաբանական ա (փոքր ընթերցողի տեսանկյունից)՝ աշխարհից կտրվելու կոչ, քաղաքակիրթ աշխարհի քննադատություն, մարդու՝ ստոր ու անուղղելի էակ լինելու փաստ (Ռոբինզոնն ախր Անգլիա մտած-չմտած Ուրբաթին ծախում ա ստրկության... Չգիտես ինչու՝ էդ մասին երբեք ոչ ոք չի հիշում): Իսկ վերջին երկուսը էնքա՜ն լավն են ու էնքա՜ն խորը, որ 10-11 տարեկան երեխան հաստատ չի հասկանա: Ես 9 տարեկանում Իշխանը կարդացի՝ զզվեցի, 11-ում կարդացի՝ բան չհասկացա, 18-ում կարդացի՝ մի 3 ամիս մտքիցս դուրս չէր գալիս:
    Շատ հետաքրքրիր ա, Հայկօ: Էլի եմ լսել Իշխանի վաղաժամ կարդալու ու հիասթափվելու մասին: Իմ բախտը բերել էր երևի, որ էդ գրքի գոյության մասին չգիտեի մինչև երևի տասնութ-տասնինը տարեկանը: Ու էլի պատահաբար հայտնաբերեցի տանը, ու հենց էն ժամանակ երբ ահավոր տխուր էի՝ խորքային մի ձև... Ու էնքան տեղին էր Իշխանը… Միանգամից համարեցի լավագույն գրքերից մեկը
    Իրոք գրքեր կան, որ չնայած թվացյալ պրիմիտիվ կամ արկածային բնույթին, իրականում բազմաշերտ են ու խորիմաստ. օրինակ, Գուլիվերի ճանապարհորդությունը:
    Դե իսկ Ալիսը ոչ միայն փիլիսոփայություն ա, այլև ֆիզիկա

  16. #87
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Բարեակմի հետ շատ գրքերի տեսանկյունից նույն ճանապարհն ենք անցել :
    Հիշեցի այժմ մի գիրք ևս: "Սպիտակ Բիմ Սևականջ" : Ինչքան եմ լացել ես գրքի վրա:
    Հիմա էլ հուցվեցի …
    Կինոն չէի կարում նայեի: Լացում էի… Շատ լավն էր: Ու շատ վատը… Բիմը չպետք ա …

  17. #88
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Գուլիվերի մասին 60 էջանոց դիպլոմ եմ գրել, գործ չունես, մի՛ սկսիր, է՛լի...

    Ալիսը տարին մեկ պարտադիր կարդում եմ: Ի դեպ՝ հետաքրքիր պատմություն կա էդ գրքի հետ կապված: Դե գիտես, որ Լյուիս Քերոլը մաթեմատիկոս ա եղել: Ուրեմն երբ Անգլիայի թագուհին առաջին անգամ «Ալիսը» կարդաց, ահավոր շատ հավանեց ու էնքան շատ, որ իր ենթականերից մեկին ուղարկեց Քերոլի գրած բոլոր գրքերը գտնել-բերելու: Ու բերեցի՜ն... Մաթեմատիկա, լոգարիթմներ, սինուսներ, մինուսներ, ֆունկցիաներ, տո էլ եսիմինչեր... Թագուհին զարմանքից կծեց իր ոտքի բութ մատը

    Ես մի տեսություն էի մի ժամանակ զարգացնում, ըստ որի՝ ամենալավ ստեղծագործությունները ոչ մասնագետ գրողների գրածներն են: Ումբերտո Էկոյի «Վարդի անունը», Թոլքինի «Մատանիների տիրակալը», Քերոլի «Ալիսը»... Հետո մեծացա, մոռացա: Բայց միտքը լավն էր:

    Ավելացվել է 44 վայրկյան անց
    «Սպիտակ Բիմ, սև ականջ»- առաջին գիրքն ա եղել, որ էս թեմայում նշել եմ
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 03.09.2008, 04:47: Պատճառ: Գրառման ավելացում
    DIXI
    carpe noctem

  18. #89
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեակմի հետ շատ գրքերի տեսանկյունից նույն ճանապարհն ենք անցել :
    Հիշեցի այժմ մի գիրք ևս: "Սպիտակ Բիմ Սևականջ" : Ինչքան եմ լացել ես գրքի վրա:
    Հիմա էլ հուցվեցի …
    Կինոն չէի կարում նայեի: Լացում էի… Շատ լավն էր: Ու շատ վատը… Բիմը չպետք ա …
    Ի դեպ, լացելու մասին:
    Դպրոցական արձակուրդներին որ հանձնարարում էին գրականություն, էդ իրոք տանջանք էր բայց կարդում էի:
    ու միակ գիրքը, որը հեչ չեմ ափսոսացել կարդալու համար՝ Վոյնիչի Բոռն էր: Այ տեղ լուրջ լացել եմ…
    Հետո, սեպտեմբերի մեկին, գրականության ուսուցչուհին հարցրեց՝ ով է կարդացել Բոռը: Մի երկու հոգի ձեռք բարձրացրին: Հետո հարց տվեց՝ ինչու /անունը չեմ հիշում/ էն հոգևորականը չկարողացավ թողնել Արթուրին: Սկսեցինք ով ոնց հասկացել էլ էր պատասխանել: Բայց դասատուս աննկատ ժպիտով, գլխի թեթև ցնցումով ժխտում էր՝ չէ՛ : Վերջում, որ էլ տարբերակ չկար՝ ասեց, որովհետև Արթուրը նրա որդին էր:

    ...տենց բաներ ով էր էդ տարիքում ջոկում…
    Բայց էդ կապ չունի. լացել եմ

  19. #90
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեր սիրած մանկական գրքերը

    «Փոքրիկ Իշխանը» ես էլ առաջին անգամ շատ վաղ տարիքում փորձեցի կարդալ, կարծեմ 2-րդ դասարանում. տառապանք էր... }անր էր ահավոր, ու բան չէի հասկանում։ Հաջորդ անգամ կարդացի արդեն 18 տարեկանում։ Երրորդ կուրսում էի, դասախոսներիցս մեկը մեզ հանձնարարել էր կարդալ։ Հիշում եմ՝ եղբորս էլ առաջարկեցի, միասին նստեցինք ու մի գրքից կարդացինք մի շնչով, ու, բնականաբար, լրիվ ուրիշ ընկալում ու զգացողություններ էին։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի տեսություն էի մի ժամանակ զարգացնում, ըստ որի՝ ամենալավ ստեղծագործությունները ոչ մասնագետ գրողների գրածներն են:
    Գրողի մասնագետ ու ոչ մասնագետ լինելը ո՞րն ա... Նկատի ունես՝ ոչ հումանիտար կրթությա՞մբ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 6 13-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի անդամների տպագրած գրքերը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 27.03.2020, 10:50
  2. Մեր ամենասիրած գրողներն ու գրքերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 104
    Վերջինը: 25.12.2017, 19:56
  3. Ձեր նախընտրած գրքերը
    Հեղինակ՝ Ասկանիո, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 23.05.2015, 23:11
  4. Աշխարհի ամենաանսովոր գրքերը
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 21
    Վերջինը: 02.01.2013, 17:37
  5. Մեր սիրած գրողներն ու գրքերը 2
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.05.2008, 14:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •