Ինձ գրավելու համար հակառակ սեռի ներկայացուցիչը պետք է գեղեցիկ լինի ու մաքուր: Կեղտոտ տղամարդուց զզվելի բան չկա: Հա՛, մեկ էլ պետք է առնական լինի, բայց դա մեր օրերում այնքան հազվագյուտ երևույթ է, որ ստիպված անտեսում եմ այդ մի հատկանիշը: Էսքանի հետո, որ գեղեցիկ ու մաքուր է տղամարդը, կարողանում եմ նրան մի քիչ մոտ թողնել: Հետո արդեն պետք է հետաքրքիր լինի, հետաքրքրությունները եթե չեն համընկնում, ապա գոնե նման լինեն իմին: Իսկ վերջում նոր… Պետք է ինձնից խելացի լինի…
Էջանիշներ