User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 132 հատից

Թեմա: Սեռավարակներ և սեռական առողջություն

  1. #31
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Երևի մի քանի խոսք էլ ես ասեմ սեռական հարաբերության սկզբի մասին...

    Մեր նախնիները ասենք 19 դարում, երբ կյանքի միջին տևողությունը կազմում էր 45 տարի, սկսում սեռական կյանքը 11-12 տարեկանից` ՆՈՐ ԷՐ ՄԱՐՈՆ ԴՈՒՐԵԿԱՆ, ՆՈՐ ԷՐ 9 ՏԱՐԵԿԱՆ...

    Բայց հիմա լռիր ուրիշ վիճակ է...
    Չնայած այն հանգամանքի որ սեռավարակների մեծ մասը բուժելի են, որոշ վերապահումներով իհարկե, նրանց տարածվածությունը տարեց տարի աճում է և, ինչպես ընդունված է ասել բժշկության մեջ, երիտասարդանում է, այսինքն հիվանդների միջին տարիքը մոտենում է 22-24 տարեկանին... իսկ քանակը կարծում են, որ տարեկան Հայաստանում անցնում է 100.000 հիվանդ /օֆիցիալ տվյալներով 2005 թվականին եղել է 30.000 հիվանդ գրանցված!!!!!!/

    Ինչն է պատճառը, որ սեռավարակները երիտասարդացել են -
    1. սեռավարակների փոխանցելիությունը ավելի մեծ է ավելի երիտասարդի մոտ
    2. հաճախակի հանդիպել եմ այն գաղափարի, որ ԴԵՂԱՏԱՆԸ ՉԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՊԱՀՊԱՆԱԿ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ, և դա բացատրել են նրանով, որ եթե չլինի պահպանակ չի լինի նաև սեռական հարաբերություն, սակայն պարզ է, որ հարաբերություն լինում է և պարզապես առանց պահպանակի.
    3. շատացել են և ավելի մատչելի են դառել մարմնավաճառների ծառայությունները
    4. իհարկե ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
    5. Եվ հատուկ ամենավերջին տեղում սեռական հարաբերությունների շուտ սկիզբ...

    Ես շատ փոքրիկ հարցում եմ իրականացրել 18-20 տարեկան թվով 200 տղաների շրջնակում, լռիվ պատահական ընտրված և պարզվել է , որ սեռական հարաբերություն ունեցել են նրանցից ընդամենը 14 տոկոսը... այստեղից եզրակացություն դաչի պատճառը...

    ՇԱՏ ԱՎԵԼԻ ԵՄ ԱՌԺԵՔԱՎՈՐՈՒՄ
    1. երիտասարդների տեղեկացվածության մակարդակը
    2. Ծնողների գիտելիքները
    3. Մատչելի բժշկական ծառայություն հենց երիտասարդների համար



    ԵՎ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻՑ ՄԻԱԿՆ Է, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՀՈԳԻ... ՄԻ ԶՐԿԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ՍԻՐԱԾ ԵԱԿԻՆ ԱՅԴ ՀԱՃՈՒՅՔԻՑ------------------ ԵՂԵՔ ԱՌՈՂՋ
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  2. #32
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Չեմ ուզում հրավիրել ինձ վրա ձեր բարկությունը ոչ այդքան գեղեցիկ հարցի պատճառով: Խնդրում եմ, ասեք ինձ, եթե տղան կունիլինգուսի ժամանակ բերանում միկրովերք ունի, իսկ աղջիկը սեռական հիվանդություն ունի, տղան նրանից կվարակվի՞ նրանից, թե ոչ: Նորից ներողություն եմ խնդրում գրաքննության մեջ չտեղավորվելու համար:

  3. #33
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Կներեք, մի հատ սենց անհամեստ հարց էլ ես տամ: Կեղտոտ ձեռքերի միջոցով սեռական հիվանդություններ փոխանցվում ե՞ն:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #34
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Չեմ ուզում հրավիրել ինձ վրա ձեր բարկությունը ոչ այդքան գեղեցիկ հարցի պատճառով: Խնդրում եմ, ասեք ինձ, եթե տղան կունիլինգուսի ժամանակ բերանում միկրովերք ունի, իսկ աղջիկը սեռական հիվանդություն ունի, տղան նրանից կվարակվի՞ նրանից, թե ոչ: Նորից ներողություն եմ խնդրում գրաքննության մեջ չտեղավորվելու համար:
    Ոչ մի բանի համար ներողություն պետք չէ խնդրել: Այս թեմայի մեջ կարելի է հարցնել ցանկաած բան սեռականի մասին

    Հիմա էլ պատասխանը ձեր հարցին
    Տեսականորեն հնարովոր է սեռավարակի փոխանցում օռալ հարաբերությունների ժամանակ և վերքի առկայությունը այս պարագայում պարտադիր չէ: Սակայն գործնականում շատ հազվադեպ է լինում այն, որ կունիլինգուսի ժամանակ հնարավոր փոխանցվի որևէ սեռավարակ:

    Եթե կան ինչ որ գանգատներ կարող եք ավելի մանրամասն նկարագրել, անպաըման կպատասխանեմ կամ զանգահարել 091-49-94-12 Հավհաննես

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում N.I.G.G.A.-ի խոսքերից
    Կներեք, մի հատ սենց անհամեստ հարց էլ ես տամ: Կեղտոտ ձեռքերի միջոցով սեռական հիվանդություններ փոխանցվում ե՞ն:
    Փոխանցել ոչ, սակայն հնարավոր է առաջացնել: Իհարկե ոչ թե սեռավարակ, այս բանալ ինֆեկցիոն պրոցես, բայց հնարավոր է:
    Անգամ սեռական օրգանների հիգիենան նույնպես նշանակություն ունի, հատկապես աղջիկների համար: Օրինակ, եթե շեքի շրջանի լվացումը կատարել հետևից առաջ, ապա հնարավոր է ուղիղ աղու կողմից դեպի հեշտոց բերել բազմաթիվ մանրէներ, և առաջացնել բորբոքային պրոցեսսսսս:
    Վերջին խմբագրող՝ Hovulik: 14.12.2006, 08:31: Պատճառ: Գրառման ավելացում։
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    ՍԵՌԱՊԵՍ ԱՌՈՂՋ, ՍԵՔՍՈՒԱԼ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ` ԲՈԲԻԿ

    Սեքսուալ ազատականության այս օրերում տաքարյուն հայերի մեծ մասն անկյուն ու առիթ բաց չի թողնում իր հաճույքն ու սեռական պետքերը հոգալու համար (մանավանդ որ դրան է ծառայում բարերի ու ռեստորանների, սաունաների, հոթել-մոթելների մի ողջ բիզնես ոլորտ), բայց ինչպե՞ս է այդ անում, հարց է: Պատասխանը գտնելու համար զրուցակիցներ ենք ընտրել ՀՀ գլխավոր սեքսոլոգ, Սեքսոլոգիայի կլինիկական կենտրոնի տնօրեն Արամ Հակոբյանին եւ նույն կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին:

    «Ցավոք, սեքսը հաճախ նսեմացվում է, հասցվում առեւտրի, կենցաղային ցածրակարգ մակարդակի, ասում է Նարինե Ներսիսյանը: Մինչդեռ ամենավեհ զգացմունքի` սիրո եւ հարգանքի արտահայտությունը պետք է լիներ»: «Բացի այդ, տարվում է սեքսուալ մշակույթի ձեւավորման սխալ քաղաքականություն: Հասարակ մի բան, տարբեր ծրագրերով Հայաստան բերված պահպանակները բաժանվում են վայրիվերո: Ով տարիքային առանձնահատկությամբ երեխա ունենալու շրջանում է, նրան են բաժանում, կարծես հումանիտար օգնություն լինի: Հատկապես մարզերում սեռական կուլտուրա չունենք», արձանագրում է տնօրեն Ա. Հակոբյանը: «Իսկ ի՞նչ ունենք», հետաքրքրվում եմ եւ լսում վտանգավոր ապատեղեկատվության գրոհի, սեռական անբավարարվածության դեպքերի, մանկապղծության ու այլ այլասերումների, ինչպես նաեւ կանանց սեքսոպաթոլոգի դիմելիության բարձրացման (ինչը գովելի է) մասին: Մասնագետներն ամենավտանգավորն են համարում ապատեղեկատվությունն ու մանկապղծությունը, հետեւում թողնելով անգամ միասեռականության գովազդի ահագնացող տարափը: Այնուամենայնիվ, մեր առաջին հարցը միասեռականության քարոզի հետ կապված մտահոգությունների մասին է:

    Ս. Մ. - Եթե նկատել եք, մեր օրերում վոկալ տարբեր «դուետներ», տեսահոլովակներ ու անգամ ֆիլմեր գովազդում ու քարոզում են համասեռամոլությունը: Դրա քարոզն արդեն նկատվում է հայկական մամուլի ինչ-ինչ պարբերականների էջերին: Մինչդեռ, շատ բարոյագետների բնորոշմամբ, դա այնքան էլ «առողջ» վիճակ եւ քարոզի առարկա չէ:

    Ա. Հ. - Բժշկական տեսանկյունից միասեռականությունը վարակիչ հիվանդություն չէ, սակայն չի բացառվում, որ միասեռականները, ինչպես ամեն մի փոքրամասնություն, ցանկանան շատանալ: Ինչպես ամեն մի փոքրամասնություն, նրանք եւս ձգտում են իրենց կարծիքն ու գաղափարախոսությունը, դիրքը հաստատել տվյալ հասարակության մեջ` դառնալ ամուր ու դրական երեւույթ:

    Բժիշկները վստահեցնում են, որ թե՛ գաղափարական, թե՛ «օրինակ ծառայելու» եւ քարոզի առումով համասեռամոլությունը վտանգավոր չէ, հատկապես այն հասարակության համար, որտեղ կան սեքսի կուլտուրա եւ առողջ սեռականություն: Սակայն ունի՞ դրանք մեր հասարակությունը, ոչ ոք չգիտե, քանի որ նման հետազոտություն ու վիճակագրություն ոչ ոք չի պատվիրում: Ենթադրելի է, թե անկեղծ վիճակագրական տվյալները ի՞նչ պատկեր ցույց կտային, եթե հաշվի առնենք, թե ի՞նչ սեքսուալ դաստիարակություն են ստանում մեր մանուկներն ու դեռահասները, որոնց աչքի առաջ ու քթի տակ են կրպակներում վաճառվող կասկածելի բովանդակության ու ճաշակի հրատարակությունները, տեսավարձույթի անհայտ, բայց հավանական բազմազանությունը: Իսկ ինչ վերաբերում է միասեռականների «կուլտուրական գրոհին», Ա. Հակոբյանը հավաստիացնում է, թե անկախ նրանից՝ հասարակությունը կքաջալերի, թե կդատապարտի, միասեռականների թիվը ծնելիության անփոփոխ պայմաններում մնում է հինգ տոկոս: «Որքան էլ գովազդեն իրենց, վիճակագրությունը չի փոփոխվի», ասում է բժիշկը: Նա նաեւ առաջարկում է. «Պետք է ոչ թե արգելել ու փակել միասեռականության քարոզը, այլ քարոզել նորմալ հետերոսեքսուալ վարքը (խոսքն ամուսին-կին զույգի մասին է- Ս. Մ.), հետերոսեքսուալների ընտանեկան կյանքը եւ կյանքի հաջողվածությունը հասարակության կողմից ընդունելի կողմնորոշման դեպքում»:

    Ն. Ն. - Միաժամանակ արձանագրենք, որ Երեւանի դիսկոտեկներում մոդա է, երբ աղջիկները սկսում են աղջիկներին «ուշադրություն դարձնել»: Դա մի տեսակ հարգի է որոշակի շրջանակներում, որոնց մեծ մասը նույնիսկ չի հասկանում իր արարքը: Ինչպես ծխելն է 16-17 տարեկանում ինքնահաստատման մեթոդ համարվում, այնպես էլ լեսբիությունը:

    Մեր զրուցակիցները պատմեցին, որ իրենք հրատարակել են սեքսոլոգիայի վերաբերյալ հայալեզու դասագիրք, որն արդեն տպարանում է եւ նախատեսված է ներկայացնել կրթության նախարարություն` որպես բուհական ձեռնարկ: Մեզ հնարավորություն տրվեց ծանոթանալու դեռեւս անտիպ գրքին, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: «Այսօր մենք ականատես ենք սեքսուալ սցենարների փոփոխմանը: Կարեւոր է դառնում ոչ թե հոմո կամ հետերոսեքսուալ լինելու խնդիրը, այլ սեփական սեռականության մեջ ամբողջովին բացահայտվելու եւ հաստատվելու պահանջը»:

    Սեքսոլոգները մեր խնդրանքով խոսում են նաեւ սեռականության պրոբլեմների մասին հետերոսեքսուալների, այսինքն՝ նորմալ կողմորոշման տեր մարդկանց համար:

    Ս. Մ. - Ի՞նչ սոցիալական, հոգեբանական խնդիրներ կան, որ բերում են սեռական խնդիրների:

    Ա. Հ. - Իմ դիտարկմամբ՝ 20-30 տարվա ընթացքում սեքսոպաթոլոգի այցելուների թիվը հիմնականում անփոփոխ է: Սեքսուալ հիվանդությունները ոչ մի կապ չունեն երկրի համակարգը փոխվելու, սահման բացել-փակելու կամ աշխարհաքաղաքական, գլոբալիզացիոն գործընթացների հետ: Անգամ առողջ միտում կա կանանց հաճախելիության ակտիվացման, որ նշանակում է կնոջ բարդույթից ազատվելու մասին, քանի որ կանայք, ի տարբերություն առաջվա, դիմում են սեռական տարբեր խանգարումների դեպքում, հաճախ գալիս են ամուսնու կամ զուգընկերոջ հետ: Սակայն պրոբլեմատիկ է ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը: Օրինակ, խիստ հայտնի SPID-INFO-ի եւ նմանատիպ դեղին մամուլի տարաբնույթ տեղեկատվությունները մարդիկ ընկալում են որպես նորմա եւ հեղինակավոր խոսք: Խնդրեմ, մի դեպք, ընթերցողը համոզված էր, որ սեռական կյանքով շաբաթական երեք անգամ ապրելը նորմալ է, իսկ ինքն ասենք շաբաթը մեկ օր է զգում դրա պահանջը: Այստեղից էլ բարդույթը եւ սեռական անհարմարության զգացողությունը: Մինչդեռ սեռական ակտիվությունը խիստ անհատական երեւույթ է, որին նպաստում են եւ խոչընդոտում են շատ հանգամանքներ` ընտանեկան պայմանները, հորմոնալ, հոգեբանական վիճակը, անգամ օրվա տրամադրությունը:

    Ն. Ն. - Մեծ սխալ եւ պրոբլեմների առիթ է հասարակության մեջ շատ տարածված ընկերուհիների «փորձի փոխանակումը» զրույցների ժամանակ, չափազանցված զրույցներն իրենց սեռական կյանքի մասին եւ դրանից բխող թյուրըմբռնումները: Մեկ այլ սխալ երեւույթ էլ կա: Երբ խոսում կամ գովազդում են առողջ սեքսը (ինչպես նաեւ կոսմետիկան ու հագուստը), նկատի ունեն երիտասարդ, 90-60-90 չափսերի կանանց: Մինչդեռ այդ հանգամանքը բարդույթի եւ սեքսուալ արգելակման առիթ է այլ չափս ու կառուցվածք ունեցողների համար, մտավախություն ստեղծելով, թե իրենց սեռականությունն ու գեղեցկությունը թերի են: Իրականում սեռական առողջությունը մարմնավոր «դիզայնը» չէ, այլ հասուն եւ առողջ սեռականությունը:

    Ս. Մ. - Կարելի՞ է ասել, որ այս դեպքում հակասության մեջ են բժիշկների գիտական մոտեցումն ու ոչ մասնագետների գեղագիտական ճաշակները:

    Ն. Ն. - Այո, փաստորեն, այդպես է:

    ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
    http://armtown.com/news/am/azg/20061216/2006121623/
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.07.2007, 01:35:

  6. #36
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    2006 թվականի ընթացքում "ՋԱՀ" ՀԿ-ի կողմից իրականացվել է "Աջակցություն երիտասարդությանը առավել անվտանգ սեռական վարքագիծ ձևավորելու հարցում" ծրագիրը: Մասնակցել են ծրագրին ավելին քան 7.000 երիտասարդ ՀՀ Տավուշի, Լոռու և Արմաիրի մարզերից: Ծրագրի նպատակներ երիտասարդներին սովորեցնել հաղորդակցվել սեռականին վերաբերող հարցերի շուրջ: Կարծում եմ վոր մեզ դա հաջողվեց, քանի որ ամեն օր ստանում եմ 2-3 նամակ այս կամ այն հարցի վերաբերյալ, շատեորին ուղղում եմ դեպի այս ֆորում, քանի որ շատ հարցերի պատասխաներ կան նաև այստեղ: Բայց դա նշանակություն չունի, միշտ, անընդհատ պետք են նման դասընթացներ: Այժմ պատրաստվում է մի գիրք, որտեղ ամփոփվում է այդ աշխատանքը և երիտասարդներին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ տրվում են պատասխաններ:

    Դիմում եմ ԱԿՈՒՄԲԻ ադմինիստրացիային, եթե ուզում եք, կարող ենք հավաքվել և ես պատրաստ եմ մի փորք զրույց անկացնել այդ ամենի վերաբերյալ:
    ԼՌԻՎ ԱՆՎՃԱՐ

    ՏԵՂ ԷԼ ԿԱ, ամեն ինչ էլ կա
    եթե ուզում եք, խնդրում եմ գրել ինջ նամակներ:

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ այս կիրակի մեր կենտրոնում քննարկմանը: Ես պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին:

    Առաջարկում եմ մտածել թեմաներ, որոնք դուք կցանկանաք լսել...

    ԵԿԵՔ ԱԶԱՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ...
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  7. #37
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Ոգտագործեք լավ պահպանակներ և անծանոտ մարդկանց հետ մի <շպվեք> և ամեն ինչ լավ կլինի.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  8. #38
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոգտագործեք լավ պահպանակներ և անծանոտ մարդկանց հետ մի <շպվեք> և ամեն ինչ լավ կլինի.
    Ամենախաճախակի սխալներից մեկը` լավ պահպանակ---- ինչ է սա նշանակում ---- թանկ(գ), հայտնի ֆիրմա---- թե գնելուց առաջ պետք է նայել ժամկետներին, պետք է ուշադիր լինել, որ Ձեզ տալիս են պահպանակ, որը դրված չի արևի տակ, պետք է ուշադիր լինել, որպեսզի չգնել պահպանակ, որի տուփը վնասված է, պետք չէ պահել պահպանակը գրպանի կամ բումաժնիկի մեջ մի քանի շաբաթ, պահպանակը օգտագործելիս, պետք է զգույշ լինել, որպեսզի այն չվնասել ձեր կամ ձեր զուգընկերուհու երկար եղունքգներով, չի կարելի տուփը բացել ատամներով կամ այլ ծակող/կտրող գործիքով... և բազմաթիվ այլ բայցեր.

    Երկրորդում դուք նույնպես սխալվեցիք - ինչու?
    քանի որ զուգընկերող բարոյական կերպարը դեռ չի խոսում սեռավարակի առկայության կամ բացակայության մասին, օրինակ ԱՄՆ-ում քլամիդիոզով ավելի հաճախ տառապում եմ տնային տնտեսուհիները, քան մարմնավաճառները... դե արի ու ստեղից եզրակացություններ արա...

    Շատ հաճախ եմ լսում իմ հիվանդներից - դե բժիշկ ջան եդ աղջկա վրա վստահ եմ, ինքը մաքուր ա, ինձանից էլ բացի, ոչմեոկի հետ չի էղել... բա եդ ԳՈՆՈՌԵԱՆ որտեղից առաջացավ չգիտեմ....

    աշխատեք սահմանափակել սեռական զուգընկերների քանաիկը հասցնելով նրանց թիվը մեկի, օգտագործեք պահպանակ բոլոր արտաամուսնական սեռական հարաբերությունների ժամանակ և հիշեք, որ ՊԱՀՊԱՆԱԿԸ պաշտպանում է Ձեզ, ոչ միայն սեռավարակներին այլ նաև անցանկալի հղության զարգացումից:

    Եկեք մի քիչ ավելի ակտիվ շփվենք, որպեսզի կարողանանք փարատել գոյություն ունեցող բալոր ոչ ճիշտ պատկերացումները

    Վերջին խմբագրող՝ Արշակ: 18.02.2007, 19:56: Պատճառ: Հանվել է տառերի մեծ չափսն ու շատ սմայլերը
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  9. #39
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    116
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Վերջերս ինձ մի հարց տվեցին, որը կուզենաի, որ Դուք էլ իմանաք.

    Հարցը կայանում է նրանում, թե բացի սովորական պահպանակներից էլ ինչ տիպի պահպանակ կա.

    ՊԱտասխան


    Տղամարդու, լատեքսային և հեշտոցային հարաբերության համար նախատեսված պահպանակին մենք հաճախակի անվանում ենք սովորական: Սակայն պետք է նշեմ, որ գոյություն ունեն նաև կանացի պահպանակներ, նույնպես պատրաստված լաետքսից և նախատեսված հեշտոցային հարաբերությունների համար: Դա նորույթ է, և առաջարկվում է օգտագործել այն ժամանակ, երբ կինը չի կարողանում համոզել իր զուգընկերոջը պահպանակ օգտագործի:


    Գոյություն ունեն նաև ոչ լատեքսային պահպանակներ, օրինակ ռետինե պահպանակներ, որոնք խորհրուրդ են տրվում այն մարդկանց, ովքեր ունեն ալերգիա լատեքսի նկատմամբ:

    Ցավոք, բայց այս երկու տարբերակը Հայաստանում գտնելն անհնար է: /բայց կանացի պահպանակ ես ունեմ, Նա պամյատ ռուսի ասած /


    Առավել տարածված են տարբեր ձևեր ունեցող հեշտոցային պահպանակները` գնդիկներով, փշերով, առնանդամը երկարացնող կամ հաստացնող: Նրանք ոչնչով չեն տարբերվում լատեքսային պահպանակից:

    Սեռական տարաբնույթ հարաբերություննների առավել մոդայացման հետևանքով, մեր դեատներում կարելի է գտնել նաև հետանցքային և բերանային հարաբերությունների համար նախատեսված պահպաննակներ: Իհարկե ոչ բոլոր դեղատներում նրանք կան, բայց գտնել կարելի է: Նման պահպանակի հորինելը պայմանավորված է նրանով, որ ապացուցվեց սեռավարակների փոխանցման բերանային և հետանցքային ճանապարհները, ընդ որում հետանցքային հարաբերության ժամանակ ավելի է մեծանում սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը, քանի որ ուղիղ աղու լորձաթաղանը ավելի հեշտ է վնասվում: Իսկ բերանային հարաբերության ժամանակ հնարավոր է ինչպես տղամարդուց կին, այնպես էլ հակառակը վարակի փոխանցում:
    Նման պահպանակները ունեն մի քանի առանձնահատկություն: Անալ` հետանցքային պահպանակները ավելի հաստ են և պատված են լյուբրիկանտով` ջրային քսուկով, որը փոքրացնում է սեռական հարաբերության ժամանակ շփումը, ինչով քցացնում է ուղիղ աղու վնասումը և կանխում է բարևդություննների առաջավցումը, ինչպես նաև շփման փոքրացման հետևանքով փոքրանում է նաև պահպանակի պատռման հավանականությունը: Օռալ պահպանակները ավելի բարակ են և ունեն տարբեր համային բաղարդիչներ: Ինչի համար - կարծում եմ բոլորին հասկանալի է:

    Այսպիսով մենք առդեն գիտենք պահպանմակների տարատեսակները, մյուս անգամ կծանոթանանք նրանց օգտագործման տեխնիկայի հետ:

    Միշտ Ձեր Բարեկամ` Հովհաննես
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  10. #40
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2007
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Հարգելի Հովիկ
    Լավ կլիներ, խոսեիք նաև դեռահասների սեռական դաստիարակության հարցերի, մասնավորապես սեռական հիգիենայի մասին
    Շնորհակալություն
    Վերջին խմբագրող՝ Ձմեռ պապի: 20.02.2007, 23:59:

  11. #41
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Հովուլիկ, այսպիսի մի հարց է առաջացել: Ինչպիսի՞ ներքնաշոր պետք է կրել, սեռական առողջությունը պահպանելու կամ առնվազն չվնասելու նրան: Օրինակ, ես գիտեմ, որ արական սեռի ներկայացուցիչները նախընտրելի է, որ կրեն նեղ ներքնաշոր, քանի որ դա խոչընդոտում է արյունատար անոթների լայնացմանը՝ վարիկոնե հիվանդության զարգացմանը: Այդպե՞ս է, թե՞ իրականում նեղ ներքնաշորը վնասակար է:

  12. #42
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Ժողովուրդ ո՞վ գիտի սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար միհատ միասնական թեստ կա, թե՞ պետք է բոլոր հիվանդությունների համար հերթով անալիզ հանձնել:

  13. #43
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ո՞վ գիտի սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար միհատ միասնական թեստ կա, թե՞ պետք է բոլոր հիվանդությունների համար հերթով անալիզ հանձնել:
    Միասնական տեստ գոյություն չունի: Հայաստանում հանդիպում է 10-11 սեռավարակ, որոնց լրիվ ստուգման համար անհրաժեշտ է 3-4 անալիզ հանձնել` մեզ, արյուն, քսուկի հետազոտություն: Եթե ավելի մանրամասն է հետաքրքիր, գրեք, կպատասխանեմ:

    ամեն ինչ հարաբերական է...

  14. #44
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մի հատ էլ ես հարց տամ…
    Հնարավո՞ր է ինչոր սեռավարակով վարաքվել առանց սեռական հարաբերությունների…ասենք լողավազանի միջոցով կամ ինչոր լճի մի խոսքով ջրի կամ այլ ինչոր մեթոդներով
    Loading your personal settings....

  15. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Հնարավո՞ր է ինչոր սեռավարակով վարաքվել առանց սեռական հարաբերությունների…ասենք լողավազանի միջոցով կամ ինչոր լճի մի խոսքով ջրի կամ այլ ինչոր մեթոդներով
    Միայն սիֆիլիսի մասին կարող եմ ասել (Հովոյի ջանը սաղ, ես մենակ սիֆիլիսն եմ կարգին սովորել ), որ հնարավոր է վարակվել հետևյալ երեք ճանապարհներով.
    1. Սեռական
    2. Ուղղահայաց, այսինքն՝ մորից պտղին
    3. Արյան փոխներարկման
    Մնացած ամեն ինչը սուտ է ու հեքիաթ: Դրանք օգտագործվում են մարդկանց ամոթալի արարքները թաքցնելու համար:

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեկան առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 16.03.2018, 15:46
  2. Ուսում և առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 09:47
  3. Գրառումներ: 13
    Վերջինը: 20.12.2007, 21:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •