Ինչու՞ եք դուք՝ բժիշկներդ, ձեզ զոհի դերում ներկայացնում կամ ինչու եք այնպես ներկայացնում, թե բժիշկներին չեն հարգում, ոտնահարում են, օգտագործում են և այլն և այլն....
Ինչքան չեն հարգի, կմեղադրեն, այնքան եռակի անգամ կգտնվեն մարդիկ որոնք շնորհակալ կլինեն բժիշկներից, բայց արի ու տես որ բժիշկի հարգանքն էլ է փողով, շատ փող ես տալիս ուրեմն հարգում ես, չես տալիս կամ քիչ ես տալիս ուրեմն ջուր ես ծեծում ասելով թե «հարգում ես»...
Էլի եմ ասում ինձ չի թվում որ բժիշկները այնքան չնչին են վարձատրվում , որ հազիվ ծերը ծերին հասցնում են ապրել ու երեխաներ պահել, գուցե հերթական իրենց երեխայի քմահաճույքը կատարելու համար մարդկային կյանքն են դնում հարցականի տակ:
Այն չնչին լավությունը, որ կարելի է կատարել ամիսը մեկ երկու անգամ իրենց կյանքի ընթացքում հաստատ լավով կանդրադառնա : Բայց արի ու տես որ բժիշկը սառնասիրտ է, ինքը նման բանների ո՛չ հավես ունի, ո՛չ ժամանակ, ինքը փողա աշխատում...

Բոլոր ցիվիլ երկրներում, երբ հիվանդանոց մարդ է դիմում, նայած այդ մարդը ինչ սոցիոլական դիրքում է , միանգամից համապատասխան օգնության է արժանանում, նույնիսկ առանց դրամապանակի պարունակություն պարզելու վիրահատում են, իսկ հետո երբ իմանում են որ տվյալ հիվանդը անվճարունակ է, խնդրում են հեռանալ մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ չեն կարող առանց վճարման իրեն հիվանդասենյակ ու խնամք առաջարկել , բա՜...
Իսկ այ Հայաստանում, երբ կինը արդեն արդեն պիտի ծննդաբերի կանգնացնում են ընդունարանի առջև ու ստիպողաբար պահանջում որ բլանկ -մլանկ լրացնի ու թքած ունեն , որ խեղճը տանջամահա լինում ցավերից....