Մասսագետ-ի խոսքերից
Լա՛վ, ես իմը ասեմ:
Ուրեմն Ռոնալդոն դարպասապահ (Էդ իրան որպես պատիժ)
ձախ պաշտպանս կլինի Արշակ Սադոյանը, ինքը միշտ ձախից ա խոսում, համ էլ կարա բրազիլացիների նման լավ հարձակվի եզրով:
Աջից կխաղա Ժիրինովսկին, որ Արշակն ու Ժիրինովսկին իրար չհանդիպեն հանկարծ: Համ էլ էրկուսն էլ մի տիպի և՛ պաշտպան են, և՛ հարձակվող:
Կենտրոնական պաշտապններս կլինեն դատապաշտպան, որ Արշակի ու Ժիրինովսկու վեճերին իտոգ տան:
Մի կիսապաշտպանս կլինի Արթուր Բաղդասարյանը, ինքը մինչև հիմա չի ջոգել ինքը հարձակվող ա, թե պաշտպան, թե ընդհանրապես չի խաղում:
Մյուսը կլինի:
Տիգրան Կարապետյանին էլ կիսապաշտպան կդնենք, ինքն էլ մինչև հիմա չի ջոգում ում արժե քրֆել, ում չարժե:
Էն մյուս կիսապաշտպանս կլինի Լևոնը: Ո՞ր Լևոն, Տեր-Պետրոսյան: Որ Լևոնը իրան մենակ չզգա, ու իրան էրկու կողմից շատ չնեղեն մի հատ էլ կիսապաշտպան կդնենք: Ո՞ւմ կդնենք, դե իհարկե Վանոյին Սիրադեղյան:
Դե մի հարձակվողս կլինի Գեղամյանը, մյուսը մի քիչ հետ քաշված, կամ քաղաքականությունից քաշված Ստեփան Դեմիրճյանը:
Մարզիչը կլինի, դե իհարկե Ռոբերտ Քոչարյանը, նրան կօգնեն, դե իհարկե կօգնեն:
Էջանիշներ