Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Սեռավարակներ և սեռական առողջություն

  1. #16
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Այսօր ընկերներիցս մեկը խնդրեց բացատրել թե ինչ է իրենից նեկրայացնում սերմնահեղուկը:
    Փորձեմ
    Սերմնահեղուկը կազմված է մի քանի բաղադրամասերից.
    1. Սերմնաբջիջներ
    2. Շագանակագեղձի արտադրուկ
    3. Սերմնաբշտերի հեղուկ

    Սերմնաբջիջները արտադրվում են ամորձիներում: Սակայն այդ վիճակում նրանք ընդունակ չեն բեղմնավորելու, սակայն նրանք չեն մնում ամորձիներում, այլ տեղափոխվում են դեպի սերմնաբշտեր: Կուտակվելով սերմնաբշտերում` սերմնաբջիջները կարծես կոնսերվացված վիճակում լինեն: Սեռական հարաբերության ժամանակ` կտղուծքի պահին, երբ տեղի է ունենում սերմնաժայթքումը, սերմնաբշտերից սերմնաբջիջները տեղեփոխվում են սերմնածորանով դեպի միզուկ, ճանապարհին անցնելով շագանակագեղձի միջով: Այդ պահին սերմնաբջիջները խառնվում են այսպես կոչված շագանակագեղձի արտադրուկին: Ձևավորվում է սերմը` շարժուն սերմնաբջիջներ, որոնք ընդունակ են բեղմնավորման, եթե իհարկե կնոջ մոտ չկան որևիցե արգելքներ:

    Այս պահին այսքանը: Եթե կան հարցեր խնդրեմ համեցեք: Խոսք եմ տալիս ամենօր յցելել այս էջ և պատասխանել Ձեզ հուզող ցանկացած հարցի:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  2. #17
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Այս պահին այսքանը: Եթե կան հարցեր խնդրեմ համեցեք: Խոսք եմ տալիս ամենօր յցելել այս էջ և պատասխանել Ձեզ հուզող ցանկացած հարցի:
    Հովուլիկ, իսկ որքա՞ն կկալ է պարունակում ասենք մեկ գրամ հեղուկը և քանի գրամ է արտադրվում սերմնաժայթքման ժամանակ:

  3. #18
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re: Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Հովուլիկ, իսկ որքա՞ն կկալ է պարունակում ասենք մեկ գրամ հեղուկը և քանի գրամ է արտադրվում սերմնաժայթքման ժամանակ:
    Սկսեմ պատասխանել հարցով - ո՞ր հեզուկի մասին խոսք գնում
    ինչ վերաբերվում է սերմնաժայթկմանը, ապա այդ պահին դւռս է մղվում մոտավորապես 4-8 մլ սերմնահեղուկ, միքանի միլլիոն սպերմատոզոիդներ, որոնց մոտ 70տոկոսը շարժուն է: Հենց այդ 70 են ապահովում բեզմնավորում: Սակայն հարգելի տղաներ պետք չէ գնալ և չափել թե ինչ քանակի սերմնահեղուկ է ձեր մոտ առտադրվում, քանի որ նրա քանակը շատ ինդիվիդուալ է և կախված է շատ գործոններից: Օրինակ` հարաբերությունների քանակից և հաճախականությունից:

    Երբեմն որոշ տարօրինակ ֆիլմերում կարելի է նկատել մեծ քանակությամբ սերմնահեղուկի ժայթկում: Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, այլ սերմնահեղուկի փոխարեն օգտագործում են զանազան նմանակողներ:

    Կարծում եմ որ կարողացա պատասխանել, եթե ինչ որ բան բաց եմ թողել խնդրում եմ կոնկրետացնել հարցը:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  4. #19
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Սկսեմ պատասխանել հարցով - ո՞ր հեղուկի մասին է խոսք գնում
    Նույն սերմնահեղուկի, ծանոթ ընկերուհիներիցս մեկը վախենում է չաղանա:
    Մեկ էլ կոնկրետ սերմնահեղուկի միջոցով ի՞նչ հիվանդություններ կարող են փոխանցվել: Ընդհանրապես ի՞նչ վտանգներ կան սերմնահեղուկի այդ ձևով կնոջ օրգանիզմում հայտնվելու դեպքում:

  5. #20
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Սկսեմ նրանից, որ սերմնահեղուկի կալորիականությունը այնքան ել մեծ չի, հաշվի առնելով, որ այն կազմված է հիմնականում սպիտակուցներից: Ճշգրիտ թիվ ոչ ոք չի կարող ասել, քանի որ ոչինչ չի հաշվարկվել.
    Ես որնց հասկացա խոսքը գնում է բերանային սեռական հարաբերության մասին: Այդ ժամանակ հնարավոր է բոլոր ինֆեկցիանները, որոնք կարող են փոխանցվել "նորմալ" սեռական հարաբերության ժամանակ: Հենց ինքը սերմնահեղուկը պարունակում է ինֆեկցիա շատ հազվադեպ, սակայն անցնելոց միզուկով նրա մեջ են "լցվում" նաև միզուկային ինֆեկցիանները: Այսպիսով ցանկացած ձևի սեռական հարաբերության ժամանակ, ինֆեկցիայի առկայության դեպքում տեղի է ունենում ՎԱՐԱԿՈՒՄ:

    Իհարկե գոյություն ունեն նաև օռալ սեռական հարաբերության համար պահպանակներ: Կարելի է օգտագործել դրանք: Իսկ ամեն դեպքում պետք է ՄԻՇՏ հաշվի առնել ինֆեկցիան:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  6. #21
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Hovulik ջան, կան բավականին մեծ թվով մարդիկ, որոնք չգիտես ինչու ամանչում են հարցեր տալ ու քանի որ ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, ապա մի քանի հարց ուրիշներից:

    1. Գրառումներիցդ մեկի մեջ գրել ես, որ ցանկությունը զսպելը վնասակար է: Կոնկրետ ի՞նչ վնասների մասին է խոսքը: Տղաների՞ թե՞ աղջիկների:
    2. Կա տարածված կարծիք, որ ինքնաբավարարումը (օնանիզմը) վնասակար է: Այդպե՞ս է արդյոք, և ի՞նչ վտանգներ կան ինքնաբավարարմամբ զբաղվելուց: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:
    3. Ասում են, որ փոքր երեխաների մոտ թեթևակի հպումներից (լողացնելուց օրինակ) կարող է գռգռվածություն առաջանալ, ճի՞շտ է:
    4. Սիֆլիսով հիվանդ մարդիկ չունեն քիթ
    5. Ի՞նչ պետք է անեն այն տղաներն ու աղջիկները, որոնք վախենում են առաջին սեռական հարաբերությունից:

    Առայժմ այսքանը: Որոշ հարցերի պատասխանը իհարկե գիտեմ թեթևակիորեն. բայց դե մասնագետի պատասխանը ավելի կոմպետենտ կլինի:

  7. #22
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re: Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Hovulik ջան, կան բավականին մեծ թվով մարդիկ, որոնք չգիտես ինչու ամանչում են հարցեր տալ ու քանի որ ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, ապա մի քանի հարց ուրիշներից:
    Շատ ուրախ եմ, որ Դուք ձեր վրա եք վերցնում նման դժվարին գործը:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    1. Գրառումներիցդ մեկի մեջ գրել ես, որ ցանկությունը զսպելը վնասակար է: Կոնկրետ ի՞նչ վնասների մասին է խոսքը: Տղաների՞ թե՞ աղջիկների:
    Սկսեմ նրանից, որ սեռական հասունացումը սկսում է տղաների մոտ ավելի ուշ քան աղջիկների, սակայն սեռական ցանկութայն ձևավորման հարցում տղաները շատ ավելի առաջ են ընկնում աղջիկներից: Հետևաբար գալիս է մի պահ, երբ հասակակիցների մոտ տարբեր սեռական ցանկություններ են: Դա կարելի է բացատրել սեռականի մասին տեղեկատվության տղաների համար ավելի հասանելի լինելով: Ասելով սեռականի մասին տեղեկատվություն` ես ինիկատի ունեմ ոչ միայն սեռական դաստիարակության մասին որևիցե մի դասագիրք, կամ այլ գրականություն, այլ նաև տարբեր տիպի Էրոտիկ ֆիլմեր և որն ոչ պակաս կարևոր է` ՏՂԱՆԵՐԸ ավելի շատ և համարձակ են քննարկում իրենց սեռական կյանքը:
    Այսպիսով ունենք սեռական ցանկություն, որը դեռ հնարավոր չէ բավարարելու: Ինչ անել այդ դեպքում.... զբաղվել սպորտով կամ գիրք կարդալ.... օգնում է... սակայն դա ինչ որ ժամանակ.... այդ ժամանակից սկսած երիտասարդին սկսում են հետքրքրել հակառակ սեռը.... բայց ոչ բոլորի մոտ է ստացվում սեռական կյանքը կամ այն իրականաում է ԿՈՄԵՐՑԻՈՆ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎՈՂ (ԿՍԶ) կանանց օգնությամբ: Հետևաբար մենք սա չենք կարող համարել սեռական ցանկության բավարարում, մի պարզ պատճառով, որ սեռական հարաբերությունը ԿՍԶ-ի հետ նման է ավելի շատ սպորտաձևի քան բավարարվածության հասնելու միջոցի:
    Այս պահից սկսած առաջանում է ինքնաբավարարման ցանկություն, սակայն այդ ցանկությունը հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների. օրինակ, ընկերների կողմից բացասական վերաբերմունք, սակայն նրանք նույնպես ինքնաբավարարվում են, ծնողների կողմից բացասական վերաբերմունք, ընդհանրապես ինքնաբավարարումը մեր հասարակության մեջ գոյություն ունեցաղ և բոլորի կողմից կիրառվող, սակայն բացասական գնահատական ունեցող երևույթ է:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    2. Կա տարածված կարծիք, որ ինքնաբավարարումը (օնանիզմը) վնասակար է: Այդպե՞ս է արդյոք, և ի՞նչ վտանգներ կան ինքնաբավարարմամբ զբաղվելուց: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:
    Չկան ոչ մի սահմանապակումներ ինքնաբավարարման համար, բացի հիգիենիկ նորմերի պահպանելը: Չկան տարիքային սահմանապակումներ:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    3. Ասում են, որ փոքր երեխաների մոտ թեթևակի հպումներից (լողացնելուց օրինակ) կարող է գռգռվածություն առաջանալ, ճի՞շտ է:
    Ինչու միայն փոքր երեխաների մոտ Ասեմ որ սեռական օրգանների գրգռումը որևիցե մի ձևով բերում է այդ օրգանների արյունամատակարարման ուժեղացման և որպես հետևանքն սեռակն գրգռման... սրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում:
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (19.03.2009)

  9. #23
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re: Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    4. Սիֆլիսով հիվանդ մարդիկ չունեն քիթ
    Ոչ դա այդպես չէ. Բոլոր ՍԻՖԻԼԻՍՈՎ հիվանդները ունեն քիթ, ականջ, բայց չունեն ԽԵԼՔ, որ վարակվել են....

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    5. Ի՞նչ պետք է անեն այն տղաներն ու աղջիկները, որոնք վախենում են առաջին սեռական հարաբերությունից:
    Առաջին սեռական հարաբերությունից վախելան պետք չէ: Միայն անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունը լինի երկուսի ցանկությամբ: Հավատացնում են ավելի լավ է սպասել, քան թե զղջալ կատարվածի համար: Պարզապես հիշեք, որ մնացած սեռակն հարաբերություննները առաջինից տարբերվում են նրանով, որ ԴՈւՔ կարողանում եք ղեկավարել ինքներդ ձեզ և իհարկե գիտեք ձեր ցանկությունները, հստակ պատկերացնում եք թե ինչ եք ուզում ինքներդ ձեզանից
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  10. #24
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,375

    Re. Re: Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Շնորհակալություն Հովուլիկ

    Մի հատ հարց ունեմ հենց իմ կողմից: Մի քանի օր առաջ մեկի հետ վիճում էինք հղիության ժամանակ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ: Ես պնդում էի, որ կարելի է, իսկ նա (ի դեպ նա աղջիկ է), որ չի կարելի: Իսկ իրականում ինչպե՞ս է:

  11. #25
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re. Re: Re. Re: Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Շնորհակալություն Հովուլիկ

    Մի հատ հարց ունեմ հենց իմ կողմից: Մի քանի օր առաջ մեկի հետ վիճում էինք հղիության ժամանակ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ: Ես պնդում էի, որ կարելի է, իսկ նա (ի դեպ նա աղջիկ է), որ չի կարելի: Իսկ իրականում ինչպե՞ս է:
    Շատ հետաքրքիր հարց է...
    Սկսեմ նրանից, որ եթե չկան հղիության բարդություններ, ապա կարելի է սեռական հարաբերություն ունենալ մինչև ծննդաբերություն... ԼՈՒՌՋ

    Փորձեմ բացատրել... սկասեմ նրանից, որ սեռական հարաբերությունը զուգընկերներին վնաս չի պատճառում միայն այն դեպքում երբ երկուսի կողմից ցանկության, ապահովության և սիրո առկայության դեպքում է միայն հնարավոր /սրա մասին գրել էի շուտ/: Սա առաջին փաստը:
    Երկրորդը` /կհաստատեն ամուսնացած պապաները / սեռականա ցանկությունը կնոջ հղիության ժամանակ չի բթանում: Հետևաբար և կինը և նրա ամուսինը հղիության ժամանակ ունենում են սեռական ցանկություն... և եթե կինը կարողանում է զսպել այդ ցանկությունը, քանի որ "հղիության ժամանակ չի կարելի", ապա տղամարդկանց ոչինչ չի պահում: Նա դիմանում է մի քանի ամիս... և մի օր սիրելի ըմկերները հրավիրում են սաունա... տաք ջուր, աղջիկներ, ու տենց.... հետո գալիս են իմ մոտ սեռավարակներ բուժելու նպատակով... /պատմությունը վերցված է իրական կյանքից և նման պատմությունները բազմաթիվ են/
    Երրորդ փաստը կայանում է նրանում, որր ՆԵՐԴԱՇՆԱԿ սեռական հարաբերությունը դա դրական հույզեր են, որոնք այդքան անհրաժեշտ են հղի կնոջը...


    Սակայն պետք չէ մոռանալ այն բանի մասին, որ հարաբերության ժամանակ չի կարելի գործածել այնպիսի դիրքեր, երբ հնահավոր է պտղի ճնշում... Ինչպես ասում էր իմ շատ սիրելի ընկերներից մեկը - ՏՂԱՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ...
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  12. #26
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Իսկ ինչեք կարծում, ճիշտ կլինի եթե դպրոցներում լրացուցիչ դասաժամեր հատկացվեն սեռական հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի միջոցների ուսումնասիրմանը:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  13. #27
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Harganq_U_Pativ-ի խոսքերից
    Իսկ ինչեք կարծում, ճիշտ կլինի եթե դպրոցներում լրացուցիչ դասաժամեր հատկացվեն սեռական հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի միջոցների ուսումնասիրմանը:
    Այս հարցը ինձ ու իմ գործընկերներին շատ է հետաքրքրում:
    Երկու տարբեր և հստակ ձևավորված կարծիքներ կան

    1. Իհարկե սառական դաստիարակությունը պետք ք սկսել հենց դպրոցներից, որպեսզի ունենանք առողջ երիտասարդություն
    2. Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբում

    Այս երկու կարծիքները դեռ թույլ չեն տալիս մեզ ամբողջովին բացահայտել աշակերտներին սեռական կյանքի "գաղտնիքները": Առկա է ևս մի խոչընդոտ: Մեր ծնողները դեռ պատրաստ չեն նրա, որ իրենց երեխաները լինեն տեղեկացված: Մի պարզ պատճառով: Նրանց մեծ մասը չի կարող պատասպանել շատ պարզ հարցերի կապված սեռական առողջության հետ: Կամ փորձում է պատասխանել` հիմնավելով իր իսկ փորձի վրա... վերջում ստացվում են "դե իմ մոտ էլ էր տենց, տատիկի մոտ էլ էր տենց" պատասխաններ.... կարծում եմ դա ոչ ճիշտ մոտեցում է:

    Այսինքն եթե ընդանրացնենք այս բոլորը, կարծում եմ ավելի կարևոր կլինեին դասընթացները աշակերտների ծնողների հետ, քան թե աշակերտների հետ... իսկ որոշ ժամանակ անց նաև աշակերտների հետ.
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

  14. #28
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    25
    Գրառումներ
    5,510

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբում
    Դա իհարկե անընդունելի կլինի ծնողների համար ու կարծում եմ, որ հենց էդ պատճառով դպրոցում նման դասընթացներ չեմ լինի, քանի որ 1-ին հերթին եկեղեցին դեմ կլինի դրան, իսկ եկեղեցու կարծիքը բնականաբար հաշվի կառնվի: Նաև կարծում եմ, որ եթե էդ տարիքային խմբում սեռական հարաբերությունները առավել տարածվեն՝ քիչ-քիչ էդ տեսակետից կնմանվենք Ռուսաստանին, իսկ այնտեղ տիրող իրավիճակը հայտնի է բոլորիս, ու չեմ կարծում, որ որևէ հայի համար դա ընդունելի լինի: Ամեն դեպքում այստեղ մեծ դեր ունի մեր ՀԱՅ լինելը ու եթե ինչ-որ բան միանշանակ ճիշտ է ու բազմաթիվ երկրների փորձը դա ապացուցում է, դա դեռ չի նշանակում, որ այն կընդունվի Հայաստանում: Մտքերս մի քիչ խառն եմ գրել, բայց իմաստը հավանաբար հասկանալի է:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.07.2010)

  16. #29
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    30
    Գրառումներ
    613

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Hovulik-ի խոսքերից
    Այս հարցը ինձ ու իմ գործընկերներին շատ է հետաքրքրում:
    Երկու տարբեր և հստակ ձևավորված կարծիքներ կան

    1. Իհարկե սառական դաստիարակությունը պետք ք սկսել հենց դպրոցներից, որպեսզի ունենանք առողջ երիտասարդություն
    2. Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբում

    Այս երկու կարծիքները դեռ թույլ չեն տալիս մեզ ամբողջովին բացահայտել աշակերտներին սեռական կյանքի "գաղտնիքները": Առկա է ևս մի խոչընդոտ: Մեր ծնողները դեռ պատրաստ չեն նրա, որ իրենց երեխաները լինեն տեղեկացված: Մի պարզ պատճառով: Նրանց մեծ մասը չի կարող պատասպանել շատ պարզ հարցերի կապված սեռական առողջության հետ: Կամ փորձում է պատասխանել` հիմնավելով իր իսկ փորձի վրա... վերջում ստացվում են "դե իմ մոտ էլ էր տենց, տատիկի մոտ էլ էր տենց" պատասխաններ.... կարծում եմ դա ոչ ճիշտ մոտեցում է:

    Այսինքն եթե ընդանրացնենք այս բոլորը, կարծում եմ ավելի կարևոր կլինեին դասընթացները աշակերտների ծնողների հետ, քան թե աշակերտների հետ... իսկ որոշ ժամանակ անց նաև աշակերտների հետ.
    Իսկ չես գտնու՞մ որ այստեղ ավելի ծանրակշիռ գործոն է հանդիսանում հոգեբանականը:
    Եթե ծնողը ավելի անկաշկանդ կարողանա շփվել երեխայի հետ, ու նաև հակառակը, երեխան ծնողի հետ ինձ թվում է ամեն ինչ տեղը կընկնի: Իհարկե դրան գումարած ծնողի տեղեկացվածությունը:
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  17. #30
    Լիարժեք անդամ Hovulik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    115

    Re. Սեռավարակներ և սեռական առողջություն

    Մեջբերում Հովսեփ-ի խոսքերից
    Դա իհարկե անընդունելի կլինի ծնողների համար ու կարծում եմ, որ հենց էդ պատճառով դպրոցում նման դասընթացներ չեմ լինի, քանի որ 1-ին հերթին եկեղեցին դեմ կլինի դրան, իսկ եկեղեցու կարծիքը բնականաբար հաշվի կառնվի: Նաև կարծում եմ, որ եթե էդ տարիքային խմբում սեռական հարաբերությունները առավել տարածվեն՝ քիչ-քիչ էդ տեսակետից կնմանվենք Ռուսաստանին, իսկ այնտեղ տիրող իրավիճակը հայտնի է բոլորիս, ու չեմ կարծում, որ որևէ հայի համար դա ընդունելի լինի: Ամեն դեպքում այստեղ մեծ դեր ունի մեր ՀԱՅ լինելը ու եթե ինչ-որ բան միանշանակ ճիշտ է ու բազմաթիվ երկրների փորձը դա ապացուցում է, դա դեռ չի նշանակում, որ այն կընդունվի Հայաստանում: Մտքերս մի քիչ խառն եմ գրել, բայց իմաստը հավանաբար հասկանալի է:
    Հարգելիս ես դա ներկայացրեցի, որպես մտավախություներից մեկը, դա դեռ չի նշանակում, որ դա վեռջնական կարծիք է:
    Կրկնում եմ մեկ անգամ ևս, որ ամբողջ խնդիրը ծնողների մեջ է, նրանց տեղեկացվածության ցածր մակարդակի:

    Ձեր ասածից ես հասկացա, որ Ռուսաստանում և այլ նմանատիպ երկրներում երիտասարդները շատ բան գիտեն սեքսի մասին դրա համար էլ իրենք այդքան փչացած են: Հավատացնում եմ, որ ՈՉ... երբեք ճիշտ-ժամանակին-անհրաժեշտ տեղեկատվությունը չի կարող վնասել...

    Պարզապես դեռ ՃԻՇՏ, այսինքն բոլորի կողմից ընդունվող տեղեկատվություն չկա
    դեռ ԺԱՄԱՆԱԿԸ չէ, և իհարկե ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ աշակերտական մակարդակով դեռ չկա:

    Իսկ եկեղեցին դեմ չէ, ես մի քանի անգամ սեռական դաստիարակության մասին դասախոսություններ եմ կարդացել հենց եկեղեցու առաջարկությամբ

    ԽՈՍԵԼ ՍԵՌԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳՈՎԵՐՔԵԼ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ-ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԳՈՎԱԶԴԵԼ ԱՌՈՂՋ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ
    Մարդկաց կյանքի միակ շքեղությունը` դա մարդկային շփման հաճույքն է:

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սեռական հարաբերություններ ընկերների միջև
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 205
    Վերջինը: 24.03.2017, 01:05
  2. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22
  3. Նախամուսնական սեռական հարաբերություններ
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1394
    Վերջինը: 26.06.2011, 00:15
  4. Ուսում և առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2010, 09:47
  5. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 100
    Վերջինը: 14.05.2009, 21:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •