Այսօր ընկերներիցս մեկը խնդրեց բացատրել թե ինչ է իրենից նեկրայացնում սերմնահեղուկը:
Փորձեմ
Սերմնահեղուկը կազմված է մի քանի բաղադրամասերից.
1. Սերմնաբջիջներ
2. Շագանակագեղձի արտադրուկ
3. Սերմնաբշտերի հեղուկ
Սերմնաբջիջները արտադրվում են ամորձիներում: Սակայն այդ վիճակում նրանք ընդունակ չեն բեղմնավորելու, սակայն նրանք չեն մնում ամորձիներում, այլ տեղափոխվում են դեպի սերմնաբշտեր: Կուտակվելով սերմնաբշտերում` սերմնաբջիջները կարծես կոնսերվացված վիճակում լինեն: Սեռական հարաբերության ժամանակ` կտղուծքի պահին, երբ տեղի է ունենում սերմնաժայթքումը, սերմնաբշտերից սերմնաբջիջները տեղեփոխվում են սերմնածորանով դեպի միզուկ, ճանապարհին անցնելով շագանակագեղձի միջով: Այդ պահին սերմնաբջիջները խառնվում են այսպես կոչված շագանակագեղձի արտադրուկին: Ձևավորվում է սերմը` շարժուն սերմնաբջիջներ, որոնք ընդունակ են բեղմնավորման, եթե իհարկե կնոջ մոտ չկան որևիցե արգելքներ:
Այս պահին այսքանը: Եթե կան հարցեր խնդրեմ համեցեք: Խոսք եմ տալիս ամենօր յցելել այս էջ և պատասխանել Ձեզ հուզող ցանկացած հարցի:
Էջանիշներ