Կուզենայի… իմ աշխարհում մեկ այլ աշխարհ պատսպարել,
Կուզենայի իմ գույներով նոր ծիածան յոթնաբանել,
Կուզենայի «ներկայի» մեջ նոր ներկաներ ակնթարթել,
Կուզենայի մանկանց հետ նոր խաղ մոգոնել,
Կուզենայի Կյա՜նք դավանել, անմահության չքարոզել,
Կուզենայի «բարի լույսը» բարի լինի ու չխամրի,
Կուզենայի Սեր բաժանվեր, ու այս անգամ՝ ամենեցուն,
Կուզենայի վերածնվել ամե՜ն օր ու չկրկնվել,
Կուզենայի իմ Նոր երգը հնչեր որպես Ամենաերգ,
Կուզենայի մեղանչել, բայց մեղք չգործել…
Կուզենայի… չտուգանվել թեմայից այս բացահայտ շեղման համար![]()




Մեջբերել
Էջանիշներ