User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ, երբ համալսարանում էի, սկզբում մեր ֆակուլտետի դեկանի մոտ մտա. ուզում էր ինձ տեսնել (հիշել): Բելկան ինձ ներս տարավ ու թե.
    -Ինքն է Գերմանիայից եկած մեր նախկին ուսանողուհին, որ պրեզենտացիա է անելու, ուզում էիք տեսնել:
    Վերջին անգամ հարյուր տարի առաջ էի տեսել էդ մարդուն. էն ժամանակ, երբ ես ուսանող էի, ինքը դեռ դեկան չէր, մեզ «Տրամաբանություն» էր դասավանդում, էն էլ՝ բակալավիատրում: Դժվար թե ինձ հիշեր:
    Նայեց վրաս բարի ժպիտով.
    -Հլը մոտիկ արի, ազիզ ջան: Անունդ ի՞նչ էր:
    Ինձ նենց փոքր զգացի Չգիտեմ՝ հիշեց ինձ, թե չէ, բայց սկսեց մի ոգևորված մենախոսություն: Էլ «խելքի չեկող Եվրոպայի», էլ գերմանական մեծագույն սխալի մասին, որ կնոջը «ղեկին» են նստացրել, էլ հայրենասիրության, էլ ֆաշիզմի, էլ եսիմ ինչերի մասին: Ու ամբողջը միայն իրեն հայտնի տրամաբանությամբ իրար կապակցված:
    Էսպես երկար-բարակ խոսեց-խոսեց, մեկ էլ երևի «վերադարձ իրականության» կոճակը սեղմվեց, թե ինչ. նա հիշեց, թե ինչու ենք հավաքված և ինչի մասին էր կենացը:
    -Ասում ես ի՞նչ ես պատմելու մեր երեխեքին:
    -Գերմանիայում կրթություն ստանալու հնարավորությունների մասին:
    -Հա, լավ բան ես ոորոշել, ապրես, թող գնան սովորեն էրեխեքը, ես դեմ չեմ: Երեսուն հոգի էլ գնա, ես դեմ չեմ: Գիտե՞ս ինչի: Որովհետև հոգեբանության լեզուն գերմաներենն է: Էդպես էլ կասես իրենց:
    Էստեղ ուզեցի ասել, որ ես ինքս անգլերեն լեզվով եմ հոգեբանություն սովորել Գերմանիայում, բայց դե մի հատ էլ էդ թեմայով էր խորանալու, ժամը ժամից անցներ: Էս փիլիսոփաները բայց ինչքան են սիրում խոսել:
    -Կասեմ անպայման,- ու որոշեցի մի ձև ավարտին մոտեցնել մեր հանդիպումը,- ես հիմա գերմանական ճշտապահությամբ գնամ իմ պրեզենտացիային: Չուշացնենք:
    -Հա, գնա, ազիզ ջան: Ապրես, որ մեզ հիշել, եկել ես:
    Բելկայի հետ գնացինք լսարան: Ահագին ուսանողներ էին հավաքվել բակալավրիատից ու մագիստրատուրայից: Շատ հավես անցավ: Լիքը նյութ էի պատրաստել՝ համ պրեզենտացիա, համ հենդաութներ, օգտակար բրոշյուրներ: Իրենք էլ շատ հետաքրքրված էին, հարցեր էին տալիս, քննարկում էին:

    Էդ միտքը մոտս անցյալ ամիս էր առաջացել, որ կարելի է էսպիսի մի բան կազմակերպել մեր ուսանողների համար: Հատկապես, որ միշտ էլ կողքից հացուփորձ են անում, թե ոնց գնալ սովորել և այլն:
    Հիմա մտածում եմ, թե էլ ինչեր կարելի է անել: Ոնց ինչ-որ ձևով օգտակար լինել Հայաստանի երիտասարդներին: Գուցե կրթության նախարարության հետ ինչ-որ բաներ մտածել, ինչ-որ պրոյեկտներ մշակել: Դեռ չգիտեմ ինչ, մտածել է պետք: Բայց անպայման ուզում եմ ինչ-որ բաներ նախաձեռնել: Տեսնենք ինչ կստացվի:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.04.2016), Cassiopeia (01.04.2016), Chuk (01.04.2016), einnA (18.11.2016), impression (01.04.2016), John (01.04.2016), Mr. Annoying (01.04.2016), Ripsim (01.04.2016), Ruby Rue (01.04.2016), Sambitbaba (01.04.2016), Smokie (13.04.2016), Yevuk (03.04.2016), Աթեիստ (01.04.2016), Հայկօ (01.04.2016), Մանուլ (01.04.2016), Նաիրուհի (01.04.2016), Ներսես_AM (01.04.2016), Ռուֆուս (01.04.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •