Հարգելիս, մանուկների բուժումը պետպատվերով է:Կարծում եմ ոչ մի մանուկ պարտավոր չէ վճարել բժշկականի շրջանավարտին (հույս ունեմ բժշկին) այն 700 000 դրամը + մյուս ծախսերը, որ նա արել է իր երազած (ձեռնտու) մասնագիտությունն ստանալու համար…իր անմեղ ու մաքուր կյանքով…
Ավելացվել է 6 րոպե անց
Ու ընդհանրապես, այս կարծիքի պատճառը եկեք չասենք երկիրն է, բայց անկատար համակարգն է: Պետք է այնպես լինի, որ հիվանդը հիվանդանոց մտնելիս վճարում կատարի, իսկ բժշկի հետ անմիջական ֆինանսական հարաբերություններ չունենա, բարցր աշխատավարձ ստանա: Պետք է գործի նաև ապահովագրությունը: Այդ դեպքում ոչ ոք չի կարողանա դժգոհել, թե բժիշկն առանց փողի չի բուժում, թե փող չունես, չես բուժվի: Ու երբ բժիշկը համարձակվի փող ուզել, կարելի է հանգիստ դատի տալ: Շա՜տ դանդաղ, բայց գնում ենք դրան:
Էջանիշներ