ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ԷԼ...ԻՐԱՐ ՀԵՏ ՈՉ ՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ..ԱՄԵՆ ՄԵԿԸ ԳՐՈՒՄ Է, ԻՆՉ-ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ՈՒ ՎԵՐՋ...
Շնորհակալություն![]()
ՄԻ ԽՆԴՐԱՆՔ ԷԼ...ԻՐԱՐ ՀԵՏ ՈՉ ՄԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ..ԱՄԵՆ ՄԵԿԸ ԳՐՈՒՄ Է, ԻՆՉ-ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ՈՒ ՎԵՐՋ...
Շնորհակալություն![]()
Անձամբ ինձ վրա հոգեբանական մեծ վերք թողեց, որը չափազանց խորն է և որ ամենացավալին է` այդ վերքն ի զորու չէ լավանալու, քանի որ այդ օրվա ողբերգական իրադարձությունների հետևանքով կորցրի ընկերներիցս մեկին… Քանի որ թեման բացված է ոչ թե քաղաքականությանը վերաբերող բաժնում, այլ հոգեբանությանը, այդ իսկ պատճառով խուսափում եմ գրառմանս մեջ այս ողբերգական իրադարձությանը որևէ քաղաքական գնատական տալուց, բայց պետք է նշեմ մի փաստ, որը կարելի է դիտել նաև հոգեբանության տեսանկյունից, այն է, որ Հայաստանի Հանրապետության օրոք սեփական ժողովրդի նկատմամբ նման դաժան սպանդ երբևէ չէր իրականացվել:
Այս թեմայի վերաբերյալ ասելիքը շատ է, տրամադրությունը քիչ..
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հետքի փոխարեն թողեց՝ հասարակության համար կեխտափոս, ժողովրդի համր խորը անբավարարվածություն, պետության դեմքին ապտակի հետք և առավելագույն ձգված, լարված ոչ սոցիալական անդոր:![]()
Վերջին խմբագրող՝ Selene: 07.08.2008, 19:07: Պատճառ: գրառման չերևացող մասի ուղղում
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
ԱՄՈԹ![]()
Ես ևս մեկ անգամ հմոզվեցի, որ մեր ազգը դեռ ցեղի մակարդակի է։ Թումանյանի ասած՝ մարդակերից մարդասպան ենք դառնում։
Իմ զգացողությու՞նը… Զզվանք, ատելություն, խղճահարություն հայ ազգի հանդեպ: Ես զարմանում էի երկու կողմից էլ տոննաներով ստեր տեսնելով: Փորձում հասկանալ, թե երկու կողմերն ում ինչ են ուզում ապացուցել: Վերջ, լավ, էլ չխորանամ, թե չէ գրառումս չափ ու սահման կանցնի: Հա՛, էդ երևի վերջին կաթիլն էր, որ վերջնականապես հիասթափվեմ էս ժողովրդից (երկու կողմերի մասնակցությամբ):
Մոտս վերջապես զգացողություն առաջացավ, որ երկրում փոփոխություններ են լինելու: Հասկացա, որ այլեւս ոչ սադրանքով, ոչ բռնություններով, ոչ այլ` իշխանական վերնախավի կտավոր ունակություններին համապատասխան միջոցներով էս ալիքը էլ չի կասեցվի: Ոգեւորվեցի մի խոսքով: Երկրորդ զգացողությունս խորը ցավն էր` զոհերի առկայության կապակցությամբ:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Էսօր սովորական օր էր՝ առաջին հայացքից, գարուն էր՝ արև, քաղաքում մեքենաների ու մարդկանց թվի մեծ կրճատումն էր միայն հուշում որ այս քաղաքում ինչ որ լուրջ բանա տեղի ունեցել, տաքցնող արևը ստիպում էր ժպտալ ու կատակել ընկերների հետ, բայց հենց լռություն էր տիրում թեկուզ մի փոքր, ներսից հոգու խորքից բարձրանում էին ցավն ու տխրությունը ու անզորությունը, երբ մտածում ես որ քո նման՝ քեզնից էլ լավ մարդիկ որ դեռ երեկ զգում էին գարունն ու արևը այսօր արդեն չկան մի բան է բարձրանում կոկորդովդ, ու զգում ես որ դա կտևի երկար շատ երկար, ու որ դու երբեք չես մոռանա 2008թ.-ի գարնան առաջին գիշերը, արյունոտ գիշերը, խեղված մարդկանց ու ճակատագրերի գիշերը, որին հաջորդեց ստի ու լկտիության քարոզը, փորձում են խեղել նաև մարդկանց ազատության ձգտումը, փորձում են մարդկանց համոզել որ իրենք լկտի թմրամոլ թալանչի խուլգաններ են, չի ստացվի երբեք, բոլորս գիտենք ինչ տեղի ունեցավ գիշերը, պատասխան եք տալու նաև սրա համար:
Ավելացվել է 47 վայրկյան անց
Մարտի 2-ին եմ գրել
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 15.08.2008, 01:03: Պատճառ: Գրառման ավելացում
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Մարտի - 1 - ի վերաբերյալ ինձ մի հարցա հետաքրքրում: Ճիշտա՞ որ էտ օրը պաշտոնապես սգո օր չի նշանակված…![]()
Շնչեք...
Փողով չի
Մարտի 1-ը Հոգեբանական համարյա բոլոր հետքերն էլ ողեց, նայած ում վրա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ