Ես սեռավարակաբան չեմ, բայց որովհետև Հովոն վաղուց էս կողմերում չի երևում, վերջին հարցին կփորձեմ գիտելիքներիս ներածին չափով պատասխանել:
Անհնար է վարակում առանց հարուցչի: Սակայն այստեղ մի ուրիշ հարց կա: Ենթադրում եմ, որ դու կանդիդա կոչվող սնկերին նկատի ունես: Դրանք առողջ մարդկանց մոտ էլ կան, սակայն չեն արտահայտվում: Սեռական հարաբերությունից հետո հնարավոր է՝ ի հայտ գան, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, կնոջ հեշտոցի մանրէաբանական կազմն է փոխվում, փոխվում է միջավայրը, ինչը կարող է նպաստել սնկերի զարգացմանը: Բացի դրանից, կանդիդա սնկերը սիրում են շաքարով հարուստ միջավայրեր, ի հայտ են գալիս նաև իմուն-անբավարարության վիճակներում:
Հո՛վ, եթե մի օր մտնես էստեղ ու տեսնես սխալ եմ գրել, խնդրում եմ՝ ուղղիր: Արդեն չեմ հիշում, թե որ առարկայից ինչ ենք անցել, որն է ճիշտ, որը սխալ
Ավելացվել է 34 վայրկյան անց
Հ.Գ. Սնկերի ի հայտ գալը վերջին դեպքերում կարող է պայմանավորված չլինել սեռական հարաբերությամբ:
Էջանիշներ