User Tag List

Էջ 46 55-ից ԱռաջինԱռաջին ... 36424344454647484950 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 676 համարից մինչև 690 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #676
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չինգաչգուկը հեչ էլ վերջին մոհիկանը չէր... ու Կուպերը մի քիչ շիլա փլավ է սարքել իր վեպում՝ իրար խառնելով մահիկաններին ու մոհեգաններին և երկուսին միասին անվանելով՝ մոհիկան։ Բայց ամեն ինչ հերթով...

    Մի ամառ անց եմ կացրել ԱՄՆ-ում հավաքված հետսովետական մի բիրջ երիտասարդների հետ նույն շենքում։ Մի Մինսկի հրեա կար, ով երկու բարձրագույն կրթություն ուներ, բայց մնացածը մեծ մասամբ կիսատ-պռատ սովորած ուսանողներ էին, ամենամեծ խումբն էլ՝ Կաունասի ֆիզկուլտ-ինստիտուտի մասսան էր։ Լիտվացիներից, հրեայից ու հայիցս բացի, կային նաև Էստոնիայից, Լատվիայից՝ թե ռուս, թե լատիշ, Բելառուսից, ոնցոր Ուկրաինայից էլ կային... բայց բոլորն էլ կարծես հենց արևմտյան հետսովետական հանրապետություններից էին։ Մի պրավալային ամառ էր... էն ասեմ, որ այդ ամբողջ ամառից երևի մի երեք օր եմ օյաղ եղել... մինչև գիշերվա 3-4 բառի բուն բոլոր իմաստներով վակխանալիա էր շենքում, 6-ից էլ հելնում էինք գործի, հետո երեկոյան 5-6-ի կողմերը գալիս էինք, մի երկու ժամ ստեղ ընդեղ «հանգիստ ժամ» էր, հետո էլ վակխանալիան նոր թափով էր սկսում... ու սենց ամեն օր՝ 24/7/31/365 ռեժիմով... էհ, ի՜նչ գիտի ջահելություն։ Էն մի հատ անեկդոտ կա, է. արևմտյան որևէ երկրի մի բուրժույ իր օրագրում գրում ա. «сегодня пил с русскими, чуть не умер», հետո մյուս օրը ավելացնում՝ «сегодня опохмелялся с ними же - лучшеб я вчера умер»... ուրեմն ասեմ, որ ղալաթ ա արել, էնքան ինչքան լիտվացիներն են խմում, ռուսները մղձավանջում էլ չէին երազի։ Հենց լիտվացիները, ոչ թե բելառուս, ոչ թե լեհ, ոչ թե լատիշ, այ հենց լիտվացիները... դրանց մոտ գենետիկ մակարդակի ալկոհոլի մետաբոլիզմ ա։ Մի օր բոլորով հարբելուց հետո այդ լիտվացիներից մեկը գարեջրի շիշը տվել էր պատով, ու մի բեկոր էլ ռիկոշետով տվել ձեռքի վրա երակ էր պոռթել, տենց հարբած-մեռած բոլորով լցվել էին մեքենա ու քշել էին հիվանդանոց։ Մի ռուս բժշկի մոտ էին ընկել, էս էլ որ տեսել էր կտրած վերքը, սկսել էր ոստիկանական զեկույց լրացնել ու հարցրել էր, թե ինչքա՞ն են խմել։ Սրանք էլ որոշել են փոքրացնել թիվը, որ ոստիկանները շատ չամուռ չլինեն, բայց այդ փոքրացրած թիվն էլ այդ ռուս բժշկին կախել էր. թե բա այդքանի կեսի խմածից հետո մեր մոտ ռուս ու լեհերին լեշ են որպես մենակ բերում։

    Լավ, չշեղվեմ... ուրեմն այդ ամբողջ մասսայից այդ Մինսկի հրեան (թող անունը լինի Չ.) ու ես ահագին մոտիկացել էինք, քանի որ ուրիշների հետ հարբել-տժժալուց բացի ուրիշ ընդհանուր թեմաներ չկային։ Էդ հիմնականում ֆիզկուլտ-ինստիտուտի մասսան «от меня к следующему пню» մակարդակի էին, սաղ օրը կամ մկան կաչատ անելու մասին էր զրույցը, կամ էլ՝ մեքենաներ-մոտոների գանյատների։ Բոլոր երկրներից եկած աղջիկներն էլ մի ձև ուծի-պուծի վիճակներում էին, չնայած մի երկուսը այդ լիտվացի ֆիզկուլտուրնիկներին էլ խմելուց ֆոռա կտային։ Հա, էն մահիկաններն էլ... ուրեմն մահիկաններն էլ, մոհեգաններն էլ հյուսիս-արևելյան ամերիկյան ցեղեր էին, բայց հեղափոխական պատերազմից հետո մահիկանները կամաց-կամաց վտարվեցին դեպի կենտրոնական ԱՄՆ, իսկ մոհեգանները այդպես էլ մնացին հյուսիս-արևելքում՝ Կոնեկտիտուկ նահանգում։ Ու ամերիկյան հնդիկները ազատված են եկամտահարկից, իրենց ռեզերվացիաներն էլ համարվում են ԱՄՆ-ի օրենքից դուրս առանձին երկրներ։ Դրա համար այդ բնիկ տոհմերից շատերը իրենց ռեզերվացիաներում կազինոներ են կառուցում, թեև շատ ժամանակ այդ ռեզերվացիայի նահանգում կազինոներ ունենալը կարող է և արգելված լինել։ Ու այդ կազինոներն իրենց տոհմի հիմնական եկամուտի աղբյուրն են հանդիսանում, այն մակարդակի, որ տոհմից ոչ ոք այլևս կյանքում կարա չաշխատի, բոլոր երիտասարդների հարվարդ-յելի ուսման վարձն էլ ամբողջությամբ հոգում են։ Հա, ու այդ շենքը, որտեղ որ ապրում էինք, մոհեգանների ռեզերվացիայից քշելու հեռավորության վրա էր, սրանք էլ այդ շրջանի մեծագույն կազինոներից մեկն են աշխատացնում՝ Mohegan Sun։

    Մի օր մի մեծ խմբով որոշեցինք տժժոցը տեղափոխել հենց այդ մոհեգանների արևի ներքո ու երեք մեքենա լեփ-լեցուն լցված՝ ելանք ճամփա։ Հետներս էլ ռացիաներ էինք վերցրել, որ մեքենայից մեքենա խոսենք... բջջային հեռախոսներ այդ ժամանակ նոր-նոր էին սկսել տարածվել, ու շատերս արդեն ունեինք, բայց դե այդ ռացիաներն էլ էդ լիտվական մասսայի նիշծյակներից էր, յանի ռազվեդչիկ-մազվեդչիկ են, որսորդ-ձկնորս են, ինչ են... նե սուծ վաժնո, նաղդը այդ ռացիաներից հետներս վերցրեցինք։ Ես էլ քանի որ գիժ չէի, որ քշեմ, մեքենաներից մեկի հետևն էի հայտնվել, Չ.-ն էլ՝ կողքս, որ ճամփին գոնե իրար հետ մի քիչ զրից-մրից անենք, էդ լիտվացիների մկանա-տեստոստերոնային զրույցներից ու աղջիկների ուծի-պուծիներից նադայել չլինենք։ Ու քանի որ հետևն էինք, ռացիաներից մեկն էլ մեզ էին տվել, յանի որ գոնշիկն ու լեգենդ կարդացող շտուրմանը չշեղվեն։ Հա, ու այդ օրերին էլ լիտվացիներից մեկին իր շենքացի ընկերն էր հյուր եկել, որ մնացած լիտվական մասսայից տարբերվում էր նրանով, որ ոչ թե Կաունասի ֆիզկուլտ-ինստիտուտի կիսատ-պռատ ուսանող էր, այլ Բաումանկայի... գոնե հետը մի երկու բառ խոսել լինում էր, չնայած ինքն էլ էր հաճախ մյուս լիտվացիների ջրերը ընկնում։ Ու այդ բաումանկացին մեզնից առաջ ելած մեքենաներից մեկի մեջ էր ռացիայի վրա նստած։

    Մեկ էլ որ սկսեցինք արդեն մոտենալ կազինոյին, ու ճանապարհային նշանները սկսեցին ցույց տալ «Mohegan reservation» և դեպի կազինոներ տանող ճանապարհները, էս բաումանկացին ռացիայով եթեր դուրս եկավ՝ շվարած ձայնով, թե բա՝ տղեք, էս էն մոհիկանի հնդիկներ են, վայթե... ես ու Չ.-ն էլ քմծիծաղի տվեցինք, ես էլ ռացիայով պատասխանեցի՝ Կուպերին սաղս էլ կարդացել ենք։ Էս Չ.-ն էլ բաձր-բարձր հռհռալով, թե բա՝ այ ըտեղ դու մի հատ մեծ տուֆտիր։

    Այս պատմության դեպքերի ընթացքում ոչ մի ծլնգան հեռախոս և առավել ևս մահիկան կամ մոհեգան չի տուժել... նույնիսկ մի քիչ էլ մոհեգաններից հարստացել են, բայց դա արդեն ուրիշ պատմություն է...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (19.06.2018), Mr. Annoying (19.06.2018), Յոհաննես (19.06.2018), Ներսես_AM (19.06.2018), Տրիբուն (23.06.2018)

  3. #677
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    One summer day

    Թանաքոտ մատներս շոշափում են բազկիս ուռած երկաը, ու դիֆենհիդրամինը գերդոզավորված 5մլ ծավալով անցնում ա ՀԷԲ-ը։ Տրեմոր, էյֆորիա, քուն, գիտակցության խանգարումներ․․․ խնամքով զգուշացնում ա փոքրիկ տողը կողմնակի էֆֆեկտների մասին։ Հիմա որ սկսեմ պատմել Կախարդուհու մասին, մեկը կհարցնի իրական էր արդյոք, մյուսն էլ կհաստատի՝ հեգնանքով։
    Երբ Կախարդուհին կապույտ մազափունջը ճակատի վրայից վերցնելով բզում էր ականջի հետևը, լայն բացում բայկալյան բյուրեղներն, ինձ սկսում էր թվալ, թե այտերը պճեցրած ձիգ շուրթերով կսկսեն փսփսալ հարյուրավոր անտառային փերիներ։ Բայց էս միստիկ մշուշը ցրվում էր՝ մատ նա մատէ, սեմյուշկա չռթողի գոպնաբարբառ։
    - Բ***, երբ սկսում ես մարդկանց չհասկանալ, վերցնում ես իրենց յ***ի անձը, մասնատում ես, հետ հավաքում ու տեսնում ես որ հետույքից մի հատ փետուր ա ցցված։ Հասկանում ես, որ սաղ խնդիրը դրա մեջ էր, էդ փետուրի, որ դու չէիր տեսնում։ Ամեն ինչ տեղն ա ընկնում։
    Աչքերս բացում եմ հետույքա-բմբլային ատմոսֆերայում, ոգևորված չգիտեմ ինչ անեմ, տոլի ուղեղս տամ տրանսպլանտացիա անել, տոլի հեղափոխություն անեմ, որ մարդիկ քննարկելու թեմա ունենան։ Սենց անորոշ վիճակի մեջ նասկիներս էլի թարս եմ հագնում, սիստեմին մարտահրավեր նետելով, ու դուրս եմ գալիս։ Զանգում եմ Կախարդուհուն, ասում եմ պայուսակիս մեջ քեզ համար անակընկալ կա, եթե դեռ չի հալվել։
    Լեզուն պաղպաղակի վրա պտտում ա ու ասում ա, որ տեստոստերոնի վրա ա։
    - Յ****իյ վ ռ**, լիբիդոս հազիվ տեղաշարժվում ա։ Բայց կարծես մի անձի շուրջ ա զվռնում, - ու բազմանշանակ նայում ա դեմքիս, - դա կոչվում ա սեր։
    - Ես գիտեմ դա ինչ ա կոչվում։
    Էդ պահին դեմներս մի հատ պլակատներ կախած երիտասարդ ա դուրս գալիս, թե բա ես մի հատ միսիա ունեմ։
    - Ք**ել դիմացի տան շքամուտքի դեմը, - լուրջ ենթադրում ա Կախարդուհին։
    - Չէ, երկրագնդի վրա։ Միսիա, ոչ թե ք**ել։
    Ոբշըմ ես իրադարձությունները ռափիդ արած եմ դիտում, մեկ էլ ստոպ եմ տալիս այն պահի վրա, որ Կախարդուհին համարն ա թելադրում։ Իսկ, երիտասարդը Մարքս ցիտելով գրի ա առնում,։ Թե ինչ կապ կա Մարքսի ու մեր իրականության միջև, մենակ այլմոլորակային դեսպանները կիմանան։ Վերջը, քանի որ իմ լիբիդոն էր զվռնում մի անձի շուրջ ու այդ անձը կախարդ չէր, այլ փետրավոր, որոշեցի բաց թողեմ բացատրությունները այն մասին թե համարը տալու վտանգի դեպքում ինքը իրեն պաշտպանող ամուսին ունի։
    Նոստալգիկ մթություն ա իջնում, ես գիտեմ, որ ծանոթ բան կա։ Մնաց մի հարյուր մետր, բայց ոտքերս չեն ուզում առաջ գնան։ Բուժքույրը ինձ առաջնորդում ա պապիկի պալատ։ Կնճռոտ դեմքին անծանոթ արտահայտոթուններ են փոխվում, հասկանում եմ, որ ինձ չճանաչեց։
    - Էն կտուրի վրա ընկած սպիտակ աղավնուն տեսնո՞ւմ ես։ Բազեն խփեց, գցեց ու անցավ։ Անաստվածը, չտարավ գոնե։ Երկու օր ա ընդեղ ընկած ես, բալա։
    Ինքը մի հատ դաժան փորձություն ուներ, որ ձեռքը տանում էր թևատակ, ձևացնում էր թե մազերը պռճոկում ա։ Ես լացում էի։ Չգիտեմ խի էր անում, երևի որ զմայլվի իմ անսահման էմպաթիայի դրսևորումներով։
    Ձեռքը իջացնում ա անկողնու կողքը ու ասես կանաչներ ա պոկում։ Ճանաչում եմ էդ գործողությունները։ Փոքր ժամանակ ինձ վզին դրած տանում էր գերեզմաններ, մաքրում էինք իրար հետ, Արմենակ պապի, Սուրիկ հոպարի գերեզմանները։ Ես իրանց ոչ մի անգամ չէի տեսել, բայց պապիկի ցավն էի տեսել․․․
    Ձեռքը բռնում եմ․
    - Պա, ես եմ․․ թող ես կանեմ։
    - Բալես էկա՞ր։ Էս քախանքը մարդու սիրտ ա ծածկում։ Դու որ էկար, սիրտս բացվեց։
    Ինքը ասում ա, որ լավ կյանք ա ապրել։ Բայց լիքը մարդիկ իրա ապրած կյանքից տառապել են։ Ես չեմ ասի երբեք, որ լավ կյանք եմ ապրել։ Դեմքս թաղում եմ ափի մեջ, տաք ինչպես ամառային արևն ա, Հիսաշիի երաժշտության տակ․․․
    Էդ պահին մեկը թափով ապտակում ա։ Աչքերս բացում եմ, նայում շուրջս որ հասկանամ, ո՞ւր եմ։ Միլիցիոները ասում ա․
    - Լա՞վ չես։
    - Ինձ ասել են, որ լավ եմ։ Ինչի՞։
    - Դե ասֆալտին պառկել ես, մարդկանց մեջ պանիկա ես առաջացնում։
    - Ինչի, արգելվա՞ծ ա ասֆալտին պառկել։
    - Գնա նստարանին պառկի։
    - Ես տենց օրենք չգիտեմ, ստեղ ա տաք, ստեղ եմ պառկել։
    - Ես եմ ստեղի օրենքը։ Ու ես քեզ ասում եմ, որ դու չես կարա պառկես։
    Սրա հետույքի փետուրն էլ միանգամից ա երևում։ Պետք ա քայլեմ․․․ մի տեղ, ուր չկան դրանք։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 22.06.2018, 01:45:
    SWTS

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.06.2018), Ruby Rue (22.06.2018)

  5. #678
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ սա իմ երկրորդ սիրած թեման ա, մի հատ ավալվա պատմություն պատմեմ․․․
    Թաղում

    Չեմ հիշում թե դռանը որ թիվն էր, բայց մահը դեռ արտառոց երևույթ էր ու երբ մեկը մեռնում էր ամբողջ տարածաշրջանում ոչ մեկ իրավունք չուներ ոչ հեռուստացույց, ոչ ռադիօ միացնելու, մինչև յոթ ու քառսունքը չլրանար։
    Մեր կողքի գյուղում մի հատ հալալ ապրող տղամարդ կար, անունը Սահակ, բայց էդ խեղճին չգիտես ինչու, Սագ էին ասում։ Ու Սագը մեռել էր։ Իրան դիահերձում չէին արել անհայտ պատճառներով։
    Գերդաստանով հավաքվեցինք ընկանք ճամփա։ Երբ հասանք տատկիս տուն, ընտանեկան խորհուրդը որոշեց, որ բոլոր մեծերը գնալու են մեռլատուն, երեխաները մնալու են Ջոջոյի հետ։ Ջոջոն մեր նախատատն էր, որ տարիների ընթացքում ծանր աշխատանքից 90 աստիճանի տակ կորացել էր, ու մեջքը հուշտ եղած կատվի պես դուրս ցցած էր ման գալիս։ Բաբա Յագայից մազոտ խալն էր պակաս, երկար քթի վրա։ Հեսա կհասկանաք թե ինչի ես իրան չէի սիրում։ Երբ ավտարիծետները տարածքը լքեցին, ես սկսեցի դուռը ծեծել ու խնդրել, որ ինձ թողի գնամ հետևներից։ Ինքն էլ բռնեց ինձ մի լավ դմփեց ու ասեց որ գնամ քնեմ։ Քանի որ շատ հուզված էի, չկարողացա քնեմ։ Ուշ ժամի բոլորը հետ եկան, զարմանալիորեն բարձր տրամադրությամբ։ Պարզվեց մեռելատանը ամենասրտաճմլիկ պահին, օղորմածիկ Սագի կինը, ըստ պատշաչի որոշել ա իր ողբի մեջ բարձրաձային ամուսնու առաքինի որակների մասին։ Ձենով լացելը դե պարտադիր պայման էր։ Սա թե բա․
    - Սագ ջան, էնքան մաքուր էիր, որ առանց աբոռտի գնացիր։
    Էդ խինդ ուրախության մեջ, քեռիս որ մի հատ մազալու դեմք էր, տելեվիզրը միացրեց։ Հին մարդիկ կհիշեն լամպային տելեվիզըրները, որ գլխին հարյուր անգամ տալուց հետո էին մի բան ցույց տալիս։ Էս քեռիս ալարեց խփի, տենց նստեց ու սկսեց խշշոցին նայել։ Ջոջոն թե բա․
    - Այ տղա, ի՞նչ բանի ես։
    Քեռիս էլ լրիվ լուրջ, թե՝
    - Տելեվիզըր եմ նայում։
    - Սա ինձնից վերան ծուռ ա, - ասեց Ջոջոն, բայց տելեվիզրը անջատել չտվեց։
    SWTS

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.06.2018), Տրիբուն (23.06.2018)

  7. #679
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անկապ իրավիճակ էր առաջացել վերջերս, ու հա մտածում եմ դրա մասին:
    Աղջիկս համ իմ տանն է ապրում, համ՝ պապայի: Ու իր ընկերները հաճախ են հյուր գալիս: Երբ ինձ մոտ է լինում, մեր տուն են գալիս, երբ պապայի մոտ՝ պապայի տուն: Ծնողները սովորաբար բերում են երեխաներին, իրենք գնում, հետո գալիս վերցնում կամ մենք ենք տուն ուղեկցում: Ոչ մի անգամ խնդիր չէր եղել: Բոլորս իրար ճանաչում ենք. կամ դպրոցից գիտենք իրար կամ ինչ-որ խմբերից, բացի դրանից՝ փոքր համայնք է, բոլորն իրար քիչ թե շատ ծանոթ են:
    Մի անգամ էնպես եղավ, որ աղջիկս պապայի մոտ էր, ու ընկերուհու հետ խոսել էին, որ հանդիպեն, ես էլ էդ ընկերուհու մամային գրեցի, թե կարո՞ղ է Կ.-ին բերել Սոնյայի մոտ՝ պապայի տուն: Կ-ն մի քանի անգամ արդեն եղել էր էդ տանը՝ հիմնականում ծնունդներին, ծնողների հետ էլ սովորական, բարի ծանոթային հարաբերությունների մեջ էինք: Մաման էդ օրը ինչ-որ պատճառաբանություն բերեց, որ չեն կարող: Նույնը կրկնվեց մի երկու անգամ ևս, որից հետո միայն խոստովանեց իրական պատճառը: Իսկ պատճառը հետևյալն էր՝ իրենք կարող են Կ.-ին բերել աղջկաս հոր տուն, միայն եթե ես էլ էնտեղ լինեմ, որովհետև չեն ուզում իրենց աղջան տանը տղամարդու հետ թողնել, և էստեղ անձը կապ չունի, այլ հարցը հենց սեռն է:
    Մտաբերեցի, որ ամեն անգամ, երբ Կ.-ն էդ տանն էր գտնվել, հիմնականում՝ աղջկաս ծնունդին, ես էլ էի էնտեղ եղել:
    Մի անգամ, երբ աղջկաս համար մսուր-մանկապարտեզ էինք ընտրում, էդպիսի մի հաստատության տնօրենի հարցազրույցն էի գտել ինտերնետում, որտեղ հարցերից մեկին պատասխանել էր, թե տղամարդ աշխատող մանկապարտեզում ընդունում են, բայց շատ խիստ են մոտենում ընտրությանը, իսկ մսուրում տղամարդ աշխատողն իրենց համար անընդունելի է:
    Ի՞նչ պատճառով: Տղամարդուց սեռական կամ այլ տեսակի վտանգ է սպասվո՞ւմ, թե՞ թվում է, որ երեխա խնամելու գործում տղամարդը թերանում է կնոջ հանդեպ:
    Հետաքրքիր է, որ սեքսիզմ կամ գենդերային խտրականություն ասելով՝ շատերն անմիջապես կնոջն են տեսնում խոցելի կողմում, մինչդեռ տղամարդիկ էլ են հաճախ հայտնվում էդ կողմում: Ու հենց երեխայի խնամքի հետ կապված էնքան լիքը կլիշեներ կան, որոնք տղամարդկանց հանդեպ սեռական խտրականության վառ օրինակներ են:
    Նաև սեռական ոտնձգության թեմաների դեպքում մարդկանց գիտակցության մեջ ամրացած է, որ ոտնձգողը տղամարդն է, զոհը՝ կինը, մինչդեռ հակառակ դեպքերն էլ շատ-շատ են: Կամ երբ մտածում են պեդոֆիլիայի մասին, նորից մտքում հստակ տղամարդու պատկեր է գալիս, մինչդեռ ով ասեց, որ կին պեդոֆիլներ չեն լինում:
    Գուցե արժեր խորանալ Կ.-ի ծնողների պատճառաբանությունների մեջ ու հասկանալ, թե ինչ նկատի ունեն՝ «հարցը սեռն է» ասելով: Ինչ վտանգ են սպասում տղամարդուց, որ չեն սպասում կնոջից: Կամ ինչպե՞ս կվարվեին, եթե տղա ունենային, կթողնեի՞ն, որ իմ տուն գար, առանց տղամարդու ներկայության: Թե՞ հարցն ի վերջո երեխայի խնամքի հանդեպ գենդերային կանխակալ վերաբերմունքն է (որ կինն ավելի ուշադիր է ու հոգատար) և ոչ թե սեռական ոտնձգության մտավախությունը:
    Բայց դե չխորացանք էդ դեպքի մեջ: Ինչևէ գուցե դեռ մի օր խոսեմ ծնողների հետ էդ թեմայով...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.06.2018), Freeman (26.06.2018), Mr. Annoying (08.07.2018), Գաղթական (26.06.2018), Նաիրուհի (26.06.2018)

  9. #680
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած որ համաձայն եմ, որ տղամարդիկ էսպես անհարկի դիսկրիմինացիայի են ենթարկվում, բայց պատճառ կա, որ հենց տղամարդկանցից են վախենում, ոչ թե կանանցից։
    Նախ, երեխաներին սեռական բռնության ենթարկողներից ոչ բոլորն են պեդոֆիլ։ Երկրորդ, պեդոֆիլիան անհամեմատ ավելի հաճախ ա հանդիպում տղամարդկանց մոտ, քան կանանց (պեդոֆիլների 0.4%֊ն են կանայք): Իսկ որ ամենավատն ա, հաճախ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն/բռնություն կատարողը շրջապատից ծանոթ մարդ ա (ազգական, հարևան, ուսուցիչ և այլն)։ Էս բոլոր գործոններն իրար կողքի դնելով կարելի ա հասկանալ ծնողի անհանգստությունը։ Սա մոտավորապես նման ա գիշերով մենակով փողոցում քայլելուն, որ երբ հետևիցդ տղամարդ ա գալիս, սիրտդ վատանում ա, իսկ եթե կին ա կամ զույգ, հանգիստ ես լինում։ Սա չի նշանակում, որ հետևիցդ եկողն անպայման բռնություն ա գործադրելու (հավանականությունն իրականում քիչ ա), բայց բռնություն գործադրողները մեծ մասամբ մթով կնոջ հետևից քայլող տղամարդիկ են։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (26.06.2018)

  11. #681
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դեռ դպրոցական էի, մեր հարևանի աղջիկը հաճախ էր դասագրքերն ու տետրերը ձեռքին գալիս ինձ մոտ, որ տնայինները գրեմ։ Ընդհանրապես, մեր հարևանները հայտնի էին սերնդեսերունդ իրենց ոչ փայլուն մտավոր ունակություններով, իսկ մերը հայտնի էր իր ակադեմիական հաջողություններով։ Դրա համար մեր ընտանիքի՝ իրենց տնայիններն անելը սերնդեսերունդ փոխանցվում էր։ Բայց երբ մեր հարևանի աղջիկը դասագրքերով ու տետրերով գալիս էր մեր տուն, նրա տնայինները չէի գրում։ Նստում էի կողքը ու երբեմն ժամերով դասը բացատրում էնքան, մինչև մաթեմատիկայի գոնե պարզագույն, երբեմն էլ միջին բարդության վարժությունները կարողանում էր գրել կամ հայերենից շարադրություն հիշեցնող ինչ֊որ տեքստ էր ստանում։ Իհարկե, երբեք տնայինների համար «գերազանց» չէր ստանում, բայց ստացած «3»֊ներն ու «4»֊երը լրիվ իր վաստակածն էին։

    Ես էս դեպքը հիշում եմ ամեն անգամ, երբ հանդիպում եմ «թույլ» ուսանողի։ Յոենսուում դասավանդելիս ինձ մոտ էր եկել Խրոնինգենի կոորդինատորն ու հարցնում էր, թե ովքեր են «թույլ» ուսանողները, որ լրացուցիչ ուշադրություն դարձնեն։ Ես հերթով թվարկեցի բոլոր ուսանողների ուժեղ ու թույլ կողմերը ու մի քանի անգամ շեշտեցի, որ կուրսում թույլ ուսանող որպես էդպիսին չկա ու որ ոմանց ցածր գնահատականները մի շարք այլ գործոններով են պայմանավորված (եվրոպական կրթական համակարգին ու մասնավորապես ֆիննականին անծանոթ լինելը, նոր երկիր տեղափոխվելու պատճառով ադապտացիայի խնդիրները, հոգեկան խնդիրները, ինքնավստահության խնդիրները և այլն), ու խնդրեցի, որ հատկապես այս հարցերում ուշադիր լինեն։

    Բայց իմ փորձերը ձախողվեցին, ու մտավախությունս, ցավոք, արդարացավ, որովհետև ուսանողներիցս առնվազն մեկը դասակարգվեց որպես «թույլ»։ Ինչ խոսք, իր բոլոր փորձերն էդպիսի տպավորություն չթողնելու բավական խղճուկ էին ու անհաջող. արևմտաեվրոպական կրթական համակարգին ծանոթ չլինելով՝ ահագին ջանքեր էին պահանջվում նրանից էդ համակարգին ինտեգրվելու ու տպավորություն թողնելու համար, բայց ինքն էնքան ուրիշ աշխարհից էր եկել, որ էդ ինտեգրումը մի քանի ամսում տեղի չէր ունենալու։

    Յոենսուում էդ բոլորը տեսնում էի ու իմ աշխատանքային պարտականություններից դուրս գալով՝ փորձում էի օգնել նրան։ Մասնավորապես, քննություններից մեկից անընդհատ կտրվում էր (ընդ որում, առանց գնահատականի քննություն էր, ուղղակի պետք էր ստանալ կիսամյակն ավարտուն համարելու համար)։ Ու շատ լավ գիտեի, որ էդպես էլ անվերջ կտրվելու էր, որովհետև առարկայի նյութերն օնլայն էին գրեթե առանց կոնտակտային դասավանդման։ Դրան էլ գումարենք առարկայից նախնական գիտելիքների իսպառ բացակայությունը։ Ու առարկան պարզապես դարձել էր իսկական մղձավանջ նրա համար։ Դրա պատճառով գիշերները չէր քնում, մյուս առարկաների վրա կենտրոնանալ չէր կարողանում, ամբողջ օրը լացում էր։ Մի անգամ էլ էդպես լացելով ինձ մոտ եկավ։ Հանգստացրի, նստեցի հետը, մի ժամում առարկայի ամբողջ նյութը բացատրեցի։ Հաջորդ օրը քննությունը ստացավ, ու ուսերից մի հսկայական բեռ ընկավ։

    Չնայած էս բոլոր դժվարություններին, ես բնավ էս ուսանողիս «թույլ» չէի անվանի։ Ինքը լիքը ուժեղ կողմեր ուներ. լիարժեք տիրապետում էր երկու գրեթե իրար հետ կապ չունեցող թեմաների ողջ տեսությանը, ու թեև մյուսների պես վարժ չէր ակադեմիական տեքստ գրելիս (մի քիչ անգլերենն էր կաղում, ու որոշ չոր օրենքների չէր տիրապետում), բայց մտքերը շատ հետաքրքիր էր կառուցում, էնպես, որ էսսեները կլանված կարդում էի։ Շշմելու բան էր. իրոք հատուկ տաղանդ է պետք ակադեմիական տեքստերն էնպես գրելու համար, որ թե՛ ակադեմիական մնան, թե՛ հավեսով ընթերցվեն։

    Բայց Խրոնինգենում սովորություն կա ուսանողների ուժեղ կողմերը ոտնատակ անելու ու թույլ կողմերի համար նրանց պատժելու։ Ժամանակին նույնն ինձ հետ են արել. ինձ հետաքրքրող բոլոր թեմաները հերթով հողին են հավասարեցվել, իսկ պրոյեկտներումս «պատժվել» եմ լեզվաբանական կրթություն չունենալու համար։ Հիմա մտածում եմ, թե որքան թե՛ ես, թե՛ համալսարանը կշահեր, եթե ինձ լեզվաբան չլինելու համար պատժելու փոխարեն քաջալերեին բժշկական գիտելիքներս ներդնել պրոյեկտներիս մեջ (իսկ ուսումնական ծրագիրը դրա հնարավորությունը տալիս է)։

    Նույն ուսանողս հիմա էդ վիճակում է։ Շատ խիստ պատժվել է որոշակի հմտությունների չտիրապետելու համար, որոնք եվրոպացի ուսանողներն ունեն, որովհետև մի քանի տարի նույն համակարգում սովորել են։ Իսկ երբ պրոյեկտ անելու համար բարձրաձայնել է իրեն հետաքրքրող թեման, միանգամից խորը արհամարհանքի է արժանացել, ու առաջարկել են փոխել թեման՝ հարմարեցնելով իրենց հետաքրքրություններին (էստեղ էլ հատուկ նշեմ, որ ուսանողի թեման դուրս չէր գալիս դասավանդվող առարկաների սահմաններից), ու հիմա ինքը լրիվ տագնապային վիճակում չգիտի՝ ինչ անի։

    Ահավոր ափսոսանք եմ ապրում։ Այս ուսանողը կարող է մեր ոլորտի մի կոնկրետ ենթաոլորտում հրաշալիագույն գիտնական դառնալ, եթե միայն թույլ տան խորանալ իր թեմայի մեջ։ Բայց փոխարենը խցկում են մեկ այլ ենթաոլորտ, որն իրեն շատ չի հետաքրքրում, որտեղ իր ուժեղ կողմերը չեն դրսևորվելու ու որտեղ լիքը հրաշալիագույն գիտնականներ արդեն կան։

    Ես չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ է այսպես։ Ճի՞շտ է կրթական համակարգում մարդկանց էսպես նվաստացնելը ու ճի՞շտ է ժամանակ տրամադրելու փոխարեն աշակերտներին ու ուսանողներին բաժանել «ուժեղների» ու «թույլերի», ու վերջիններիս պատժել առաջինների արդյունքները չցուցաբերելու համար։ Արդյոք մենք բոլորս որպես հասարակություն ու անհատներն իրենք ավելի շատ չէի՞նք շահի, եթե բոլորի ուժեղ կողմերը գնահատվեին ու ջրի երես հանվեին, ոչ թե ճնշվեին ու ոչնչացվեին, իսկ թույլ կողմերի վրա աշխատանք տարվեր, բայց որևէ մեկը չպատժվեր դրանց համար (ի վերջո, նշածս ուսանողը գիտի իր թույլ կողմերն ու աշխատում է դրանց վրա, բայց արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք, իսկ դասերը խեղդում են)։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.07.2018), Mr. Annoying (01.07.2018), unknown (27.06.2018), Ծլնգ (27.06.2018), Նաիրուհի (10.07.2018)

  13. #682
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի որ խոստացել էի @LisBeth-ին․․․

    *****************************************************
    Մանկությանս ժամանակ մեր թաղում մի պատանի կար, անվանեմ՝ Սեյրան։ Այն սովետական տարիներին այսօրվա տերմինաբանությունը իհարկե չկար, ու Սեյրանին ասում էին՝ գիժ, խելառ, դեբիլ՝ այս բառերը նկատի ունենալով բժշկական իմաստավորմամբ։ Հետո խոսքի մեջ հայտնվեց «դաուն» բառը, ու իրեն դա էլ կպավ։ Բայց հիմա որ հետ եմ նայում, կարծում եմ Սեյրանը աուտիկ էր՝ սպեկտրի միջամասում։ Բանավոր խոսքի հետ էլ խնդիր ուներ, ինչի պատճառով թաղի երեխաների ծաղր ու ծանակի առարկան էր դառնում։ Հետևից գոռում էին, հրահրում էին կատաղության, տարբեր ձևերով սադրում էին կռվի ու լիաթոք ծիծաղում։ Տաք եղանակին օրվա մեծ մասը դրսում էր լինում՝ իրենց շենքի բակում, որը թաղի կենտրոնական փողոցին կից էր, ինչի հետևանքով Սեյրանն ամեն օր տեսանելի էլ գրեթե ամբողջ թաղի համար։

    Այդ ժամանակները սկսել էր բազմալար հեռախոսային կաբելների լարերից գործելու մոդա տարածվել։ Բոլորն այդ լարերից խաչեր էին գործում, գրիչներ, ասեղով «պիսկելու» գործիքներ և այլն։ Ջահելության լոկշության զբաղմունք էր, մի խոսքով։ Ու եթե բոլորի մոտ սա ստից-մտից խաղալիք էր, Սեյրանի կողմից սա հասցվել էր արհեստի․ նստում էր բակում ու լարերով ամբողջ օրը գործում։ Մի անգամ երեխաներով մոտեցել էինք, որ տեսնեինք ինչ է գործում։ Գործում էր մի ամբողջական գոտի։ Շշմել էի։ Այս խելառ, գիժ, դեբիլ մարդն ահռելի մանրակրկիտությամբ գործում էր իսկական պետքական իրեր, որոնք կարելի կլիներ նույնիսկ արդի արվեստի թանգարանում ցուցադրել։ Սրանից մոտս լրիվ Ադիչիի իրենց սպասավոր տղայի ընտանիքն այցելելու մանթոն էր։ Հետո սկսեցի ավելի մեծ հետաքրքրությամ իրեն ուսումնասիրել։ Իրենից մի եկրու տարով մեծ իր հարազատ եղբայրն իրենից հեռու էր մնում, բայց հաճախ էի տեսնում, որ շենքի բակում հավաքված իր տարիքակից կամ քիչ ավելի երիտասարդների խմբերին է մոտենում, ու փորձում մասնակցել զրույցներին։ Շատ դեպքերում ծաղրվում էր, բայց երբեմն նորմալ էին տանում Սեյրանի իրենց խմբակցելը, ու այդ դեպքերում մի այնքան երջանիկ ժպիտ էր հայտնվում դեմքին։ Երբեմն էլ տեսնում էի իրեն նյարդայնացած վիճակում, երբ ոտքի տակի քարեր տշմշելով շենքի հետևից առաջ էր գնում ու հետ վերադառնում։ Վախենալու տեսարան էր դառնում այդ ժամանակ ու բոլորը փորձում էին իրենից հեռու մնալ, չնայած որոշ երեխաներ այդ ժամանակ էլ էին իրեն ծաղրում։ Մեծերը խղճում էին թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին։ Թաղում մեծ տղաները եղբորն էլ էին վերաբերվում «մեղկ է, որ Սեյրանի եղբայրն է» մոտեցմամբ։

    Հայաստանից դուրս գալուցս մի քանի տարի հետո իմացա, որ Սեյրանը մահացել է։ Երևի մոտ երեսուն տարեկան կլիներ այդ ժամանակ։ Ես ինքս իրեն ծաղրած չկամ, բայց նույն խմբում եմ եղել ուրիշ երեխաների հետ, ովքեր հետևից շվացրել ու ծաղրել են, ու ես բան չեմ ասել։ Հիմա որ մտածում եմ Սեյրանի մասին, ուզում եմ իրեն գրկել, հետը նստել ու զրուցել ու տեսնել դեմքի երջանիկ ժպիտը։ Բայց առաջին զգացողությունն որ մոտս ծնվում է՝ խորին ամոթն է։ Գիտակցությամբ հասկանում եմ, որ երեխա էի ու ոչինչ էլ ո՛չ հասկանում էի, ո՛չ էլ կարող էի փոխել, բայց միևնույնն է այդ ամոթի զգացողությունը դրանից չի նվազում․․․


    *********************************************************
    Պատահական բերմամբ Մաշայի ու իր մի դասախոսի միջև կոնֆլիկտի հաշտեցնող էի դարձել։ Դասախոսը ինձ էլ-նամակով տեղեկացրել էր, որ դասերին անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս թե՛ դասախոսի և թե՛ համադասարանցիների նկատմամբ։ Ապշել էի սրանից․ այդ դասախոսի տոնից նյարդայնության տպավորություն էի ստացել ու մինչև Մաշայի հետ հանդիպելը դասախոսից փորձեցի կոնկրետ դեպքերի պարզաբանումներ ստանալ։ Պատմեց, որ Մաշան ուրիշի խոսքը չվերջացրած ու այդ ուրիշի շունչ քաշելու ժամանակ մեջ է մտնում, խիստ ոչ-էմպաթիկ տոնով է խոսում դասախոսի ու համադասարանցիների հետ, հարցեր տալուց ոնց որ մուննաթով դա անելուց լինի․․․ կարճ ասած, ոչ թե բացահայտ կոնֆլիկտային բաներ սրանք ինձ թվացին, այլ զուտ՝ իրար վարքը չհասկանալու, ինչը դասախոսն էլ ստիպված եղավ խոստովանել, չնայած սկզբից իսկապես լավ նյարդայնացած էր, քանի որ Մաշան իրեն խանգարում էր իր պլանով դասը վարելուն։

    Այդ ամենից հետո նոր հանդիպեցի Մաշայի հետ, ու այդ հանդիպումը դարձավ գլխիս մի մեծ փորձություն։ Ուսանողների բժշկական տվյալները լրիվ գաղտնի են, ու միայն հատուկ մարդիկ իրավական իրավունք ունեն դրանց տվյալներին ծանոթանալու։ Այնպես որ Մաշայի մասին ոչինչ չգիտեի մինչև հանդիպումը, բացի նրանից, որ մի կոնկրետ դասախոսի հետ իրար չեն հասկանում։ Հանդիպումը հեռվից սկսեցի՝ ինչ ու ոնց էի հարցնում, թե ուսանողական կյանքն ինչպես է ընթանում ու տենց։ Մաշան էլ անտեղյակ էր, որ իր դասախոսներից մեկը իր հետ ունեցած խնդիրը հասցրել էր ինձ, ու առաջին րոպեներից էլ մոտը կարծես անհասկացողություն լիներ, թե ընդհանրապես ինչու է իմ աշխատասենյակում։ Զգալով, որ հեռվից զրույցն ոչ մի տեղ չի գնում, ու ice-breaking-ի փորձս հիմնովին տապալվեց, ուղիղ ասեցի, թե ինչու եմ իրեն կանչել մոտս, ու որ իր դասախոսներից մեկը սենց հարց է բարձրացրել, առանց ասելու, թե որ դասախոսն էր։ Միանգամից իհարկե հասկացավ, թե որ դասախոսի մասին է խոսքը (երևի իր միակ դասերից էր, որտեղ դասարանային ազատ քննարկումներ էին լինում, ինչը կոնտեքստից հասկացվում էր), ու ձեռքերով դեմքը փակեց։ Այդ ձեռքերով դեմքը փակելը ավելի շատ «էլի սա» (not again) տիպի տպավորություն թողեց, քան ամոթից դրդված գործողություն։ Փորձեցի իրեն ասել, որ իմ գործն իրեն լսելն էլ է, որ ամբողջովին հասկանամ, թե խնդիրն ինչն է, ու այդ խնդրի էությունը հասկանալով, հաշտեցման լուծումներ առաջարկեմ։ Մաշան էլ սկսեց իր էմոցիաները բառերով պատմել․ ասաց, որ նեղված է, իրեն զգում է խայտառակված, ամոթի զգացողություն կա մոտը․․․ Ընդ որում սրանցից ոչ մեկը դեմքին չէր երևում։ Մի քիչ սյուռրեալիստիկ զգացողություն էր մոտս, բայց որ վերջում ասաց, որ ունի երկակի դիագնոզ՝ Ասպերգեր և ՈՒՊՀՀ (ADHD), ամենը սկսեց տեղն ընկնել։ Ինչքանով որ հասկացա, ինքն էմոցիաներն էլ էր տրամաբանորեն պատկերացնում, այնսինքն սովորել էր, որ այդպիսի իրավիճակներում մարդիկ պիտի այսինչն ու այնինչը զգան, ու տրամաբանում էր, որ իր մոտ էլ դա պիտի լինի, բայց նույն ձևով չէր զգում էմոցիաներն ինչ նեյրոտիպիկները։ Շնորհակալություն հայտնեցի, որ հետս կիսվեց իր դիագնոզով, բայց ասացի, որ ես դրա հիման վրա չեմ կարող լուծում առաջարկել, քանի որ իրավունք չունեմ դրանով կիսվել իր դասախոսի հետ, ու խնդրեցի, որ առաջարկի թե ինչ կարելի էր անել, որ դասախոսն իր վարքից չվիրավորվի։ Մաշան էլ այդտեղ սկսեց հետս խոսել «դու վաբշե ո՞վ ես» տոնով։ Հասկանում էի, որ դա միայն ինձ է թվում, ու ինքը հավանաբար ոչ էլ պատկերացնում է, թե իր տոնը ինչպես է ընկալվում, բայց դե մեկ է՝ ահավոր տհաճ զգացողություն մոտս առաջացավ։ Հուզականս մի կողմ դրած, սկսեցի հետը միայն տրամաբանելով խոսել, ու պարզվեց, որ իր ուզածն այն էր, որ դասախոսը իր հետ ուղիղ խոսի, ու ասի, թե խնդիրն որն է, ինքն էլ իր վարքը ըստ դրա կփոխի։ Պատմեց նաև, որ սա իր հետ հաճախ պատահող բան է, ու քանի որ ինքն երբեք էլ չի փորձում մարդկանց միտումնավոր վիրավորել իր վարքով, լավ կլինի, որ իրեն իր արածների թողած տպավորությունների ու հետևանքների մասին ուղիղ ասեն, որ կարողանա դրանք փոխել։ Ասեցի՝ լա՛վ, ու դասախոսի պատմած կոնկրետ դեպքերից մի երկուսն իրեն ներկայացրեցի, թե իր որ արածը ոնց է ընկալել դասախոսը, բայց ասացի, որ քանի որ կոնֆլիկտ չկա, այլ իրար չհասկանալ է, իր դասախոսի հետ կխոսեմ ու կխնդրեմ, որ այսուհետ ուղիղ հաղորդակցություն հետը սկսի նման դեպքերում։ Մաշան վեր կացավ ու գնաց՝ մի հատ կիսատ-պռատ հրաժեշտ տալով։ Ահավոր քամված էի ինձ զգում։ Էլի, հասկանում էի, որ չի փորձել ինձ վարկաբեկել, այլ խնդիրը սպառված համարելով գնացել է, բայց դե դժվար էր այդ հասկանալը հուզականիս հետ հաշտեցնել։

    Դասախոսի հետ մի քանի անգամ հետո ստուգեցի՝ բոլոր խնդիրները վերացել էին, ու իմ Մաշայի հետ հանդիպելուց հետո կարիք էլ չի եղել նորից վարքի մասին հետը խոսել, չնայած որ շարունակում էր ակտիվորեն մասնակցել դասարանային քննարկումներին, բայց ամեն անգամ հարցնելով՝ կարելի է միջամտել, թե չէ։ Մաշայի հետ դրանից հետո մի քանի անգամ էլ ենք հանդիպել։ Ինքն էր հանդիպումների նախաձեռնողը․ հետս կապնվում էր էլ-նամակով ու խնդրում, որ հանդիպենք որևէ հարցով։ Սկզբից մի քիչ զարմանում էի, քանի որ մեր առաջին հանդիպումը մոտս նենց տպավորություն էր թողել, որ ահագին դժգոհ էր ինձնից։ Մի անգամ էլ մի ահագին բարդ խնդիր էր մոտը, ու անզորոթյունիցս մի քիչ հուզված, իրեն ասացի, որ շատ կուզենայի իրեն օգնել, բայց չունեմ այդ կվալիֆիկացիաները՝ իր խնդիրն ամբողովին հասկանալու ու լուծումներ առաջարկելու համար։ Խորհուրդ տվեցի համալսարանի համապատասխան ծառայությանը դիմի, ու առաջարկեցի իրեն պաշտոնապես հղել՝ կապ հաստատելով իր ու այդ ծառայության աշխատողի միջև։ Կտրուկ ասաց՝ չէ, եղել եմ դրանց մոտ, դու ինձ ավելի շատ ես օգնում։ Սրանից կախվեցի․․․ ախր ինձ մոտ լրիվ հակառակ տպավորությունն էր ստեղծվել, որ բոլոր ձևերով դժգոհ է ինձանից։ Հարցրեցի իրեն, թե ինչո՞ւ էր այդպես կարծում, ու որ առաջին մեր հանդիպումից հետո գրեթե շոկի մեջ էի իր ինձ թվացած ինձնով դժգոհությունից։ Ինքն էլ պատմեց, որ ոչ, այն ժամանակ էլ դժգոհ չի եղել, նույնիսկ հակառակը, շատ գոհ էր, որ հետն ուղիղ էի խոսել, խնդիրը չէի կոծկել ու իրենից շուռ եկել, ու որ դրանից հետո էլ ամեն հանդիպման ժամանակ իրենից «շուռ չեմ եկել», այլ պարզ ու բացահայտ ասել եմ՝ առանց իր վարքի մեջ վիրավորական ենթատեսքտեր որոնելու։ Այդ զրույցից հետո հետը հանդիպումները շատ ավելի հեշտ դարձան ինձ համար։ Հիմա կիսա-ընկերական հարաբերություններ են ստեղծվել, այն աստիճանի, որ երբեմն ինձ թվում է սմալ թոք էլ է մոտներս ստացվում։ Հետն ամեն անգամ հանդիպելիս ու այս տողերն էլ գրելիս իրեն գրկելու ցանկություն է մոտս առաջանում։ Հոյակապ անձնավորություն է, իր տարիքին անհամապատասխան մտային հասունությամբ ու համոզված եմ, որ դառնալու է փայլուն սոց․ աշխատող։

    *********************************************************
    Միքայելը հենց այն տատիկի թոռնիկ Միքայելն է։ Իրեն այս երեք կերպարներից թերևս ամենաքիչն եմ ճանաչում, ու «Նեյրոբազմազանություն» գործի մեջ այդ ստեղծածս կերպարը հավանաբար իրենից ահագին հեռու է։ Շատ է սիրում երեխաների հետ խաղալ, գրեթե հավասարակշռված երկլեզվանի է, ուղիղ տրված հարցերին պատասխանում է հանգամանալից, բայց շատը սիրում է իր շուրջ ընթացող զրույցին միայն ականջ դնել՝ առանց դրան ակտիվ մասնակցելու։ Նեյրոատիպիկությունը ահագին զգացվում է, բայց շատ բարձր ֆունկցիոնալություն ունեցող աուտիկ է։ Վերջերս վարորդական իրավունքները ստացավ, բայց դեռ ինքնուրույն շատ չի քշում։ Իսկ Միքայելի կյանքի ամենակարևորն, ըստ իս, այն է, որ ինքն ունի մի տատիկ, ում մասին մտածելիս մարմինս փշաքաղվում է ու աչքերս լցվում են։ Ես այն ժամանակ իրենց չեմ ճանաչել, բայց հիմա Միքայելին որոշ չափով ճանաչելով մոտս տպավորություն է, որ ինքն իր մոր մահը ընդունել է առանց էմոցիայի, ու դա իր համար եղել է իր կյանքի ևս մի տրամաբանական փաստ։ Տատիկն էլ իր կյանքն ու զավակի կորստի վիշտը թողած դարձել է Միքայելի նոր մայրը։

    Տատիկի ամուսինը նորից այստեղ է, ու մի երկու օրից մեզ հյուր պիտի գան՝ խորովածի։ Ուզում եմ Միքայելին ավելի լավ ճանաչեմ ու իր տատիկին լինեմ բոլոր հարցերով սատար․․․ տատիկի անունն էլ տատիկիս անունն է, ով ինձ համար էր երկրորդ մայր։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 07.07.2018, 07:28:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.07.2018), LisBeth (07.07.2018), Mr. Annoying (08.07.2018), Ruby Rue (07.07.2018), Srtik (07.07.2018), StrangeLittleGirl (07.07.2018), Աթեիստ (08.07.2018), Բարեկամ (07.07.2018), Գաղթական (07.07.2018), Նաիրուհի (10.07.2018), Ուլուանա (10.07.2018)

  15. #683
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատիկի հետ հանդիպման մասին էլ հետո կպատմե՞ս. տատիկն էլ է շատ հետաքրքիր։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (07.07.2018), Աթեիստ (08.07.2018)

  17. #684
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Տատիկի հետ հանդիպման մասին էլ հետո կպատմե՞ս. տատիկն էլ է շատ հետաքրքիր։
    այո, քեզ կպատմեմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.07.2018), LisBeth (07.07.2018)

  19. #685
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @Ծլնգ շնորհակալ եմ։ Սենց իրոք լրիվ ա պատկերը, ռացիոնալիզացիան, շփվելու ցանկությունն ու դրա կարիքը, շրջապատի մարդկանց վերաբերմունքի ազդեցությունը։

    Սերյանի պատմությունը շատ ծանոթ էր, էդ պռովուլկեքով գործելը, իրա հանդեպ շրջապատի վերաբերմունքը։ Լիքը տենց օրինակների ինքս եմ ականատես եղել, ու դրանից ավել պատմություններ եմ լսել։ Ու հետաքրքիրն էն ա, որ որոշ դեպքերում իրանց մեկուսացումը դրդում ա որոշակի ոլորտում աննախադեպ ունակությունների զարգացման (օրինակ մի հատ տղա կար մեր մոտ Ռուբիկ, ինքը լրիվ ինքնուրույն ֆիզիկա էր ուսումնասիրել ու տեխնիկա էր վերանորոգում, ու ինքն էլ շատ ջահել մահացավ, ցավոք), իսկ այլ դեպքերում դա բերում էր բացարձակ օտարման, ու այդ մարդիկ զրկվում էին համապատասխան օգնության հնարավորությունից, իրանց ատիպիկ վարքը ավելի ցայտուն էր դառնում (մի հատ էլ Ֆելո ունեինք ինքը մերկանում գնում էր գյուղապետարանի դեմը պառկում), ու սա բերում էր իրանց էլ ավելի մեկուսացման։

    Կարծում եմ սենց մարդկանց հետ շփվելուց պետք ա լիքը համբերություն ունենալ ու կարողանալ մեկուսանալ սեփական հաղորդակցման ստանդարտներից, վարքի, էմոցիաների ու խոսքերի գնահատման ընդունված ձևերից։ Ինչը դժվար ա, բայց երբ հաղթահարվում ա, դառնում ա անսահման հետաքրքիր։
    SWTS

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (07.07.2018)

  21. #686
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարծում եմ սենց մարդկանց հետ շփվելուց պետք ա լիքը համբերություն ունենալ ու կարողանալ մեկուսանալ սեփական հաղորդակցման ստանդարտներից, վարքի, էմոցիաների ու խոսքերի գնահատման ընդունված ձևերից։ Ինչը դժվար ա, բայց երբ հաղթահարվում ա, դառնում ա անսահման հետաքրքիր։
    Բարձր ֆունկցիոնալությամբ աուտիզմ/Ասպերգեր ունեցողներն ամեն քայլափոխի հանդիպում են։ Հաճախ իրենք էլ էդ մասին չեն իմանում։ Ակումբում էլ ահագին կան։ Էնքան շատ են, որ նույնիսկ մտածում եմ՝ դիագնոզ դնելու իմաստը, ուղղակի էդ մարդիկ էլ էդպիսին են։ Շփվելիս էլ հաճախ մտքովդ չի էլ անցնում, որ կարող ա սպեկտրումում ինչ-որ տեղում լինեն։ Բայց այ մտերիմ հարաբերություններ իրանց հետ կառուցելն ահագին բարդ բան ա։

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (08.07.2018), Ծլնգ (07.07.2018), Ուլուանա (10.07.2018)

  23. #687
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարձր ֆունկցիոնալությամբ աուտիզմ/Ասպերգեր ունեցողներն ամեն քայլափոխի հանդիպում են։ Հաճախ իրենք էլ էդ մասին չեն իմանում։ Ակումբում էլ ահագին կան։ Էնքան շատ են, որ նույնիսկ մտածում եմ՝ դիագնոզ դնելու իմաստը, ուղղակի էդ մարդիկ էլ էդպիսին են։ Շփվելիս էլ հաճախ մտքովդ չի էլ անցնում, որ կարող ա սպեկտրումում ինչ-որ տեղում լինեն։ Բայց այ մտերիմ հարաբերություններ իրանց հետ կառուցելն ահագին բարդ բան ա։
    Բյուր, ո՞րտեղից ես իմանում, գրառումների՞ց...

  24. #688
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ո՞րտեղից ես իմանում, գրառումների՞ց...
    Չէ, անձնական շփումներից։ Բայց խորանալու դեպքում գրառումներն էլ լրացուցիչ նշան կարան լինեն․ իրանք ահագին հետաքրքիր լեզու են գործածում, ու գրառումներում դա կարա էրևա։

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (08.07.2018), Mephistopheles (07.07.2018), Ծլնգ (07.07.2018)

  26. #689
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարձր ֆունկցիոնալությամբ աուտիզմ/Ասպերգեր ունեցողներն ամեն քայլափոխի հանդիպում են։ Հաճախ իրենք էլ էդ մասին չեն իմանում։ Ակումբում էլ ահագին կան։ Էնքան շատ են, որ նույնիսկ մտածում եմ՝ դիագնոզ դնելու իմաստը, ուղղակի էդ մարդիկ էլ էդպիսին են։ Շփվելիս էլ հաճախ մտքովդ չի էլ անցնում, որ կարող ա սպեկտրումում ինչ-որ տեղում լինեն։ Բայց այ մտերիմ հարաբերություններ իրանց հետ կառուցելն ահագին բարդ բան ա։
    նեյրոբազմազանություն = նեյրոատիպիկներն էլ են նորմալ!

  27. #690
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    նեյրոբազմազանություն = նեյրոատիպիկներն էլ են նորմալ!
    Գնա ու DSM ու ICD գրողներին էդքանն ասա։ Քանի էդ գրքերում ընդգրկված ա աուտիզմի սպեկտրումը, ոչ ոք չի կարա պնդի, որ նորմալ ա։

Էջ 46 55-ից ԱռաջինԱռաջին ... 36424344454647484950 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •