StrangeLittleGirl-ի խոսքերից
Իհարկե, բժիշկը բուհ ընդունվելուց առաջ շատ լավ մտածում է, որ պատրաստվում է բարեգործությամբ զբաղվել, որ քանդելու է սեփական կյանքը: Անձամբ ես բժշկական ընդունվել եմ, որ հետո կարողանամ փող աշխատել: Բժշկությունը երբեք չի կարող հոբի լինել. այն խլում է քո կյանքի մեծ մասը: Ախր առանց այդ էլ բժիշկը բարեգործությամբ է զբաղվում՝ կոպեկների դիմաց աշխատելով: Դեռ մի բան էլ ուզում եք, որ ձեր վճարումներն էլ նա կատարի: Շատ լավն եք, գիտեք:
Ես ասում եմ, դուք շատ հեշտ եք խոսում: Եկեք, մենակ մի գիշեր հերթապահեք, տեսնեմ հաջորդ օրը ձեր վիճակն ի՞նչ է լինելու: Իսկ Հայաստանում շահութաբեր են բժշկության միայն կոնկրետ ճյուղեր, ավելի շուտ՝ վիրաբուժությունը, որովհետև մարդիկ լայաղ չեն անում ժամանակին թերապևտին դիմել, սպասում են մինչև բանը բանից անցնի, որ հետո ասեն, թե վիրաբույժը կյանքը փրկեց, իսկ եթե չկարողացավ, ասեն, թե վիրաբույժի պատճառով մահացավ: Ու էդ շահութաբերությունը պայմանավորված չէ նրանով, որ հիվանդանոցն է նրանց լավ վարձատրում, այլ նրանով, որ հիվանդներն են առատորեն նրանց փող տալիս: Իսկ թերապևտին կյանքում չեն տա, կասեն. «Ի՞նչ արեց որ, մի կտոր թուղթ գրեց»:
Ես շատ լավ գիտեմ էդ ամեն ինչը, շատ լավ գիտեմ մեր ազգի հոգեբանությունը: Դուք մինչև հիմա չեք հասկանում, որ բժշկությունը բիզնես է, ոչ թե բարեգործություն, որ բժիշն էլ է մարդ, պետք է ապրի: Չէ՜, դուք ուզում եք, որ նա ձեր կապրիզներով շարժվի, դուք ձեր փողերով գնաք թանկարժեք զարդեր առնեք, բայց հարազատի փրկության համար չուզենաք վճարել:
Էջանիշներ