Պլաստիկ քարտը բանկային ծառայության հիմնական ապրանքներից մեկն է։
Ցանկացած պլաստիկ քարտ «միաձուլված» է բանկային հաշշվին և ըստ այդմ պլաստիկ քարտով կատարված ցանկացած գործարք անդրադառնում է հաշշվի վրա։
Պլաստիկ քարտերը լինում են երկու տեսակ՝ դեբետային և կրեդիտային
ԴԵԲԵՏԱՅԻՆ քարտի դեպքում դուք դեռ գումար եք դնում քարտային հաշշվի վրա, այնուհետև օգտագործում այդ գումարը։
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ քարտի դեպքում բանկը ձեզ որոշակի գումար է հատկացնում, որը դուք կարող եք օգտագործել այսօր վճարելով հետագայում (եթե սահմանված է տոկոսադրույք, ապա պետք է վճարեք նաև տոկոսը)։
Տեխնիկական տեսանկյունից քարտերը լինում են երկու տեսակ՝ չիպով և առանց չիպի։
ԱՌԱՆՑ ՉԻՊԻ - քարտերի դեպքում որևէ տեղ անկանխիկ POS-տերմինալի միջոցով վճարում կատարելիս PIN կոդը չի պահանջվում։
ՉԻՊՈՎ - - քարտերի դեպքում որևէ տեղ անկանխիկ POS-տերմինալի միջոցով վճարում կատարելիս PIN կոդը պահանջվում է։
Հ.Գ. POS-տերմինալը կարելի է այնպես անել, որ չիպով քարտերի դեպքում պահանջի մուտքագրել PIN կոդը, իսկ առանց չիպի քարտերի դեպքում՝ ոչ։
Հայաստանում օգտագործվում է երկու տեսակի միջազգային քարտ՝ VISA և MASTERCARD
և մեկ տեղական քարտ՝ ArCa
Ամեն մեկը իր հերթին լինում է՝
VISA
- Electron
- Classic
- Business
- Gold
- Platinum
- Infinite
MasterCard
- Cirrus/Maestro
- Standard
- Business
- Gold
- Platinum
ArCa
- Debit
- Classic
- Business
- Gold
- Affinity
- Platinum
Հ.Գ Կապույտով նշված են դեբետային քարտերը
Պլաստիկ քարտի հիմնական տվյալներն են՝
- Քարտի 16 թվանշանից բաղկացած համարը
- Քարտի գործողության ժամկետը
- CVC2 (Card verification Code) կոդը, որը գրված է քարտի հետևի կողմում
Ինտերնետ խանութներում որևէ բան գնելիս, ձեզնից պահանջվում է մուտքագրել այս երեք տվյալները։
Էջանիշներ