Տարբեր բանկերի տարբեր քարտեր տարբեր տոկսադրույքներ են: Օրինակ ԱԿԲԱ բանկինը տես այստեղ http://acba.am/admin/downloads/card_...nner_part1.pdf
Տարբեր բանկերի տարբեր քարտեր տարբեր տոկսադրույքներ են: Օրինակ ԱԿԲԱ բանկինը տես այստեղ http://acba.am/admin/downloads/card_...nner_part1.pdf
Ժամանակին Մարիոթի տակի HSBC-ի բանկոմատից փող հանելուց ոչ մի տոկոս չէր պահում... հիմա քարտը սկի չի էլ սպասարկում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ministr (02.12.2009)
էսպես չի մնա
ministr (02.12.2009)
Ժողովուրդ, ես վաղուց օգտագործում եմ HSBC Mastercard ու շատ գոհ եմ, կարող է շատ ման գամ, մի քիչ ավելի էժան տարիֆ գտնեմ, բայց դե կարևորը, որ ես գոհ եմ էս մեկից, վերջերս էլ լիմիտս բարձրացրեցին:
---
Մոդերատորական: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Գրառումը փոխարկվել է հայատառի:
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.04.2010, 16:49: Պատճառ: տրանսլիտի փոխարկում
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business քարտապաններին հնարավորություն է ընձեռել իրենց մագնիսական ժապավենով VISA քարտերը փոխարինել չիպային տեխնոլոգիայով քարտերով:
Չիպային քարտերի առավելություններն են.
Առավել հուսալի և անվտանգ: Նման քարտերը հիմնված են ներկայումս աշխարհում առավելագույն անվտանգություն ապահովող տեխնոլոգիաների վրա և այդ քարտերի կեղծումը հասցված է նվազագույնի:
Ֆունկցիոնալ ավելի լայն հնարավորություններ: Այս քարտերը հնարավորություն են տալիս մեկ բանկային հաշվով ունենալ 2 տարբեր վճարային համակարգերի քարտեր:
Երկար գործողության ժամկետ: Այս քարտերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, մինչդեռ մագնիսական ժապավենով քարտերը առավելագույնը 2 տարի ժամկետով էին:
Երկարատև օգտագործում: Ի տարբերություն մագնիսական ժապավենով քարտերի, որոնք ավելի շուտ են վնասվում, չիպային քարտերը ծառայում են ավելի երկար: Ավելին, չիպի վնասման դեպքում միշտ հնարավոր է կիրառել մագնիսական ժապավենը:
Ուշադրություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` իրենց քարտերն արտերկրում օգտագործող հաճախորդներին խնդրում ենք քարտերի փոխարինումն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան մինչև սույն թվականի մարտի 31-ը, քանի որ վերջին շրջանում արտասահմանում լայն տարածում է ստացել մագնիսական ժապավենով քարտերի կեղծումը:
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև սույն թվականի մարտի 31-ը մագնիսական ժապավենով քարտերը չփոխարինելու դեպքում Բանկն այլևս պատասխանատվություն չի կրելու քարտերով կատարված զեղծարարությունների համար:
acba.am
Ես էլ իմ հերթին զգուշացնեմ, որ եթե քարտը վարկային է (վարկային գիծ): Քարտը չիպայինով փոխարինելիս չգիտես ինչու վերանայվում է նաև վարկային պայմանագիրը: Այսինքն էլի պետք է աշխատավայրից տեղեկանք տանեք, դիմում լրացնեք ու 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան ստանաք՝ հետո նոր հավանաբար քարտը կակտիվանա: Ես հլը որ պատասխանի եմ սպասում
Ու նաև զգուշացնեմ, որ դրա մասին ձեզ նախօրոք չեն զգուշացնում, զանգում անիմաստ ինֆորմացիա են տալի, որը իրանց կայքում էլ կա, նամակով էլ ա եկել: Հետո գնում հասնում ես մի մի ժամ հերթ մերթ ասում են դե հիմա գնացեք պայմանագիր կնքեք գնում ես ասում են դե հիմա տվեք ձեր տեղեկանքը![]()
Ոնց հասկացա, մենակ վարկային քարտատերերին են զգուշացնում: Օրինակ ինձ չեն զգուշացրել, կայքից եմ իմացել:
Ինձ երկու անգամ են զանգել են ու բավական երկար զրուցել ենք
Նոր զանգեցին ասեցին, որ վարկային կոմիտեն որոշել ա լիմիտս 100 000 ով պակասացնել5 տարվա հաճախորդ եմ է՝ լրիվ մառազմա: Այնուամենայնիվ մի փոքր շանս տվեցին՝ ասեցին եթե սեփականության վկայականի պատճեն տանեմ նույն սահմանաչափով կտան, ասեցի մերսի գնացեք պարապ մարդ գտեք հետը խաղացեք
)
Ժող ՎՏԲ բանկի վիզա էլէկտրոն ունեմ մեջը 6200 դրամ կար էսօր արդշինինվեստ բանկի բանկոմատից 4000 հանել եմ, ի քիչ առաջ հաշիվս նայեցի 700 դրամա, էտ խիա տենց
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ