Տարբեր բանկերի տարբեր քարտեր տարբեր տոկսադրույքներ են: Օրինակ ԱԿԲԱ բանկինը տես այստեղ http://acba.am/admin/downloads/card_...nner_part1.pdf
Տարբեր բանկերի տարբեր քարտեր տարբեր տոկսադրույքներ են: Օրինակ ԱԿԲԱ բանկինը տես այստեղ http://acba.am/admin/downloads/card_...nner_part1.pdf
Ժամանակին Մարիոթի տակի HSBC-ի բանկոմատից փող հանելուց ոչ մի տոկոս չէր պահում... հիմա քարտը սկի չի էլ սպասարկում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ministr (02.12.2009)
էսպես չի մնա
ministr (02.12.2009)
Ժողովուրդ, ես վաղուց օգտագործում եմ HSBC Mastercard ու շատ գոհ եմ, կարող է շատ ման գամ, մի քիչ ավելի էժան տարիֆ գտնեմ, բայց դե կարևորը, որ ես գոհ եմ էս մեկից, վերջերս էլ լիմիտս բարձրացրեցին:
---
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Գրառումը փոխարկվել է հայատառի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.04.2010, 16:49: Պատճառ: տրանսլիտի փոխարկում
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business քարտապաններին հնարավորություն է ընձեռել իրենց մագնիսական ժապավենով VISA քարտերը փոխարինել չիպային տեխնոլոգիայով քարտերով:
Չիպային քարտերի առավելություններն են.
Առավել հուսալի և անվտանգ: Նման քարտերը հիմնված են ներկայումս աշխարհում առավելագույն անվտանգություն ապահովող տեխնոլոգիաների վրա և այդ քարտերի կեղծումը հասցված է նվազագույնի:
Ֆունկցիոնալ ավելի լայն հնարավորություններ: Այս քարտերը հնարավորություն են տալիս մեկ բանկային հաշվով ունենալ 2 տարբեր վճարային համակարգերի քարտեր:
Երկար գործողության ժամկետ: Այս քարտերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, մինչդեռ մագնիսական ժապավենով քարտերը առավելագույնը 2 տարի ժամկետով էին:
Երկարատև օգտագործում: Ի տարբերություն մագնիսական ժապավենով քարտերի, որոնք ավելի շուտ են վնասվում, չիպային քարտերը ծառայում են ավելի երկար: Ավելին, չիպի վնասման դեպքում միշտ հնարավոր է կիրառել մագնիսական ժապավենը:
Ուշադրություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` իրենց քարտերն արտերկրում օգտագործող հաճախորդներին խնդրում ենք քարտերի փոխարինումն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան մինչև սույն թվականի մարտի 31-ը, քանի որ վերջին շրջանում արտասահմանում լայն տարածում է ստացել մագնիսական ժապավենով քարտերի կեղծումը:
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև սույն թվականի մարտի 31-ը մագնիսական ժապավենով քարտերը չփոխարինելու դեպքում Բանկն այլևս պատասխանատվություն չի կրելու քարտերով կատարված զեղծարարությունների համար:
acba.am
Ես էլ իմ հերթին զգուշացնեմ, որ եթե քարտը վարկային է (վարկային գիծ): Քարտը չիպայինով փոխարինելիս չգիտես ինչու վերանայվում է նաև վարկային պայմանագիրը: Այսինքն էլի պետք է աշխատավայրից տեղեկանք տանեք, դիմում լրացնեք ու 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան ստանաք՝ հետո նոր հավանաբար քարտը կակտիվանա: Ես հլը որ պատասխանի եմ սպասում
Ու նաև զգուշացնեմ, որ դրա մասին ձեզ նախօրոք չեն զգուշացնում, զանգում անիմաստ ինֆորմացիա են տալի, որը իրանց կայքում էլ կա, նամակով էլ ա եկել: Հետո գնում հասնում ես մի մի ժամ հերթ մերթ ասում են դե հիմա գնացեք պայմանագիր կնքեք գնում ես ասում են դե հիմա տվեք ձեր տեղեկանքը
Ոնց հասկացա, մենակ վարկային քարտատերերին են զգուշացնում: Օրինակ ինձ չեն զգուշացրել, կայքից եմ իմացել:
Ինձ երկու անգամ են զանգել են ու բավական երկար զրուցել ենք
Նոր զանգեցին ասեցին, որ վարկային կոմիտեն որոշել ա լիմիտս 100 000 ով պակասացնել 5 տարվա հաճախորդ եմ է՝ լրիվ մառազմա: Այնուամենայնիվ մի փոքր շանս տվեցին՝ ասեցին եթե սեփականության վկայականի պատճեն տանեմ նույն սահմանաչափով կտան, ասեցի մերսի գնացեք պարապ մարդ գտեք հետը խաղացեք )
Ժող ՎՏԲ բանկի վիզա էլէկտրոն ունեմ մեջը 6200 դրամ կար էսօր արդշինինվեստ բանկի բանկոմատից 4000 հանել եմ, ի քիչ առաջ հաշիվս նայեցի 700 դրամա, էտ խիա տենց
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ