User Tag List

Էջ 1 55-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանրապատումներ

    Ի տարբերություն Անկապ Օրագրի, էստեղ տվայտանքներից գրել չկա: Կոնկրետ փոքրիկ պատմություններ ենք գրում: Սկսում եմ


    Հետը ծանոթացա չատով, երբ հանկարծակի սկսեց խոսել ինձ հետ, երբ մայրը հեռացել էր համակարգչի մոտից: Անունը` Դավիթ է, յոթ տարեկան, հետս խոսում է անգլերեն, թեև հայ է, ուղղակի հայերենին այդքան լավ չի տիրապետում, ինչքան անգլերենին, դե, Հայաստանում չի ապրում:
    -Ինձ կուղարկե՞ս նկարդ:
    Ուղարկում եմ մի նկար, որտեղ ձեռքիս կիթառ կա: Հիանում է:
    -Օ~, դու կիթառ ես նվագում, երանի ես էլ կիթառ ունենայի:
    Չէի ուզում ինձանից հիասթափվեր Դավիթը, դրա համար էլ չասացի, որ նվագել չգիտեմ: Երեխայի աչքում հերոս երևալը հաճելի է շատ:
    -Եթե երբևէ հանդիպենք, ես քեզ կիթառ կնվիրեմ, Դավիթ ջան:
    -Լու՞րջ, (ու ուրախություն արտահայտող մի քանի տող անկապ հնչյուններ):
    -Դե իհարկե, Դավիթ, դու իմ ընկերն ես, չէ՞:
    -Ահա:
    Էլի ենք խոսում, գրեթե ամբողջ օրը, մինչև հասնում է Դավթի քնելու ժամը:
    -Դե գնա, Դավիթ ջան, քեզ բարի գիշեր ու անուշ երազներ:
    -Եթե երբևէ հանդիպենք, ես քեզ 7 դոլլար կնվիրեմ:
    -Ինչու՞, Դավիթ ջան:
    -Որովհետև դու իմ ընկերն ես: Բարի գիշեր:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.03.2013), armen9494 (09.05.2012), CactuSoul (18.03.2010), E-la Via (19.11.2010), Freeman (05.10.2011), John (27.04.2014), Progart (30.04.2019), Smokie (10.05.2012), Մարկուս (07.05.2013), Մինա (01.05.2013), Մուշու (06.06.2014), Նաիրուհի (23.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,675
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Հետը ծանոթացա չաթով, երբ հանկարծակի սկսեց խոսել հետս, երբ ես չաթով աղջիկ էի կպցնում: Անունը` Գեւոր էր 18 տարեկան: Հետս խոսում էր ոչ հայերեն, թեւ հայ էր, ուղղակի ընդհանրապես ոչ մի բանի չէր տիրապետում: Դե, Հայաստանում է ապրում, բայց…
    –Privet, ari canodanank
    Մականունս նույնն է. Մարկիզ…
    –Ha, – գրում եմ:
    Չէի ուզում ասել, որ տղա եմ (ընդ որում, իրենից մի երկու տարի մեծ ), որ վրեն մի քիչ "կայֆավատ ըլնեմ": Սենց բաները հաճելի էր շատ:
    –Anun in4 markiz jan
    –janna, ba kon@?
    – anuns gevor kani tarekan es
    –31 du?
    –18 kgas aveli motikic canotanank
    –asa sirelis, vortex, erb?
    –jami 20-in kaktusi dem@ lav a?????????
    –Ha, lav a
    –de kspasem KYANK


    Ավելացվել է 2 րոպե անց
    եթե մոդերատորները հարկ կհամարեն, թող գրառումս ջնջեն…
    Հայատառ գրելն անիմաստ էր:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 03.08.2008, 10:17: Պատճառ: Գրառման ավելացում

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.03.2013), armen9494 (09.05.2012), Freeman (05.10.2011), Rhayader (07.08.2009), Մինա (01.05.2013), Մուշու (06.06.2014), Սամվել (08.02.2009)

  5. #3
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Ձեր չաթային գրառումներից հետո որոշեցի ես էլ օդնոկլասսնիկներում տարբեր տղաների կողմից ինձ «կպցնելու» փորձեր անելուց մի քիչ գրեմ…

    Գրում եմ մենակ իրանց գրած առաջին բանը, երկրորդ չի լինում սովորաբար, որովհետև մենակ մի անգամ են գրում…
    Ու եթե պատասխանած եմ լինում ինչ որ բան, դա էլ կտեղադրեմ…

    ----------------------------

    - ո՞նց չասեմ ջանս, ո՞նց թաքցնեմ, ախր ո՞նց կարամ համեստություն անեմ և թաքցնեմ, ո՞նց չասեմ թե ինչ գեղեցիկ աչքեր ունես դու, ախր չասել որ դու շատ հմայիչ տեսք ունես իմ կոխմից հանցագործություն կլիներ. ՍԻՐՈւՆ ջան կարո՞ղ եմ ծանոտանալ քեզ հետ:
    - ավելի լավ էր շարունակաեիր համեստություն անել

    --------------------------------

    Սա ռուսերեն պետք ա գրեմ.
    Տղան հայ էր, ու հավանաբար «մռութ» բառը թարգմանել էր ռուսերեն…

    - ну и мордашка
    - хорошо что не морда



    -------------------------------

    Էս մեկը անտեղի տեղը որոշեց, որ ես անտրամադիր եմ ու ինձ գրեց…

    - Արուսյակ ջան խի՞ ես սենց տխուր, ինչո՞վ օգնեմ
    - Ես տխուր չեմ
    - բա խի՞ քաղցր ջան, սիրտս ճմլվեց, ինչո՞վ օգնեմ, ո՞վա նեխզացրել
    - Չեմ ուզում քեզ հիասթափացնել, բայց պետք ա ասեմ` ես անտրամադիր չեմ, գնա մենակով դարդ արա…

    -------------------------------

    - բարև սիրուն աղջիկ, սիրուն աղջիկ, եթե դու բոյով ես ու քեզ դուր են գալիս բոյով ու սիմպատիՇնի տղաները այդ թվում նաև բարի ու ռոմանտիկ, ապա պատասխանի SMS-իս…

    Այս մեկին ոչինչ չպատասխանեցի երեք պատճառով.
    1.ես բոյով չեմ
    2.ինքը սիմպատիՇնի չէր
    3.համ էլ ինձ SMS չէր եկել…


    -----------------------------

    Էնտեղ ավատարիս նկարն ա դրված որպես գլխավոր…
    մի տղա, որի նկարը էսպիսին էր. ինքը կանգնած, ձեռքին ծաղկեփունջ, ու ձեռաը առաջ մեկնած, կարծես այդ ծաղկեփունջը տալիս լինի…
    գրել էր.
    -Արի մոԴս, քաղցր

    ես ոչինչ չպատասխանեցի
    երկու րոպեից մի հատ էլ գրեց.
    - ну и дура…


    ---------------------------

    շարունակելի…
    դեռ լիքը կա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (05.10.2011), Rhayader (06.02.2009), Ribelle (07.08.2009), Smokie (10.05.2012), Մինա (01.05.2013), Մուշու (06.06.2014), Սամվել (08.02.2009)

  7. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Լիլ ուզում էի անկյունումս գրել, բայց էստեղ գրեմ դուրս եկավ գաղափարը

    Ուղիղ ութ ամիս մազոխիստաբար իրեն տանջում էր։ Մտածում կամ երևի չէ, արտասվում ու ծիծաղում միաժամանակ։ Հասկացավ ինչ ասել է թե անքնություն ու այդ ամենը աչ մի բանի համար։ Մի օր վեր կացավ, սրտից սրբեց կողտոտ կոշիկների հետքերը ու դուրս եկավ փողոց նույն ժպիով, ինչով ժպտում են բոլոր ծաղրածուները։
    Մի օր էլ կլսի հեռախոսազանգ.
    - Բարև։
    - Բարև։
    -Ես գնում եմ ու քեզ կկարոտեմ։
    -Շնորհակալ եմ ....

    Հիմա հեռու ես, շատ հեռու, ու ես միայն շնորհակալությունս եմ պահում, իսկ դու երևի կարոտում ես ....
    Վերջին խմբագրող՝ Dayana: 04.08.2008, 16:26:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (06.06.2014)

  9. #5
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Զանգահարեցի իմ վաղեմի ծանոթին /4 տարի ոչ գիտեմ ուր է, ոչ էլ խոսել էի հետը/, ով մի ժամանակ երեխայաբար ուզում էր ինձ առևանգել /փախցներ/, սակայն իմ շատ լավ ընկեր-բարեկամն էր: ԿԳԲ-ական հմտություններովս գտա իր մոսկովյան բջջային հեռախոսահամարն ու սմս գրեցի....
    -թե իմանաս ով ա է՜ քեզ հիշել, աշխարհով մեկ կլինես…
    -/պատասխան սմս/ բարև, ով ա՞
    -/պատասխանին՝ պատասխան/ձյունանուշիկն ա
    անմիջապես զանգեց ու սկսվեց բարև բարլուս, բա ո՞վ ա, ասեցի ով ա…… 5 րոպե շոկից դուրս չեկավ ……
    Մի խոսքով խոսեցինք մի կես ժամի չափով հին ու նոր մեռելներին հիշեցինք…… ասեց, ես հիմա գնում եմ ռեստորան ու քո կենացը պիտի խմեմ հատուկ…
    5 րոպեից զանգ.
    - ԼՍԻ Ֆլոռ, գիտե՞ս երգիչ Շավոյին, ինքը իմ լավ ընԳերն ա ու ինքը էսօր հատուկ քո համար երգելու ա……
    ասում եմ հա լսել եմ…
    - Դե ուրեմն ուշադիր՝ /ու մեկ էլ երգիչ Շավոն լսափողի այն կողմից միկրոֆոնային ձայնով ասում ա ,-« ահա սիրելի բարեկամներ այս երգը նվիրվում է երևանի մի գեղեցիկ աղջիկ՝ Ֆլորային, ու գնա՜ց երգը «Ջանե ջան , ազիզ ջան, քեզ ջան ասեմ,դու հա ջան» /ու երգի ընթացքում էլ անունս բազմիցս շեշտվում ա//
    -Լավ է՞ր, լսեցի՞ր
    Ասում եմ այո, շնորհակալ եմ
    - Դե քեզ բարի գիշեր ու անուշ քուն……

    Ասում ես էլի, ինքն ինձ ոչ մի բան ա, ուղղակի մոռացված ծանոթ, բայց ինչպիսի վերաբերմունք……
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Մուշու (06.06.2014)

  11. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մի փոքրիկ երկխոսություն հիշեցի…

    - Ի՞նչ ես խաղում, ե՞րբ ես խաղում, ինչու՞…
    - Կյանքը խաղ է…
    - Կյանքն ապրելու համար է…
    - Ես խաղում եմ կյանքը…
    - Հիմա է՞լ ես խաղում…
    - Հա…
    - Իսկ ես ապրում եմ կյանքը…
    - Դու էլ ես խաղում… հորինում ես շատ բան, խաղ ա…
    - Ես չեմ խաղում, հիմա էլ եմ ապրում… փոքրիկ վայրկյան եմ ապրում…
    ու լռություն…

    ես երբեք չեմ խաղա կյանքը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (14.01.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    -Աղջիկ ջան, մի հատ կմոտենա՞ս,- մի տատիկ էր, ձեռքն իմ կողմն էր պարզել ու կանչում էր:
    Ես էլ կրակայրիչ էի գնում կրպակից: Դեմքիս միանգամից ձանձրույթ նկարվեց: “Օֆֆֆ… դե գիտեմ ինչ ես ասելու~, փողով օգնի~, թոռս հիվանդ ա~… գոնե մի նոր բան մտածեք”: Դժկամությամբ մոտեցա` մերժումի խոսքը շուրթերիս պատրաստ:
    -Աղջիկ ջան, ես լավ չեմ տեսնում /խնդրե~մ, սկսվեց/, մի հատ չե՞ս նայի, կոշիկներս ճի՞շտ եմ հագել:
    -Հա, տատի ջան, ճիշտ ես հագել,- ասացի ու արագ հեռացա` ամոթից կարմրատակած դեմքով: Նստեցի սրճարանում, պատվիրեցի սուրճ ու դանդաղ ծխելով` մտածեցի քիչ առաջվա դեպքի մասին: Երանի թե փող ուզեր, չէի տա, կանցներ, կգնար…
    Վախենում եմ ծերությունից…
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.03.2013), armen9494 (09.05.2012), Freeman (07.10.2011), kitty (23.08.2018), Progart (30.04.2019), Ribelle (07.08.2009), Srtik (08.05.2017), Մինա (01.05.2013), Մուշու (06.06.2014), Ուլուանա (02.05.2014), Ռուֆուս (07.12.2009), Ֆոտոն (06.08.2009)

  15. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մի բան հիշեցի, ուզում եմ պատմել...

    Երթուղայինով գնում էի 15–րդ թաղամասից քաղաքի կենտրոն, Հրազդան մարզադաշտի կողքով։ Միայն դիմացի նստարանն էր ազատ (որտեղ ուղևորը շարժման ուղղությանը հակառակ է նստում)։ Դիմացը՝ ձախ կողմում, երկու երիտասարդ աղջիկ էին նստած՝ գեղեցիկ հագնված, թարմ, երիտասարդ։ Համալիրի մոտ, կանգառում, մեկը ձեռքը բարձրացրեց։ Վարորդը սկզբում չկանգնեց, բայց հետո, երևի ազատ տեղը հիշելով, արգելակեց։ Ձեռնափայտի վրա հենվելով, ոտքը քարշ տալով, երթուղայինի կողմը վազեց մի ծեր էակ։ Ասում եմ՝ էակ, որովհետև սկզբում չհասկացա՝ տղամարդ է, թե կին։ Մի կերպ դուռը բաց արեց, հազիվ բարձրացավ, նստեց առաջին նստարանին. ոչ ոք փեռք չտվեց, չօգնեց, որ բարձրանա։ Երևի զզվանքից, որովհետև տատիկի արտաքինը շատ վանող էր։ Մազերը կեղտոտ և չսանրված, հագուստը (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ձորձերը) շատ հին ու մաշված, ատամները թափված, կզակին աճած երկար մազեր՝ տղամարդու մորուքի նման, նույնիսկ ձեռնափայտի ներկն էր թափվել։ Ոտքերին՝ պատառոտված կոշիկ (ռուսական կալոշի նման), մի ոտքը դեղնած ինչ–որ կտորով փաթաթած։ Դեմքին մեղավոր մի ժպիտ։
    –Դու՛ռը փակի,– բղավեց վարորդը։
    Տատիկը խառնվեց, քիչ էր մնում ձեռնափայտը ձեռքից գցեր, բռնեց դռանն ամրացված պարանը։ Այդ պահին մեքենան շարժվեց. տատիկը հաստատ կկորցներ հավասարակշռությունը և դուրս կընկներ, եթե դռան մոտ նստած երիտասարդը չքաշեր դռան բռնակից։
    –Արա, էս ինչ փորձքանք էր,– բարձրաձայն դժգոհեց վարորդը։
    Տատիկը, կարծես ուրախանալով, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ավելի հարմար դիրք գրավեց նստարանին ու սկսեց նույն անատամ մեղավոր ժպիտով նայել երթուղայինի մարդկանց։ Աղջիկները քաշվեցին դեպի պատուհանը, որ չդիպչեն նրան։
    Երբ մեքենան թեքվեց դեպի ՄՀՀ, ծաղկավաճառներից մեկի կրպակի դռանը հենած հուղարկավորության մի ծաղկեպսակ ընկավ գետնին։ Տատիկը դա տեսավ, վախեցած ձեռքը տարավ դեպի բերանը, կարծես մի սարսափելի բան կատարվեց։ Տեսնելով նրա շարժումը, վարորդը թեքվեց նրա կողմը ու ասաց.
    – Էտի քո համար ընկավ,– ու սկսեց ծիծաղել։
    Տատիկը սկսեց ժպտալ, կարծես, իսկապես համաձայն էր, որ ընկնող ծաղկեպսակն իր մոտալուտ մահն էր գուշակում։ Աղջիկներից մեկը կիտեց դեմքը և, սեղմելով շուրթերը, գլուխը շուռ տվեց դեպի պատուհանը։
    Տատիկը, կարծես, զրուցակից էր փնտրում. հարցական հայացքով, նայում էր մարդկանց երեսներին, ժպտում։
    – Էդ ու՞ր ես գնում,–հարցրեց վարորդը։
    — Հիվանդանոց,– պատասխանեց տատիկը,– էն պրոսպեկտի վրայի հիվանդանոցը։ – Ոտս վառել եմ,– ասաց՝ ցույց տալով կապված ոտքը,– հազիվ էի քայլում, հըլը եռման ջուր էլ լցրեցի, ոտս վառեցի։ Հիմա գնում եմ, նորից կապեն։
    – Բա փո՞ղ որտեղից,– հարցրեց վարորդը։
    – Թոշակիցս տվեցի։
    Ինչ–որ գումար նշեց, չհիշեցի, կարծեմ, հազար դրամ։

    Երբ իջնելու ժամանակը մոտեցավ, ինչ–որ խորը տեղից հանեց մի փոքր մաշված սև դրամապանակ։ Դողդոջուն ձեռքերով բացեց, որ դրամը հանի։ Վարորդն այդ պահին արգելակեց, դրամապանակը տատիկի ձեռքից ընկավ, մետաղադրամները՝ տաս, քսան, հիսուն դրամանոցներ, թափվեցին մեջից։
    –Վա՜յ, կներեք, կներեք,– ասաց պառավը և կռացավ, սկսեց դրամը հավաքել։
    Մի մարդ դրամապանակը տվեց իրեն, տատիկը մետաղադրամները դրեց մեջը՝ բռի մեջ պահելով ինչ–որ հաշված մանր։
    – Այ ստեղ կանգնի, տղա ջան... վա՜յ անցել եմ,– բացականչեց նա։
    – Ստե՞ղ,– գոռաց վարորդը։
    – Հա, ոնց որ թե, ստեղ... անցել եմ... չէ, հաջորդին, չէ...– շփոթվեց պառավը։
    – Արա՛, էս ի՞նչ փորձանք էր,– գոռաց վարորդը, հըմի ստե՞ղ, թե՞ ուրդեղ։
    – Հա, ստեղ, մի քիչ հիվանդանոցին մոտ,– վախեցած ասաց պառավը։
    Վարորդը մեքենան կանգնեցրեց Մարգարյանի անվ. հիվանդանոցի ու հաջորդ կանգառի գրեթե մեջտեղում ու գոռաց.
    – է՛սա, իջի՛։
    – Ապրե՛ս, բալա ջան, ժպտաց տատիկը, ապրես։
    Փորձեց բացել դուռը, չկարողացավ։
    – Արա՛, էս ի՞նչ օրա էսօր, էս ի՞նչ փորձանքա,– կատաղեց վարորդը։
    Դուռը բացեցին, ծեր կինն իջավ, ոտքը քարշ տալով, կորացած, անհասկանալի ժպիտը դեմքին, քայլեց մայթով։
    Վարորդն ինչ–որ բան փնթփնթաց ուղեվարձի մասին։ Դիմացը նստած տղամարդը դեմքը ծռելով նայեց նրան։
    Վարորդը «գազ տվեց»։ Այդ պահին ինչ–որ բան զրնգալով ցրվեց տատիկի նստած նստարանի վրայով։ Տաս հատ տասդրամանոց մետաղադրամների կույտն էր, որ նա աննկատ դրել էր նստարանին՝ իջնելիս։ Մի քանի մետաղադրամ ընկավ հատակին։
    –Էն տատիկի փողնա,– ասաց մի միջին հասակի կին, բարձրացնելով դրամը և դնելով նստարանին։ Նրա ձայնի մեջ հանդիմանություն հնչեց։
    Վարորդը չպատասխանեց։

    Հաջորդ կանգառում մի տղամարդ բարձրացավ երթուղային։ Ուզեց նստել, տեսավ դրամը։
    – Էս ի՞նչա, ինչ–որ մեկի տված փողնա,– ասաց նա՝ վերցնելով դրամը և դնելով վարորդի մոտ։ Ոչ ոք չարձագանքեց...

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (07.10.2011), Gayl (25.12.2009), Progart (30.04.2019), Rhayader (06.02.2009), Ribelle (07.08.2009), Smokie (07.10.2012), Srtik (08.05.2017), Ամպ (09.11.2010), Մինա (01.05.2013), Մուշու (06.06.2014), Ռուֆուս (07.12.2009)

  17. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Արս չգիտեմ ներկա եմ եղել հենց այս դեպքին թե մեկ այլ նման դեպքի, բայց բոլոր ծերացած ու հիվանդ տատիկ-պապիկներին քիչ է մնում այրեն Էդ մարդիկ, մեզ պես երիտասարդ են եղել, առողջ, ատամներ են ունեցել ու երազանքներ։ Ոմանք նույնիսկ երեխաներ ու ապահովել են նրանց, բայց իրենց լքել են և ատամները, և երեխաները ու մնացել են միայն երազանքները

  18. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս չգիտեմ ներկա եմ եղել հենց այս դեպքին թե մեկ այլ նման դեպքի, բայց բոլոր ծերացած ու հիվանդ տատիկ-պապիկներին քիչ է մնում այրեն Էդ մարդիկ, մեզ պես երիտասարդ են եղել, առողջ, ատամներ են ունեցել ու երազանքներ։ Ոմանք նույնիսկ երեխաներ ու ապահովել են նրանց, բայց իրենց լքել են և ատամները, և երեխաները ու մնացել են միայն երազանքները
    Ցավոք, մեզ մոտ տարեց մարդկանց նկատմամբ ուշադրության և հարգանքի պակաս կա, որը, գնալով, ավելի է շատանում։
    Բայց դե, «ով ինչ ցանի, այն էլ հնձելու է»։
    Վերջին խմբագրող՝ ars83: 19.08.2008, 17:40:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (08.02.2009)

  20. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    ---------------------------

    շարունակելի…
    դեռ լիքը կա…
    ըհըն մի դեպք էլ…

    այս տղան անընդհատ գրում էր, բայց չէի պատասխանում… ու ընդհանրապես, ես օֆֆլայն էի…

    - (աչքով տալով սկսեց էլի )

    երկու րոպե անց…
    - Բարև

    երկու րոպե անց…
    -Բարև՞

    չորս րոպե անց…
    - Դու այնքան գեղեցիկ չես, որքան անկրկնելի

    հինգ րոպե անց…
    -Սիրուն աղջիկ, ինչքա՞ն ես մտադիր չխոսաս հետԸս, ասա գոնե էտ քան սպասեմ:

    տաս րոպե անց…
    - Շատ համառն ես!

    տասնհինգ րոպե անց…
    - Խամգարում ե՞մ

    քսան րոպե անց
    - Մեր շփումը ինչ-որ չի ստացվում

    մեկ րոպե անց…
    - Այ թարախ, պատասխանի!

    տասնհինգ րոպե անց…
    -Բայց իմացիր, ես շուտ զիջողներից չեմ…

    ինքն իրան խոսեց, գնաց…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (06.02.2009), Ribelle (07.08.2009), Smokie (07.10.2012), Արմինե (06.02.2009), Մինա (01.05.2013), Սամվել (08.02.2009), Ֆոտոն (06.08.2009)

  22. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մյունխենի օդանավակայանում էր։ Տարանցումով պետք է Երևան գայի։ Մինչև երևանյան չվերթը մի քանի ժամ կար։ Մի քիչ ման եկա օդանավակայանի դահլիճներում, ուզեցի թերթեր վերցնել, կարդալ, բայց բոլորն ինձ անհասկանալի գերմաներենով էին։ Նստեցի նստարանին, սկսեցի գիրք կարդալ։
    Թռիչքից մոտ երկու ժամ առաջ մի կին եկավ, հարցրեց՝ «Երևանի թռիչքը ստեղա՞», դրական պատասխան ստանալով՝ նստեց և սկսեց սպասել։ Մի քիչ հետո մի երիտասարդ մոտեցավ՝ ձեռքին նվերների համար զարդարուն տոպրակներից։ Հարցրեց կնոջը՝ Երևա՞ն է թռչում, երբ իմացավ որ այո, խնդրեց, որպեսզի տոպրակը թողնի նրա մոտ, ինքը մի հատ ծխի, գա։ Կինը համաձայնեց։
    Մոտ կես ժամից մի այլ կին եկավ, նստեց պահակ–կնոջ կողքին ու սկսեց թերթ կարդալ։ Կամաց–կամաց ուղևորները շատացան, ոմանք զրույցի բռնվեցին։ Երիտասարդը դեռ չկար։
    Թռիչքին մնացել էր մոտ 40 րոպե։ Անցակետի մոտ դրված համակարգչին մոտեցավ մի տարեց գերմանացի և դժգոհ դեմքով սկսեց ինչ–որ բան հավաքել ստեղնաշարին։ Կինը, որի մոտ թողել էին տոպրակը, արդեն վաղուց անհանգստացած էր դրա տիրոջ բացակայությամբ։ «Այ մարդ, ասեց գնում եմ ծխեմ, գամ, արդեն երկու ժամ է՝ չկա, հիմա ես ի՞նչ անեմ այս տոպրակը»,– բարձրացայն ասաց նա։ Կողքին նստած թերթ կարդացող կինը հետաքրքրվեց մանրամասներով։ Կինը նրան պատմեց եղելությունը։ «Մի մտածեք, հիմա կասենք չվերթը սպասարկող աշխատակցին»,– ասաց նա և մոտեցավ գերմանացուն։ Պահակ կինը հետևեց նրան։ Գերմանացուն ինչ ասաց այդ կինը, չգիտեմ, միայն թե գերմանացու դեմքի արտահայտությունն էլ ավելի խստացավ։ Մի քիչ անց սկսեցին օդանավակայանով մեկ հայտարարել, որ Մյունխեն–Երևան չվերթի սպասման սրահում թողնված տոպրակի տերն անմիջապես մոտենա իր իրերին։ Երիտասարդը չկար։ Գերմանացին զանգեց ներքին հեռախոսով՝ կանչելու անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Մինչ նրանք կգային, աշխույժ քննարկում ծավալվեց։
    Հայտարարեցին Մյունխեն–Սանկտ–Պետերբուրգ չվերթի նստեցման ավարտման մասին՝ խնդրելով միստեր այսինչին և միսսիս այնինչին անհապաղ մոտենալու դարպասին։ Մի երկու րոպե անց տեսա մի սևամորթ տղամարդու՝ երկար, մանր հյուսած սև մազերով, և շիկահեր բարձրահասակ մի կնոջ, որոնք վազում էին մեր սրահի մոտով։ "Авось успеем",– մաքուր ռուսերենով ասաց սևամորթը. հավանաբար, Սանկտ–Պետերբուրգ մեկնողներն էին...
    Մեր չվերթին մնացել էր 15 րոպե։ Եկան անվտանգության աշխատակիցները՝ 3-4 հոգի։ Հետները մի շուն բերեցին։ Գրեթե միաժամանակ երևաց տոպրակի տերը։ «Այ հեսա, էս տղենա»,– գոչեց կինը։ Հանգիստ քայլելով, դեմքի գոհ արտահայտությամբ, երիտասարդը մոտեցավ կնոջը.
    – Էկա, մորքուր, տոպրակը ստեղա՞։
    – Էս երկու ժամը ու՞ր էիր, այ տղա։ Դու չեկար, ես էլ անհանգստացա, տոպրակդ տվեցի իրենց,– ասաց կինը, մատով ցույց տալով անվտանգության աշխատակիցներին։
    – Ա՛յ մորքուր, ի՞նչ ես շուխուռ դրե,– բարկացավ երիտասարդը։
    Նրան կանչեցին իր տոպրակը բացելու։ Գերմաներեն չգիտեր խոսել, ոչ էլ անգլերեն, միայն ֆրանսերեն՝ օտար լեզուներից։ Գերմանացիներն էլ ֆրանսերեն չէին հասկանում։ Խառնաշփոթ ստեղծվեց։ Մի այլ երիտասարդ, որն անգլերեն հիտեր, ստանձնեց թարգմանչի դերը։ Տոպրակի տերն ասաց, որ օծաներիք է գնել անմաքս վաճառակետից։ Տոպրակը բացեցին, իրոք ինչ–որ օծանելիք էր։ Գերմանացին սկսեց գոռալ երիտասարդի վրա, թե ինչու է նա ուրիշի մոտ թողնում իր իրերը և երկու ժամով հեռանում։ Սպառնաց, որ չեն թողնի մասնակցի թռիչքին։ Տղան շփոթված բացատրում էր, որ ծխել է, զուգարան է գնացել, խանութներն է մտել։ Անվտանգության աշխատակիցները ժպտալով հեռացան։ Երիտասարդը վերցրեց իր տոպրակը և շուռ գալով դեպի կինը, սկսեց նրան հանդիմանել.
    – Հըմի դուրդ էկա՞վ, որ սենց շուխուռ դրիր։ Իիի՞նչ էր էղէ, հելել էի ծխեի։
    – Երկու ժամ ծխու՞մ էիր,– հարցրեց կինը։
    – Հաա ինշ կա որ, ծխում էի, խանութները մտա, բան–ման նայեմ։ Ես էլ ասի հայա, մոտը վեշս թողեմ, կարողա՞ չգայի, հարցրի չէ՞՝ Երևանի ռեսնա, թե չէ։ Էս ինշ մարդ են, տո...

    Սկսեց նստեցումը։ Զինվորական համազգեստով տղամարդկանց մի խումբ մոտեցավ։
    «Միսիս այսինչյանին խնդրում ենք մոտենալ»,– հայտարարեց հսկիչը։ Այսինչյանը տոպրակին հսկող կինն էր։ Տեսնելով զինվորականներին և լսելով իր ազգանունը, շատ վախեցավ։ Փութալով մոտեցավ հսկիչին և սկսեց հայերեն խոսել։ Թարգմանիչ կինը հետևեց նրան։
    «Քանի որ Դուք օգնեցիք անվտանգության ծառայությանը»,– հայտնեց հսկիչը, «մենք Ձեզ շնորհակալություն ենք հայտնում։ Ձեր տոմսը, խնդրեմ»։ Չեմ կարող պնդել, բայց, ինձ թվում է, նրան բիզնես–կարգի տեղ հատկացրին և զինվարկանների պատվավոր թիկնազորը նրան օդանավ ուղեկցեց (երևի, որ երիտասարդը վրեժ չլուծի)։
    Երբ հասավ երիտասարդի հերթը, հսկիչն ասաց. «Էլ նման բան չկրկնվի, լսեցի՞ր։ Երբեք իրերդ չթողնես ուրիշի մոտ, երբե՛ք։ Հասկացա՞ր։ Թե չէ մյուս անգամ չես թռչի»։ Դեմքին զզվանքի անթաքույց արտահայտությամբ, ճանապարհում էր նա ուղևորներին։ Վերջում մնացել էին մի քանի ծեր գերմանուհիներ և մի քանի հայեր։
    – Այ հիմա հաճելի մարդիկ մնացին,– ժպտալով ասաց նա, ընդունելով դեմքի քաղցր արտահայտություն։
    – Գուտեն աբենդ,– ժպտացին պառավները։
    Իմ բարևելու ցանկությունը կորել էր...

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (07.10.2011), Progart (30.04.2019), Rhayader (06.02.2009), Smokie (07.10.2012), Մինա (01.05.2013), Մուշու (06.06.2014)

  24. #13
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Ars էդ հայերը տենց են ինձ հետ նման բան ատահեց Վիեննայի օդանավակայանում, երբ մեր չվերթը հետաձգվել էր, մի երիտասարդ իր իրերը թոեց ինձ մոտ ու գնաց բոլորը ինքնաթիռ էին բարձրանում, իսկ ես սպասում էի երիտասարդին, որը ոչ մի օտար լեզու չգիտեր անվտանգության աշխատողները արդեն ինձ քշում էին ես էլ թե . "Ընկերս հիմա կգա, նա գնացել է ծխելու" բայց ցավոք ընկերջ անունը չգիտեի Մի խոսքով հետաքրքիր պատմություն էր բայց մեր երիտասարդը շատ քաղաքավրի էր, մի երկու ժամ շնորհակալություն էր հայտնում

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.10.2012), Ֆոտոն (06.08.2009)

  26. #14
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ars էդ հայերը տենց են
    Դե հիմա, տենց ենք, ո՞վ ասեց, որ վատա։ Ես կարծում եմ, դա իրոք վստահությունա ուրիշին, տվողը չի կասկածում որ ապահով ձեռքերի մեջ է հանձնում իր ինչքը, ուղղակի մի քիչ պարտաճանաչություն է պետք։
    Փոխարենը, հայերը երբեք չվերթներից չեն ուշանում Երկու ժամա առաջ արդեն բոլորը հավաքված են ու հարցնում են հսկիչին, թե երբ է սկսելու նստեցումը։
    Ասեցի երբեք չեն ուշանում, հիշեցի, թե ինչպես ուշացա մի անգամ։ Դե լավ, գրում, գրում եմ, այդ էլ պատմեմ։

    Այս տարվա հունվարին Վիեննայով պետք է Ամստերդամ մեկնեի, մի կոնֆերանսատիպ ժողովի։ Երևանից Վիեննա հասա ժամանակին։ Տասը ժամ պետք է սպասեի։ 24 ժամ չէի քնել։ Հոգնած դուրս եկա Վիեննան նայելու՝ ուսերիս էլ ծանր տեղափոխելի համակարգիչ /laptop/ (ասեցի, կարող է մի սրճարան–բան լինի, անլար կապ լինի, մի երկու բան գրեմ ընկերներիս)։ Վերջը, Վիեննան նայեցի, ման եկա, կիսամեռ եկա նորից օդանավակայան։ Րոպեն մեկ հայտարարում էին որ այսինչ չվերթը չի կայանալու կամ հետաձգվում է, ուղևորներին խնդրում էին գնալ հյուրանոց։ Մտածեցի, որ հիմա մերն էլ չի կայանա, բայց հայտարարեցին նստեցման սկիզբը։
    Ժամը 10–ի կողմերն էր, Վիեննա–Ամստերդամ այդ օրվա վերջին չվերթը։ Փոքր օդանավ էր (նրանցից, որ փոքր հեռավորությունների վրա են թռչում)։ Ավստրիական ավիաուղիների ամսագիրը վերցրի, բացեցի մի պատահական էջի վրա, տեսնեմ, մեր ինքնաթիռի նման ինքնաթիռ է նկարած, տակն էլ՝ հոդված։ Պատմվում էր, թե ինչքան հուսալի ու հարմար ինքնաթիռներ են սրանք, ինչքան քիչ վառելիք են ծախսում, չեն աղմկում, մի խոսքով՝ ինչ Բոյինգ, ինչ բան, սրանցից լավը չկա։ Բոլորը նստեցին, ուղեկցորդուհիները ժպտում են, օդանավը չի շարժվում։ 5 րոպե, 10 րոպե, ձայն չկա։ Վերջը հայտարարեցին, թե «տեխնիկական խնդիր է առաջացել», որը ինքնաթիռի լրացուցիչ զննում է պահանջում, խնդրեցին բոլորին լքել օդանավը և սպասել զննման արդյունքներին։ Կես ժամ հետո՝ թե անսարքությունն ուղղել հնարավոր չէ այս պահին, ներողություն, բան–ման։ Վերջը, տարան տեղավորելու հյուրանոց։ Դե, ես կզարմանայի, որ ամեն ինչ ինձ համար հարթ անցներ . բոլորի ուղեբեռը գտան, իմը չկա։ Էլ տարան այստեղ, էլ այնտեղ, չկա ու չկա. բոլոր հագուստս էլ մեջը։ Վերջը, հավաստիացրին, թե անպայման վաղը իրերս կլինեն Ամստերդամում, մի պայուսակ տվին, մեջը իբր ներքնազգեստ, ատամի մածուկ ու նման բաներ ու ճանապարհեցին հյուրանոց։ Համարյա կեսգիշեր էր։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 7։05–ին պետք է մեկնեի։ Գնացի համար, բացեցի դրանց տված պայուսակը, տեսնեմ մեջը մի հատ կանացի XL չափի մայկա (այն դեպքում որ ես հագնում եմ տղամարդու S չափը)։ Լարեցի զարթուցիչը ժամը 6։10–ի կողմերը, պառկեցի քնելու։ Հաջորդ առավոտ վեր եմ կանում արևի՝ երեսիս ընկած ճառագայթից։ Զարխուցիչը հատակին, ժամը 7։00 է։
    Վազք, շորերն ու համակարգիչը հապճեպ տեղավորել, վազեցի օդանավակայան (լավ է, գոնե հեռու չեր, դիմացի մայթին էր)։ Նայեմ տեսնեմ, ինչ–որ դարպաս A42՝ օդանավակայանի եսիմ որ ծայրում։ Մինչև վազեցի, դարձավ ժամը 7։15։ Եկել եմ, դարպասը փակ, մարդ չկա։ Մոտեցա աշխատակիցներից մեկին, «միամտորեն» (դե հո չեի ասի քնած եմ մնացել) ասացի թե «ես պետք է Ամստերդամ մեկնեի, բայց կարծես, իմ օդանավն արդեն գնացել է»։ Աշխատողը ուշադիր զննեց գրառումները համակարգչի մեջ (չնայաց հենց իր դիմաց էր դարպասը, արի վերևի ցուցանակին հստակորեն գրված էր, որ Ամստերդամի օդանավը մեկնել է 7։05–ին), ու ասաց «այո, մեկնել է արդեն»։ Հետո, իմանալով, որ երեկ ոչ իմ պատճառով չվերթը հետաձգվել է, տոմսս փոխեց ժամը 14։05–ին. դե արի քնաթաթախ այդքան սպասիր։
    Վերջը, հասա այդ Ամստերդամ կոչվածը, գնացի ուղեբեռ ստանալու։ Բոլորինը կա, իմը չկա։ Գնացի կորած ուղեբեռների բաժին։ Երկու ռուս ժամերով ուղեբեռի կորուստ էին հայտարարագրում։ Խնդիրը այն էր, որ պետք էր ուղեբեռն ուղարկել Սանկտ–Պետերբուրգ, իսկ օդանավակայանի եռատառ կոդը չէին գտնում։ Ման էին գալիս SPB, իսկ իրականում LED էր՝ Լենինգրադ անվանումից։ Մազալու մարդիկ են, քաղաքի անունը փոխում են, օդանավակայանի կոդը՝ ոչ։
    Իմ հերթա հասավ, ասացի, որ ուղեբեռս Երևանից ուղարկել են Վիեննա, այնտեղից էլ Ամստերդամ պետք է ուղարկեին, բայց չկա։ Մի ժամ ուղեբեռ էինք նայում այստեղ–այնպեղ, հետո պարզում, թե ես որ չվերթով եմ Վիեննա հասել, հետո, թե երբ են այն անվավեր հայտարարել, և, վերջապես, ինչպես եմ իրենց քաղաքն ընկել։
    Հիմա ստուջող աղջիկը նայում է ուղեբեռների մասին գրառումները համակարգչում։ Նայում է էկրանին, հետո ինձ, մի 5 անգամ, ու ամեն անգամ ունքերը մի քանի միլիմետրով բարձրանում են։ Ասում է. «Սըր, Դուք հաստատ պետք է Վիեննայից Ամստերդա՞մ մեկնեիք»։ Ասում եմ՝ այո։
    Կանչեց մեկ այլ աղջկա։ Հիմա երկուսով են նայում՝ մեկ էկրանին, մեկ ինձ։ Ասում եմ՝ ի՞նչ խնդիր կա։ Հավաստիացնում են, որ ոչ մի։ Մի 5-10 րոպե համակարգչի էկրանի ու իմ դեմքի միջև 10 նմանություն փնտրելուց հետո, ասում են.
    «Ներեցեք, սըր, բայց ձեր ուղեբեռը... ուղարկվել է Վիեննայից... Փարիզ»։
    Դե ինչ արած, լրացրի կորուստի մասին թղթերը, գնում եմ, որ դուրս գամ օդանավակայանից։ Մաքսատան աշխատողներից մեկն ինձ կանգնեցնում է՝ «դուք առանց ուղեբեռի՞ եք ժամանել»։ «Սրանք հաստատ մարդու ձեռք են առնում»,– մտածեցի ես ու խոժոռ դեմքով պատասխանեցի. «իմ ուղեբեռը կորել է»։
    – Աաա՜,– ժպտաց մարդը,– պարզ է։ Հաձողություն ձեզ։
    Ուղեբեռը հաջորդ օրը հասցրել էին հյուրանոց։

    Այ այսպիսի զվարճալի բաներ են պատահում օդանավակայաններում։

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (09.05.2012), Freeman (07.10.2011), Progart (30.04.2019), Մինա (01.05.2013)

  28. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մանրապատումներ

    Մի քանի օր առաջ ընկերուհիներիցս մեկի հետ գնում եմ Ծաղկաձոր: Պատվիրել ենք տաքսի, դիսպետչերին էլ հազար անգամ ասել ենք՝ ուր ենք գնում, անգամ պանսիոնատի անունով գիտեին մեզ ուր պիտի տանեն:
    Ճանապարհին ես ու Մերին զրուցում էինք տարբեր ոչ կարևոր բաների մասին, և շուտով խոսակցության թեման դարձան Հայաստանով մեկ կատարած իմ ճամփորդությունները: Քանի որ Մերին բացարձակապես անտեղյակ է Հայաստանի աշխարհագրությունից, փորձում էի բացատրել, թե որ քաղաքը որտեղ է, ասենք դեպի Արտաշատ գնալիս ոնց ենք քաղաքից դուրս գալիս և այլն, և այլն: Մի խոսքով, քանի որ ճամփորդություններն իմ սիրած թեման էն, հավեսո՜վ խորացել էի : Վարորդն էլ էր ուշադիր լսում, ժամանակ առ ժամանակ հայելու միջով նայում մեզ, մեկ-մեկ ուղղում, երբ սխալ ինֆորմացիա էի հաղորդում Մերիին, ու էդպես ասել-խոսելով ահագին ժամանակ էր՝ գնում էինք: Մեկ էլ նայում եմ աջ, ճանապարհին կապույտ ցուցանակի վրա գրված է ԳԱՎԱՌ:
    -Նայի, Մերի ջան, այ էս ճանապարհով էլ գնում ենք Վարդենիս,- ասացի ու կարկամեցի: "Վարդենի՞ս... Ի՞նչ Վարդենիս":
    -Դուք մեզ ո՞ւր եք տանում,- հարցրեցի վարորդին:
    -Սևա՛ն,- իրենից գոհ հայտարարեց նա:
    -Ոնց թե Սևան... մենք հազար անգամ ասացինք՝ Ծաղկաձոր ենք գնում, անցել ենք վաղուց, ինչու՞ չեք թեքվել: Ու ինչու՞ հենց Սևան, չեմ հասկանում,- բորբոքվել եմ ես:
    - Դե Սևանից ԷԼ ԷԻՐ պատմում, աղջիկ ջան,- արդարացավ վարորդն, ու ես մտքում անկեղծորեն ուրախացա, որ ասենք Կապանի կամ Ալավերդու պատմությունները նրա ականջի կողքով են անցել:
    - Դեռ լավ է Դիլիջան կամ Տավուշ չհասցրիք մեզ, մեկ է՝ ճանապարհի վրա է,- փնթփնթացի ես,- իսկ այդ ընթացքում Մերին սկսեց վիճել վարորդի հետ, բողոքել, ասել, որ ճանապարհի տարբերության համար վճարել չենք պատրաստվում և այլն, մի խոսքով, խզեցինք մեր լավ հարաբերությունները վարորդի հետ, ու արդեն մինչև Ծաղկաձոր խոսել չէինք համարձակվում, ի՜նչ իմանայինք, հիմա խելքին ինչ կփչեր :
    Այ էդպես, հանրահայտ "չերեզ Աշտարակ Մոսկվա"-ն մեր դեպքում դարձավ չերեզ Սևան Ծաղկաձոր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (17.10.2009), Freeman (07.10.2011), Մինա (01.05.2013), Ռուֆուս (14.01.2014)

Էջ 1 55-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •