User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 97 հատից

Թեմա: Մեջբերումներ

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեջբերումներ

    Այստեղ կարող եք մեջբերել Ձերկարդացած գրքերից առավել տպավորված, Ձեզ հուզած տողեր, մտքեր, մինչև անգամ հատվածներ...
    Ես սկսեմ ամենաթարմից։ Վերջերս Երվանդը ինձ նվիրեց Ռեմարկի «Երեք ընկեր»-ը, որը ես կարդացի երկուս ու կես շաբաթ/50էջ/ և մեկ գիշերում/446էջ/
    Գիրքն իհարկե շատ հավանեցի...սյուժեն կանխատեսելի էր հիմնականում, բայց հիմա հիմա սյուժեի մոնտեքրիստոական անակնկալները չեն, որ էական են ինձ համար, այլ այն ինչ կքաղեմ ես հերոսներից Ռեմարկի հերոսները իրոք որ կյանքը զգալու յուրահատուկ տաղանդ ունեն, իսկ Երոն կարծում է, որ ես էլ եմ նման էդ հերոսներին ու դրա համար էլ հենց Ռեմարկ խորհուրդ տվեց, ես կասեի ստիպեց կարդալ
    Անցնեմ թեմայի բուն նպատակին.

    «Չտեսնող աչքերով ես նայում էի երկնքին, այդ գորշ ու անեզրական երկնքի տեր աստծուն, որը հնարել էր կյանքն ու մահը, որպեսզի զվարճանա»։

    «Կարծես մեր աշխարհը սարքել է մի խելագար, որը նայելով, թե որքան հրաշալի կերպով բազմազան է կյանքը, ոչ մի ավելի լավ բան չի մտածել, քան այն ոչնչացնելը»։

    «Նա, ով մենակ է, երբեք չի լքվի»

    «Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում»։

    Գունավորները հետո...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (30.09.2011), Quyr Qery (24.12.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ


    ինչ հետաքրքիր ա
    երկու օր առաջ ճիշտ ու ճիշտ էս թեման էի ուզում բացել

  4. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Ձանձրանում էր: Ընդամենը: Ձանձրանում էր, ինչպես մարդկանց մեծամասնույթունը: Այդ պատճառով ինքն իր ձեռով իր կյանքը լցրեց բարդություններով ու դրամայով: Ինչ-որ բան պետք է տեղի ունենա – սա բացատրում է մարդկանց արարքների մեծ մասի շարժառիթը : Ինչ-որ բան պետք է տեղի ունենա, անգամ անսեր ստրկությունը, անգամ պատերազմ կամ մահ:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (24.12.2011), Անտիգոնե (18.11.2013)

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    12.05.2006
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Ով չի անում ամեն ինչ, չի անում ոչինչ. ԺԱՆ -ՊՈԼ ՍԱՐՏՐՈ
    Dont walk behind me, may not lead.Dont walk in front of me,i may nort follow.Just walk beside me and be my friend.

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    …անշուշտ, իսկական սերը բացառիկ է, երկու կամ երեք անգամ՝ դարի մեջ, մի քիչ ավել կամ պակաս: Մնացած դեպքերում փառասիրությունն է կամ ձանձրույթը: Ւնչ վերաբերում է ինձ, ես ամենևին էլ կարծրասիրտ չեմ, ու շատ հեռու եմ դրանից - ընդհակառակը, լի խղճահարությամբ, ու արցունքներս միշտ պատրաստ են թափվելու: Միայն թե, իմ էմոցիոնալ իմպուլսները միշտ շրջվում են դեպի ինձ, իմ խղճահարության զգացողությունները ինձ են միայն ուղղված լինում : Այնուհանդրեձ, սխալ կլինի ասել, որ ես երբեք չեմ սիրել: Ես, ամենաքիչը մի հզոր սեր հղացել եմ կյանքում, որի առարկան սակայն միշտ վերջին հաշվով դուրս է եկել իմ եսը: Ու այդ տեսակետից, ջահելությանս անխուսափելի վայրիվերումներից հետո, ես բավական շուտ հանդարտվեցի. միայն զգայականությունն էր, որ սկսեց իշխել իմ սիրային կյանքում: Ես պարզապես փնտրում էի հաճույքի ու նվաճման առարկաներ: Ավելին, ինձ օգնում էր, իմ արտաքինը. բնությունը շռայլ էր գտնվել իմ հանդեպ: Ու ես նկատելիորեն հպարտ էի դրանով ու բազմաթիվ բավարվածություններ էի քաղում՝ առանց առանձնապես գիտակցելով ավելի շատ ֆիզիկակա՞ն հաճույքին տուրք տալով, թե՞ հեղինակությանս: Դե հա, հիմա կասեք, էլի գլուխ եմգովում: Չեմ ժխտի, և ոչ էլ հպարտ եմ դրանով, քանի որ տվյալ պահին պարծենում եմ մի բանով, որը իրոք այդպես է:
    Ամեն դեպքում, զգայականությունս այնքան ռեալ էր, որ անգամ տասը րոպեանոց արկածի համար կանպատվեի հորս ու մորս, թեև հետո զղջալու էի դառնորեն: Վստահեցնում եմ ՝ ես ունեի սկզբունքներ, օրինակ՝ որ ընկերոջս կինը սրբություն է: Բայց ես ի՞նչ էի անում. պարզապես մի քանի օր առաջ դադարում էի, ու դա ամենայն անկեղծությամբ, զգալ որևէ ընկերություն ամուսնու նկատմամբ: Գուցե սա ես չպե՞տք է անվանեմ զգայականություն: Զգայականությունը նողկալի չէ: Եկեք հանդուրժող լինենք ու օգտագործենք անկայունություն բառը, բնածին անկարողության տեսակ՝ սիրո մեջ չտեսնել որևէ այլ բան ֆիզիկականից բացի: Այդ անկայունությունը, այնուամենայնիվ , հարմար էր: Հավելվելով իմ մոռանալու հատկությանը, այն նպաստում էր ազատությանս: Միևնույն ժամանակ, տալով ինձ որոշակի անհասանելիություն ու անկասելի անկախություն, բերում էր նոր հաջողությունների հնարավորություններ…
    … Ի հատուցում սրա, ավելին, զգայականությանս ի հավելում, ես բավարարում էի նաև իմ մեկ այլ կիրքը. կիքրը խաղի նկատմամբ: Կանանց միջից ես սիրում էի նրանց, ովքեր կարող էին լինել լավ խաղընկեր մի խաղի մեջ, որն առնվազն անմեղության համն ուներ: Տեսնու՞մ ես, ես չեմ կարող ձանձրանալ, և գնահատում եմ միայն կյանքի բազմազանությունը:


    Շարունակությունը՝ հետո

  8. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    շարունակություն

    Ցանկացած հասարակություն, ինչքան էլ փայլուն, կարճ ժամանակ հետո սկսում էր ճնշել ինձ, մինչդեռ ես երբեք չեմ ձանձրացել ինձ դուր եկող կանանց հետ: Ցավում եմ խոստովանել, որ տասը զրույց Էյնշտեյնի հետ կտայի մի սիրունիկ մաքուր աղջնակի հետ առաջին հանդիպման համար: Ճիշտ է՝ տասներորդ հանդիպման ժամանակ արդեն սկսում էի կարոտել Էյնշտեյնին կամ մի լուրջ գիրք… Կարճ ասած, երբեք լրջորեն մտահոգված չեմ եղել լուրջ խնդիրներով, բացառությամբ իմ փոքրիկ արկածների արանքում ընկած ընդմիջումներին: Եվ որքան հաճախ է եղել, երբ փողոցում կանգնած, ընկերներիս հետ ինչ-որ բան քննարկելիս, կորցրել եմ խոսակցության թելը, երբ այդ պահին մի շլացուցիչ կին անցնելուց է եղել փողոցով:

    Այսպիսով, ես խաղ էի խաղում : Ես գիտեի, որ ոչ մեկի դուր չի գալիս , երբ նպատակներդ վաղ ես բացահայտվում: Նախ, պետք է լինեն զրույցներ, հատուկ ուշադրություն՝ ինչպես իրենք են ասում: Լինելով հումանիտար՝ խոսելն իմ համար խնդիր չէր, ոչ էլ անհրաժեշտ հայացքներ սարքելը. այդ խաղին էլ վարժվել էի զինվորական ծառայությանս տարիներին: Ես հաճախ էի փոխում դերերս, բայց խաղը միշտ մնում էր նույնը: Օրինակ, անհասկանալի գրավչության մի փոքրիկ խաղ՝ "խորհրդավոր ինչ-որ բան" կամ "անմտություն է, ես չէի էլ ուզում տարվել, անգամ հոգնել եմ սիրուց…" և այլն, միշտ աշխատում էր, չնայած դա խաղացանկումս հնագույններից մեկն էր:
    Գործողության գլխավոր, էական մասը պնդման մեջ էր՝ ցավագար ու հաշտված, որ ես ոչինչ եմ, որ արժանի չեմ ինձ հետ շփվեն, որ իմ կյանքը այլ տեղ է և առօրյա երջանկության հետ կապ չունի - երջանկություն, որը ես գուցե գերադասեի ամեն ինչից, բայց հիմա էս եմ, արդեն շատ ուշ է… Իսկ այդ համոզված վճռականության հետևում թաքնված պատճառները ծածկում էի գաղտնիության քողով, քանի որ միշտ էլ ավելի հետաքրքիր է ինտիմ ունենալ առեղծվածի հետ: Ավելին, ինչ-որ առումով ես հավատում էի ինքս իմ ասածներին. ես ապրում էի իմ դերը: Զարմանալի չէ, որ զուգընկերներս խանդավառությամբ էին դա ընդունում: Նրանցից ամենազգայունները փորձում էին հասկանալ ինձ, և այդ ջանքը նրանց տանում էր դեպի մելանխոլիա: Մյուսները, բավարարվելով, որ ես հարգում եմ խաղի կանոնները և տակտ եմ ունեցել խոսելու այդ մասին մինչև գործողությունը, առանց հապաղելու էին անցնում գործողության: Դա նշանակում էր, որ ես հաղթել էի, անգամ կրկնակի, քանի որ բացի նրանց նկատմամբ ունեցած իմ ցանկությունից, ես բավարարում էի նաև նրանց սերը՝ ապացուցելով իմ հատուկ զորությունները ամեն առիթով:
    Դա այնքան շատ էր, որ անգամ նրանց հետ, որոնք թեթև հաճույքներ էին ինձ պարգևել, ես այնուամենայնիվ աշխատում էի վերականգնել հարաբերությունները, երկարատև ընդմիջումների հետո, առաջնորդվելով այն տարօրինակ ձգտմամբ, որը բացակայությունն է խթանում, ու նաև համոզվելու համար, որ մեր կապերը դեռ գոյություն ունեն, ու ես արտոնություն ունեմ կրկին կապելու դրանք
    Երբեմն ես գնում էի ավելի հեռու՝ երդվել էի տալիս նրանց երբեք չտրվել ոչ մի այլ տղամարդու, որպեսզի այդ առումով անհագստություններս հանդարտվեին: Եվ պետք է ասեմ, որ սիրտս չէր խաղում այդ անհանգստությունը, ոչ էլ երևակայությանս արդյունքն էր: Մի որոշակի տեսակի պահանջատիրություն այնքան անձնականացված էր իմ մեջ, որ դժվարանում էի պատկերացնել, չնայած փաստերին, որ ինչ-որ կին, որը երբևէ իմն է եղել, կարող է երբևէ պատկանել մեկ ուրիշի: Բայց երբ նրանք երդման ուխտ էին տալիս, դա ինձ ազատագրում էր, մինչդեռ կապում էր նրա՛նց: Ու հենց որ ես վստահ լինեի, որ նրանք արդեն ոչ մի ուրիշի չեն պատկանելու, կարող էի արդեն համոզված խզել նրանց հետ, ինչը մինչ այդ համարյա միշտ անհնար էր լինում ինձ համար:
    Քանի դեռ նրանք կապվածության մեջ էին, ես ապացուցած ունեի իմ դիրքերը և հաստատած իմ հզորությունը՝ երկարատև: Տարօրինակ է, այնպե՞ս չէ: Բայց դե դա է, սիրելի հայրենակից: Ոմանք լացում են՝ "Սիրի՛ր ինձ", մյուսները՝ "Ինձ մի՛ սիրի": Բայց որոշ հանճարներ՝ վատագույններն ու ամենադժբախտները, գոռում են՝ "Մի՛ սիրի ինձ և եղիր ինձ հավատարի՛մ":

    Մնացած էլ կա, բայց...
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.08.2008, 20:21:

  9. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Բարեկա՛մ, բայց շատ ուժեղ ա: Զարմանում եմ, թե ոնց ա էսքան անկեղծ գրել: Ո՞վ ա հեղինակը:

  10. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկա՛մ, բայց շատ ուժեղ ա: Զարմանում եմ, թե ոնց ա էսքան անկեղծ գրել: Ո՞վ ա հեղինակը:
    Էս վերլուծության համար հեղինակը Նոբելյան ա ստացել
    Այնպես որ վերապահումով մոտենանք անգամ սրան
    Albert Camus - The Fall

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր… Ես էդ գիրքը վերցրել եմ, որ կարդամ, կիսատ եմ թողել, չեմ շարունակել, բայց հիմա, որ դնում ես, հաճույքով կարդում եմ: Ճիշտ ա էլի, որ ամեն գիրք պետք ա իրա ժամանակին կարդալ: Ի դեպ, հայերեն թարգմանությունը կա

  12. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտե՞ս ինչն ա հետաքրքիր… Ես էդ գիրքը վերցրել եմ, որ կարդամ, կիսատ եմ թողել, չեմ շարունակել, բայց հիմա, որ դնում ես, հաճույքով կարդում եմ: Ճիշտ ա էլի, որ ամեն գիրք պետք ա իրա ժամանակին կարդալ: Ի դեպ, հայերեն թարգմանությունը կա
    հա, դե ես տեղում եմ թարգմանում, ու պարզա՝ պրոֆեսիոնալից շատ հեռու, տառա ու ոճա-սխալներիս մասին չեմ խոսում… , հետո էլի որոշ բաներ կդնեմ, որ ժամանակ եղավ

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Միայն թե ստուգումը վերջնական չէ, պետք է վերսկսել յուրաքանչյուր էակի հետ: Նման բաները մարդու մեջ սովորույթ են դառնում: Շուտով խոսքերդ լեզվիդ գալիս են առանց նույնիսկ մտածելու, դառնում են ռեֆլեքս, ու մի օր էլ կանանց ունենում ես ավելի շուտ, քան կհասցնես իսկապես ցանկանալ: Հավատացեք ինձ, ոմանց համար աշխարհի ամենադժվար բանը ունենալն է, երբ չեն ցանկանում:

  14. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Ցինիկախառն բարբաջանք է: Ես չեմ հավատում, որ էս թվերին կանայք էտքան կենդանական են:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Empty`Tears (03.04.2010)

  16. #13
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցինիկախառն բարբաջանք է: Ես չեմ հավատում, որ էս թվերին կանայք էտքան կենդանական են:
    համաձայն եմ, որ էս խոստովանությունն էլ, որը Բյուրակնը առաջին ընկալմամբ տեսնում ա որպես անկեղծություն, ավելի շուտ ցինիզմի շարունակական դրսևորում ա, բայց կանանց կենդանականություն որտե՞ղ տեսար
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.08.2008, 07:05:

  17. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    Մի քանի հատիկ էլ Camus "The Stranger" (Քամյու «Օտարը») -ից

    ------------------
    Երեկոյան Մարին եկավ ու հարցրեց` չէի ցանկանա ես ամուսնանալ իր հետ: Ես ասացի, որ ինձ մեկ է, գուցե և ամուսնանանք, եթե նա այդքան ուզում է: Այդ ժամանակ նա արցրեց սիրում եմ իրեն, թե ոչ: Ես պատասխանեցի ինչպես նախորդ անգամ, որ դա ոչ մի կապ չունի, բայց, իհարկե, ես նրան չեմ սիրում:
    - Այդ դեպքում ինչու՞ ես հետս ամուսնանում,- հարցրեց նա:
    Ես բացատրեցի, որ դա բացարձակապես կարևոր չի, ինչու՞ չամուսնանալ, եթե նա ուզում է: Ինքն էր առաջարկողը, իսկ ես միայն համաձայնվում եմ: Այդ ժամանակ նա ասաց, որ ամուսնությունը լուրջ հարց է, իսկ ես պատասխանեցի, որ դա կապ չունի:
    Նա մի պահ լռեց, ու ինձ էր նայում: Հետո նորից խոսեց: Իրեն հետաքրքիր էր իմանալ, կհամաձայնվեի արդյոք ես ամուսնանալ, եթե մեկ այլ կին ինձ առաջարկել:
    -Իհարկե:
    Մարին մտածեց ու ասաց, որ ինքն էլ չի հասկանում` սիրում է ինձ, թե ոչ, բայց այ դա ես ինքս չգիտեի:

    ------------------
    Այդ ժամանակ ես հաճախ մտածում էի, որ եթե ես ստիպված լինեի ապրել անկենդան ծառի բնում` ոչինչ չկարողանալով անել, և միայն նայելով երկնքին, աստիճանաբար ես կսովորեի դրան:

    ------------------
    Եվ ինչքան շատ էի մտածում դրա մասին, ավելի շատ բան, որ մոռացել էի, դուրս էր գալիս հիշողությունիցս: Ես գիտակցեցի, որ այն մարդը, որ ապրել է միայն մեկ օր, կարող էր հանգիստ բանտում անցկացնել հարյուրավոր տարիներ: Նա բավականաչափ հիշողություններ կունենար, որ չէին թողնի իրեն ձանձրանալ: Ինչ-որ չափով դա նույնիսկ առավելություն էր:

    ------------------
    Հոգևորականը նույնպես շատ լավ գիտեր խաղը, ես հստակ կարող էի ասել. նրա հայացքը ոչ մի վայրկյան չմատնեց իրեն, ոչ էլ ձայնը, երբ նա ասաց.
    - Դու բացարձակապես ոչ մի հույս չունե՞ս: Դու իսկապե՞ս ապրում ես այն մտքով, որ երբ մար մահանում է, դրանից այն կողմ ոչինչ չկա, ոչինչ չի մնում:
    - Այո՛,- ասացի ես:
    - Իսկ եթե դու ընտրելու լինեիր, ինպիսի՞ կյանք կընտրեիր: Դու երբևէ ուրիշ կյանք ցանկացե՞լ ես:
    - Այո, ես ցանկանում եմ մի կյանք, որում կկարողանամ հիշել այս մեկը:

    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (16.06.2012), StrangeLittleGirl (30.12.2009)

  19. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մեջբերումներ

    շարունակություն

    Արի նստենք խնդրում եմ: Դե՞, ի՞նչ կարծիքի ես, մի՞թե սա ամենագեղեցիկ բացասական բնապատկերը չէ: Միայն նայիր ձախի վրայի մոխրի այդ կույտին, որն այստեղ ավազաբլուր են կոչում, մեր ոտքերի տակի այս դալուկ ափին և մեր առջև փռված ծովին, որը նման է ալկալիական լուծույթի` հսկա երկինքը արտացոլող անգույն ջրերով: Ինչպիսի գաղջություն, իրոք: Ամեն ինչ հորիզոնական է, ռելիեֆ չկա. անգույն տարածություն ու մեռած կյանք: Համատարած բնաջնջումը չէ՞ սա արդյոք, հարատև ոչնչությունը` մեր առջև տեսանելի փռված: Ոչ մի մարդկային էակ, ամենից առաջ, ո՛չ մի՛ մարդկայի՛ն էա՛կ: Ես ու դու ենք միայն այս մոլորակի վրա, որը վերջապես ամայացել է: Կենդանի է երկի՞նքը՝ ասում ես: Իրավացի ես, բարեկամս, այն խտանում է, կքվում, բացում օդային հորերը ու փակում ամպե դռները: Բայց դրանք աղավնիներն են: Չե՞ս նկատել, որ Հոլանդիայի երկինքը լի է միլիոնավոր աղավնիներով՝ բարձրության պատճառով անտեսանելի, որոնք թափահարում են թևերը , բարձրանում են կամ իջնում ունիսոնով, մի մարդու պես, լցնելով երկնային տարածքը մոխրագույն փետուրների խիտ քանակությամբ, որոնք այս ու այն կողմ են քշվում քամուց: Աղավնիներն այդ սպասում են կլոր տարին: Նրանք սավառնում են երկրագնդի վրայով, նայում ներքև, ուզու՛մ են գալ ներքև: Բայց ներքևում միայն ծով է ու փոսեր, խանութի պաստառներով ծածկված տանիքներ, բայց երբեք մի մարդկային գլուխ, որի վրա կարելի է իջնել:
    Չես հասկանում ինչեր եմ խոսու՞մ: Հոգնած եմ... Կորցնում եմ մտքիս թելը: Հասկանու՞մ ես, ես կորցրել եմ այն պայծառությունս, որը ժամանակին ընկերներիս սիրո ու հարգանքի առարկան էր: Ասում եմ` "ընկերներս", ավելին էին`սկզբունքորեն:
    Ես այլևս ընկերներ չունեմ, ունեմ միայն գործակիցներ: Ու նրանց թիվն աճել է. ամբողջ մարդկային ցեղը : Եվ մարդկային ցեղի մեջ դու՛ գործակիցս ես առաջին հերթին: Ով ձեռքիս տակ է, նա միշտ առաջինն է: Ինչից գիտեմ, որ այլևս ընկերներ չունե՞մ: Դա շատ հեշտ է: Ես դա հայտնաբերեցի այն օրը, երբ մտածում էի սպանել ինքս ինձ՝ նրանց գլխին այսպես ասած խաղ խաղալու, նրանց պատժելու համար: Բայց պատժելու ու՞մ: Ոմանք կզարմանան, հա, բայց ոչ մեկն իրեն պատժված չի զգա: Ու ես հասկացա, որ ընկերներ չունեմ: Բացի այդ, եթե ունենայի էլ, էլի չէի իմանա այդ մասին: Եթե ես ինքնասպան լինելով՝ ունակ լինեի տեսնել նրանց ռեակցիան, ապա խաղն իմաստ կունենար: Բայց հողը մութ է, սիրելի բարեկամ, դագաղը՝ հաստ պատերով և ծածկն անթափանց: Հոգու աչքե՞ր - եթե համոզված լինենք, որ կա հոգի ու այն ունի աչքեր: Բայց՝ վստահ չես ու չես էլ կարող լինել: Հակառակ դեպքում լուծում կլիներ. գոնե կիմանայիր՝ լուրջ են ընդունել : Մարդիկ երբեք համոզված չեն քո պատճառների, քո անկեղծության մեջ, չեն հավատում քո տառապանքների լրջությանը, եթե չես մեռել դրանց հետևանքով: Քանի դեռ կենդանի ես, քո դեպքը կասկածելի է, դու միայն նրանց սկեպտիթիզմի իրավունքն ունես: Այնպես որ, եթե փոքր ինչ անգամ համոզվածություն լիներ, որ մարդ կարող է ըմբոխշնել իր հետմահու շոուն, կարժենար ապացուցել նրանց այն, ինչին նրանք չեն կամենում հավատալ, ու այսպիսով զարմացնել նրանց: Բայց երբ դու սպանում ես քեզ, էլ ինչ նշանակություն ունի քեզ համար` հավատացին, թե ոչ: Դու այնտեղ չես, որ տեսնես նրանց զարմանքը ու զղջումը, ներկա գտնվես, ինչպես ամեն մարդու երազանքն է, սեփական թաղմանը: Որպեսզի դադարես լինել կասկածի տակ, պետք է դադարես լինել ընդհանրապես. ահա ամենը:

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.08.2008, 13:50:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (29.03.2010), Quyr Qery (24.12.2011)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 17.06.2018, 03:30
  2. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •