User Tag List

Էջ 39 55-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041424349 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 585 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #571
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս պատմությունը եթե Դիքենսի վեպերից մեկում կարդայիք կամ բրազիլական սերիալում տեսնեիք, կասեիք՝ հա դե զոռով խնամիազգակցական-ծանոթական կապեր են սարքել: Բայց ես մինչև հիմա շոկի մեջ եմ նրանից, թե ինչքան փոքր ա աշխարհը կամ գոնե ինչքան փոքր ա իմ աշխարհը:

    Ֆեյսբուքում, երբ ընկերանում եմ որևէ մեկի հետ, մտնում եմ, նրա ընկերները ուսումնասիրում եմ, հատկապես այն մասը, որտեղ ցույց է տալիս մարդկանց, որոնց գուցե կճանաչեմ: Քանի որ գիտեմ, որ Կոպենհագենը փոքր քաղաք է, լիքը հավես դեպքերի եմ հանդիպում. գտնում եմ ինչ-որ մեկի, որը ճանաչում է և՛ հոգեբույժ ընկերոջս, և՛ կոլեգաներիցս մեկին, որոնք իրար հետ բացարձակապես կապ չունեն:

    Էդպես մեր դանիերենի խմբից Օլիվիայի ու Դեյվիդի հետ ընկերանալուց հետո (նրանք նույն ամբիոնում են աշխատում) սկսեցի նրանց ընկերներին ուսումնասիրել ու գտա Բելգիայի Լյուվեն քաղաքում բնակվող ոմն հնդիկ Պրանովի, որի հետ ութ ընդհանուր ընկեր ունեի: Երկուսն Օլիվիան ու Դեյվիդն էին: Իսկ ովքե՞ր էին մնացած վեցը: Առաջին շոկն այստեղ էր. բոլոր վեցը Նիդեռլանդների Խրոնինգեն քաղաքից էին, որտեղ բնակվել եմ մի տարի: Վեցն էլ Հոսթ ուսանողական կազմակերպությունից էին, որի միջոցառումներին մասնակցում էի: Բայց Պրանով անունով մեկին չէի հիշում:

    Գրեցի Պրանովին, պատմեցի այս ամենը: Ահագին ծիծաղեց, ասաց, որ մաստերը Խրոնինգենում է արել, հիմա PhD է անում Լյուվենում, իսկ իրենց համալսարանը Կոպենհագենի հետ է համագործակցում: Այդտեղից էլ գիտի Օլիվիային ու Դեյվիդին:

    Օրեր անցան: Մեկ էլ տեսնեմ՝ էսօր quora-յով սկսեց հետևել ինձ Պրանովը: Ընդ որում, quora-յի մեյլս ֆեյսբուքիս հետ կապ չունի: Հետաքրքրության համար մեյլիս մեջ նրա անուն-ազգանունը փնտրեցի: Ու այստեղ շոկս ավելի մեծ էր. կային բազմաթիվ մեյլեր, որոնք ուղարկվել էին թե՛ ինձ, թե՛ Պրանովին այն պարզ պատճառով, որ... 2011 թվի աշնանը երկուսս բնակվում էինք նույն շենքում: Էսօր նորից գրեցի նրան, պատմեցի այս ամենը: Ծիծաղեց: Պարզեցինք, որ իմ վերևի հարևանն էր: Հիշեցի, որ իմ հնդիկ ընկերներ Նիրաջն ու Խայումը հաճախ էին գալիս մեր շենք՝ իրենց «հնդիկ ընկերոջ մոտ»: Հիշեցի նաև, որ Պրանովի խոհանոցում հնդկական ընթրիքն էին սարքել:

    Գրեցի այս ամենը Պրանովին: Ու հիմա երկուսով ծիծաղից թուլացել ենք... Պուճուր-պուճուր աշխարհ...

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.01.2015), insider (27.02.2015), John (14.01.2015), Sambitbaba (15.01.2015), Smokie (14.01.2015), Աթեիստ (15.01.2015), Մանուլ (18.01.2015), մարդագայլուկ (14.01.2015), Մուշու (14.01.2015), Նաիրուհի (14.01.2015), Ուլուանա (14.01.2015), Վոլտերա (14.01.2015)

  3. #572
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ Բյուրը թեման արխիվից հանեց, իմ հավեսն էլ եկավ, ես էլ մի քիչ պատմեմ-մատմեմ

    Մի քանի օր առաջ, երբ վերադառնում էի Հայաստանից, Կիևից Մյունխեն թռիչքի ժամանակ ինքնաթիռում մի ուկրաինացի կին նստեց իմ ու Սոնյայի կողքին: Մոտ վաթսուն տարեկան կլիներ, նուրբ սլավոնական դիմագծեր ուներ, պարզ, բարի հայացք, հագին էլ մի սպիտակ գլխաշոր էր, ոնց որ հին ռուսական մուլտերից դուրս եկած լիներ: Դեռ կարգին չտեղավորված՝ սկսեց շատ մտերմիկ զրուցել մեզ հետ: Պարզվեց՝ գնում է աղջկա մոտ, որն ամուսնացած է Մյունխենում, երեխա ունի Սոնյայի տարիքի, անունն էլ՝ հենց Սոնյա: Ու շատ մեծ ոգևորությամբ պատմում էր իրենց մասին, նկարներ էր ցույց տալիս, հետո սկսեց մեզնից հարցուփորձ անում: Ես էլ թեև խոսելու հավես հեչ չունեի, բայց որ ինքն էդպես սրտաբաց էր, ինձ ստիպեցի ներքաշվել զրույցի մեջ:

    Անունս էլ հարցրեց. չգիտեմ ինչին էր պետք. մի երկու ժամից ինձ էլ երբեք չէր տեսնելու: Մի պահ մտածեցի՝ իմ բազմաթիվ անուններից որն ասեմ, որն ինձ ամենաշատը կսազեր ինքնաթիռում: Երևանից նոր էի դուրս եկել. դե էնտեղ կամ Ռիպ են անվանում, կամ Այվ, բայց դրանցից ոչ մեկն իմ կարծիքով էդ իրավիճակին չէր սազում: Հիշեցի, որ ժամանակին ուկրաինացի համակուրսեցիներիս Սիմե էի ներկայացել, ինչպես սովորաբար անում եմ Գերմանիայում, ու էդպես որոշեցի հենց էդ անունն էլ տալ: Ինքն էլ միանգամից սկսեց ինձ «Սիմըչկա» անվանել, հենց էնպես, ինչպես Ուկրաինայից եկած կուրսեցիներս էին անվանում: Իսկ ես իր անունը չհարցրեցի:

    Վերելքի ժամանակ պայուսակից սրբապատկեր հանեց, մի ձեռքով պինդ գրկեց, մյուսով սկսեց խաչակնքվել՝ քթի տակ մրմնջալով. աղոթում էր հավանաբար: Նույնն էլ վայրէջքին եղավ: Հետո էլ էնպիսի դեմք էր ընդունել, կարծես մի անհավանական հրաշքով փրկվել էր մեծ աղետից: Մի տեսակ շատ գրավիչ պարզություն կար մեջը, ոնց որ աշխարհում դեռ մնացած մի մաքուր անկյունից դուրս եկած լիներ:

    Երբ արդեն դուրս պիտի գայինք ինքնաթիռից, ասեց, որ անհանգստանում է, թե ոնց է անցնելու անձնագրային ստուգումը. ոչ գերմաներեն գիտի, ոչ անգլերեն, ինչ է անելու, եթե հարցեր տան, թե ուր է գնում, ինչ գործ ունի Գերմանիայում: Ես էլ փորձեցի հանգստացնել իրեն, որ մամաս էլ առանձնապես չգիտի էդ լեզուները, բայց ինձ այցելելիս դեռ երբևէ խնդիր չի ունեցել օդանավակայանում: Ու ասեցի, որ ինչ էլ հարցնեն, ինքն իր աղջկա տվյալները ցույց տա, թե ով է, որտեղ է բնակվում ու նաև իր ուղարկած հրավերը, թեև հնարավոր է, որ վիզան տեսնելով շատ հարցուփորձ չանեն, միանգամից անցնի գնա: Բայց ոնց որ թե չկարողացա լավ հանգստացնել, որովհետև դեմքից երևում էր, որ խառնված է:

    Էդպես խոսելով եկանք հասանք անձնագրային ստուգմանը: Ու սովորաբար էնպես է, որ մի շարքը Եվրոմիության երկրների քաղաքացիների համար է, մյուսը՝ օտարեկրացիների: Առաջինում հերթ չի լինում, արագ ցույց ես տալիս անձնագիրդ, անցնում, իսկ երկրորդում ահագին երկար հերթեր կարող են գոյանալ, մինչև հերթով բոլորի մուտքի վիզան ստուգեն, հարցուփորձ անեն և այլն: Ես առաջին շարքով պիտի անցնեի, ինքը՝ երկրորդ: Հուսահատ հայացքով վրաս էր նայում, ու եթե Սոնյան հետս չլիներ, կգնայի հետը իր երկար հերթին կանգնելու, որ հետը լինեմ, անհրաժեշտության դեպքում օգնեմ: Բայց պստոյիս տանջել չէի ուզում, դրա համար մտածեցի էս կնոջը բերել առաջին պատուհանի մոտ, որ մեզ հետ անցնի: Նայեցի պատուհանի մոտ նստած ջահել տղային, ոնց որ թե «ռոբոտ գերմանացի» կատեգորիայից չէր, մի քիչ կանոններ խախտելուց մեծ պատմություն չէր սարքի: Ու միասին մոտեցանք իրեն: Ասեցի, որ ինքը գերմաներեն խոսել չգիտի, եկել է աղջկան այցելության, ու հիմա մեզ հետ է, որ օգնեմ իրեն: Գերմանացին գլխով արեց, բացեց անձնագիրն ու ինձ ասեց՝ «խնդիր չկա», արագ կնքեց ու կնոջը մեզ հետ միասին ներս թողեց:

    Հետո միասին գնացինք ուղեբեռ ստանալու, ու ինքն ինձ հա հարցնում էր, թե որտեղից գիտեմ, թե ուր գնալ, ես էլ փորձում էի իրեն ցուցանակները բացատրել ու ցույց տալ, որ բարդ բան չկա, մենակ էլ չէր մոլորվի: Իր իրերն էլ ահագին շատ էին, ու պատրաստվում էր էդ ամենը մի կերպ շալակած դուրս գալ: Ճամպրուկները տեղափոխելու ձեռնասայլակ բերեցի իր համար. աշխարհով մեկ էր եղել: Հասարակ բան է, թվում է, բայց իր մտքով չէր անցել, որ դրանք կարելի է ազատ վերցնել ու վրան իրեր դնել: Ընթացքում էլ հա անհանգստանում էր՝ եկել են իրեն դիմավորելու, թե չէ: Հեռախոսս տվեցի, որ զանգի իմանա: Գրպանից մի ճմռթված թուղթ հանեց, վրան՝ հեռախոսահամար: Մի քիչ մտածեց ու թե.
    -Միասին դուրս գանք, եթե եկած չլինեն, նոր կզանգեմ:

    Էդպես էլ արեցինք, միասին դուրս եկանք, մեկ էլ լսեցի, որ ուրախությամբ բացականչեց.
    -Սիմըչկա՜, ինձ եկե՜լ են դիմավորելու, բոլորը եկե՜լ են:
    Ու սկսեց լիքը օրհնանքներ տալ.
    -Թող աստված քո ճամփին միայն բարի մարդկանց բերի, ոնց որ իմ ճամփին քեզ բերեց:
    Եվ նման բաներ: Էն էլ էնպիսի ցնծությամբ:

    Մտածում եմ՝ մեկ-մեկ ինչ պստիկ բաներ են հերիք, որ մարդուն էդպես ուրախացնես ու թվա, թե լիքը օգնել ես իրեն, երբ իրականում ոչ մի առանձնահատուկ բան չես արել:
    Իմ տրամադրությունն էլ էր բարձրացել իր երջանկությունից

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.01.2015), Lusntag Lusine (14.01.2015), Peace (26.01.2015), Sambitbaba (15.01.2015), Smokie (16.01.2015), Srtik (19.01.2015), Tiger29 (14.01.2015), Աթեիստ (15.01.2015), Ամպ (16.01.2015), Մանուլ (18.01.2015), մարդագայլուկ (14.01.2015), մարիօ (01.03.2015), Մուշու (14.01.2015), Նաիրուհի (15.01.2015), Ուլուանա (22.01.2015), Ռուֆուս (14.01.2015)

  5. #573
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բելլադոննայի Թուրմը

    МРТ-ի կաբինետի առաջ գոյացած հերթի մեջ ծանոթանում եմ 50-անց մի կնոջ հետ: Գլխուղեղի ուռուցքի վիրահատությունից, ասում ա, 5 տարի ա անցել: Դրանից հետո հասցրել ա մի երկու անգամ էլ սեղանին հայտնվի: Ձախ աչքը, անհաջող վիրահատությունից ձգվել ա դեպի վեր, ակնագունդը առաջ ա եկել ու +3 ակնոցի տակից ահավոր մեծ ա երևում:
    - Ես միշտ սենց տգեղ չեմ եղել, 70-ականներին խմբագրությունում աշխատելուց ինձ նույնիսկ բանաստեղծություն էին նվիրել, - ծիծաղում ա, - համեմատել էին տիկին Նետուշի հետ, էն ժամանակ հաճախ էին բեմադրում: Նույնիսկ ուշաթափություններիս մասին տող կար:
    Գլուխը կախում ա, մի քիչ մտածում ու.
    - Դե, դեռ չգիտեինք, որ ես նրբազգաց չեմ, այլ ուղղակի հիվանդ:
    Մի քիչ զրուցեցինք, ես գրի առա էդ քառատողը, իրար շնորհակալություն ասեցինք՝ հաճելի երկխոսության համար: Շալը հանեց գլխից, կարճ մազերը խառնեց ձեռքով ու գնաց բուժքրոջ հետևից: Ես էլ տատիկիս հիշեցի: Ինքը երկար, սիրուն մազեր ուներ, որ կոս էր անում: Ես էլ կոսը քանդում էի, սանրում, հյուսում, երկու պոչ կապում ու ծիծաղում: Ներողամիտ նայում էր վրաս ու ասում.
    - Արջն օր մենծնա, քոթոթներն պլորներու հեդ խաղ կենին:

    Ընկերներիցս մեկի բերած բանկայով տնական պորտվեյնը բացում եմ, խմում: Փափուկ իջնում ա ու ռիկոշետով խփում գլխիս: Որոշում եմ ինձ կանացի տեսքի բերեմ, թարթիչներս ու շուրթերս ներկում եմ: Թարսի պես Յանան զանգում, ասում ա.
    - Մի տեղ չգնա՞նք:
    Յանան տիպիկ բլանձինկա ա, որը մազերը խնամքով շատեն ա ներկում:
    - Հա, ինչի՞ չէ որ:
    People's ում մի քանի կուբա լիբրեից հետո, անցնում ենք ուղղակի գինեսի: Յանան կարմիր շուրթերի արանքից բաց ա թողում գրեյպֆրուտի թասի վրա սարքած նարգիլեի թանձր ծուխն ու պատմում ինչ-որ իտալացու մասին, որի հետ Մոսկվայում են ծանոթացել: Մի արկղ ընտիր գինիների նկար ա ցույց տալիս: Իտալացու նվերն ա: Անունը Ալեխանդրո կամ Անտոնիո էր, լավ չեմ հիշում: Ամեն ինչ կանխատեսելի ա.
    -Ինքը ինձ Իտալիա էր հրավիրում:
    Ըհն, ասում էի չէ: Յանան՝ երկարամազ, բարձր կրծքով ու ինտելեկտով մեղմ ասած չփայլող, ամեն ինչ ճիշտ ա:
    -Լսի՛, - ասում եմ, - տանս տարօրինակ բաներ են կատարվում, ինչ որ մեկի ներկայությունն եմ զգում: Իմ մեջ:
    Յանան չի էլ լսում: Նա պատմում ա, որ սոցիոլոգիայի քննության ժամանակ նենց մի բան ա գրել, որ դասախոսը կանչել ա կոլեգային ու միասին տեղը տեղին ղժացել են վրան: Ուրախանում ա:
    - Գնանք Անքնություն:
    - Նենց պարելս գալիս ա, - հայտարաում ա տաքսի նստելուց:
    Անքնությունում բոլորը նրա շուրջ են պտտվում: Էդ պարսի միջից առանձնացնում եմ մեկին, սպիտակ շապիկով ու ջինսով.
    - Գնանք ինձ մոտ, - համաձայնությունը իրեն սպասեցնել չի տալիս:
    Դուռը բացում եմ, շեմից հանվելով առաջ եմ գալիս: Գիշերվա 4-ն ա:
    Ուժասպառ թախտին ընկած ծխում ենք: Ինքը՝ անունը չգիտեմ, խոսում ա, պատմում ա, քաղաքի ստորգետնյա կյանքի մասին, ոնց են իրար ծեծում տարբեր խմբակցություններ, ինչ հաճելի ա աջ խուկով ինչ-որ մեկի բերնին իջնելը:
    - Քյառթերը ենթամշակույթի կարգավիճակ են ձեռք բերում, - ասում եմ, - թեյ սարքեմ:
    Ոչինչ չի պատասխանում, սարկազմը տեղ չըհասավ, ափսոս: Բաժակի մեջ լցնում եմ մանրացրած, չոր խոտը, որը թեյից համարյա չի տարբերվում, քաղցր, բուրավետ: Խմում ա ու ուսումնասիրում սեղանի վրա դված գրքերը, ամենավառ կազմովը վերցնում ա.
    - "Միայն չորս բառ...", - նայում ա արժեքը, - գի՞ժ ես, սենց բաների էսքան փող ես տալիս, - չեմ պատասխանում, - Ինչի՞ հենց ես:
    - Դե, - կարայի ասեի, որ ինքը յուրահատուկ ա, կամ տենց մի շաբլոն բան, բայց, - դու կարայիր 2 բարձրագույն դիպլոմ ունենայիր, մի քանի լեզու իմանայիր, քո սիրած երաժշտությունը Վիվալդիի տարվա եղանակները լիներ, հրաշալի կլիներ իհարկե, բայց դրանից էս պատմության ավարտը չէր փոխվի:
    Ոչինչ չհասկանալով, ռեվերս ա կատարում իր պատմությանը՝ թե ոնց են փող պոկում իրանցից թույլ մարդկանցից, թեյն համարյա վերջացնում ա:
    - Տրանսպորտը արդեն աշխատում ա, ժամը 7-ն անց ա, մանր չունեմ, - թղթադրամը նետում եմ շորերին, - հագնվի՛:
    Բաժակում մնացած թուրմը խմում եմ, լոգարանում ջուր եմ հավաքում...

    Տարեց մի կին գազօջախի մոտ նույն թուրմից ա սարքում իմ համար:
    - Աղջիկս, - ցավակցական նայում ա ինձ, - բույսերը քեզ կօգնեն, ես գիտեմ: Ինքս էլ եմ խմում, ճնշումի, գլխացավի, հանգստացնող: 84 տարեկան եմ, կասե՞ս:
    Գլուխս բացասական թափահարում եմ: Բելլադոննան կերակրափողիս փոխարեն շնչափողս ա իջնում:
    - Ես պատերազմ էլ եմ տեսել: Ահավոր բան է: 13 տարեկան էի, մեզ հավաքագրում էին թիկունքում ծառայելու: Արնոտ, քրքրված շինելներ էինք լվանում, տրորում էինք, որ չորանալուց չքարանան, կարկատում ու հետ էինք ուղարկում: Վլադիմիրի մոտ էր, գյուղերից մեկում: Նեմեցները թռչում էին մեր գլխավերևով անընդհատ: Բայց գիտես ի՞նչ, ոչ մի անգամ չռմբակոծեցին մեզ՝ խաղաղ բնակչությանը: Իսկ հիմա՞... ի~նչ ա կատարվում, սեփական ժողովրդին են սպանում...
    Հեռախոսս զանգում ա, ես ջրի տակից դուրս եմ լողում, հազից խեղդվելով: Տատիկս ա: Ասում ա, մազերը երկարել են, արմատները ցավում ա, գնամ կտրեմ:

    - Կարճ, բալա, կարճ:
    - Տա, սրանից կարճ մենակ մաշինկովն ա:
    Մի քիչ մտածում ա.
    - Կտրե՛:
    Ես հիշացնում եմ իրա մազերը: Ասում եմ.
    - Բա ինձ հիշո՞ւմ ես երկար մազերով:
    - Հա, պապիդ քզի դներ վզին, ֆռցուցեր: Հեքիաթներ սովրցուցեր օր սաղին պատմիս:
    - Ի՞նչ հեքիաթ:
    Ուրեմն գայլի հեքիաթը՝ գայլը գալիս ա ձիու մոտ, ուզում ա վրեն կայֆավատ եղնի: Ասում ա.
    - Ձի աղպեր, տես աչքերուցս բոց կելնի:
    - Չէ:
    - Բա ոռս բաց ու խուփ չի՞ անի:
    էս ձին քացով տալիս ա գայլին ու ասում.
    - Այ հիմա աչքերցդ բոց կելնի, ոռդ էլ բաց ու խուփ կանի:

    Տատիկս տխուր տրորում ա գլխի մաշկը: Ես նայում եմ նրան, վերցնում եմ մաշինկեն ու մազերս երկու կողմից սիրուն վերցնում եմ: Ժպտում ենք ու ես մտածում եմ, որ իրականում, դեռ լոգարանում ջրի մեջ խեղդվում եմ ու բնակարանումս անծանոթ տղամարդու դիակ ա հատակին փռված...
    SWTS

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.02.2015), CactuSoul (28.02.2015), ivy (27.02.2015), Sambitbaba (02.10.2015), Մուշու (26.02.2015)

  7. #574
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզ, սենց բաները տար ստեղծագործական անկյուն, ընտի՜ր էր, ոնց եմ սիրում քո գրածները

  8. #575
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաս մի կլիենտ ունի՝ ջահել աղջիկ, որի փոքր երեխան Բոսնիայում է՝ հոր մոտ: Ու ինքն ամեն կերպ պայքարում է, որ երեխային իր մոտ բերի. ընտանեկան խնդիրներ կան, երեխային իրեն չեն տալիս:
    Երեկ մեկ էլ էն իմացանք, որ էդ աղջիկը վատացել է առաջին հարկում և օգնության կարիք ունի: Անմիջապես իջանք ներքև, ինքը ահավոր նոպայի մեջ էր ու շնչահեղձ էր լինում: Շտապօգնություն կանչեցինք: Ու ընթացքում պարզվեց, որ էսէմէս էր ստացել՝ հաղորդագրությամբ, թե Բոսնիայում մնացած իր փոքր երեխան երկրորդ հարկի պատուհանից ներքև է ընկել. դեռ պարզ չի, կենդանի է, թե չէ: Հաղորդագրությունը կարդալուց հետո էդ աղջիկն ընկել էր շոկային վիճակի մեջ:
    Մինչև բժիշկներն իրեն էին փորձում ուշքի բերել, ես էլ կոլեգայիս էի փորձում հանգստացնել, որ շատ ծանր ապրումների մեջ էր՝ ամբողջ իրավիճակի պատճառով: Ու էդպես էլ ամբողջ օրը չհանգստացավ, լացում էր անընդհատ:
    Ես էլ էի վատ: Ու հա մտածում էի, որ էդպիսի բան ուղղակի հնարավոր չի. իմ աշխարհում էդ ինֆորմացիան չի տեղավորվում: Պատկերացնում էի, որ էդ պստիկ երեխան հաստատ ավազի մեջ է ընկել ու հիմա լրիվ նորմալ վիճակում է, ոչ մի բան չի եղել: Ուրիշ կերպ հնարավոր չի: Էդպիսի վատ բաներ իմ իրականության մեջ չեն լինում... Ես դա ուղղակի ժխտում եմ իմ ամբողջ էությամբ: Չի լինում ու վերջ:
    Էսօր կոլեգաս գործի չէր եկել: Իր հեռախոսը վերահասցեավորել էի իմին, որ իր զանգերին էլ ես պատասխանեմ: Մեկ էլ կեսօրին մի աղջիկ զանգեց, ձայնից թվաց, թե երեկվա պատահարի աղջիկն է, բայց մի քիչ դժվար էր պատկերացնել, որ երեկ էդ վիճակում շնչահեղձ լինող մարդը էսօր էդպես կայտառ ձայնով բարևում է: Եվ ահագին զարմացա, երբ պարզվեց՝ իսկապես ինքն է: Լրիվ աշխույժ ձայնով հայտնեց, որ արդեն շատ լավ է, դուրս է գրվել հիվանդանոցից և վաղը գալու է մեզ մոտ: Ապշեցի:
    Մի քիչ զգուշավոր տոնով հարցրեցի երեխայի մասին: Պարզվեց, ինչ-որ մեկը որոշել էր չար կատակ անել՝ որպես թշնամանք: Իրականում ոչ մի բան էլ չէր եղել երեխային: Ոչ մի պատուհանից ներքև ընկնել ու նման սարսափելի բաներ:
    Նենց երջանիկ էի: Ես գիտեի, որ էդպես հնարավոր չի:
    Կոլեգայիս էլ անմիջապես զանգեցի, հայտնեցի: Նենց էր ուրախացել...

    Գուցե նաիվ է, բայց շարունակում եմ ամուր հավատալ, որ թե ինձ հետ, թե շուրջս գտնվող մարդկանց հետ ոչ մի սարսափելի բան լինել չի կարող:
    Ինչպես որ Իրաքից եկած եզդի կլիենտիս ամբողջ ընտանիքն էր փրկվել էնտեղ կատարվող մարդասպանության ժամանակ:
    Ու ինչպես մի ուրիշ կլիենտիս Սիերա Լեոնեում ապրող երեխաներն էին հեռու մնացել իբոլայի համաճարակից:
    Ես ուղղակի գիտեմ, որ շուրջս ամեն ինչ ի վերջո լավ է լինում:
    Վերջին խմբագրող՝ ivy: 20.03.2015, 00:24:

  9. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.03.2015), CactuSoul (20.03.2015), LisBeth (20.03.2015), Sambitbaba (21.03.2015), Smokie (21.03.2015), Աթեիստ (20.03.2015), Այբ (20.03.2015), Հայկօ (20.03.2015), մարիօ (21.03.2015), Մուշու (20.03.2015), Նաիրուհի (21.03.2015), Շինարար (20.03.2015), Ուլուանա (21.03.2015)

  10. #576
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուրեմն սենց… ոնց որ ասել էի… Լյուդայի պատմության շարունակությունը…

    Մե՞ֆ…

    հա Լյուդա ջան…

    լսում ե՞ս…

    բա ոնց… սումում էիր որ Ներսեսը Արմենին ասել ա յեսիմ ինչ

    էս որ լսեց, հանգստացավ ու էլի ոգևորված շարունակեց… սենց մոտ մի երկու օր… ինքը խոսում ա ես լսում եմ ու արդեն վերջերում զգում եմ որ սենց շարունակեմ դասերիցս հետ եմ մնալու… իհարկե շատ "հաճելի ա" էս ամեն ինչը, բայց ես զգում եմ որ չեմ կարա ձգեմ…

    …մորոշեցի որ հաջորդ օրն ասելու եմ… տեքստը գլխումս կազմում եմ, բայց չի լինում… "Լյուդա ջան"-ից էն կողմ չեմ անցնում… "լյուդա ջան կներես…" ու լռվում եմ… դե չի լինում, է՞լի… լավ, ասի, տեղմում իմպրովիզացիա կանեմ…

    Հաջորդ օրը պատրաստված գնում նստում եմ տեղս, բայց անհանգիստ եմ… համենայն դեպս Լյուդայի հետ չեմ ուզմում հարաբերություններս վատացնեմ… գիտեմ որ բան չի լինելու, ինքն էլ իմ համար էդքան էլ հետաքրքիր չի, բայց… դե… սիրուն ա, էլի… հորմոններն ու դատողությունը էս հարցում 50-50 են… վերջը… նստացի կողքը, ինքը սկսեց իրա պատմությունը (արդեն անգիր գիտեմ)… ու ես փորձում եմ արանքը ճղեմ ու ասեմ… մի երկու անգամ ասի "Լյուդա ջան…" բայց շանս չտվեց… ու զգում եմ որ ամեն անգամ որ ասում եմ "Լյուդա ջան…" ավելի ա բորբոքվում… մտածում եմ "հը՞…" … հետո մի երկու անգամ ստուգիչ "Լյուդա ջան" ասեցի ու զգացի որ դրանից բորբոքվում ա… ու աչքերը լցվում են… ոնց բոր կոճակը գտել ես ու սեղմում ես… պտի խոստովանեմ որ դուրս մի քիչ եկավ… մյուս կողմից էլ չես ուզում համը շատ հանես… մի խոսքով հետախուզական աշխատանքները շարունակում եմ…

    բայց հետո… հետոոո՜՜՜

    մեկ էլ էս Լյուդան, ձեռքս վերցնում ա… իմ ձեռքը (էս ասում եմ որ համոզվեք որ ոչ էե ձեռքը այլ ձեռքս) ու դնում ա իրա ոտին… հուզված…

    չէ չէ չէ չէ չէ չէ…

    …չէ…

    …ձեր իմացածը չի… էդ էն չի… ինձ էլ ասեին, ես էլ տենց կմտածեի, բայց քանի որ ես եմ եղել, գիտեմ որ դա տենց չի… իմ հետ էլի ա եղել տենց բան ու խորքում էս ավելի վատ նշան ա քան լավ… մի զարմացեք, հենց տեց էլ կա… էն ինչ որ դուք մտածում եք ու ես կուզենայի՝ դրա ճիշտ հակառակն ա… դժբախտաբար…

    …ուրեմն ձեռքս վերցրեց, դրեց ոտին ու սկսեց մատներիս հետ խաղալ, խաչուփաչ անել ձգել պտտել, շոյել ձեռքս… ու հետն էլ պատմությունն ա պատմում… "Մե՛ֆ… արանք-մարանք ճղել չկա… հանգիստ նստի…"

    Բայց իմ ուղեղը աշխատում էր զուտ դատողության հիման վրա ու դատողություններս թույլ չէին տալիս որ հորմոնները սիտուացիան իրանց ձեռը վերցնեն… դժվար բան ա, բայց դատողմությանս արգումենտներն ավելի ուժեղ էին…

    …Բանն էն ա որ մարդիկ երբ որ հուզված ինչ որ բան են պատմում, կիսվում անկեղծանում, միշտ ինչ որ բանի հետ խաղում են, ասենք թաշկինակի ծայրի հետ, ժակետի պոչի ու կոճակի հետ ու ենքան տարված են լինում որ էդ "խաղալիքը" ձգում են իրա նյութատեխնիկական սահմաններից էն կողմ… սա լրիվ հասկանալի ա… իմ եհետ եղել ա… մեր բակի Կարինեն իրա պատմությունը պատմելիս ժակետիս կոճակները մի 50 անգամ քանդեց ու կոճկեց հետո էլ օձիքս էր ուղղում,դասավորում քանդում հավաքում… էսի շատ նվաստացուցիչ բան ա, քեզ չեն նկատում, այլ քեզ վերաբերվում են որպես "անվնաս" խաղալիքի՝ թաշկինակի, ժակետի պոչի, կոճակի ու տենց… ականջ ես, է՞լի… բայց ես էդ նվաստացմանը սովոր էի… առաջին անգամը չէր… մի երկու անգամ վիրավորվելուց հետո իմունիտետ էի ձեռք բերել ու հեչ պետքս չէր… սրան էլ էի համաձայն… ավելի լավ ա քան ոչինչը… դե հիմա ինչ անես, էս ա հո զոռովից բան չես անի…

    "հը՛…" մտածում եմ… երևի սրանից հետո սենց ա լինելու… "օքեյ, մի շաբաթ էլ կարելի ա համբերել սենց"…

    գնացի տուն, շուտ դասրս արեցի, ու պառկեցի շուտ քնեմ որ առավոտը շուտ վեր կենամ գնամ դպրոց… մեր տանը դա չտեսնված բան էր… 2-ից շուտ տեղաշոր մտնող չկար…

    հաջորդ օրը գնացի դպրոց, անհամբեր, ու մտա դասարան…

    …դասատուն Լյուդայի տեղը փոխել էր…

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (21.03.2015), CactuSoul (26.03.2015), Cassiopeia (21.03.2015), LisBeth (22.03.2015), Sambitbaba (21.03.2015), Tiger29 (21.03.2015), Աթեիստ (21.03.2015), Մուշու (22.03.2015)

  12. #577
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    …մյուս անգամ ձեզ ծիտիկի պատմությունը կպատմեմ…

  13. #578
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    …մյուս անգամ ձեզ ծիտիկի պատմությունը կպատմեմ…
    բա հոմլեսը, խոսք ես տվել, ես հիշում եմ
    SWTS

  14. #579
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    բա հոմլեսը, խոսք ես տվել, ես հիշում եմ
    Հա, մոռացել էի… էդ էլ կպատմեմ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (22.03.2015)

  16. #580
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մոռացել էի… էդ էլ կպատմեմ…
    կհիշացնեմ պարբերաբար, որ մտածես, հասկանաս էդ պահը, ոնց ասում էիր, ու գրես
    SWTS

  17. #581
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    կհիշացնեմ պարբերաբար, որ մտածես, հասկանաս էդ պահը, ոնց ասում էիր, ու գրես
    հիշում են… էն պատմվածքի առիթով էր… որ Ալեքսը փող էր տալիս…

  18. #582
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայր

    Ինչպես հաճախ է լինում հայկական գյուղերի հետ, այս մեկն էլ գրեթե ամեն կողմից շրջափակված էր սարերով: Ասում էին, եթե վերևից նայես՝ գյուղը կոտրած դաստակի տեսք ունի: Ովքեր համարձակվել էին բարձրանալ Ջոջը ու նայել, դա հաստատ գիտեին՝ երկու "մայրուղի", դրանց ուղղահայց 5 անանուն փողոց ու առվակ՝ որ կիսում էր այդ մատները: Կոլխոզի փլուզումից հետո միակ ժամանցի վայրը՝ կլուբը, ավերվել էր, ոչ մի միջոցառում չէր լինում, չհաշված ահով-դողով ու ցրտահարված վերջույթներով տոնական հանդեսները: Մանկապարտեզը փակվել էր՝ ընդմիշտ: Գույքը բաժանվել էր՝ ով շուտ հասցրեց սկզբունքով: Ֆերմաները, կամ ինչպես տեղացիներն էին ասում "կանյուշնեքը", որպես շինանյութ քանդել ու վաճառել էին թուրք, վրացի անհայտ ձեռներեցների: Գյուղապետ Մանվել Մկրտչյանը ոչինչ չանելու քաղաքականություն էր վարում: Բայց ընտրությունները մոտենում էին:
    Արայիկը երկհարկանի տան ամենափոքր սենյակում, որ արհեստանոց ու աշխատասենյակ էր միաժամանակ, ճաղատացող գլուխը թղթերի կույտի վրա կռացրած նախընտրական ծրագիր է կազմում: Սեղանին գծագրեր են՝ կլուբի վերանորոգման պլան, հատակագիծ, մի քանի նորարարություններ, որ թույլ կտային բազմաֆունկցիոնալ ժամանցի վայր ստեղծել, փրկելով բլոթի ու սեկայի որջ լինելու անխուսափելի հեռանկարից: Դպրոցի բարեփոխումների մասին թղթերը կիսով չափ ծածկված են մանկապարտեզի վերագործարկման սկզբնական փուլում գտնվող, կետ առ կետ հիմնավորված մշակումները: Լուսինեն ու Լևոնը խաղում են յուղաներկով նկարած, դեռ խոնավ նկարի հետ, իսկ միջնեկը՝ Անահիտը ներկերի ու վրձինների հետ:
    - Սա Մասիսն ա, - ջղայնացած ասում է Լուսինեն:
    - Ի՞նչ Մասիս, դու Մասիսը տեսած կա՞ս: Ես չէ՛: Սա Ջոջն ա, կողքինն էլ՝ Օղլին: Պա, դու Օղլու քարանձավում եղե՞լ ես, ճի՞շտ ա, որ քարից սեղան աթոռ կա մեջը, - Լևոնը մոտենում է նայում հոր լարված դեմքին:
    - Հա, բալես, - գլուխը սեղանից չբարձրացնելով, - բանի ձեռք մի տուր:
    - Յախք, Ան, ի՞նչ ես անում: Հեսա գնալու եմ մամային ասեմ, որ մինչև թևատակերդ գուաշի մեջ ես, - Լուսինեն մի կողմ է դնում նկարը ու վերցնում ներկերը քրոջ ձեռքից:
    Ներս է մտնում Հեղինեն՝ սկուտեղի վրա թոնրի գաթա ու սուրճ բերելով: Ձեռքով հրում է պատուհանի գոգին դրված գործիքներն, սկուտեղը դնում.
    - Ար, սուրճ եմ բերել, - շրջվում է դեպի երեխաները, Լուսինեն ու Լևոնը ծիծաղում են Անահիտի վրա, - էլի անկարգություն ես անո՞ւմ, վազի լվացվելու, շո՛ւտ: Տեսնում ես, որ ժամանակ չունեմ, բայց րոպեն մեկ շոր ես փոխում: Մաքուր հագուստ չի էլ մնացել:
    - Մա, պապան ասավ, որ ես մանկապարտեզի պատերը իմ ձեռքով եմ ներկելու, հետո էլ կապ չունի, որ ես մեծ եմ, երեխաների հետ կխաղամ: Դու գիտես, ես մանկապարտեզում չեմ եղել: Ռիտա ծյոծյան չթողեց մտնեինք:
    - Հա, բա: Մի հատ սկզբում թռնում են, հետո ասում են՝ հոպ: Արա ինչ ասում եմ, թե չէ ստիպված կլինես կոճերդ ժավելով սրբես:
    - Չեմ սրբելու, մրմռում ա:
    - Դրա համար մյուս անգամ կեղտի հետ խաղալուց առաջ կմտածես: Ար, կտրվի դրանից մի պահ էլի, չես տեսնում ի՞նչ են արել: Մի բան ասա՛:
    - Հեղինե, երեխա ա, թող խաղա էլի, - գործը թողնում է, մոտենում պատուհանին: Հեղինեի մեկնած սուրճը վերցնում ու հենվում է պատին:
    - Սրանք լրիվ կարևոր բաներ են, հասկանո՞ւմ ես: Երեխաների ապագան ա: Եթե ես..., հոգնել եմ կրկնելուց:
    - Ավելի լավ ա Արթուրի նման մեկնեիր խոպան, փող կլիներ գոնե: Մարդիկ ապրում են, մի ձև: Երեխաները տկլոր ու սոված, ի՞նչ ապագայի մասին ա խոսքը, իսկ դու երազանքների մեջ ես ընկել: Ո՞վ ա քեզ ընտրելու:
    - Ես խոսում եմ մարդկանց հետ, բացատրում: Շատերն են խոստացել ընտրել: Իմ հաշվարկներով 47տոկոս, 5 թեկնածուի մեջ:
    - Հինգ թեկնածո՞ւ: Լյուդվիգը դուրս ա գալու, Լիդան ասավ: Մանվելն էլ արդեն ալյուր ա բաժանում: Օգնության ալյուրն ու ձեթը, որ սենց թե նենց ժողովրդինն ա: Այ իրան խոստանում են, իջի՛ր երկնքից, - քաշում է Անահիտի թևից, - Ընկի առաջ:
    Արայիկը մտորումների մեջ կախում է գլուխը...

    շարունակելի, երևի հենց նոր փաստեր հայտնվեն
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 23.03.2015, 00:27:
    SWTS

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.03.2015), Cassiopeia (23.03.2015), Mephistopheles (23.03.2015), Smokie (23.03.2015), Ուլուանա (24.03.2015)

  20. #583
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես հաճախ է լինում հայկական գյուղերի հետ, այս մեկն էլ գրեթե ամեն կողմից շրջափակված էր սարերով:
    էս մի քիչ տարօրինակ ա… գյուղն ա եկել մըել սարերի մեջ, ոչ թե հակառակը… հլա սպասենք երկրորդ մասին… կարա շատ լավը լինի…

  21. #584
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    էս մի քիչ տարօրինակ ա… գյուղն ա եկել մըել սարերի մեջ, ոչ թե հակառակը… հլա սպասենք երկրորդ մասին… կարա շատ լավը լինի…
    էս մի գյուղի շուրջ սարերն են եկել
    SWTS

  22. #585
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց երկնքից երեք խնձոր մի սպասի Մեֆ, ինչքան ես գիտեմ մեր իրականության մեջ տենց բաներ չեն լինում
    SWTS

Էջ 39 55-ից ԱռաջինԱռաջին ... 2935363738394041424349 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •