Էսօր լավ օր է, չէ՞, ժողովուրդ
Չգիտեի՞ք: Դե իմացե՛ք: Հրաշալի օր է, արտակարգ օր է, հիասքանչ օր է:
Այսօրվանից մեր բոլորի կողմից շատ սիրված Վերան ու Արտակն ամուսիններ են
Իհարկե այդ դժվարին գործը գլուխ չեկավ առանց իմ ու Malu-ի ստորագրության, բայց դե
Էսօրվա իմ հերոսներն Արտակն ու Վերան են: Երեխեք ջան, Ձեզ շատ-շատ եմ սիրում: Դուք լավն եք ու իրար շատ եք սազում: Ես Ձեզ երջանիկ համատեղ կյանք եմ ցանկանում, կանաչ ճանապարհ, որ բոլոր բարձունքները հաղթահարեք միասին՝ իրար թև ու թիկունք կանգնած, ինչպես որ հիմա եք: Մեկ էլ անհամբեր սպասում եմ, թե Ձեր ճժերը երբ են ակումբում աղմկելու
Մի բարձի ծերանաք երեխեք ջան, ես Ձեզ շատ եմ սիրում
Շնորհավոր![]()
Էջանիշներ