User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաս մի կլիենտ ունի՝ ջահել աղջիկ, որի փոքր երեխան Բոսնիայում է՝ հոր մոտ: Ու ինքն ամեն կերպ պայքարում է, որ երեխային իր մոտ բերի. ընտանեկան խնդիրներ կան, երեխային իրեն չեն տալիս:
    Երեկ մեկ էլ էն իմացանք, որ էդ աղջիկը վատացել է առաջին հարկում և օգնության կարիք ունի: Անմիջապես իջանք ներքև, ինքը ահավոր նոպայի մեջ էր ու շնչահեղձ էր լինում: Շտապօգնություն կանչեցինք: Ու ընթացքում պարզվեց, որ էսէմէս էր ստացել՝ հաղորդագրությամբ, թե Բոսնիայում մնացած իր փոքր երեխան երկրորդ հարկի պատուհանից ներքև է ընկել. դեռ պարզ չի, կենդանի է, թե չէ: Հաղորդագրությունը կարդալուց հետո էդ աղջիկն ընկել էր շոկային վիճակի մեջ:
    Մինչև բժիշկներն իրեն էին փորձում ուշքի բերել, ես էլ կոլեգայիս էի փորձում հանգստացնել, որ շատ ծանր ապրումների մեջ էր՝ ամբողջ իրավիճակի պատճառով: Ու էդպես էլ ամբողջ օրը չհանգստացավ, լացում էր անընդհատ:
    Ես էլ էի վատ: Ու հա մտածում էի, որ էդպիսի բան ուղղակի հնարավոր չի. իմ աշխարհում էդ ինֆորմացիան չի տեղավորվում: Պատկերացնում էի, որ էդ պստիկ երեխան հաստատ ավազի մեջ է ընկել ու հիմա լրիվ նորմալ վիճակում է, ոչ մի բան չի եղել: Ուրիշ կերպ հնարավոր չի: Էդպիսի վատ բաներ իմ իրականության մեջ չեն լինում... Ես դա ուղղակի ժխտում եմ իմ ամբողջ էությամբ: Չի լինում ու վերջ:
    Էսօր կոլեգաս գործի չէր եկել: Իր հեռախոսը վերահասցեավորել էի իմին, որ իր զանգերին էլ ես պատասխանեմ: Մեկ էլ կեսօրին մի աղջիկ զանգեց, ձայնից թվաց, թե երեկվա պատահարի աղջիկն է, բայց մի քիչ դժվար էր պատկերացնել, որ երեկ էդ վիճակում շնչահեղձ լինող մարդը էսօր էդպես կայտառ ձայնով բարևում է: Եվ ահագին զարմացա, երբ պարզվեց՝ իսկապես ինքն է: Լրիվ աշխույժ ձայնով հայտնեց, որ արդեն շատ լավ է, դուրս է գրվել հիվանդանոցից և վաղը գալու է մեզ մոտ: Ապշեցի:
    Մի քիչ զգուշավոր տոնով հարցրեցի երեխայի մասին: Պարզվեց, ինչ-որ մեկը որոշել էր չար կատակ անել՝ որպես թշնամանք: Իրականում ոչ մի բան էլ չէր եղել երեխային: Ոչ մի պատուհանից ներքև ընկնել ու նման սարսափելի բաներ:
    Նենց երջանիկ էի: Ես գիտեի, որ էդպես հնարավոր չի:
    Կոլեգայիս էլ անմիջապես զանգեցի, հայտնեցի: Նենց էր ուրախացել...

    Գուցե նաիվ է, բայց շարունակում եմ ամուր հավատալ, որ թե ինձ հետ, թե շուրջս գտնվող մարդկանց հետ ոչ մի սարսափելի բան լինել չի կարող:
    Ինչպես որ Իրաքից եկած եզդի կլիենտիս ամբողջ ընտանիքն էր փրկվել էնտեղ կատարվող մարդասպանության ժամանակ:
    Ու ինչպես մի ուրիշ կլիենտիս Սիերա Լեոնեում ապրող երեխաներն էին հեռու մնացել իբոլայի համաճարակից:
    Ես ուղղակի գիտեմ, որ շուրջս ամեն ինչ ի վերջո լավ է լինում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.03.2015, 00:24:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2015), CactuSoul (20.03.2015), LisBeth (20.03.2015), Sambitbaba (21.03.2015), Smokie (21.03.2015), Աթեիստ (20.03.2015), Այբ (20.03.2015), Հայկօ (20.03.2015), մարիօ (21.03.2015), Մուշու (20.03.2015), Նաիրուհի (21.03.2015), Շինարար (20.03.2015), Ուլուանա (21.03.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն սենց… ոնց որ ասել էի… Լյուդայի պատմության շարունակությունը…

    Մե՞ֆ…

    հա Լյուդա ջան…

    լսում ե՞ս…

    բա ոնց… սումում էիր որ Ներսեսը Արմենին ասել ա յեսիմ ինչ

    էս որ լսեց, հանգստացավ ու էլի ոգևորված շարունակեց… սենց մոտ մի երկու օր… ինքը խոսում ա ես լսում եմ ու արդեն վերջերում զգում եմ որ սենց շարունակեմ դասերիցս հետ եմ մնալու… իհարկե շատ "հաճելի ա" էս ամեն ինչը, բայց ես զգում եմ որ չեմ կարա ձգեմ…

    …մորոշեցի որ հաջորդ օրն ասելու եմ… տեքստը գլխումս կազմում եմ, բայց չի լինում… "Լյուդա ջան"-ից էն կողմ չեմ անցնում… "լյուդա ջան կներես…" ու լռվում եմ… դե չի լինում, է՞լի… լավ, ասի, տեղմում իմպրովիզացիա կանեմ…

    Հաջորդ օրը պատրաստված գնում նստում եմ տեղս, բայց անհանգիստ եմ… համենայն դեպս Լյուդայի հետ չեմ ուզմում հարաբերություններս վատացնեմ… գիտեմ որ բան չի լինելու, ինքն էլ իմ համար էդքան էլ հետաքրքիր չի, բայց… դե… սիրուն ա, էլի… հորմոններն ու դատողությունը էս հարցում 50-50 են… վերջը… նստացի կողքը, ինքը սկսեց իրա պատմությունը (արդեն անգիր գիտեմ)… ու ես փորձում եմ արանքը ճղեմ ու ասեմ… մի երկու անգամ ասի "Լյուդա ջան…" բայց շանս չտվեց… ու զգում եմ որ ամեն անգամ որ ասում եմ "Լյուդա ջան…" ավելի ա բորբոքվում… մտածում եմ "հը՞…" … հետո մի երկու անգամ ստուգիչ "Լյուդա ջան" ասեցի ու զգացի որ դրանից բորբոքվում ա… ու աչքերը լցվում են… ոնց բոր կոճակը գտել ես ու սեղմում ես… պտի խոստովանեմ որ դուրս մի քիչ եկավ… մյուս կողմից էլ չես ուզում համը շատ հանես… մի խոսքով հետախուզական աշխատանքները շարունակում եմ…

    բայց հետո… հետոոո՜՜՜

    մեկ էլ էս Լյուդան, ձեռքս վերցնում ա… իմ ձեռքը (էս ասում եմ որ համոզվեք որ ոչ էե ձեռքը այլ ձեռքս) ու դնում ա իրա ոտին… հուզված…

    չէ չէ չէ չէ չէ չէ…

    …չէ…

    …ձեր իմացածը չի… էդ էն չի… ինձ էլ ասեին, ես էլ տենց կմտածեի, բայց քանի որ ես եմ եղել, գիտեմ որ դա տենց չի… իմ հետ էլի ա եղել տենց բան ու խորքում էս ավելի վատ նշան ա քան լավ… մի զարմացեք, հենց տեց էլ կա… էն ինչ որ դուք մտածում եք ու ես կուզենայի՝ դրա ճիշտ հակառակն ա… դժբախտաբար…

    …ուրեմն ձեռքս վերցրեց, դրեց ոտին ու սկսեց մատներիս հետ խաղալ, խաչուփաչ անել ձգել պտտել, շոյել ձեռքս… ու հետն էլ պատմությունն ա պատմում… "Մե՛ֆ… արանք-մարանք ճղել չկա… հանգիստ նստի…"

    Բայց իմ ուղեղը աշխատում էր զուտ դատողության հիման վրա ու դատողություններս թույլ չէին տալիս որ հորմոնները սիտուացիան իրանց ձեռը վերցնեն… դժվար բան ա, բայց դատողմությանս արգումենտներն ավելի ուժեղ էին…

    …Բանն էն ա որ մարդիկ երբ որ հուզված ինչ որ բան են պատմում, կիսվում անկեղծանում, միշտ ինչ որ բանի հետ խաղում են, ասենք թաշկինակի ծայրի հետ, ժակետի պոչի ու կոճակի հետ ու ենքան տարված են լինում որ էդ "խաղալիքը" ձգում են իրա նյութատեխնիկական սահմաններից էն կողմ… սա լրիվ հասկանալի ա… իմ եհետ եղել ա… մեր բակի Կարինեն իրա պատմությունը պատմելիս ժակետիս կոճակները մի 50 անգամ քանդեց ու կոճկեց հետո էլ օձիքս էր ուղղում,դասավորում քանդում հավաքում… էսի շատ նվաստացուցիչ բան ա, քեզ չեն նկատում, այլ քեզ վերաբերվում են որպես "անվնաս" խաղալիքի՝ թաշկինակի, ժակետի պոչի, կոճակի ու տենց… ականջ ես, է՞լի… բայց ես էդ նվաստացմանը սովոր էի… առաջին անգամը չէր… մի երկու անգամ վիրավորվելուց հետո իմունիտետ էի ձեռք բերել ու հեչ պետքս չէր… սրան էլ էի համաձայն… ավելի լավ ա քան ոչինչը… դե հիմա ինչ անես, էս ա հո զոռովից բան չես անի…

    "հը՛…" մտածում եմ… երևի սրանից հետո սենց ա լինելու… "օքեյ, մի շաբաթ էլ կարելի ա համբերել սենց"…

    գնացի տուն, շուտ դասրս արեցի, ու պառկեցի շուտ քնեմ որ առավոտը շուտ վեր կենամ գնամ դպրոց… մեր տանը դա չտեսնված բան էր… 2-ից շուտ տեղաշոր մտնող չկար…

    հաջորդ օրը գնացի դպրոց, անհամբեր, ու մտա դասարան…

    …դասատուն Լյուդայի տեղը փոխել էր…

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.03.2015), CactuSoul (26.03.2015), Cassiopeia (21.03.2015), LisBeth (22.03.2015), Sambitbaba (21.03.2015), Tiger29 (21.03.2015), Աթեիստ (21.03.2015), Մուշու (22.03.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …մյուս անգամ ձեզ ծիտիկի պատմությունը կպատմեմ…

  6. #4
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …մյուս անգամ ձեզ ծիտիկի պատմությունը կպատմեմ…
    բա հոմլեսը, խոսք ես տվել, ես հիշում եմ
    SWTS

  7. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    բա հոմլեսը, խոսք ես տվել, ես հիշում եմ
    Հա, մոռացել էի… էդ էլ կպատմեմ…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (22.03.2015)

  9. #6
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացել էի… էդ էլ կպատմեմ…
    կհիշացնեմ պարբերաբար, որ մտածես, հասկանաս էդ պահը, ոնց ասում էիր, ու գրես
    SWTS

  10. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    կհիշացնեմ պարբերաբար, որ մտածես, հասկանաս էդ պահը, ոնց ասում էիր, ու գրես
    հիշում են… էն պատմվածքի առիթով էր… որ Ալեքսը փող էր տալիս…

  11. #8
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայր

    Ինչպես հաճախ է լինում հայկական գյուղերի հետ, այս մեկն էլ գրեթե ամեն կողմից շրջափակված էր սարերով: Ասում էին, եթե վերևից նայես՝ գյուղը կոտրած դաստակի տեսք ունի: Ովքեր համարձակվել էին բարձրանալ Ջոջը ու նայել, դա հաստատ գիտեին՝ երկու "մայրուղի", դրանց ուղղահայց 5 անանուն փողոց ու առվակ՝ որ կիսում էր այդ մատները: Կոլխոզի փլուզումից հետո միակ ժամանցի վայրը՝ կլուբը, ավերվել էր, ոչ մի միջոցառում չէր լինում, չհաշված ահով-դողով ու ցրտահարված վերջույթներով տոնական հանդեսները: Մանկապարտեզը փակվել էր՝ ընդմիշտ: Գույքը բաժանվել էր՝ ով շուտ հասցրեց սկզբունքով: Ֆերմաները, կամ ինչպես տեղացիներն էին ասում "կանյուշնեքը", որպես շինանյութ քանդել ու վաճառել էին թուրք, վրացի անհայտ ձեռներեցների: Գյուղապետ Մանվել Մկրտչյանը ոչինչ չանելու քաղաքականություն էր վարում: Բայց ընտրությունները մոտենում էին:
    Արայիկը երկհարկանի տան ամենափոքր սենյակում, որ արհեստանոց ու աշխատասենյակ էր միաժամանակ, ճաղատացող գլուխը թղթերի կույտի վրա կռացրած նախընտրական ծրագիր է կազմում: Սեղանին գծագրեր են՝ կլուբի վերանորոգման պլան, հատակագիծ, մի քանի նորարարություններ, որ թույլ կտային բազմաֆունկցիոնալ ժամանցի վայր ստեղծել, փրկելով բլոթի ու սեկայի որջ լինելու անխուսափելի հեռանկարից: Դպրոցի բարեփոխումների մասին թղթերը կիսով չափ ծածկված են մանկապարտեզի վերագործարկման սկզբնական փուլում գտնվող, կետ առ կետ հիմնավորված մշակումները: Լուսինեն ու Լևոնը խաղում են յուղաներկով նկարած, դեռ խոնավ նկարի հետ, իսկ միջնեկը՝ Անահիտը ներկերի ու վրձինների հետ:
    - Սա Մասիսն ա, - ջղայնացած ասում է Լուսինեն:
    - Ի՞նչ Մասիս, դու Մասիսը տեսած կա՞ս: Ես չէ՛: Սա Ջոջն ա, կողքինն էլ՝ Օղլին: Պա, դու Օղլու քարանձավում եղե՞լ ես, ճի՞շտ ա, որ քարից սեղան աթոռ կա մեջը, - Լևոնը մոտենում է նայում հոր լարված դեմքին:
    - Հա, բալես, - գլուխը սեղանից չբարձրացնելով, - բանի ձեռք մի տուր:
    - Յախք, Ան, ի՞նչ ես անում: Հեսա գնալու եմ մամային ասեմ, որ մինչև թևատակերդ գուաշի մեջ ես, - Լուսինեն մի կողմ է դնում նկարը ու վերցնում ներկերը քրոջ ձեռքից:
    Ներս է մտնում Հեղինեն՝ սկուտեղի վրա թոնրի գաթա ու սուրճ բերելով: Ձեռքով հրում է պատուհանի գոգին դրված գործիքներն, սկուտեղը դնում.
    - Ար, սուրճ եմ բերել, - շրջվում է դեպի երեխաները, Լուսինեն ու Լևոնը ծիծաղում են Անահիտի վրա, - էլի անկարգություն ես անո՞ւմ, վազի լվացվելու, շո՛ւտ: Տեսնում ես, որ ժամանակ չունեմ, բայց րոպեն մեկ շոր ես փոխում: Մաքուր հագուստ չի էլ մնացել:
    - Մա, պապան ասավ, որ ես մանկապարտեզի պատերը իմ ձեռքով եմ ներկելու, հետո էլ կապ չունի, որ ես մեծ եմ, երեխաների հետ կխաղամ: Դու գիտես, ես մանկապարտեզում չեմ եղել: Ռիտա ծյոծյան չթողեց մտնեինք:
    - Հա, բա: Մի հատ սկզբում թռնում են, հետո ասում են՝ հոպ: Արա ինչ ասում եմ, թե չէ ստիպված կլինես կոճերդ ժավելով սրբես:
    - Չեմ սրբելու, մրմռում ա:
    - Դրա համար մյուս անգամ կեղտի հետ խաղալուց առաջ կմտածես: Ար, կտրվի դրանից մի պահ էլի, չես տեսնում ի՞նչ են արել: Մի բան ասա՛:
    - Հեղինե, երեխա ա, թող խաղա էլի, - գործը թողնում է, մոտենում պատուհանին: Հեղինեի մեկնած սուրճը վերցնում ու հենվում է պատին:
    - Սրանք լրիվ կարևոր բաներ են, հասկանո՞ւմ ես: Երեխաների ապագան ա: Եթե ես..., հոգնել եմ կրկնելուց:
    - Ավելի լավ ա Արթուրի նման մեկնեիր խոպան, փող կլիներ գոնե: Մարդիկ ապրում են, մի ձև: Երեխաները տկլոր ու սոված, ի՞նչ ապագայի մասին ա խոսքը, իսկ դու երազանքների մեջ ես ընկել: Ո՞վ ա քեզ ընտրելու:
    - Ես խոսում եմ մարդկանց հետ, բացատրում: Շատերն են խոստացել ընտրել: Իմ հաշվարկներով 47տոկոս, 5 թեկնածուի մեջ:
    - Հինգ թեկնածո՞ւ: Լյուդվիգը դուրս ա գալու, Լիդան ասավ: Մանվելն էլ արդեն ալյուր ա բաժանում: Օգնության ալյուրն ու ձեթը, որ սենց թե նենց ժողովրդինն ա: Այ իրան խոստանում են, իջի՛ր երկնքից, - քաշում է Անահիտի թևից, - Ընկի առաջ:
    Արայիկը մտորումների մեջ կախում է գլուխը...

    շարունակելի, երևի հենց նոր փաստեր հայտնվեն
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 23.03.2015, 00:27:
    SWTS

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.03.2015), Cassiopeia (23.03.2015), Mephistopheles (23.03.2015), Smokie (23.03.2015), Ուլուանա (24.03.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •