էս ինչ "հետաքրքիր" թեմա է.... ակամայից գյումրեցու "Շպիօն Օննիկի" անեկդոտն է հիշեցնում, էն որ սաղ գիդեն թե Շպիօն Օնիկը որտեղ է ապրում...
մի կողմից ուրախալի է որ անուղղակիորեն հրեական դրոշը ամենամեծ ու ամենաիրեղեն ապացույցն է ջհուդամասոնական դիվերսիայի, Հ1-ի օպերատորական խումբը մի կերպ բերում է դրոշը, ծածանում նկարում ու թռնում... բայց մյուս կողմից էլ ցավալի է որ հայրենակիցներիս մի զգալի թիվ հավատում է դրան, նույնիսկ քիչ թե շատ կարդացած մարդիկ, այ սա ցավալի է, ախր "Հայլուր"ը այդ ռեպորտաժը կրթական շատ ցածր ցենզ ունեցողների համար էր սարքել, փաստորեն գերագնահատել էր հայրենակիցներիս...
հա .. մոռացա ասեմ, ուրեմն մի շաբաթ առաջ Սիրիայում մի գեներալի սպանեցին, անհայտ մարդիկ, գեներալը Սիրայի կառավարության ոչ պաշտոնական ներկայացուցիչն էր Հզբոլահում, ուրեմն դրանից հետո բնականաբար Ցույցեր եղան, արաբ ֆալահհների մի հոծ բազմություն շարժվեց դեպի մի անկախ լրագրողի տուն, գոռացին "մահ հրեաններին" հետո մի փոքր խումբ հակացույց արեց ի պաշտպանություն լրագրողի, ասեցին որ էս մարդը ուղղակի գրում է ազատ խոսքի աստվածատուր լինելու մասին, դա ոչ մի կապ չունի գեներալի սպանության հետ, հետո սիրիական հեռուստատեսությունը այդ փոքրի ցույցը ցուցադրեց որպես սիրիական դեմոկրատիայի վառ ապացույց իհարկե իրենց Տաթոն էլ ասաց որ սրանք արաբ ջհուդամասոններն են, բայց զարմանալիորեն էդ սիրիացիների մտքով չէր անցնում, մի հոգի ավել մարդ ուղարկեին օպերատորական խմբի հետ Իսրայելի դրոշը ծածաներ, մտածում եմ երևի վսյո տակի մերոնք ստեղծագործ միտք ունեն... թե սիրիական "հայլուր"ը ավելի բարոյական է՞...
ՀԳ
արժե բոլոր դեպքերում մի քիչ կարդալ Իսրայելի վիճակի, մեր տարածաշրջանում նրա ունեցած շահերի ու Թուրքայում մոլեգնող ազգայնականության մասին, չի խանգարի...
մեռածների ոսկորները հաշվելուց ավելի օգտակար զբաղմունք է , իմ կարծիքով
Էջանիշներ