User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 97 հատից

Թեմա: Մեջբերումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2009
    Հասցե
    Erevan
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    Մի երկու միտք Դրայզերի «Հանճարը» գրքից:

    «Ամուսնությունը բնության խաղ է, որն ստիպում է մարդուն շարունակել ցեղի շարունակման իր ծրագիրը»:

    «Սերը խաբկանք է, կիրքը հապճեպորեն պատրաստված մի խայծ»:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (24.12.2011), Yeghoyan (05.02.2010), ԿԳԴ (28.01.2009)

  3. #2
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    Վ. Սարոյան, Նարինջները պատմվածքի վերջին հատվածը...
    Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը և նրա կինը կմեռնի, և չեն լինի, ոչ փողոցները, ոչ տները, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է...
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (03.03.2009), Sambitbaba (21.12.2011), Yeghoyan (05.02.2010), Անտիգոնե (29.04.2011)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    Khaled Hosseini "The Kite Runner"

    Երբ ես հինգերորդ դասարանում էի, մենք մի մոլլա ունեինք, որը մեզ Իսլամ էր սովորեցնում.... Նա սովորեցնում էր, որ Իսլամը խմելը սարսափելի մեղք է համարում. խմողները պատասխան են տալու իրենց մեղքի համար Դատաստանի օրը....
    Մենք վերևում էինք՝ բաբայի աշխատասենյակում, երբ ասացի նրան, թե ինչ է մոլլա Ֆաթիուլան մեզ սովորեցրել դպրոցում....
    – Լավ,– ասաց բաբան, բայց նրա աչքերը զարմացած արտահայտություն ստացան,– անկախ նրանից, թե մոլլան ինչ է սովորեցնում, միայն մի մեղք կա, միմիայն մեկը. դա գողությունն է։ Բոլոր մյուս մեղքերը գողության տարատեսակներն են։ Հասկանու՞մ ես։
    – Չէ, բաբա ջան,– ասացի ես՝ անհույս կերպով ձգտելով հասկանալ։ Չէի ուզում նորից հիասթափեցնել նրան....
    Երբ մարդ ես սպանում, դու կյանք ես գողանում,– ասաց բաբան,– դու գողանում ես նրա կնոջ՝ ամուսին ունենալու իրավունքը, նրա երեխաներից գողանում ես իրենց հորը։ Երբ սուտ ես խոսում, գողանում ես ինչ–որ մեկի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Երբ խարդախում ես, գողանում ես արդարության նրա իրավունքը։ Հիմա հասկացա՞ր։
    Հասկացա....
    – Եթե Աստված կա, ապա հուսով եմ, որ նա ավելի կարևոր գործեր կունենա զբաղվելու, քան իմ խմելը կամ խոզի միս ուտելն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.03.2009, 01:46:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2009), Quyr Qery (24.12.2011), Rhayader (26.09.2009), Sambitbaba (21.12.2011), snow (23.11.2009), Yevuk (12.02.2010), Բարձրահասակ (03.03.2009), Դեկադա (14.03.2009), Երկնային (03.03.2009), Հայկօ (03.03.2009), Մարկիզ (03.03.2009), Ֆոտոն (10.09.2009)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    The Kite Runner

    Էս գիրքը կարդալիս նորանոր նմանություններ եմ հայտնաբերում հայերի ու աֆղանների միջև։ Մի երկու հատված եմ ուզում մեջբերել, որոնցում արտացոլված են մեր ազգային դիմանկարի որոշ ընդհանրություններ։

    * * *
    «Տեսնում եմ՝ Ամերիկան քեզ ներշնչել է էն օպտիմիզմը, որը նրան այդքան հզոր է դարձրել։ Էդ շատ լավ է։ Մենք՝ աֆղաններս, մելամաղձոտ ժողովուրդ ենք, չէ՞։ Հաճախ չափից դուրս շատ ենք թաղվում ինքնախղճահարության մեջ։ Անձնատուր ենք լինում կորստին, տառապանքին, ընդունում այն որպես անխուսափելի իրողություն, նույնիսկ որպես անհրաժեշտություն ենք ընկալում»։

    * * *
    - Դուք մորս ճանաչու՞մ էիք,– հարցրի ես՝ ծնկելով ծերուկի առաջ։
    - Բա ո՞նց,– պատասխանեց ծեր մուրացկանը....
    Դեպի բեռնատարը քայլելիս ոչ մեկս ոչինչ չասաց այն մասին, ինչը ոչ աղվանացիներից շատերն անհավանական զուգադիպություն կհամարեին։ Որովհետև երկուսս էլ գիտեինք, որ Աֆղանստանում, հատկապես Քաբուլում, նման անհեթեթությունը սովորական երևույթ էր։ Բաբան ասում էր. «Վերցրու երկու իրար անծանոթ աֆղանների, տասը րոպեով մտցրու մի սենյակ, ու կտեսնես, թե ոնց կպարզեն, թե իրար ինչ ազգական են գալիս»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.03.2009, 00:56:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (29.03.2010), Rhayader (26.09.2009), Sambitbaba (21.12.2011)

  9. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    ….Գլխավորապես` դուք ձեր առջև մի ստեք:Ով ստում է ինքնիրեն ու ականջ է դնում իր սեփական սուտին`հասնում է այնտեղ, որ այլևս որևէ ճշմարտություն գտնել ոչ իր մեջ, ոչ էլ շրջապատում, ուստի և անհարգալից է դառնում թե իր անձի, թե ուրիշների նկատմամբ:Իսկ ոչ ոքի չհարգելով` դադարում է սիրել, և որպեսզի զբաղեցնի ու զվարճացնի իր սիրազուրկ անփըէ հանձնվում է կրքերին և կոպիտ հաճույքներին և իր մոլորությունների մեջ հասնում է կատարելապես անասնական վիճակի , և այդ բոլորի աղբյուրը` մարդկանց ու սեփական անձի առաջ անընդհատ ստելն է:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (15.03.2009)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    Սա արդեն երրորդ անգամն է, որ տարբեր թեմաներում դնում եմ այս մեջբերումը։ Ինձ թվում է դուրներդ կգա։

    Կյանքում առանձնաշնորհում եմ ունեցել մի քանի անգամ նամակագրվել հայտնի փիլիսոփա, գիտնական և ֆանտաստ գրողներից մեկի հետ։ Նա իր նամակներից մեկում գրեց իր տեսակետը մահվան մասին։ Այս միտքը փոքր ինչ այլ բառերով հանդիպում է նրա տարբեր ստեղծագործություններում։

    «....Մենք պետք է սովորենք կյանքն ընդունել, որպես ժամանակահատված, որն ունի սկիզբ ու վերջ։ Որքա՜ն էլ, որ ունիկալ լինի մեկ մարդը, նրա գոյություն ունենալը այնքան էլ չի ազդում և փոխում իրերի ընդհանուր դրությունը։ Ամենակարևորն այն է, որ մարդկային ցեղի կյանքը չդադարի և անընդհատ թարմացվի։ Մեզանից յուրաքանչյուրն անմահ է, բայց ոչ թե այն պատճառով, որ անհատի կյանքը կարող է տևել հավիտյան, թեև չեմ ժխտում դրա հնարավորությունն էլ, այլ այն պատճառով, որ յուրաքանչյուր մարդ արարած կյանքի չդադարող և չընդհատվող շղթայում անհրաժեշտ օղակ է։ Մահվան հարցում մենք չպետք է լինենք անկիրթ մարդիկ՝ վախենալով մահվանից, այլ պետք է պատրաստ լինենք այն ընդունելու հանուն կյանքի թարմացման։ Մենք պարտավոր ենք մահանալ։....Սակայն ինչը կարող է օգնել մարդուն, որ նա կարողանա համարձակորեն ընդունել մահը։ Ես և այլ գիտնականներ կարծում ենք, որ գիտությունը սպանում է Աստծուն, սակայն սա հենց այն խնդիրներից է, որ գիտությունը, արվեստը կամ մեկ ուրիշ բան, երբեք չի կարող լուծել առանց Աստծու»։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 15.03.2009, 09:20:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (24.12.2011), Արևածագ (17.04.2011), Բարձրահասակ (11.06.2009), Դեկադա (24.10.2009)

  13. #7
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մեջբերումներ

    Kamus --Ժանտախտը
    «Բարեհոգի կամ թշնամական պատասխանը միշտ սխալ էր լինում, որից պետք էր հրաժարվել: Հատկապես նրանց լռությունն էր անտանելի, ովքեր չկարողանալով գտնել սրտի իսկական լեզուն, հրաժարվում էին յուրացնել շուկայինը, սկսում էին ապրել սովորական ձևով, սկսում էին խոսել հարաբերության պարզության և այլ բաների, մի տեսակ առօրյա լուրերի մասին: Այդտեղ էլ տարբեր տառապանքներ սկսեցին թարգմանվել զրույցի տափակ բանաձևերով:»

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ Աստվածաշնչից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 155
    Վերջինը: 17.06.2018, 03:30
  2. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  3. Գրառումներ: 23
    Վերջինը: 03.11.2013, 20:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •