User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Խորհուրդ երևանյան բանկերից

  1. #1
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խորհուրդ երևանյան բանկերից

    խորհուրդի կարիք ունեմ Երևանում գործող բանկերի մասին
    բանկային հաշիվ ունեմ HSBC ում, մեկ մեկ նկատում էի որ գումարա պակասում հաշիվիցս, վերջերս պարզեցի որ 6000 դրամ գումար հանել էն նրա համար որ բալանսի ինչոր եռամսյակային միջինը չեր համապատասխանել, ես ել տխրեցի հետո վերջերս նույն բանկից ուրիշ դժգոհողների էլի հանդպեցի - որ միշտ հերթեր են լինում ու ընդհանրապես սպասարկման համար վճարները շատ են բարձր են, ու վերջերս սկսում եմ մտածել որ փոխեմ բանկային հաշիվս ուրիշ բանկի հետ, ինչ խորհուրդ կտաք, որ բանկնա հուսալի ու ունի բարվոք սպասարկում
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  2. #2
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    հա HSBC ի հերթերին դիմանալու համար հատուկ պատրաստվածություն մարդ պետք ա ունենա հատկապես որ աշխատանքի ժամանակ ա գնում .
    ինձ նույնպես հետաքրքիր է կարծիքներ բանկերի մասին, նկատել եմ որ շատ ֆիրմաներ օգտվում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ-ից
    ...

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    HSBC-ն միայն մեկ առավելություն ունի՝ ցածր տոկոսադրույքներ որոշ վարկերի դեպքում: Իսկ ընդհանրապես TORMUZ բանկ ա Եթե ասեք, թե կոնկրետ ինչ ծառայություններ եք ստանում, կամ պատրաստվում ստանալ բանկից կփորձեմ խորհուրդ տալ: Իսկ մինչ այդ կարող եք այցելել www.banks.am կայքը. այնտեղ կգտնեք Հայաստանում գործող բոլոր բանկերի ցուցակը և յուրաքանչյուրի կայք-էջի հասցեն, այնտեղից ել կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր բանկի կողմից մատուցվող ծառայություններին և պայմաններին:

    Հ.Գ. Կոնկրետ էդ հաշվից գումար պակասելը կարծում եմ բանկի մեղքը չէ: Պարզապես որոշ հաշիվներ պահանջում են ինչ-որ նվազագույն գումարի առկայություն, կամ էլ պարզապես սպասարկման վարձն է հանվել:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.08.2008, 16:25:

  4. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Կարևոր է, նաև, թե որքան բանկոմատներ ունի բանկը և որքան է գանձում կանխիկացման համար: Երևի, ԱԿԲԱ ի առաջարկները վատը չեն, մանավանդ որ հետաքրքիր վարկային պրոդուկտներ ունեն, Ինեկոն, գուցե նաև Էկոնոմը:
    Բայց ընդհանուր առմամբ, բանկերը ահավոր են աշխատում Հայաստանում: Խնդիրները` բազմազանննն, սկսած բանկոմատները չաշխատելուց, վերջացրած քարտերի ու քաղվածնքերի հետ պրոբլեմներով: Բանկերի մեծ մասը քաղվածքներ չեն տրամադրում էլեկտրոնային ձևով
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    հա HSBC ի հերթերին դիմանալու համար հատուկ պատրաստվածություն մարդ պետք ա ունենա հատկապես որ աշխատանքի ժամանակ ա գնում .
    Ես ձևը գտել եմ, առավոտյան եմ գնում ու աշխատանքից ընդամենը կես ժամ եմ ուշանում, իսկ եթե ընդմիջմանը գնաս, հաստատ մի 3 ժամ կորցնելու ես

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Նայած ինչ քարտ ես ուզում։ Եթե Արքա, մեծ հաշվով տարբերություն չկա որ բանկից կվերցնես։ Կանխիկացման ու տարեկան սպասարկման համարյա նույն սակագներն են։
    Եթե ՄաստերՔարդ ես ուզում, ապա միանշանակ Ինեկոբանկ, այդ քարտդ նաև ԱրՔա կլինի ու կսպասարկվի որպես նաև ԱրՔա + դրան հիմա մինչև ամառվա վերջ զեղջով է, 4 500 տարեկան սպասարկման համար։
    Եթե ուզում ես Վիզա վերցնել, ապա միանշանակ ՀայԷկոնոմբանկ; Հիմա զեղջ է 2400 դրամ տարեկան սպասարկման վարձ։ Կանխիկացման տոկոսներն էլ իմ ուսումնասիրություններով ամենացածրն են։
    Եթե հաճախակի ես վարկ վերցնում, ապա միանշանակ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ։

    Ի դեպ, սպասարկումը ամեն տեղ էլ նույնն ա, նույն պլինտուսից ցածրն ա։ Ի դեպ, կարող ես մինչև հոկտեմբեր սպասել ու տեսնել թե Պրոկրեդիտը ինչ կառաջարկի։ Այդ բանկը դեռ Վրաստանից եմ սիրում ։լօվե

  7. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայած ինչ քարտ ես ուզում։
    ավելացնեմ HSBC ի քարտերը սովորական մաստեր/վիզա քարտեր չեն և ոչ ել ԱՐՔԱ քարտ են և այդ պատճառով միայն HSBC ի բանկոմատներից կարող եք փող հանել որոնք բավականին քիչ են համեմատ ԱՐՔԱ բանկոմատների

    հ.գ:Բոյկոտ ՎՏԲ! Թեղուտի հանցավոր ծրագրի ֆինանսավարող բանկին
    Վերջին խմբագրող՝ Grieg: 05.08.2008, 20:00:
    ...

  8. #8
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Ինեկոբանկը վատը չի

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  9. #9
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    մինչև հիմա աշխատավարձ ստանալու համար եմ HSBC հետ կապվել ու վարկերել չեմ վերցնում

    հույս ունեմ նոր աշխատանքի վայրից կկարենամ բանկս փոխեմ իսկ ինչ կաչծիքի էք Կենվերս բանկի մասին, լսել եմ որ հերթեր չեն լինում
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  10. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Դուք չգիտեմ ոնց, բայց ես HSBC-ից ու մի քիչ էլ Procredit-ից բացի ոչ մի բանկի չեմ վստահում!
    I may be paranoid but no android!

  11. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2008
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Միանշանակ Ինեկոբանկ: Հատկապես դրամային MasterCard, ինչպես արդեն նծվել էր զեղչ էլ կա: Քարտն աշխատում է ամբողջ աշխարհում, իսկ ՀՀ-ում աշխատում է որպես ԱՐՔԱ` նույն տարիֆներով և դրամով: Ինեկոն ամենաէժաննա, վերջերս էլ վարկային գծերի քաղաքականությունը փոխելա, դարձրել Ակբա-ի նման: Համ էլ սպառողական վարկերի պապանա, ապառիկ-մապառիկ կուզենաս մեկ-երկու տոկոս էժան կտա, կանխավճար քիչ կուզի, քարտով կկարողանաս վարկդ մարել, վերջերս էլ քարտային ապառիկա ստեղծել իր կլիենտների համար, կարծեմ ապառիկ պլյուսա կոչվում, մի խոսքով ամեն ինչ ունի բացի հարմար իփոթեքից: Ակբանելա լավ, բայց նա ամենաթանկնա:

  12. #12
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Մեջբերում Raedwulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք չգիտեմ ոնց, բայց ես HSBC-ից ու մի քիչ էլ Procredit-ից բացի ոչ մի բանկի չեմ վստահում!
    Չվստահելը ո՞րն ա, ավելի ճիշտ ինչի՞ն չես վստահում, կոնֆիդենցյալությա՞նը, թե՞ կարծում ես, որ կսննկանան ու փողերդ կկորցնես:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելացնեմ HSBC ի քարտերը սովորական մաստեր/վիզա քարտեր չեն և ոչ ել ԱՐՔԱ քարտ են և այդ պատճառով միայն HSBC ի բանկոմատներից կարող եք փող հանել որոնք բավականին քիչ են համեմատ ԱՐՔԱ բանկոմատների

    հ.գ:Բոյկոտ ՎՏԲ! Թեղուտի հանցավոր ծրագրի ֆինանսավարող բանկին
    Քո ասածը HSBC-ի, այսպես կոչվող, աշխատավարձային քարտերն են: Բայց, բացի դրանցից HSBC-ն ունի նաև Master և ARCA, որոցով կարելի է գործարքներ կատարել ինչպես այլ բանկերի բանկոմատներով, այնպես էլ համացանցում:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 06.08.2008, 08:51: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չվստահելը ո՞րն ա, ավելի ճիշտ ինչի՞ն չես վստահում, կոնֆիդենցյալությա՞նը, թե՞ կարծում ես, որ կսննկանան ու փողերդ կկորցնես:
    Չէ, չվստահելը էն ա, որ եթե աշխատավարձտ մի օր սխալ փոխանցած լինեն, կամ եթե քաարտդ կորցնես հանկարծ, կամ քարտդ մնա բանկոմատի մեջ, և նման այլ դեպքեր, որոշ բանկերում այդ թյուրիմացությունները շտկելու համար 100 տարի ու կիլոգրամերով ներվեր պետք ա ծախսես, որովհետեվ որոշ բանկեր/կամ աշխատակիցները/ ալարում են տեղից շարժվեն քեզ օգնեն:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  14. #14
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չվստահելը էն ա, որ եթե աշխատավարձտ մի օր սխալ փոխանցած լինեն, կամ եթե քաարտդ կորցնես հանկարծ, կամ քարտդ մնա բանկոմատի մեջ, և նման այլ դեպքեր, որոշ բանկերում այդ թյուրիմացությունները շտկելու համար 100 տարի ու կիլոգրամերով ներվեր պետք ա ծախսես, որովհետեվ որոշ բանկեր/կամ աշխատակիցները/ ալարում են տեղից շարժվեն քեզ օգնեն:
    Դե հա, դա կոչվում ա սպասարկման ցածր մակարդակ: Ի դեպ HSBC-ն էլ չի փայլում էդ տեսանկյունից: Ընդհանուր պրոբլեմ ա բոլոր բանկերի համար, չնայած, օրինակ ես բազմիցս կորցրել եմ քարտեր (էդ գործում ինձ հավասարը չկա ) ու խնդիրներ չեմ ունեցել բանկերի հետ:

    Հ.Գ. Քարտ կուլ տալու դեպքում ամենալավ օգնությունը ցուցաբերում ա Արմենիան Քարդ ընկերությունը՝ 44 03 80: Մարդիկ հստակ ասում են, որ ժամին որ բանկոմատն ա կուլ տվել և ինչ պատճառով

  15. #15
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Խորհուրդ երևանյան բանկերից

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    HSBC-ն ունի նաև Master և ARCA
    HSBC-ն ArCa ունի՞

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երևանյան մետրո
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երևան
    Գրառումներ: 174
    Վերջինը: 23.06.2013, 16:38
  2. Երևանյան լուսանկարներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Երևան
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.10.2012, 23:31
  3. Երևանյան թատրոններ
    Հեղինակ՝ Undina, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 19.03.2012, 21:15
  4. Երևանյան փողոցներ
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Երևան
    Գրառումներ: 43
    Վերջինը: 02.04.2011, 15:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •