Manon-ի խոսքերից
Եթե դա այդքան անշնորհակալ ու անտանելի աշխատանք է, ինչու՞ չեն դառնում «տանը հանգիստ նստած ծրագրավորողներ», տնտեսագետներ կամ չգիտեմ ուրիշ էլ ինչ ավելի եկամտաբեր ու հանգիստ աշխատանքով զբաղվող մասնագետներ, ո՞վ է ստիպում այդ մարդկանց բժիշկ դառնալ: Կամ ձեզ երբևէ չի հետաքրքրե՞լ էդ ինչի՞ են բժիշկները երդվում իսկ քո նշած խանութի աշխատողները, ումից իրոք առանց փողի չես կարող կոնֆետ գնել` ոչ: Կամ եթե այդքան անշահութաբեր մասնագիտություն է, ինչու՞ է բժշկական ինստիտուտի ռեյտինգն ու վճարները այդքան բարձր:
Բայց այս ամենը մի կողմ....իրոք ցավ եմ ապրում տեսնելով, որ փողն ու շահը կարող էին այնքան հարգված մասնագիտությունն ինչպիսին բժշկինն է` դարձնել բացառապես շահի ու եկամտի առարկա:
Հ.Գ. Մի՞թե Հիսուսը բժշկում էր մարդկանց ելնելով իր շահերից: Այնուամենայնիվ բժիշկը կոչում է, իսկ ով այն համարում է լոկ ապրուստի միջոց` ինձ համար մնում է ընդամենը իր աշխատանքը վաճառող մի արհեստավոր:
Էջանիշներ